Արտաշես Գեղամյան. Կրակում են Հայաստանի վրա՝ նշանակետ ունենալով ամբողջ աշխարհը
08.05.16, 16:54, Արմենպրես
https://www.armenpress.am/arm/news/846550/artashes-gegamyan-strelyayut-v-armeniyu-a-celyat-po-miru.html
Այն ամենն, ինչ մեզ չի սպանում,մեզ ավելի ուժեղ է դարձնում։
Ֆրիդրիխ Նիցշե
Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո (ս.թ. ապրիլի 5-ին) անցած վերջին հինգ շաբաթներին ծավալված իրադարձությունների վերլուծությունը վկայում է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) միջև նոր պատերազմի սանձազերծման անխուսափելիության մասին (եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արտակարգ միջոցներ չձեռնարկեն)։
Ափշերոնյան բազեներն արդեն չեն էլ թաքցնում բացառապես ռազմական ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնելու իրենց մտադրությունները։
Այժմ ԼՂՀ Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի անմիջապես մերձակայքում, վերջինի տարածքում կենտրոնացված է տանկերի, համազարկային կրակի հրթիռային համակարգերի (РСЗО, ՀԿՀՀ), այդ թվում՝ «Սմերչ», 6 միավոր ТОС-1А կայանքների, հրետանային այլ համակարգերի մեծ քանակություն, ականանետեր, այլ ռազմատեխնիկա և կենդանի ուժ։
Բնավ չենք կարող ասել, թե իրադրության զարգացման նման ընթացքն այս տարածաշրջանում անսպասելի էր։ Ս.թ. ապրիլի 5-ին արդեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, գիտակցելով, որ ապրիլի 2-ին իր ձեռնարկած բլից-կրիգը ոչ միայն ձախողվել է, այլև ղարաբաղյան ռազմական գործողությունների թատերաբեմում կարող է սպառնալ իր զինված ուժերի ջախջախմամբ, ստիպված էր գլխահակ խնդրել Ռուսաստանի ՊՆ Գլխավոր շտաբին՝ որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հետ հրադադարի համաձայնագիր կնքելու գործում։ Ադրբեջանական բազեների՝ տարիների ընթացքում պատրաստված ռազմական արկածախնդրությունը, որը հանգամանալիորեն մշակվել էր Թուրքիայի ՊՆ Գլխավոր շտաբի անմիջական մասնակցությամբ, խափանվեց։ Այսքան տխուր հանգուցալուծումից ուշքի գալու համար ադրբեջանական իշխանությունները որոշեցին դադար վերցնել, որից էլ այժմ օգտվում են՝ նախապատրաստած աշխատանքն ավարտելու նպատակով, առանձնակի նենգությամբ և ցինիկությամբ աչքի ընկած իրենց արյունալի մտահղացումը վերսկսելու համար։ Չարժե կասկածել, որ սպասվող չարագործությունների համահեղինակը Թուրքիան է։
Կարդալ ավելին...
Արտաշես Գեղամյան. Քառօրյա պատերազմից հետո Հայաստանն իր ճշմարտացիությանը և սեփական ուժերին համոզված երկիր է
30.04.2016, 11:45, Արմենպրես
https://www.armenpress.am/arm/news/845710/artashes-gexamyan-qarorya-paterazmic-heto-hayastann-ir.html
Ապրիլի 28-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը Խորվաթիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում իր պաշտոնակցի հետ հանդիպելուց հետո, ի պատասխան լրագրողների հարցերի, մի քանի սադրիչհայտարարություն է արել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, դրանք ոչ միայն սադրիչ, այլեւ վտանգավոր են:
-Ինչ խոսք, սպասելի էր, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ամեն գնով կփորձի արձագանքել ԱՄՆ-ի «Բլումբերգ» մեդիա-հոլդինգին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի առանձին շեշտադրումներին: Ասեմ ավելին, ադրբեջանական վերնախավը, հատկապես սպայական ռազմակույտը, կարծես թե շվարել էին, երբ ապրիլի 25-26-ին Էրդողանը` լինելով Բաքվում անցկացվող «Քաղաքակրթությունների ալյանսի 7-րդ գլոբալ ֆորումում», այդպես էլ ոչ մի խոսք չասաց ադրբեջանա-ղարաբաղյան քառօրյա պատերազմի մասին և միայն հետո, երկու օր անց, Խորվաթիա պաշտոնական ացի ժամանակ, ապրիլի 28-ին հոխորտաց. «Հայաստանը կրակի հետ է խաղում. Թուրքիայում բնակվող մոտ 100.000 հայերը չեն հանդիսանում մեր երկրի քաղաքացիներ: Մենք հանդուրժողաբար ենք վերաբերվում նրանց, ովքեր մշտական բնակության թույլտվություն չունեն»:
Կարդալ ավելին...
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ.
ԿՐԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ՝ ՆՇԱՆԱԿԵՏ ՈՒՆԵՆԱԼՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
21.04.2016, Արմենպրես
http://armenpress.am/rus/news/844423/artashes-gegamyan-strelyayut-v-armeniyu-a-celyat-po-rossii.html
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում փխրուն հրադադարի հաստատման օրից երկու շաբաթ էլ դեռ չի անցել, իսկ Թուրքիայի կողմից նոր սադրիչ կոչեր են հնչում։
Ս.թ. ապրիլի 19-ին Ստրասբուրգում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ելույթ է ունեցել ԵԽԽՎ խորհրդաժողովում և միջազգային հանրությանը կոչ է արել նախազգուշացնել Երևանին՝ հայտարարելով. «Զինված սադրանքները և հրադադարի ռեժիմի խախտումները հայկական կողմից հանգեցրել են բազմաթիվ մարդկային զոհերի, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։ Հավելյալ անհանգստություն է առաջացնում նաև այն, որ գնդակոծությունները Հայաստանի կողմից ընդգրկում են նաև Նախիջևանի տարածքը... Այս ամենը մեկ անգամ ևս ցույց է տալիս ստատուս-քվոյի անընդունելիությունը ղարաբաղյան հակամարտությունում»։ Արդի նեոօսմանիզմի ջատագովի նման անպատկառ կեղծավորությունը որևէ կերպ չի շաղկապվում Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դյարգահլիի հայտարարության հետ, որը դեռևս ս.թ. ապրիլի 2-ին, ղարաբաղյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ամենաթեժ մարտական գործողությունների ժամանակ, մասնավորապես, հայտարարում էր, թե Ադրբեջանի Զինված ուժերը հարձակում են իրականացրել առաջնագծում և թիկունքում՝ նախապես որոշված թիրախների կոորդինատներով։ Բախումների արդյունքում «շարքից հանվել են կենդանի ուժի, ռազմատեխնիկայի զգալի քանակություն և ենթակառուցվածքային միավորներ» (http://eadaily.com/ru/news/2016/04/02/voyna-v-karabahe-turciya-podstavila-ilhama-alieva)։ Ավելին, Թուրքիայի վարչապետը սա Ստրասբուրգում ասում է հենց այն ժամանակ, երբ ԵԽԽՎ-ում ընդունվում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հռչակագիրը (այսուհետ՝ Հռչակագիր)։ Հռչակագրում, ի հեճուկս Ահմեթ Դավութօղլուի սադրիչ հայտարարությունների, մասնավորապես, ասվում է. «Համոզված լինելով, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ԵԽԽՎ-ն հաստատում է իր մշտական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի (այսուհետ՝ ԵԱՀԿ ՄԽ)՝ միջազգայնորեն համաձայնեցված միակ բանակցային ձևաչափի համանախագահների ջանքերին՝ գտնելու համար այս հակամարտության երկարաժամկետ և արդար լուծումը։ Ուստի, մենք կոչ ենք անում հարգել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մշտական կոչերը՝ չխոչընդոտել իրենց մանդատին և չբարդացնել բանակցային գործընթացը... Հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների մի շարք այլ առաջարկություններ 1994թ. հրադադարի համաձայնագրի հանդեպ վստահության ստեղծման միջոցառումների վերաբերյալ՝ կօժանդակեն լարվածության թուլացմանը և խաղաղ բանակցությունների առաջընթացի համար նպաստավոր մթնոլորտի ստեղծմանը»։
Կարդալ ավելին...
Արտաշես ԳԵՂԱՄՅԱՆ.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ
10.04.2016, Արմենպրես
12.04.2016, Իրավունք
12.04.2016, Հայոց աշխարհ
Մեկ շաբաթ է անցել Ղարաբաղյան հակամարտության գոտում փխրուն հրադադարի հաստատումից հետո։ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը կոչ արեցին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները։
Համաշխարհային առաջնորդները վճռականորեն դատապարտեցին հրադադարի խախտումը Լեռնային Ղարաբաղում՝ կողմերին հորդորելով զսպվածություն ցուցաբերել, միաձայն հայտարարելով, թե այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Բաքվին և Երևանին նման կոչեր հասցեագրեցին Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսուա Օլանդը, ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վալթեր Շթայնմայերը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը։ Արդյունքում՝ ապրիլի 5-ին Մոսկվայում, Ռուսաստանի միջնորդությամբ, տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի (գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկով vs գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով) հանդիպումը, որի ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զորքերի շփման գծում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։
Կարդալ ավելին...