Армянская школа готовит к жизни, которой не существует

26 мая 2010г.

Высказывание известного французского писателя, лауреата Нобелевской премии в области литературы Альбера Камю, положенное в основу заголовка настоящей статьи, наиболее ёмко характеризует суть развернувшихся в последнее время дискуссий и бурных обсуждений вокруг законодательной инициативы правительства Республики Армения (РА) о внесении изменений и дополнений в законы РА "О языке" и "Об образовании".

Если указанный проект закона будет принят Национальным Собранием Армении, то он предоставит возможность открытия в РА общеобразовательных школ с обучением на русском и иностранных языках. Бесспорно, нам следовало ожидать, что указанный вопрос должен был бы возыметь особое звучание и вызвать соответствующую негативную реакцию со стороны известных сил. Всех тех сил, которые сегодня отмежевываются от своей ответственности за провалы, имеющие место в настоящее время в общеобразовательной системе страны, во многом обусловленные русофобской политикой властей Армении, проводимой в начале девяностых годов прошлого века. Политикой, которая со дня провозглашения независимости Армении руководителями Армянского общенационального движения (АОД) ставила своей целью закрытие в Армении русских общеобразовательных школ, сопровождаемое уничтожением памятников классикам мировой литературы (А.П. Чехову, А.С. Грибоедову и др).

И сегодня, принимая в штыки инициативу правительства РА, они, вовсю пытаясь понравиться своим зарубежным спонсорам и покровителям, пытаются выхолостить подлинный смысл и значение инициативы. Их стратегическая цель ещё в те годы сводилась не только к распаду СССР, но и к размыванию великой советской культурной цивилизации, вобравшей в себя всю ту мощную многоконфессиональную энергию, которая была аккумулирована в уникальном культурно-многоцивилизационном понятии Советский Союз. Союз, общеобразовательная система которой по праву была признана как самая прогрессивная и достойная перенятия и применения со стороны отнюдь не друзей этой страны. Тем и был хорош капитализм, что он чутко и трепетно относился ко всему передовому, даже тому, что было "на вооружении", мягко выражаясь, идеологических конкурентов.

Итак, возвращаясь к оценке Альбера Камю о том, что "Школа готовит нас к жизни в мире, который не существует", изначально отметим, что она наиболее ёмко характеризует суть развернувшейся в последнее время в РА полемики по внесению изменений в Законы РА о языке и об образовательной системе. Проходящие обсуждения, бесспорно, имеют и положительную составляющую, обусловленную тем, что вопросы образования всё ещё являются для нашего народа животрепещущими. Народа, который на протяжении столетий, в особенности в конце 19-го и первой четверти 20-го веков в Османской империи, спасаясь от турецкого ятагана, с армянскими письменами, рукописями и книгами выносил на своих плечах младенцев, стариков и детей. Вызывает глубокую озабоченность, что определённые слои нашей интеллигенции, которые по определению были призваны всемерно защищать, популяризировать и приветствовать идею открытия школ с обучением на иностранных языках, - и здесь нам вовсе не следует лукавить, в первую очередь, на русском языке - заняли абсолютно непонятную позицию: либо критикуя, либо отмалчиваясь, не высказывая своей собственной позиции. Подробнее...

«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՐԶՎՈՒՄ Է, ՄԻՇՏ ՍԽԱԼ Է

ՆԱ Ի ԶՈՐՈՒ ՉԷ ԼՈՒԾԵԼ ԵՎ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ, ՉԴՆԵԼՈՎ ՏԱՍՆՅԱԿ ՆՈՐ ՀԱՐՑԵՐ»

04-05.05.2010

Ջորջ Բեռնարդ Շոուի խոսքերն ամենևին էլ պատահական չենք դրել որպես հոդվածի վերնագիր: Թերևս այս եզրակացությանը կարելի էր հանգել, եթե ուշադիր և անկողմնակալ վերլուծվեր ապրիլի 23-ին Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) տարեկան ընդհանուր հաշվետու ժողովում հնչած վարչապետի ելույթը և դրա բուռն արձագանքները մամուլում ու հեռուստատեսությամբ: Խնդրո առարկայի շուրջ կայացած քննարկումներն առաջացնում են երկակի զգացումներ. մի կողմից, անշուշտ, շատ դրական պետք է համարել, որ գիտությանը վերաբերող հարցերը հանրության կողմից արժանանում են նման ուշադրության, շահագրգիռ խոսակցությունների առիթ տալիս, սակայն, մյուս կողմից, մտահոգիչ է, որ դրանք հիմնականում ունեն մակերեսային բնույթ: Այս հոդվածում պարզապես ընթերցողի դատին եմ ներկայացնելու խնդրո հարցի վերաբերյալ իմ մոտեցումները և փորձելու եմ գնահատել, թե որքանո՞վ էին իրավացի վարչապետի ելույթը ջախջախողները և որքանո՞վ էին ճշմարիտ նրա «թեզերի»  կողմնակիցները: Եվ, այսպես, մինչ քննարկման բուն առարկային անցնելը, վերստին հիշենք` որո՞նք են ակադեմիական գիտության հիմնարար գործառույթներն ու դրանց արդյունավետությունը գնահատող միջազգայնորեն ընդունված չափանիշները:

Արդի ժամանակաշրջանում գիտության հիմնարար գործառույթների շարքին կարելի է դասել` համաշխարհային մակարդակի հիմնարար հետազոտությունների իրականացումը, մարդկային կապիտալի արդյունավետ վերարտադրությունը, պետության կողմից երկրի ազգային անվտանգության, պաշտպանության, կրթության, առողջապահության և պետության համար կենսական նշանակություն ունեցող գործառույթների իրագործումը, երկրի էկոնոմիկայի արդիականացման, գիտելիքահենք ճյուղերի ներդրման համար անհրաժեշտ գիտական պայմանների, միջավայրի ձևավորումը, ինչպեսև փորձագիտական գործունեության ծավալման կարողությունը: Դրա հետ մեկտեղ հարկ է նշել լրացուցիչ գործառույթներ, ինչպիսիք են` կիրառական հետազոտությունների, փորձա-կոնստրուկտուրական և տեխնոլոգիական աշխատանքների, միջազգային համագործակցության կազմակերպում: Ինչ վերաբերում է մեր ԳԱԱ-ի գործունեության արդյունավետության գնահատման չափանիշներին, ապա դրանք նույնպես կարելի է դասակարգել` հիմքում ունենալով վերը շարադրված գործառույթների կենսագործման արդյունավետությունը: Գիտության արդյունավետության գնահատման չափանիշներից կարևորվում են. առաջին, պետության կողմից մշակված ռազմավարական նշանակության գերակայությունների կատարմանն ուղղված հանրապետության գիտական ներուժի մասնակցության առավելագույն մակարդակը:

Երկրորդ. մարդկային կապիտալի զարգացմանը, բարձրագույն կրթության մրցունակության ապահովմանը նպատակամղված, ազգի գիտամշակութային կարողությունների զարգացումը խթանող գործունեության աստիճանը:

Երրորդ. գիտական աշխատանքների արդյունքում բյուջետային մուտքերի աճին միտված քայլերը, գիտելիքահենք արտադրության ծավալների աճը երաշխավորող գործառույթները: Չորրորդ. գիտական ազգային ակադեմիական հաստատությունների արժևորումը համաշխարհային գիտական հանրության կողմից: Թերևս սրանք են պետության կողմից ֆինանսավորվող ԳԱԱ-ի, նրա ենթակայության տակ գործող երեսուն-երեսունմեկ գիտահետազոտական ինստիտուտների, հաստատությունների գործունեության հիմնական ոլորտներն ու դրանց արդյունավետության գնահատման միջազգայնորեն ընդունված չափանիշները: Ուստիև տրամաբանական էին հասարակության այն սպասումները, որ վերը բերված հարցադրումների շրջանակում էլ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովում ծավալվեին քննարկումները: Առավել ևս, մեր հանրապետությանը ճարակած ֆինանսատնտեսական ճգնաժամը երկրի առաջ շատ լուրջ խնդիրներ դրեց, որոնց լուծումները դատապարտված են թերի ու անկատար լինել, եթե չենթարկվեն գիտական փորձաքննության, եթե դրանց մեջ ներառված չլինեն ժամանակակից գիտության նորագույն նվաճումները: Խնդիրներ, որոնց հաղթահարումը շատ դեպքերում ուղղակիորեն բխում է ԳԱԱ-ի հիմնական գործառույթների իրականացումից: Ավա՜ղ, նման հարթության վրա քննարկումներ կազմակերպել այդպես էլ չհաջողվեց: Բնականաբար հարց է ծագում` դա պատահականությո՞ւն էր, ինչ որ հանգամանքների զուգորդման հետևա՞նք: Ցավոք, ոչ:

Подробнее...

«100 ՔԱՅԼ». ԿԱՄՈ ԳՐՅԱԴԵՇԻՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՊԱՐՈՆ ԲԱԳՐԱՏՅԱՆ

(շարունակություն)

02-03.03.2010

Եթե չգիտես, թե ո՞ւր ես նավարկում, ոչ մի քամի չի կարող համընթաց լինել:

Լուցիյ Աննեյ Սենեկա

Մինչև «100 քայլ»  ծրագրի վերլուծությանն անդրադառնալը, նշենք մի քանի հարցադրումներ, որոնց պատասխանները նույնպես գտնում ենք շատ կարևոր: Եվ այսպես, ելակետային ինչպիսի՞ մոտեցումներ, չափանիշներ պետք է դրվեն հակաճգնաժամային միջոցառումների հիմքում, որոնք կբացառեն այնպիսի անհեթեթություններ, ինչպիսիք են. Առաջին. որպեսզի հերքվեն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների պնդումներն առ այն, որ ՀՀ-ում ֆինանսատնտեսական ճգնաժամն ավարտված է, քանի որ 2010 թ. հունվար ամսին նախորդ տարվա հունվարի նկատմամբ, իբր, արձանագրվել է ՀՆԱ-ի 2,4 %-անոց աճ: Եվ դա ասվում է այն պարագայում, երբ 2010 թ. հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ ՀՆԱ-ն կազմել է 39,5%: Իսկ ինչ վերաբերում է այդ նույն ցուցանիշի հարաբերակցությանը 2009թ. հունվարի նկատմամբ, ապա անհրաժեշտ է տալ որոշ պարզաբանումներ: Նախ, նշենք, որ անցումային շրջանում գտնվող Հայաստանի Հանրապետության նման էկոնոմիկա ունեցող երկրների համար, որոնց արտարժույթին ներհատուկ է բարձր ոլոտիլություն (անգլ. volatiler -փոփոխական), ազգային արտարժույթի փոխարժեքի անկայունություն, մեծ տատանումներ համաշխարհային արտարժույթների` ԱՄՆ դոլարի, եվրոյի, շվեյցարական ֆրանկի, բրիտանական ֆունտ-ստերլինգի նկատմամբ, մակրոտնտեսական ցուցանիշներն ընդունված է համեմատել համադրելի գներով:

Նման մոտեցումն առավել պահանջված է մեր պայմաններում. հիշեցնենք, որ 2009թ. հունվար-փետրվար ամիսներին ԱՄՆ մեկ դոլարի միջին փոխարժեքը կազմում էր 305,48 դրամ, մինչդեռ նույն տարվա ապրիլ ամսվա միջինը` 367,7 դրամ էր: Հաշվի առնելով այդ իրողությունը, նշենք, որ 2009թ. հունվարին ՀՀ ՀՆԱ-ն կազմել է 132 մլրդ 7մլն 300 հազար դրամ կամ դոլարային արտահայտությամբ` 432 մլն 130,7 հազար դոլար: Իսկ այս տարվա հունվարին այն կազմել է 149 մլրդ 491,4 մլն դրամ կամ 395 մլն 972,2 հազար դոլար (1 դոլարի միջին փոխարժեքը կազմել է 377,53 դրամ): Այստեղ ակնհայտ է դառնում այն իրողությունը, որ 2010թ. հունվարի ՀՆԱ-ն, անցած տարվա հունվարի նկատմամբ համադրելի գներով, կազմել է 2009թ. հունվարի ՀՆԱ-ի 95,3%-ը, այլ կերպ ասած` 2010-ի հունվարին, նախորդ տարվա հունվարի նկատմամբ համադրելի գներով, գրանցվել է ՀՆԱ-ի 4,7% անկում և ոչ թե 2,4%-ի աճ: Կարելի էր այս հարցին չանդրադառնալ, սակայն երբ, հիմք ընդունելով ելակետային, մեղմ ասած, ոչ կոռեկտ թվերը, կառավարության ֆինանսատնտեսական բլոկի նախարարները վարչապետի գլխավորությամբ թմբկահարում են ՀՆԱ-ի 2,4 %-անոց «տնտեսական աճի», ճգնաժամը հաղթահարելու մասին, ապա չես կարող չտագնապել: Ուստիև, պետք է հակաճգնաժամային միջոցառումների այնպիսի համակարգ մշակվի, որը կբացառի կառավարության կողմից երկրի տնտեսության մեջ ստեղծված ծանր վիճակի ոչ համարժեք գնահատականը: Եվ, ըստ այդմ, բացառվի այնպիսի իրավիճակ, երբ ձեռնարկվող միջոցառումները ՀՀ էկոնոմիկան վերջնականապես կկազմալուծեն, իսկ մեր երկիրն էլ կհասցնեն դեֆոլտի` պետության արտաքին պարտքի գծով ստանձնած պարտավորությունների չկատարման: Նման պարագայում կբացառվի ծիծաղ առաջացնող այնպիսի իրավիճակի առկայությունը, երբ ֆինանսների նախարարությունն իր սեղմագրում դրական երանգներով կներկայացնի կատարած աշխատանքները, մասնավորապես, համեստորեն նշելով. «Ընդ որում, հարկաբյուջետային քաղաքականության արդյունքները մեծապես կախված են եղել նախարարության կողմից իրականացված իր իրավասությունների շրջանակներում տնտեսական քաղաքականությունների նպատակադրումներով և դրանց ձեռքբերման արդյունքներով»: «Տնտեսական քաղաքականությունների նպատակադրումներ»  ձևակերպում անելով` մեր երկրի ֆինանսների նախարարությունը նոր խոսք է ասում ժամանակակից տնտեսագիտության տեսությունների շարքում: Պարզվում է, որ մի առանձին երկրում ճգնաժամից դուրս գալու համար մերոնք մի քանի «տնտեսագիտական քաղաքականությունների նպատակադրումներով»  են պայքարել ճգնաժամի դեմ:

Подробнее...

«100 ՔԱՅԼ». ԿԱՄՈ ԳՐՅԱԴԵՇԻ- ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՊԱՐՈՆ ԲԱԳՐԱՏՅԱՆ

27.02.2010

Առանձին դեղերը ավելի վտանգավոր են, քան բուն հիվանդությունը:

ԼՈՒՑԻՅ ԱՆՆԵՅ ՍԵՆԵԿԱ

Ուշադրությամբ ընթերցեցի Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի (Հրանտ Բագրատյանի գիտական ղեկավարությամբ) մեր ժողովրդի դատին ներկայացված սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման «100 քայլ»  վերտառությամբ ծրագրի նախագիծը: Ըստ որում, հանրության քննարկմանը ներկայացված են, համաձայն փաստաթղթի հեղինակների, «սոցիալ-տնտեսական և կառուցվածքային քաղաքականության ընդհանուր մոտեցումները: Դրանք ներառում են ՀԱԿ-ի մոտեցումները ֆիսկալ, դրամավարկային, ֆինանսական քաղաքականության, գործարարության խրախուսման, սոցիալական քաղաքականության հիմնախնդիրների մասով»: Ծրագրի հրապարակ գալը մեր երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական խիստ մտահոգիչ պայմաններում ես գնահատում են դրական. պարզաբանեմ, թե ի՞նչ նկատի ունեմ: 2010-ի տարեսկզբին կառավարությունը քննարկեց նախարարությունների, կառավարությանն առընթեր վարչությունների, կոմիտեների 2009 թվականի գործունեության հաշվետվությունները: Թվում է, այդ քննարկումների ընթացքում քննադատորեն կվերլուծվեր ճգնաժամի հաղթահարմանն ուղղված աշխատանքների արդյունավետությունը, կմատնանշվեին ներկա փուլի արդիական, հրատապ լուծումներ պահանջող խնդիրները: Ավա՜ղ, հաշվետվություններն այդ հարցերի հետ որևէ աղերս չունեին: Ասվածը մերկապարանոց չլինելու համար մի քանի անդրադարձ կատարենք դրանց: Այսպես, ֆինանսների նախարարության հաշվետվությունը, որը համեստորեն վերնագրել էին «Սեղմագիր Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2009 թվականի ընթացքում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների մասին», կարծես թե խնդիր ուներ տպավորություն ստեղծել առ այն, որ այդ երկուսուկես էջանոց փաստաթղթում զետեղված ցանկացած նախադասության տակ թաքնված են վիթխարի բազում մտքեր, տիեզերական հնչեղություն ունեցող գիտական մոտեցումներ, դարակազմիկ ամփոփումներ: Հարկավ այդ գերատեսչության նախարարը հետևել է XIX դարավերջի ռուս դասականի խոսքին` «Հակիրճությունը տաղանդի քույրն է»:

Սակայն հաշվի չի առել, որ դրա հեղինակը ռուս անվանի գրող է, այլ ոչ թե էկոնոմիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր, XX դարասկզբի ռուս մեծ տնտեսագետ Նիկոլայ Դմիտրիևիչ Կոնդրատևը, որ հեղինակել է «Երկար ցիկլերի տեսությունը»: Տեսություն, որը մեր օրերում, երբ աշխարհը ընկղմված է ֆինանսատնտեսական խոր ճգնաժամի մեջ, շատ արդիական է: Չնայած հասկանալի է, որ առանձին նախարարությունների աշխատաոճը հոգեհարազատ է Անտոն Պավլովիչ Չեխովի հերոս Ունտեր Պրիշիբեևի կերպարին: Որպես կատարված աշխատանքի ապացույց` ֆիննախի հաշվետվության մեջ հիշատակվում է, որ «...հարկային եկամուտների նվազման պարագայում ծախսերը չեն կրճատվել, ավելին` աճել են (հատկապես կապիտալ ծախսերը): Հետևաբար իրականացվել է համախառն պահանջարկը խթանող հարկաբյուջետային քաղաքականություն թե՛ եկամտային, թե՛ ծախսային առումով: Բյուջեի կապիտալ ծախսերի իրականացումը 2009թ. ունեցավ երկու էֆեկտ, կարճ ժամկետում նպաստեց աշխատատեղերի պահպանմանը, իսկ երկար ժամկետում հանդես է գալու որպես տնտեսական աճին նպաստող կարևոր լծակ»: Հրաշալի է: Ֆինանսների նախարարը ձեռքբերում է համարում այն, որ շնորհիվ արտաքին պետական պարտքի շեշտակի ավելացման, որը 2009թ. արդյունքում կազմել է ՀՆԱ-ի շուրջ 36 %-ը` 2008 թվականի 13,2 %-ի դիմաց, հաջողվել է «ծախսերը չկրճատել»: Նախ նշենք, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրված վարկերը վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացման արդյունք են:

Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги