Արտաշես Գեղամյանը խոստանում է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի ընթացքում «ջախջախել ադրբեջանական պատվիրակությանը»
15.01.2014, Armenpress
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը թույլ և խոցելի է համարում նույն կառույցում ադրբեջանական պատվիրակության հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ: Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ, ԵԱՀԿ ԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան մասնավորապես հայտարարել է, թե ԵԱՀԿ ձմեռային նստաշրջանում քննարկելու է հայերի կողմից ԱՄՆ նահանգներում ԼՂ անկախության ճանաչմանն ուղղված նախաձեռնությունը՝ նշելով, որ հայկական կողմը խախտում է բանակցային գործընթացի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները: «Այն, որ նրանք կջախջախվեն, ինչպես մինչև հիմա են ջախջախվել, դրանում երկու կարծիք լինել չի կարող: Նման հայտարարություններ Բահար Մուրադովան միշտ անում է: Ես հասկանում եմ նրան, դա արվում է ներքին լսարանի համար, սակայն նրանց փաստարկները թույլ են և խոցելի»,- ասաց Գեղամյանը:
Կարդալ ավելին...Արտաշես Գեղամյան. ԵԱՀԿ ԽՎ-ում եվրոպացիների վարժապետական խրատների քաղաքականությունը ձախողվեց
23.10.2013, Armenpress
24.10-26.10.2013, Հայոց աշխարհ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (այսուհետ՝ ԵԱՀԿ ԽՎ) հերթական նիստից (Բուդվա, Չեռնոգորիա, 2013 թ. հոկտեմբերի 13–15) հազիվ մեկ շաբաթ է անցել։ Նիստի ծրագրով նախատեսված էր հրատապ այնպիսի հարցերի քննարկումը, ինչպիսիք են՝ իրավիճակը Սիրիայում, ԵԱՀԿ տարածքում հակազդեցությունն ահաբեկչությանը և անդրազգային սպառնալիքներին, մարդու իրավունքների պաշտպանությունը, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներն անվտանգության ոլորտում և տարբեր հասարակությունների ինտեգրացիան։ Առաջին հայացքից զանազանվող այս հարցերի քննարկումներն ի հայտ բերեցին դրանց խոր փոխկապվածությունը՝ պայմանավորված, առաջին հերթին, գլոբալացմամբ։ Որպեսզի այս եզրահանգումը լոկ հռետորական պնդում չթվա, մի փոքր ավելի հանգամանորեն կանգ առնեմ այդ քննարկումների բովանդակության վրա։
Եվ այսպես, ավելի քան մեկ տարի առաջ Տիրանայում՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում, վերջին նիստի ժամանակ թուրքական պատվիրակությունը հապճեպ օրակարգ մտցրեց հայտարարության նախագիծ, որում միակողմանիորեն էին գնահատվում իրադարձությունները Սիրիայում. խիստ քննադատվում էին Բաշար Ասադի կառավարության գործողությունները, միաժամանակ իդեալականացվում էին սիրիացի փախստականներին ընդունելու և իր տարածքում տեղավորելու Թուրքիայի ջանքերը։ Զեկուցողին՝ թուրքական պատվիրակության ղեկավար Էմին Օնենին, ուղղված իմ հարցին, թե՝ եթե հռչակագիրն ընդունվի, թուրքական կողմը երաշխիքներ ունի՞, որ Թուրքիայի կողմից զինյալներին մատակարարվող զենքով Սիրիայի խաղաղ քաղաքացիների, այդ թվում և սիրիահայերի չեն սպանի, ինչը տեղի էր ունեցել սույն քննարկումից մեկ շաբաթ առաջ։ Ինչպեսև պետք էր սպասել, հարցիս ըմբռնելի պատասխան այդպես էլ չտրվեց։ Ավելին, որևէ դատապարտող գնահատական կառավարական զորքերին դիմակայող մարդակեր-զինյալների հասցեին չհնչեց։ Սիրիայի վերաբերյալ այս Հայտարարությունն ընդունելու անհրաժեշտության առնչությամբ լուրջ կասկածներ ուներ նաև ռուսաստանյան պատվիրակությունը, որը քվեարկության ժամանակ ձեռնպահ մնաց։ Հայտարարության ընդունման դեմ քվեարկեց միայն հայկական պատվիրակությունը։ Հատկանշական է, որ հինգ ամիս անց Սիրիայում տիրող իրավիճակի մասին խոսվեց նաև ԵԱՀԿ ԽՎ Վիեննայում կայացած նիստում (2013 թ. փետրվար), ընդ որում՝ թուրքական պատվիրակությունն ամեն կերպ ընդգծում էր իր երկրի կառուցողական դերը, իսկ արևմտյան երկրների առանձին հռետորներ, անդրադառնալով սիրիական կարգավորման հարցերին, ոչ երկիմաստորեն, երբեմն նույնիսկ բացահայտորեն քննադատում էին Ռուսաստանի, իբր, ապակառուցողական դիրքորոշումը սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների որոնման հարցում։
Կարդալ ավելին...Արտաշես Գեղամյանը ԵԱՀԿ ԽՎ-ում կխոսի Սաֆարովի արտահանձնման հետեւանքների մասին
02.10.2012, ԱՐՄԵՆՊՐԵՍ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, Աագային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը ԽՎ առաջիկա նստաշրջանում կբարձրացնի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի հարցը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց պատվիրակության ղեկավարը, վեհաժողովի աշնանային նստաշրջանի «ԵԱՀԿ տարածաշրջանի բազմազգ և բազմամշակույթ համայնքներին աջակցություն և պաշտպանություն» և «Ֆինանսատնտեսական ճգնաժամի դեմ պայքար» թեմաներով նիստերին Գեղամյանը կներկայացնի հայկական կողմի տեսակետը:
«Առաջին նիստի օրակարգում ներառված հարցի շրջանակներում անպայմանորեն անդրադարձ կկատարեմ այն զարգացումներին, որոնց ականատեսն ենք եղել մենք վերջին տասնամյակներում` հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական հարաբերությունների առնչությամբ: Փաստարկելու եմ օգոստոսի 31-ին մեր սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպանի արտահանձնմանը հաջորդած գործողություններով. նույն օրը Իլհամ Ալիևի և ադրբեջանական մամուլի ու հասարակության կողմից այդ տարրի հերոսացման գործընթացով»,-ընդգծեց Գեղամյանը:
Կարդալ ավելին...