"Արմենպրես" լրատվական գործակալություն


Արտաշես Գեղամյան. Ինֆորմացիոն կուրտիզանուհիների թշվառությունն՝ առանց պերճանքի

(Արտաշես Գեղամյանի հոդվածի հետգրությունը)

 

11.07.2016, Արմենպրես

http://www.armenpress.am/arm/news/853913/nishcheta-bez-bleska-informacionniykh-kurtizanok-postskriptum.html

Ծանոթանալով արտասահմանյան և հայկական ամենատարբեր էլեկտրոնային ԶԼՄ-ների հրապարակումներին՝ կարող ենք նշել, որ նրանց բնավ համահունչ չէին բավական անախորժ zham.am և 7or.am էլեկտրոնային պարբերականները, որոնք վերջին ամիսներին վերածվել էին ոչ անհայտ Վարդան Օսկանյանի շահերը պաշտպանող փաստաբանական գրասենյակի։ Ընդ որում՝ պաշտպանելով նրան ընդդիմության գծով իր գործընկերոջ քննադատությունից, նրանք, իրար խառնված, չգիտես ինչու ինձ էլ էին վերցրել իրենց նողկալի բարբաջանքի շրջապտույտի մեջ՝ վիրավորանքներ հնչեցնելով իմ հասցեին։ Մասնագիտությամբ արտադրական գործընթացների ավտոմատացման ինժեներ լինելով՝ շատ բան չեմ հասկանում կոյուղուց, անգամ եթե այն տեղեկատվական է։

Կարդալ ավելին...


Արտաշես Գեղամյան. Ինֆորմացիոն կուրտիզանուհիների թշվառությունն՝ առանց պերճանքի

 

11.07.2016, Արմենպրես

http://www.armenpress.am/arm/news/853911/artashes-gegamyan-nishcheta-bez-bleska-informacionniykh-kurtizanok.html

Ավարտվեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա՝ հոբելյանական նստաշրջանը, որը 2016թ. հուլիսի 1-5-ը տեղի ունեցավ Թբիլիսիում՝ «Խորհրդարանական համագործակցության 25 տարի. ամրապնդելով վստահությունը երկխոսության միջոցով» կարգախոսով։ Անվիճելի է այս, թերևս, ամենահեղինակավոր միջազգային համաժողովի (բնականաբար, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը չհաշված) և նրա արդյունքների հիման վրա ընդունված բանաձևերի հսկայական նշանակությունը։ Համոզված եմ, որ ԵԱՀԿ ԽՎ ամենամյա՝ քսանհինգերորդ խորհրդաժողովի եզրափակիչ լիագումար նիստում ընդունված գլխավոր ամփոփիչ փաստաթուղթը՝ Թբիլիսիի հռչակագիրը (այսուհետ՝ Հռչակագիր), անկասկած, դրական ներգործություն կունենա լարվածության մեղմացման վրա, մասնավորապես՝ ադրբեջանա-ղարաբաղյան հարաբերություններում։ Չխորանալով մանրամասների մեջ՝ միայն առանձին մեջբերումներ կատարենք Հռչակագրից։

Կարդալ ավելին...


 

Արտաշես Գեղամյան. Հարկավոր է տնտեսական աճի նոր մոդել

30.05.2016, 13:57, Արմենպրես

31.05.2016, Իրավունք

http://www.armenpress.am/arm/news/849004/artashes-gexamyan-harkavor-e-tntesakan-atchi-nor-model.html

 

Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) նախագահ Սերժ Սարգսյանը, փետրվարի 12-ին ելույթ ունենալով օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների առջև, միանգամայն հետաքրքիր մի շարք մտքեր արտահայտեց, որոնց հրատապությունը հաստատվում է օրեցօր։ Մասնավորապես, անդրադառնալով պետական իշխանության մարմինների գործառնությանը՝ ՀՀ նախագահն ասաց. «Իշխանության բոլոր ճյուղերում էլ շատ մեծ տարածում ունեն «արդեն համաձայնեցված է», «արդեն որոշված է» արտահայտությունները։ Ակնհայտ է, որ ակնարկն ուղղվում է մինչև իշխանության ամենաբարձր օղակ։ Սրանով իրենց կարծիքով երկու կարևոր խնդիր է լուծվում.

1. հարցի լայն քննարկման սահմանափակում, այլընտրանքային գաղափարների մերժում և, հաճախ, անձնապես ձեռնտու տարբերակների անցկացում՝ սեփական անպարկեշտությունը ուրիշներին վերագրելով,

2. պատասխանատվության փոխանցում դեպի «վերին օղակ»՝ զերծ մնալով հնարավոր սխալների դեպքում քննադատության թիրախ դառնալուց»։

Կարդալ ավելին...


 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՊԱՅՔԱՐՆ ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՊԱՅՔԱՐ Է ՀԱՆՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ

 

16.05.2016, 10:16, Արմենպրեսս

https://www.armenpress.am/rus/news/847292/artashes-gegamyan-borba-s-korrupcieiy-%E2%80%93-borba-za-ukreplenie.html

 

Ով ուզում է հարստանալ մեկ օրում,

կախաղան կբարձրացվի մեկ տարվա ընթացքում։

Լեոնարդո դա Վինչի

 

2016թ. մայիսի 14-ին Հայաստանի վարչապետը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցերի և խնդիրների քննարկում անցկացրեց։ Իմ կարծիքով, կայացավ անկեղծ և օգտակար բանավեճ։ Մինչև այդ քննարկման ժամանակ իմ հնչեցրած հարցերին մանրամասն անդրադառնալը՝ անհրաժեշտ եմ համարում մեջբերում կատարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ս.թ. փետրվարի 12-ի ելույթից։ Ներկայացնելով Ազգային անվտանգության ծառայության նոր տնօրեն Գեորգի Կուտոյանին՝ նա ասաց. «Մինչև 2018թ. տեղի է ունենալու իշխանության թևերի լուրջ վերադասավորում և պետական մարմինների լիազորությունների էական վերաբաշխում։ ...Այս ընթացքում ձեր առաջնային խնդիրներից մեկը լինելու է պետության ներքին անվտանգության ապահովումը, մասնավորապես՝ մի կողմից կոռուպցիոն երևույթների դեմ ավելի սուր պայքարը, մյուս կողմից՝ կանխարգելումը։ ...Այդ քայքայիչ, ստորացուցիչ դրսևորումների դեմ պայքարը հատկապես կարևորվում է երկրում իրականացվող սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո»։ Այսպիսով, երկրի նախագահը կոռուպցիայի դեմ պայքարը սահմանում է որպես պետության՝ ազգային անվտանգության ապահովմանն ուղղված կարևոր գործառույթներից մեկը։

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի դեմ շարունակվող չհայտարարված պատերազմի պայմաններում հակակոռուպցիոն քաղաքականության, դրա գործունակության բարձրացման հարցերը բացառիկ հրատապ են դառնում։ Ուստի, ՀՀ կառավարության կողմից այդ աշխատանքը դեռևս բավարար չափով արդյունավետ չհամարելը նպատակ ունի լրջորեն իմաստավորել պետության կենսագործունեության այս կարևորագույն հատվածում ստեղծված իրադրության պատճառները, նրա ազգային անվտանգության ապահովումը։ Չէ՞ որ այն փաստն ընդունելը, որ պետությունն առայժմ «չի հաղթահարել» կոռուպցիան, վկայում է, որ պետության կողմից կառավարման գործառույթների կատարումը չի վերացնում (կամ էլ նվազագույնի չի հասցնում) այն պատճառներն ու պայմանները, որոնք ծնում և սնում են կոռուպցիան մեր կյանքի տարբեր ոլորտներում։

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր