«Ազգային Միաբանություն» կուսակցության Երիտասարդական Միության կազմավորման պատմություն
«Ազգային Միաբանություն» կուսակցության ներսում երիտասարդական խմբերը սկսել են ձևավորվել 1998 թ-ից: Երիտասարդների թվի աճի հետ մեկտեղ տարածքային կազմակերպություններում սկսեցին ձևավորվել երիտասարդական միություններ:
* 2001թ. հոկտեմբերի 2-ին ստեղծվեց Երևանի Երիտասարդական տարածքային կազմակերպությունը, որը հանդիսացավ «Ազգային Միաբանություն» կուսակցության Երիտասարդական Միության հիմնադիր համագումարի նախապատրաստման և հրավիրման նախաձեռնող:
* 2002թ. փետրվարի 1-ին` «Ազգային Միաբանություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ երիտասարդական ակտիվի հանդիպումը Ա.Գեղամյանի և կուսակցության ղեկավարության հետ, որտեղ բացի այլ հարցերից քնարկվեց «Երիտասարդական Միության» հիմնադիր համագումարի հրավիրման նախապատրաստական աշխատանքները:
* 2002թ. ապրիլի 30-ին` Գ.Սունդուկյանի անվան Պետական Ակադեմիական թատրոնում, հրավիրվեց «Ազգային Միաբանություն» կուսակցության Երիտասարդական Միության հիմնադիր համագումարը: Համագումարին մասնակցում էին 1141 պատվիրակ, որոնցից 600 Երևանից, 541-ը` մարզերից: Համագումարում «Քաղաքական իրավիճակը հանրապետությունում և «Ազգային Միաբանություն» կուսակցության Երիտասարդական Միության խնդիրները» ծավալուն ելույթով հանդես եկավ կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:
* Համագումարը ընտրեց «Ազգային Միաբանություն» կուսակցության Երիտասարդական Միության 33 հոգուց կազմված վարչություն, ընդունեց հայտարարություն:
* «Ազգային Միաբանություն» կուսակցության Երիտասարդական Միությունը ունի 11500անդամ, որոնցից 6115 մայրաքաղաք Երևանում: Կուսակցության ավելի քան 450 տարածքային կազմակերպություններից 345-ում ստեղծվել են երիտասարդական միություններ:
«Ազգային Միաբանություն» կուսակցության Երիտասարդական Միության գործունեությունը
* 2001թ. ապրիլին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ԼՂՀ ներկայացուցչության մոտ ի պաշտպանություն Ս.Բաբայանի երիտասարդական ցույցի կազմակերպմանն ու հրավիրմանը:
* Նույն ամսին Երիտասարդական Միության նախաձեռնությամբ կազմակերպվել է կլոր - սեղան քննարկում ԲԵՑ-երի սեփականաշնորհման շուրջ, որին մասնակցում էին Էներգոհամակարգի մասնագետներ, ԱԺ պատգամավորներ և 9-ը կուսակցությունների երիտասարդական կազմակերպություններ:
* 2001թ. հուլիսին կազմակերպել է կլոր-սեղան քննարկում Արմենթելի մենաշնորհի և րոպեավճարի կիրառման շուրջ:
* 2001թ. սեպտեմբերին ակտիվորեն մասնակցել է Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի մոտ երիտասարդական ցույցի նախապատրասմանն ու հրավիրման աշխատանքներին, որն ուղղված էր րոպեավճարի կիրառման դեմ:
* 2002թ. մայիսին Երիտասարդական Միությունը մասնակցել է Հաղթանակ զբոսայգում կազմակերպված շաբաթօրյակին ու կանաչապատմանը:
* 2002թ. մարտին գյուղակադեմիայի ուսանողների նախաձեռնությամբ պետք է տեղի ունենար հանդիպում «Ազգային Միաբանություն» կուսակցության Երիտասարդական Միության և այլ ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների հետ, որը կանխվեց ԲՈՒՀ-ի ռեկտորատի կողմից:
* 2002թ. հունիսին «ԱՄ» Երիտասարդական Միությունը նախաձեռնեց ոչ իշխանամետ կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների հանդիպում - քննարկումներ` «Երիտասարդության մասին» օրենքի շուրջ:
* 2002թ. հուլիսին Երիտասարդական Միության նախաձեռնությամբ` Արզնի ձորում, կազմակերպվեց մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Նույն ամսին «ԱՄ» Երիտասարդական Միության Վանաձորի տարածքային կազմակերպությունը Վանաձոր քաղաքում կազմակերպել է երիտասարդական շոու ծրագիր սոցիալապես անապահով, ծնողազուրկ և մանկատան երեխաների համար, ինչպես նաև իր ակտիվ մասնակցությամբ և օժանդակությամբ Վանաձորում կազմակերպվել է մեծ համերգային շոու ծրագիր:
* 2002թ. Օգոստոսին «ԱՄ» Երիտասարդական Միության Ստեփանավանի տարածքային կազմակերպությունը կազմակերպել էր շախմատի և թենիսի առաջնություն: