"Արմենպրես" լրատվական գործակալություն

 «Արմենպրես»-ը սերունդների համար վավերացնում է հայ ժողովրդի հաղթական պատմությունը. պատգամավորներ

18.12.2015, Արմենպրես

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները բարձր են գնահատում «Արմենպրես» լրատվական գործակալության գործունեությունն ու դերը Հայաստանի լրատվական դաշտի կայացման գործում: Քաղաքական գործիչներն «Արմենպրես»-ը համարում են լրատվական դաշտում մշակույթ և ավանդույթ ձևավորած գործակալություն, որը կարողանում է հանրության համար ապահովել վստահելի և օպերատիվ լրատվություն: Գործակալության 97-րդ տարեդարձի կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների հետ:

Կարդալ ավելին...

 ARTASHES GEGHAMYAN: THIS WORLD IS EASY TO DESTROY

IF THE THREAT OF RESURGENT NEOOTTOMANISM IS UNDERESTIMATED

 28.11-30.11.2015, Armenpress

Treacherously downed by the Turkish Air Force of the Russian bomber SU-24 in the skies over Syria showed the world what practical realization of the basic ideologeme and strategies of neo-Ottomanism is. On September 19, 2009 in Istanbul, at a meeting with mass media representatives, then Prime Minister of Turkey, Erdoğan said: “Our goal is to live with all the countries in the world and return to current Turkey the power of the Ottoman Empire. I think we can achieve this objective.” Two months later, as reported by the newspaper "Takvim", Turkish Foreign Minister Ahmet Davutoğlu, speaking to members of the ruling Justice and Development Party (hereinafter JDP), acknowledged that his country was implementing the policy of neo-Ottomanism: “There is heritage left by the Ottoman Empire. We are called “neo-Ottomans”. Yes, we are “new Ottomans”. We have to deal with neighboring countries. We even go to Africa. The super states are observing this with confusion. To begin with, France is trying to understand why we are working in Africa. I have already ordered: to whatever African country Sarkozy goes, it is necessary that every time he looks up, he should see the building of the Turkish Embassy and the Turkish flag. I have instructed to rent the best areas for the embassies.” The results of the intensive activity of the newly-minted neo-Ottomans came quite early. Today, Africa has become one of the main arenas for international Islamist terrorism. Every year, hundreds of people die from terrorist attacks by such radical groups as the "Al-Qaeda of the Islamic Maghreb", which is the branch of "Al-Qaeda", and Islamist organization "Al-Shabaab" based in the north of Africa and active in Somalia, and the terrorist organization "Boko Haram", that engages in attacks in Kenya, commits bloody acts of terrorism and attacks in the north-east Nigeria.

Կարդալ ավելին...

Արտաշես Գեղամյան․ Գլոբալ դիմակայության հնարավոր վտանգներն ու աշխարհատնտեսական միության հեռանկարներն արդի Եվրոպայում

 

14.11.2015, Արմենպրես

2015 թվականի անցած տասնմեկ ամիսները վկայում են գլոբալ անվտանգության ապահովման և նոր գլոբալ տնտեսակարգի ձևավորման մոտեցումներում ընթացող լուրջ տեղաշարժերի մասին։ Այս գնահատականի ճշմարտացիության մեջ համոզվելու համար դիմենք որոշ փաստաթղթերի։ Եվ այսպես, սույն թվականի փետրվարին ընդունվեց National Security Strategy-ն (www.riasv.ru/entry/153240)՝ ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն)։ Այս Ռազմավարության հիման վրա Շտաբների պետերի միավորված կոմիտեն՝ զինված ուժերի զորատեսակների շտաբների պետերի և միավորված հրամանատարության հրամանատարների մասնակցությամբ, ս.թ. հուլիսի 1-ին հրապարակեց National Defense Strategy-ն (http: //inosmi.ru/op_ed/20150703/2289228558.html)՝  Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային ռազմական ստրատեգիան (այսուհետ՝ ԱՌՍ)։ Ներկայացնենք որոշ հատվածներ այդ փաստաթղթերից։ Եվ այսպես, ողջունելով «կայուն և բարգավաճող Չինաստանի ամրապնդումը»՝ Ռազմավարությունում նաև նշվում է. «Թեև մրցակցություն (նկատի ունի Չինաստանի հետ- /Ա.Գ./) անպայման լինելու է, մենք չենք հավատում առճակատման անխուսափելիությանը։ Միևնույն ժամանակ, մենք մրցակցությամբ կզբաղվենք ուժի դիրքերից՝ պնդելով, որպեսզի Չինաստանը պահպանի միջազգային նորմերը և կանոններն ամենատարբեր հարցերում՝ ծովում անվտանգությունից մինչև առևտուր և մարդու իրավունքներ։ Մենք սևեռուն կհետևենք Չինաստանի ռազմական արդիականացմանը և Ասիայում նրա ներկայության ընդլայնմանը»։

Ռազմավարությունում ուշադրությունից զերծ չի մնացել նաև Ռուսաստանը, մասնավորապես նշվում է. «Ռուսական ագրեսիան Ուկրաինայում ցայտուն ցույց է տալիս, որ եվրոպական անվտանգությունը, ինչպես նաև տարածքային զավթումներին դիմակայելու միջազգային նորմերը և կանոնները չի կարելի ընկալել որպես օբյեկտիվ իրողություն... Մենք նաև ավելացնելու ենք Ռուսաստանի համար ծախսերը՝ պատժամիջոցներով և այլ եղանակներով, Մոսկվայի կեղծ պրոպագանդային հակադրելով ոչնչով չգունազարդված ճշմարտությունը։ Մենք զսպելու ենք ռուսական ագրեսիան՝ ակնդետ հետևելով նրա ռազմավարական պոտենցիալին, իսկ անհրաժեշտության դեպքում հնարավոր է՝ կօգնենք մեր դաշնակիցներին և գործընկերներին՝ դիմակայել ռուսական պարտադրանքին»։ Պետք է նշել, որ մինչև Ռազմավարության ընդունումը՝ 2014թ. հոկտեմբերին, ամերիկյան գեներալները հրապարակել էին Win in a Complex World՝ Հաղթանակ բարդ աշխարհում (այսուհետ՝ ՀԲԱ) նոր հայեցակարգը։ Հարկ է նշել, որ բավական ընդհանուր բան կա այս փաստաթղթերում, բայց ամերիկյան զինվորականները ՀԲԱ-ում՝ մշտապես փոփոխվող արդի աշխարհում բանակի կիրառման այս հայեցակարգում, կարևոր նշանակություն են տալիս դիվանագետների, օտարերկրյա գործընկերների, ԶԼՄ-ների և կարծիք ձևավորող առաջնորդների հետ զինվորականների փոխգործակցությանը։ Միևնույն ժամանակ, խիստ հատկանշական է, որ որպես օրինակ այն բանի, թե ինչպես է լինելու դա, Պենտագոնում բերում են Ռուսաստանի բանակի գործողությունը Ղրիմում։ Եվ սա, արդյոք, իրավացիորեն որոշակի մտորումների չի՞ մղում Օլիմպոսի գլխավոր աստված Զևսի կողմից փյունիկացի թագավոր Ագենորի դստերը՝ Եվրոպային առևանգելու առնչությամբ. «Quod licet Jovi, non licet bovi» - «Այն, ինչ կարելի է Յուպիտերին, չի կարելի ցլին»։

Կարդալ ավելին...

 ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՐԴՎԱԾ Է ԻՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՆԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒՄԻՑ

(ՈՉ Ի ՀԱՇԻՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)

05.11.2015, Արմենպրես

Արդեն մի քանի օր է՝ Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հանրաքվեի քարոզարշավը։ Ուշադիր ծանոթանալով սահմանադրական բարեփոխումների ինչպես կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների դիրքորոշումներին՝ ակամա տրվում ես բանավիճողների եզրահանգումներում թույլ փաստարկներ որոնելու գայթակղությանը։ Եվ ահա հենց այստեղ էլ, ինքդ էլ այդ մասին չիմանալով, հայտնվում ես նախապես անշահեկան վիճակում, և ահա թե ինչու։

Հայտնագործություն չեմ անի, եթե ասեմ, որ ցանկացած երկրում և ցանկացած ռեժիմի դեպքում, մանավանդ դեմոկրատական պետություններում, ազգային անվտանգության ապահովման խնդիրն այլընտրանք չունի։ Իսրայելցի հայտնի քաղաքագետ, իսրայելական պառլամենտարիզմի պատմության առաջատար մասնագետ Բենիամին Նոյբերգերն իր «Ազգային անվտանգություն և դեմոկրատիա – հակամարտություններ և երկընտրանքներ. Իսրայելը համեմատական հեռանկարում» հոդվածում բավական համոզիչ կերպով գալիս է այն եզրակացության, որ պատերազմի վիճակում կամ ռազմական սպառնալիքի ներգործության տակ գտնվող դեմոկրատական պետությունը ընդհանուր քիչ բան ունի պատերազմներ, ահաբեկչական գործողություններ, դիվերսիաներ չիմացող դեմոկրատիայի հետ։ Ցավոք, արդի Հայաստանը հայտնվել է հենց Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման, Հայաստանի սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (այսուհետ՝ ԼՂՀ) զինված ուժերի շփման գծում իրավիճակի ապակայունացման մշտական սպառնալիքի վիճակում։ Ուստի, հայկական պետության հետագա դեմոկրատացման հարցերը, ուզում ենք մենք դա, թե ոչ, կարող են ակնհայտ հակասության մեջ մտնել ազգային անվտանգության ապահովման հարցերի հետ։ Սակայն, միևնույն ժամանակ, կարևոր է հասնել այնպիսի իրավիճակի, որպեսզի դրա պատճառով հանուն պետական անվտանգության ապահովման՝ կառավարման դեմոկրատական նորմերի հնարավոր խախտումները սպառնալիքի առջև չկանգնեցնեն կառավարման դեմոկրատական ձևի գոյությունը։

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր