«Лазаревский клуб» станет новым форматом российско-армянской общественной дипломатии
19:09, 26 Октября, 2018, Арменпресс
https://armenpress.am/rus/news/952404/
Ряд видных деятелей Армении и России на официальной интернет-странице первого заместителя Председателя Комитета Государственной Думы РФ по деам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками выступили обращением к российской и армянской общественности о создании «Лазаревским клуба», который станет добровольным объединением граждан России и Армении.
Как передает Арменпресс, в обрашении, в частности, сказано: «В качестве неформальной, свободной и постоянно действующей площадки для встреч и обмена мнениями мы, как представители разных сфер общественно-политической, экономической и культурной жизни России и Армении, выступаем с инициативой создания новой дискуссионной площадки для углубления диалога между нашими гражданскими обществами. Предлагаем назвать ее «Лазаревским клубом» (по имени прославленной семьи армянских меценатов Лазаревых, основателей Лазаревского института восточных языков в России, ставшего предтечей Института стран Азии и Африки при Московском Государственном университете и МГИМО МИД России).
Կարդալ ավելին...«Ազգային Միաբանություն» կուսակցությունն աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետի հայտարարությանը
17:39, 21 Ապրիլ, 2018, Արմենպրես
https://armenpress.am/arm/news/930903.html
«Ազգային Միաբանություն ուսակցության» նախագահությունը հայատարարում է իր վճռական պաշտպանությունը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին և 2018 թ. ապրիլի 21-ի նրա hայտարարությանը` կապված Հայաստանում առկա ներքաղաքական իրադրության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցության հայտարարության մեջ ասվում է.
«Հայաստանի քաղաքացիների և Հայրենիքի հանդեպ մեր պարտքն ենք համարում հայտարարել հետևյալը.
1. Այս օրերին Երևանում, Գյումրիում և Վանաձորում տեղ գտած բողոքի դրսևորումները անխուսափելիորեն փոխակերպվում են իբր տարերային բողոքական ելույթների վրա հիմնված «ժողովրդավարական» ամենաթողության:
2. Բողոքի ցույցերի ղեկավարների անկարողությունը համարժեք ընկալելու և գնահատելու Երևանում ու այլ քաղաքներում ստեղծված իրադրությունը կարող է հանգեցնել բողոքավորների նոր վերակազմավորման, ինչը և նրանց մատչելի կդարձնի դրսից կառավարվելու համար:
3. Իրադրության հետագա քաոսայնացումը կարող է հանգեցնել երկրի կառավարման համակարգի էական խարխլման, ինչը ծայր աստիճան անթույլատրելի է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության անխուսափելի գերաճման պայմաններում:
4. Բողոքի շարժման ղեկավարների հրաժարումը քաղաքական երկխոսությունից ու բանակցություններից, ինչպիսի բարետես պատճառաբանություններով էլ ուղեկցվելու լինի, ոչ այլ ինչ է, քան ռմբահարումն ու տարիներով հետաձգումը վարչապետ Սերժ Սարգսյանի խիզախ, խորապես հղացված, ճեղքումնային գաղափարների, այն է` համազգային նպատակների իրականացման ապահովում ներառական (ինկլյուզիվ) տնտեսական զարգացման հիման վրա, այդ աշ¬խա¬տանքը Հայաստանի Հանրապետության խաղաղ կյանքին ու անվտանգությանը սատարող բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ գործակցելու պատրաստակամություն ու վճռականություն:
5. Հայաստանի Հանրապետությունում իրադրության ապակայունացման, ՀՀ վար-չապետին, կառավարությանն աջակցող քաղաքական ուժերի հետ կառուցո¬ղա¬կան երկխոսությունից խուսափելու, օրինազանց, հակաիրավական գործողութ¬յունները կանխելու անկարողության ու անընդունակության համար պատաս¬խանատվությունը լիովին ընկնում է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և օրենքի խախտմամբ անցկացվող բողոքի ցույցեր կազմակերպող նրա աջակիցների վրա»:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ՛ ՏԻՐԻ
14:32, 12 ապրիլի, Արմենպրես
https://armenpress.am/arm/news/929656.html
Նկարում՝ «Միասնությունը բազմազանության մեջ է և ազատության հիմնական սկզբունքները Մերձավոր Արևելքի քրիստոնյաների և մահմեդականների համար. խորհրդարանական երկխոսություն» միջազգային համաժողովի մասնակիցները։ Բեյրութ, 4 ապրիլի 2018թ.
Ս.թ. ապրիլի 3-4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի և Լիբանանի Հանրապետության խորհրդարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ «Միասնությունը բազմազանության մեջ է և ազատության հիմնական սկզբունքները Մերձավոր Արևելքի քրիստոնյաների և մահմեդականների համար. խորհրդարանական երկխոսություն» (այսուհետ՝ Համաժողով) թեմայով։
Ընդամենը մեկ շաբաթ անց իրավիճակը Սիրիայի շուրջ ծայրաստիճան թեժացել է։ Թվում էր, թե աշխարհը նոր պատերազմի շեմին է։ Այս պայմաններում կուզենայի մտքերս կիսել ընթերցողների հետ վերջերս Բեյրութում ավարտված համաժողովի, ընդունված հռչակագրի մասին, որում, մասնավորապես, ասվում է. «Մենք՝ ուղղափառ քրիստոնեական և մահմեդական աշխարհի ժողովուրդների խորհրդարանների անդամներս, որ այսօր հավաքվել ենք այստեղ՝ Բեյրութում, Լիբանանի խորհրդարանի և Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախաձեռնությամբ և Արաբական միջխորհրդարանական միության հետ համագործակցությամբ, պատմական այս պահին, որը հատկապես կարևոր է պատերազմի օջախներով լի Մերձավոր Արևելքի համար, անվերապահորեն դատապարտում ենք Սիրիայի փլուզումը և նրա բռնի մասնատումը՝ պայմանավորված քաղաքական ժամանակավրեպ որոշումներով, որոնք էլ ավելի են խախտում կրոնական անդորրը Երուսաղեմում...» և այլն։ Ես հատուկ Հռչակագրի այս հատվածը մեջբերեցի, որն ամենայն համոզչությամբ վկայում է քրիստոնեական և մահմեդական աշխարհի հավատարմությունը՝ իրենց ավանդը ներդնել միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում՝ կառուցողական և միջկրոնական երկխոսության հիման վրա։ Կարծում եմ, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ստեղծված չափազանց լարված իրավիճակի հիմնական պատճառները հասկանալը կօգնի խորհրդարանականներին համատեղ գործողություններ մշակել՝ ուղղված պատերազմի սանձազերծման վտանգի նվազեցմանը։ Կարծում եմ, որ իմ ելույթը Համաժողովում որոշակիորեն պատասխանում է աշխարհի ճակատագրի համար բավական զգայուն այս տարածաշրջանում պահպանվող լարվածության պատճառների մասին հարցին։ Ընթերցողների դատին եմ ներկայացնում ելույթիս տեքստը։
Կարդալ ավելին...
Արտաշես Գեղամյան. Մենք մի թիմ ենք
13:24, 27 Մարտի, 2018, Արմենպրես
https://armenpress.am/rus/news/927745.html
30.03.2018, Իրավունք
Նկարում՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավորներ Կոնստանտին Ֆեոդորովիչ Զատուլինը, Վիկտոր Պետրովիչ Վոդոլացկին, Վլադիմիր Իվանովիչ Կատենևը, Պավել Վալենտինովիչ Շպերովը, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի աշխատակազմի ղեկավար Միխայիլ Իոսիֆովիչ Կրոտովը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Գևորգի Աշոտյանը, Արտաշես Մամիկոնի Գեղամյանը, Արարատ Անուշավանի Զուրաբյանը, Հերմինե Միքայելի Նաղդալյանը (Երևան, 26 մարտի 2018թ.)
Արդեն բարի ավանդույթ է դառնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նիստերի անցկացումը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պրոֆիլային կոմիտեների՝ Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի և Պետական դումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հետ։ Պետդումայի Կոմիտեի հետ հերթական համատեղ նիստը տեղի ունեցավ ս.թ. մարտի 26-ին Երևանում (այսուհետ՝ Համատեղ նիստ)։ ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի և ՀՀ Ազգային ժողովի զեկուցող և ելույթ ունեցող պատգամավորները հարցերի լայն շրջանակի են անդրադարձել, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ հարաբերություններին, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) անդամ պետությունների միջև հարաբերություններին, այնպես էլ ԵԱՏՄ ծիրում ստեղծվող միջազգային իրավիճակին։ Քննարկումն անցնում էր անկեղծության, վստահելիության և փոխըմբռնման մթնոլորտում։ Հատուկ տեղ հատկացվեց ռուս-հայկական հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ համաշխարհային քաղաքականության ուժի առանձին կենտրոնների կողմից միջազգային լարվածության թեժացման պայմաններում։ Միևնույն ժամանակ, հատուկ ուշադրություն հատկացվեց հանրային դիվանագիտության ակտիվացման խնդիրներին։ Եվ բնավ պատահական չէ, որ Համատեղ նիստի օրակարգի երկրորդ կետն ուներ «Եվրասիական ինտեգրացիան և ժողովրդական դիվանագիտությունը» անվանումը, և հայկական կողմից զեկույցով հանդես գալ հանձնարարված էր Ձեր խոնարհ ծառային՝ Արտաշես Գեղամյանին։ Արդեն ավարտված Համատեղ նիստի թարմ տպավորությունների ներքո կարող եմ միանշանակ հաստատել. հայ և ռուսաստանցի խորհրդարանականները ոչ միայն միմյանց լսեցին, այլև նշեցին իրենց համատեղ ջանքերի շարունակման հեռանկարային ուղղությունները՝ ԵԱՏՄ շրջանակներում հարաբերությունների համակողմանի խորացման վերաբերյալ։ ՀՀ Ազգային ժողովում հաստատված ավանդույթի համաձայն՝ ցանկանում եմ ընթերցողների դատին հանձնել Համատեղ նիստում ունեցած ելույթիս տեքստը։
Կարդալ ավելին...