Շիրակի մարզային կուս.կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ-ի փետրվարի 22-ին կայացած հիմնադիր կոնֆերանսում: Կազմակերպությունում հաշվառված են 1160 կուսակցության անդամ, ունի 5 տարածքային կազմակերպություններ.

նախագահ`

տեղակալ` Ռաֆայել Առաքելյան

քարտուղար` Նելլի Աղաբաբյան

 

Շիրակի մարզային կազմակերպության կոնֆերանսը

Արտաշես Գեղամյանի Ելույթը կոնֆերանսում

Հարգելի գյումրեցիներ, թույլ տվեք շնորհավորել կուսակցության գյումրու ԱՄ կազմակերպության բոլոր անդամներին:

Հայրս աշխատել է Գյումրիում, այնպես որ մանկությունս անց եմ կացրել այստեղ: Գյումրու ազդեցությունը առավել մեծ է, ոչ թե միայն առանձին մարդկանց, անհատների վրա, այլև ամբողջ հայ ժողովրդի վրա, քանի որ ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ Թբլիսիից հետո Անդրկովկասում մշակութային 2-րդ կենտրոնը Ալեքսանդրապոլն է եղել: Եվ այն մեծերին, որը տվել է Գյումրվա հողը` պատիվ կբերեր շատ ավելի մեծ պետությունների, շատ ավելի մեծ ազգերի: Ցավոք սրտի այդ պարզ ճշմարտությունը, չեն գիտակցում այսօրվա իշխանությունները, չեն գիտակցում այն պարզ պատճառով, որ նրանք չեն գիտակցում ինչ է նշանակում Հայաստան աշխարհ, նրանք չգիտեն ինչ է նշանակում Գյումրի:

Ազգային Ժողովի պատգամավորները պարտավոր են պարբերաբար հաշվետու լինեն իրենց ընտրողների առաջ, ցավոք սրտի շատ քչերն են այդ գիտակցում և զարմանք է հարուցում, երբ գնում ես հանդիպման ընտրողների հետ: Շատերը բողոքում են, որ ընտրություններից հետո իրենց պատգամավորների երեսը չեն տեսել: Ի հարկե նման բան անթույլատրելի է: Սակայն կա և երկրորդ կողմը: Տեղական իշխանությունները պատգամավորներին ժողովրդի հետ հանդիպման համար դահլիճ չեն տրամադրում, ավելին` խոչընդոտում են: Միայն իմանաք թե ինչ քաշքշուկով այս դահլիճի հարցը լուծվեց:

Ինչպիսին է վիճակը Հայաստանի Հանրապետությունում, փորձեմ վերլուծել: Տարիներ շարունակ անվերջ ասում ենք, որ իշխանությունները պետք է հրաժարվեն որդեգրած տնտեսական քաղաքականությունից: Համաշխարհային լավագույն տնտեսագետների աշխատանքներից մեջբերումներ ենք անում, հեղինակները և աղբյուրները մատնանշում ենք: Իշխանությունները բացարձակապես ոչ լսում են, ոչ հասկանում, ոչ էլ ասում են սխալ է: Ինչու՞, որովհետև ձեռնտու է իրենց այդ վիճակը, որովհետև այն խնդիրները որոնք իրենք դրել են լուծելու համար, այդ քաղաքականությունը նպաստում է, որ լուծեն: Իսկ ի՞նչ խնդիր են դրել` ինքնահաստատման խնդիր, ուրիշ ոչ մի խնդիր մի փնտրեք իրենց գործողությունների մեջ: Վերջերս Ազգային Ժողովի ամբիոնից հրապարակեցի թվեր, որ հարկային մուտքերը լավագույն դեպքում 45% են կատարվում: Բնականաբար նախագահին քննադատելով հիմնավոր փաստարկներով, հատուկ նախարարին ուղղարկեց, գնա Գեղամյանին ջախջախի: Փոխանակ, բերվածս վերլուծությունը ջախջախի, անցյալս սկսեցին փորփրել:

Ամեն ամիս Հանրապետության նախագահը հանրային կոչված ապազգային հեռուստատեսությամբ ասում է, որ ամեն ամիս ապահովում է տնտեսության աջ: Նայելով այդ թվերը, ուզում ես ակամայից ասել, որ ամենազարգացած երկիրն ենք դառել: Բայց երբ ճշգրիտ, հաշվարկված փաստեր ես վերլուծում, տարեց տարի հանրապետությունը անկում է ապրում, հատկապես վերջին երեք տարիների ընթացքում: Հիմնավորեմ ասածս: Ազգային վիճակագրության ծառայության պաշտոնական տվյալներով հունվար-մայիս ամիսների ընթացքում` հարկային մուտքերի գծով գերավճարները կազմել են 27 մլրդ-ից ավելին: 59 էջում գրված է` 2001թ. հունիսի 1-ի դրությամբ ընդամենը հարկային եկամուտների գծով գերավճարները, ներառյալ 2000թ. մնացորդը, կազմել են 27 մլրդ. 456 մլն դրամ և 2001թ. հունվարի մեկի համեմատ աճել են 25,5%, իսկ հունիսի 1-ի համեմատ 41,3%: Դրանից հետո նախարարին փախցրին, տարան ուրիշ նախարարական պաշտոնի նշանակեցին: Անընդհատ նախարարներին տեղափոծում են մեկ նախարարությունից մյուսը, որովհետև վախենում են հանել գործից: Վարչապետը ասում է Ա.Մանուկյանին, ոչ թե գործից հանելու եմ, այլ դատի եմ տալու: Այդ մասին երբ իմանում է Ա.Մանուկյանը, ասում է - թող բախտը փորձի և ցույց է տալիս մի թղթապանակ, ուր հավաքված են Ա.Մարգարյանի օրինախախտումները: Եվ այդ մակարդակով երկիր են ղեկավարում:

Ես անձերի հետ խնդիր չունեմ, ինձ հետաքրքրում են երևույթները, որ բոլորիս համար պարզ լինի, թե ինչու է այսքան վիճակը ողբերգական:

Տամ նաև այս ամենի գիտական հիմնավորումը: Դեռ 10 տարի առաջ ԱՄՆ-ի Չիկագոյի համալսարանում մակրոտնտեսական ամբիոնի գիտնականները մշակել են Վաշինգտոնյան կոնսենսուսի տեսությունը համաձայն որի պետք է Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի, ինչպես նաև Սովետական Միության նախկին հանրապետություններում պետք է էկոնոմիկայում կիրառվեր այն, որը ունի 3 հիմնական բաղկացուցիչ մաս` 1.համընդհանուր սեփականաշնորհում,                           2. դրամավարկային և ֆինանսական կայունացում` դրամական զանգվածը սեղմելով, 3. ներքին ու արտաքին շուկաների ազատականացում: Վերոնշվածը կիրառվեց Հայաստանում, իսկ ինչ արդյունք ստացանք, բոլորիդ հայտնի է: Ինչ վերաբերվում է սոցիալական քաղաքականությանը, համատարած աղքատությանը, ապա համաձայն Միացյալ Ազգերի կազմակերպության հրապարակած «Մարդկային զարգացման գործընթացը աշխարհում» ժողովածուի` 79րդ տեղից մենք իջել ենք 83-րդ տեղը, ազգաբնակչության 56%-ը աղքատության մեջ են: Այս թվերից հետո, էլ ինչ աճի մասին պետք է խոսի նախագահը: Նույնիսկ իրավական բնագավառում, ամենուր ապօրինություններ են, օրինազանցություններ: Ինչպես կարող է երկրում օրենքի գերիշխանություն լինել, երբ օրենքի առաջին իսկ խախտողները նախարարներն են, որոնք մնում են անպատիժ, օրինակ ծառայելով իրենց ենթականերին: Իսկ արդյո՞ք հնարավոր է պատժել օրինազանց նախարարին: Հնարավոր է, բայց ոնց պատժեն, երբ մեկի քեֆին կպչում են, այնքան բան է ասում պատժողի մասին, որ հարցն անմիջապես փակվում է: Դրանում է ամբողջ գաղտնիքը:

Պետական քաղաքականությունը իջեցվել է բամբասանքի մակարդակի: Դա նրանից է, որ պետական այրերը չունեն պրոֆեսիոնալիզմ և ֆունդամենտալ գիտելիքներ: Դա է իրավիճակը, և նրանք Հայաստանն են ուզում իջացնեն իրենց մակարդակին: Սա արդեն ողբերգություն է:

Օր օրի ահագնանում է արտագաղթը, ամայանում են քաղաքները, գյուղերը և հատկապես սահմանամերձ սահմանամերձ գյուղերը: Այդ բոլորը բերում է դրան, որ մենք Հայաստանն ենք կորցնում, Հայրենիքն ենք կորցնում: Երբ այդ բոլորը ասում ենք, փոխանակ միջոցներ ձեռնարկեն, ասում են վիճակը ապակայունացնում ես: Երբ վաղը, չենք ունենա զինակոչիկ տարիքում անհրաժեշտ թվով մարդիկ, դա իրենց չի հուզում: Դրա մասին բացահայտ չի ասվում, որ հարևան թշնամին չլսի: Ինչ ապակայունացման մասին է խոսքը: Ես համոզված ասում եմ, քանի դեռ Հանրապետության նախագահն է Ռ.Քոչարյանը, Արցախի հարցը չի լուծվի:

Այսօր պայքար է տարվում ընդդիմության դեմ, անում են ամեն ինչ, որպեսզի  վարկաբեկեն  ընդդիմությանը, բայց ես հավաստիացնում եմ իշխանություններին, որ դա իրենց չի հաջողվի:

Այսօր ծանր է Գյումերցու վիճակը, կոտրել են նրան, կոտրել են նրա հավատը: Բայց համոզված եմ, որ գյումրեցին կվերականգնի երկիրը, կշենացնի իր հողը: Այդ ամենից իսկապես կան դուրս գալու ելքերը: Առաջնահերթ պետք է լուծարվի Ազգային Ժողովը, որից հետո պետք է ձևավորվի Ազգային համաձայնության կառավարություն և դրանից հետո ՀՀ նախագահը պետք է տա հրաժարական, քանի որ նա իրեն լրիվ սպառել է: Եվ ես ուզում եմ ասել, որ պարոն Ռ.Քոչարյանը իմանա, որ իր ընդդիմությունը ոչ միայն մենք ենք, այլ ամբողջ հայ ժողովուրդն է:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր