"Արմենպրես" լրատվական գործակալություն

«Армения-2015: Нам предлагают либо анонимную войну, либо восстание»: Арташес Гегамян

27.10.2015, Арменпресс

Депутат Национального Собрания от Республиканской партии Армении, руководитель делегации Национального Собрания в Парламентской Ассамблее ОБСЕ, руководитель партии «Национальное Единение Арташес Гегамян написал статью под названием «Армения-2015: Нам предлагают либо анонимную войну, либо восстание», в которой размышляет над мирвыми политическими событиями и местом и ролью Армении в свете этих событий. Арменпресс приводит статью Арташеса Гегамяна полностью и без изменений:

«На днях прочитал доклад Изборскому клубу «Новый 1968 год»: мировоззренческое содержание и механизмы революций 2.0 (авторы: Константин Черемных, Маринэ Восканян). Вчитываясь в весьма убедительные выводы авторов этого, прямо скажем, серьезного, актуального исследования, невольно ловил себя на мысли, что все написанное (далее Доклад) в нем очень знакомо. И это вовсе не было заблуждением. Сегодня в Армении налицо попытка реализации современных технологий разрушения применительно к армянской государственности, причем уже проглядываются ростки главной задачи архитекторов разрушения: смены христианской цивилизационной парадигмы армянского народа. В защиту этого тезиса можно привести множество фактов из наших будней. Ограничусь изложением лишь некоторых из них.

Կարդալ ավելին...

Արտաշես Գեղամյանը մեկնաբանել է ՀՀ նախագահի հետ հանդիպման արդյունքները

01.09.2015, Արմենպրեսս

«Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչները տպավորված են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումների շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից:

Կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ նախագահի հետ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում ստացել են իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները: «Մենք շատ բավարարված ենք նախագահի հետ հանդիպումից: Գիտեք, յուրաքանչյուրս կարող ենք դատողություններ անել մեր կրթվածության մակարդակով, մեր անցած կյանքի փորձով, սակայն երբ լսում ես հիմնավորումներ և պատասխաններ, որոնք կարող են գոհացնել թե' գիտնականին, թե’ քաղաքական գործչին, թե’ կյանքի ամենադաժան բովերով անցած մարդուն, գալիս ես համոզման, որ այն ինչ արդար է, իր ճանապարհը հարթելու է, այն, ինչ պահանջված է երկրի համար,  վաղ թե ուշ ընդունվելու է: Մենք շատ տպավորված դուրս եկանք հանդիպումից, և մեր կուսակցությունը շատ անելիքներ ունի: Մենք պետք է հնարավորինս մատչելի լեզվով կարողանանք հասցնել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, առավելությունները և ինչ ակնկալել, եթե մենք կարողանանք նախ հանրաքվեով «այո’» ասել փոփոխություններին և հետո քայլ առ քայլ սկսենք քայլի կոչել»,- ասաց Գեղամյանը:

Կարդալ ավելին...

Սերժ Սարգսյանն ընդունել է «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչներին

29.08.2015, Արմենպրեսս

ՀՀ Նախագահի նստավայրում շարունակվում են Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այդ գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչներ Արտաշես Գեղամյանի, Արա Սիմոնյանի, Վիլեն Արևշատյանի, Լևոն Գալստյանի, Սոնա Գասպարյանի և Արտաշես Շահվերդյանի հետ:

 

Կարդալ ավելին...

Արտաշես Գեղամյան. “Հաշվարկը պարզ է. սասանել իշխանությունն ԱԺ-ի ընտրություններում, բռնատիրել այն նախագահական ընտրությունների ժամանակ”

17.08.2015, Արմենպրեսս

Ահա արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանում շարունակվում է Սահմանադրության նոր խմբագրության ակտիվ քննարկումը։ Քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, սահմանադրական իրավունքի մասնագետների բազմաթիվ հոդվածների, հարցազրույցների, ելույթների վերլուծությունը, չնայած դրանց բովանդակային բազմազանությանը, թույլ է տալիս կատարել նախնական որոշ եզրահանգումներ։

Նախ՝ առաջարկվող սահմանադրական բարեփոխումների այդքան բուռն քննարկումը, դրանց պահանջվածության գաղափարի պաշտպանությունը մի կողմից և, հակառակը, այս հարցի հրատապության մերժումը քաղաքական օրակարգում, միաժամանակ՝ գործող Սահմանադրության անշեղ իրագործման անհրաժեշտության դրույթի առաջմղմամբ, միանգամայն որոշակի մտորումների տեղիք են տալիս։ Այս հարցին մի փոքր ավելի ուշ կվերադառնանք։

Երկրորդ՝ աչքի են զարնում մերկապարանոց պնդումներն առ այն, թե սահմանադրական բարեփոխմամբ չարժե սպասել սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման Հայաստանում։ Չգիտես ինչու, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը նույնպես կապում են նոր Սահմանադրության չպահանջվածության հետ, ասում են, թե այն չի դառնա խթան օլիգոպոլիան կոտրելու, օլիգարխներին վերացնելու համար։ Բարեփոխման հակառակորդներից շատերը, բնավ չվերլուծելով առաջարկվող սահմանադրական փոփոխությունների բովանդակային կողմը, եզրակացություն են անում այն մասին, թե սահմանադրական բարեփոխումը միայն մի նպատակ է հետապնդում՝ պահպանել Հանրապետական կուսակցության իշխանությունը ՀՀ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի գլխավորությամբ:

Սահմանադրական իրավունքի ընդդիմախոսների փաստարկներում քիչ չեն անհեթեթ մեկնաբանությունները սահմանադրական վերափոխումների անհրատապության մասին։ Այսպես, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ս.թ. օգոստոսի 11-ին սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասելու 10 պատճառ է նշել։ Օրինակ, պատճառներից երկրորդը հետևյալն է. «Այսօրվա հիբրիդային սահմանադրությունը, պատշաճ կիրառության և արդար ընտրությունների պարագայում, մեր պետության համար ճիշտ տարբերակն է։ Այն, մի կողմից պարունակելով պառլամենտարիզմի տարրեր, կարող է նպաստել Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը, մյուս կողմից՝ պարունակելով նախագահի լայն լիազորությունները, կարող է երաշխավորել համարժեք արձագանք արտաքին մարտահրավերներին»։

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր