«Ազգային Միաբանության» նախագահության անդամները հանդիպել են ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

18.02.2016, Արմենպրես

19.02.2016, Հայոց աշխարհ

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահության անդամները կուսակցության Կենտրոնական գրասենյակում հանդիպել են ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սուրեշ Բաբու Թադիպանենի հետ, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ազգային Միաբանություն» կուսակցության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում, որն անցավ ջերմ մթնոլորտում, մտքեր են փոխանակվել հայ-հնդկական ավանդական բարեկամական հարաբերությունների խորացմանն ուղղված հարցերի շուրջ:

 

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը դեսպանին հանձնել է օրեր առաջ լույս տեսած, իր հեղինակած գրքերը: Պրոֆեսոր Սուրեշ Բաբու Թադիպանեն գոհունակությամբ նշել է Հայաստանում անցկացրած տարիները և համոզմունք հայտնել, որ Հնդկաստանում մշտապես ջերմությամբ է հիշելու Հայաստանը և հայ ժողովրդին, այսուհետ մնալով մեր երկրի հավատարիմ բարեկամը:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր