ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ
30.03.2016, Արմենպրես
01.04.2016, Իրավունք
Դուք ինչ է, լրջորեն պատրաստվում եք պատերա՞զմ սկսել։
Թանկագին իմ հարևաններ, ոչինչ չի՛ ստացվի, բացի անմեղ զոհերից։
Ինչո՞ւ։ Շատ պա՛րզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք։
Պատերազմի դրդապատճառները բացարձակ տարբեր են, և զինվորների հոգեբանական տրամադրվածությունը նույնպես տարբեր է։
Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծ մարդասեր Սոս Սարգսյանի՝ ադրբեջանական մտավորականությանը հղած բաց նամակից (2011թ. նոյեմբեր)
2016թ. հունվարի 1-ից, բավական բարդ մի ժամանակաշրջանում, երբ շարունակվում է ճգնաժամն Ուկրաինայի արևելքում, ահագնանում են խնդիրները դեպի Եվրամիության երկրներ, հատկապես Գերմանիա միգրանտների հոսքի հետ կապված, տեղի են ունենում արյունալի ահաբեկչություններ հենց Եվրոպայի սրտում, իսկ սիրիական ճգնաժամը խափանել է վստահությունն ու անվտանգությունը Եվրոպայում, ԳԴՀ-ն դարձավ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահող երկիր։ Ինչպես հայտարարել էր ԳԴՀ արտգործնախարարը, 2016թ. ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության կարգախոսն է լինելու «երկխոսության թարմացումը, վստահության և անվտանգության վերականգնումը»։ ԵԱՀԿ-ում իր նախագահության նախօրեին՝ ս.թ. հունվարի 13-ին, ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդին ներկայացնելով ԵԱՀԿ-ում նախագահելու ռազմավարությունը, ասաց, որ ԵԱՀԿ-ն անհրաժեշտ է որպես պլատֆորմ երկխոսության և կազմակերպության հանդեպ վստահություն ստեղծելու համար։
Կարդալ ավելին...Արժանավայել ներկայացնել ոչ միայն Հայաստանը, այլ նաև բազմամիլիոնանոց Հայկական Սփյուռքը
15.03.2016, Արմենպրեսս
18.03.2016, Իրավունք
http://armenpress.am/arm/news/839500/dostoiyno-predstavlyat-ne-tolko-armeniyu-no-i-mnogomillionnuyu.html
Վիեննայում 2016թ. փետրվարի 25-26-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տասնհինգերորդ ձմեռային նստաշրջանը։ Խորհրդաժողովում համակողմանիորեն քննարկվեցին ԵԱՀԿ տարածաշրջանում անդրազգային անվտանգության ապահովման և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը։ Տեղի ունեցավ նաև հատուկ քննարկում «Միգրացիայի և փախստականների ճգնաժամը ԵԱՀԿ տարածաշրջանում. ամրացնելով հավաքական պատասխանը» թեմայով։ Խորհրդաժողովի աշխատանքին մասնակցեցին և զեկուցումներով հանդես եկան ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան, ԵԱՀԿ-ում 2016թ. Գերմանիայի նախագահության հարցերով զբաղվող՝ ԳԴՀ կառավարության հատուկ լիազոր Հերնոթ Էրլերը և նշանավոր այլ քաղաքական գործիչներ։ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային խորհրդաժողովից ստացած տպավորությունների մասին խնդրեցինք պատմել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանին։
ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան, Արտաշես Գեղամյանը և ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի Նախագահ Իլկա Կաներվան
- Արտաշես Մամիկոնովիչ, ԵԱՀԿ տարածքում, անմիջապես մեր սահմանների հարևանությամբ տիրող բարդ միջազգայինն իրադրության պայմաններում որքանո՞վ Ձեզ հաջողվեց ԵԱՀԿ 56 անդամ երկրների պատվիրակներին հասանելի դարձնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին հուզող հարցերը։
Կարդալ ավելին...Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման համատեղ հայտարարությունը ռուսական դիվանագիտության հաղթանակն է. Արտաշես Գեղամյան
11.03.2016, Արմենպրեսս
http://armenpress.am/arm/news/839037/sovmestnoe-zayavlenie-o-prekrashchenii-boeviykh-deiystviiy-v-sirii.html
ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը մարտի 11-ին ելույթ է ունցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների աշխատանքային հանդիպման (2016թ. մարտի 11, Երևան) արդյունքների և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառային խորհրդաժողվի (2016թ. հուլիսի 1-5, Թբիլիսի) աշխատանքին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության մասնակցության մասին:
«Հարգարժան Սերգեյ Եվգենևիչ, հարգարժան Էդուարդ Հովսեփովիչ, հարգելի գործընկերներ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների աշխատանքային հանդիպման ընթացքում մանրամասն տեղեկացվեց ԵԱՀԿ ԽՎ ձմեռային խորհրդաժողովին ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների մասնակցության արդյունքների մասին։ Հատուկ ուշադրություն հատկացվեց խորհրդաժողովում հնչած ելույթների ընկալման անհրաժեշտությանը, ինչպես նաև ՀԱՊԿ ձևաչափում արտաքին քաղաքական համակարգման մշակման հարցերին, ինչի շուրջ ելույթ ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Նիկոլաևիչ Բորդյուժան։ Նախ կուզենայի նորից նշել ՀԱՊԿ ԽՎ անցած ձմեռային խորհրդաժողովի, ըստ իս, կարևոր առանձնահատկությունները և տարբերությունները նախորդներից։
Կարդալ ավելին...«Ազգային Միաբանության» նախագահության անդամները հանդիպել են ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին
18.02.2016, Արմենպրես
19.02.2016, Հայոց աշխարհ
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահության անդամները կուսակցության Կենտրոնական գրասենյակում հանդիպել են ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սուրեշ Բաբու Թադիպանենի հետ, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ազգային Միաբանություն» կուսակցության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում, որն անցավ ջերմ մթնոլորտում, մտքեր են փոխանակվել հայ-հնդկական ավանդական բարեկամական հարաբերությունների խորացմանն ուղղված հարցերի շուրջ:
Կարդալ ավելին...