Արտաշես Գեղամյան. 2016-ը՝ տագնապների և հույսերի տարի
12:16, 19 Դեկտեմբեր, 2016, Արմենպրես
http://www.armenpress.am/arm/news/872348/artashes-gexamyan-2016-y-tagnapneri-ev-huyseri-tari.html
l
Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի (ՀՀ ԱԺ ԱՀՄՀ) և Անկախ Պետությունների Համագործակցության, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի գծով ՌԴ Պետական դումայի կոմիտեի (ԱՊՀ գծով ՊԴԿ) համատեղ նիստեր անցկացնելու լավ ավանդույթ է ձևավորվել։
Կարդալ ավելին...
Արտաշես Գեղամյանը բարձր է գնահատում «Արմենպրես»-ի դերը տեղեկատվական դիվերսիաներին դիմակայելու հարցում
18.12.2016, Արմենպրես
http://www.armenpress.am/arm/news/872306/artashes-gexamyany-bardzr-e-gnahatum-armenpres-i-dery.html
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը բարձր է գնահատում «Արմենպրես» լրատվական գործակալության դերը Հայաստանի լրատվական դաշտում և միջազգային հարթակներում Հայաստանի մասին ճիշտ տեղեկատվություն փոխանցելու հարցում: Շնորհավորելով գործակալությանը ծննդյան 98-րդ տարեդարձի կապակցությամբ՝ պատգամավորն ընդգծեց, որ ակնհայտ է՝ տեղեկատվական պատերազմի ժամանակ յուրաքանչյուր պետություն պաշտպանված է այնքանով, որքանով կարողանում է պետական քաղաքականությունը հասցնել թե միջազգային կառույցներին, թե ընթերցողների ամենալայն զանգվածներին: «Այս տեսակետից «Արմենպրես»-ը իր բարձրության վրա է, այն կատարում է այդ հիմնական ֆունկցիան և, ըստ իս, հանդիսանում է շատ հզոր, շատ խելացի պատնեշ բոլոր տեսակի հակահայկական և հակապետական ինֆորմացիոն դիվերսիաների հանդեպ:
Կարդալ ավելին...
Հայաստանը Ռուսաստանի հուսալի ռազմավարական դաշնակիցն է, և այդ մասին պետք է իմանան բոլորը. Արտաշես Գեղամյան
07,12,2016, 19:14, Արմենպրես
http://armenpress.am/arm/news/870913/armeniya-E28093-nadezhniyiy-strategicheskiiy-soyuznik-rossii-i-ob.html
Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ մշտական պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «Արմենպրեսին» տված բացառիկ հարցազրույցում պատմել է երկրի արտաքին քաղաքականության և միջազգային կառույցների շրջանակներում ռուսաստանցի գործընկերների հետ համագործակցության մասին։
Կարդալ ավելին...
Արտաշես Գեղամյանն իր կարծիքն է ներկայացրել ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ
21.11.2016, Արմենպրես
http://www.armenpress.am/arm/news/868786/artashes-gexamyann-ir-kartsiqn-e-nerkayacrel-hh-2017t-petakan.html
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը իր կարծիքն է արտահայտել ՀՀ 2017 պետական բյուջեի նախագծի շուրջ, որն արդեն քննարկումների առաջին փուլն է անցել Ազգային ժողովում: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի շուրջ պատգամավորների մտորումներն ամբողջությամբ.
«Նոյեմբերի 17–18-ին Ազգային ժողովի ամբիոնից «2017 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հնչեցին խիստ գնահատականներ: Բայց ուզում եմ նշել, որ ավելի խիստ գնահատական է հնչեցրել Հայաստանի Հանրապետության Նախագահ, հարգարժան Սերժ Ազատի Սարգսյանն իր վերջին հարցազրույցում, այն է՝ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին տրված բացառիկ հարցազրույցում, որը ս.թ. նոյեմբերի 16-ին երեկոյան տեղադվել էր Հանրապետության Նախագահի էլեկտրոնային կայքում, իսկ հաջորդ օրը առավոտյան՝ «ՌԻԱ նովոստի» ՌԴ Դաշնային տեղեկատվական գործակալության կայքում:
Կարդալ ավելին...