ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ՝ ՄԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆ

28-29.04.2011

Ապրիլի 28-29-ին Հյուսիսային Օսեթիայի մայրաքաղաք Վլադիկավկազում Ռուսաստանի Դաշնության Նախագահի հովանու ներքո անց է կացվել «Միասնությամբ ձեռք բերված Մեծ Հաղթանակ. Կովկասը Հայրենական Մեծ Պատերազմի տարիներին» երկրորդ Միջազգային միջտարածաշրջանային համաժողով:

Համաժողովի լիագումար նիստում ելույթով հանդես է եկել «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Համաժողովի կազմակերպիչների գնահատմամբ Արտաշես Գեղամյանի ելույթը մեծապես կանխորոշել է համաժողովի գաղափարական ուղղվածությունը: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արտաշես Գեղամյանի ելույթի տեքստը:

 

Վերջին չորս ամիսների իրադարձությունները, որոնք ցնցեցին Մեծ Մերձավոր Արևելքի երկրները, ազդարարեցին աշխարհի նոր վերափոխման, նոր աշխարհակարգի հաստատման սկզբի մասին, որին ենթադրվում է հասնել գլոբալ անկանոնություն սերմանելու միջոցով։ Եգիպտոսում, Թունիսում, Ալժիրում, Բահրեյնում, Լիբիայում, Յեմենում, Սիրիայում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները մեզ համոզում են, որ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գործնականում իրագործվում է «Կառավարելի քաոսի» տեսությունը: Ասվածի վկայությունն այս երկրներից յուրաքանչյուրում ներքաղաքական իրադրության ապակայունացման սցենարների նմանությունն է: Դրանցից ամեն մեկում միավորված ընդդիմադիր ուժերի գրոհների թիրախը այս պետությունների առաջնորդներն էին, իսկ բնակչության լայն շերտերի հուզումների նախաձեռնողը հիմնականում երիտասարդությունը: Ընդ որում՝ առավել ակտիվություն դրսևորեց երիտասարդության այն հատվածը, որը, որպես կանոն կամ ուսանել, կամ ինքնատիպ փորձառություն էր անցել Արևմուտքի երկրների «դեմոկրատիայի» համալսարաններում: Կարելի էր նաև մեկ այլ միտում նկատել. բողոքի ելույթներն սկսվելուց հետո ընդդիմությանը հարեցին գործող իշխանությունների ներկայացուցիչները` հանձինս պետապարատի և ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների: Հատկանշական է, որ բողոքի զանգվածային շարժումներն իրենց դրոշների տակ էին միավորում իրենց սոցիալական դրությունից, կոռուպցիայից, իշխանությունների կամայականությունից և բացասական այլ երևույթներից օբյեկտիվորեն դժգոհ բնակչության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներին, երևույթներ, որոնք տասնամյակներ կուտակվել և ներհատուկ էին Մեծ Մերձավոր Արևելքի իշխող վարչակարգերին:

Բողոքի ելույթների բնութագրական ևս մեկ առանձնահատկություն պետք է համարել վառ արտահայտված, բոլորի կողմից ընդունված խարիզմատիկ առաջնորդների բացակայության փաստը, ինչն արդյունքում բացասական հետևանքներ ունեցավ: Այստեղ խոսքն ամենևին էլ բռնապետական նոր վարչակարգերի հաստատման մասին չէ, այլ այն, որ իսկական առաջնորդների բացակայության պայմաններում հնարավոր չի թվում համախմբել այն երկրների ժողովուրդներին, որոնք կարողացել են հասնել նախկին կառավարողների պաշտոնանկությանը: Պարզ է, որ այս պետություններում կուտակված հիմնախնդիրների լուծումները (սոցիալական արդարության ապահովում, օրենքի առջև հավասարության ավանդույթների հաստատում, գործազրկության և աղքատության մակարդակի նվազեցման պահանջմունք) կարճ ժամկետում անհնար է իրականացնել: Միավորիչ գաղափարների, ինչպեսև այդ գաղափարների շուրջ ազգը համախմբելուն ունակ առաջնորդների բացակայության պայմաններում, իշխանափոխությունն իրականացնող ընդվզող շերտերի տարաբնութության պայմաններում արտաքին ուժերի համար պարարտ հող է ստեղծվում այդ երկրները «կառավարելի քաոսի» վիճակի մեջ գցելու համար։

Կարդալ ավելին...

Лицо современного нацизма

17.12.2010

17 декабря в Москве в Совете Федерации России под председательством руководителя Верхней палаты российского парламента Сергея Миронова состоялась Международная конференция “Мир без нацизма — глобальная задача всего человечества”. В работе конференции приняли участие видные политические деятели, депутаты Европарламента, руководители международных антифашистских, антинацистских правозащитных организаций, известные религиозные деятели из 47 стран мира.
Участников форума приветствовал президент Дмитрий Медведев. На конференции выступил и председатель партии “Национальное единение” Арташес Гегамян. Он был верен своему принципу: на международных форумах защита интересов армянской государственности — дело чести любого политика, будь он во власти или в оппозиции.
Прежде чем обратиться к актуальным вопросам формирования мира без расизма, нацизма и ксенофобии и рассматривать эту проблему в качестве глобальной задачи человечества, а также определить роль международных организаций в пресечении этих человеконенавистнических проявлений, необходимо изначально дать характеристику тому миру, в котором мы живем.
Уже ни у кого не вызывает сомнений, что доминирующим процессом развития мировой экономики на грани XX-XXI веков является глобализация, которая привела к усилению взаимозависимости различных сфер нашей жизни: экономики, политики, идеологии, культуры, социальной сферы, экологии, безопасности и др. Позитивные последствия глобализации в масштабах мира распределяются неравномерно, и в итоге в выигрыше оказываются, как правило, индустриально развитые страны. При этом в определенной мере ущемляются интересы широких слоев населения, в особенности в странах, не входящих в число государств, где проживает “золотой миллиард”. Углубление разрыва в экономическом и социальном развитии между богатыми и бедными странами способствует значительному увеличению миграции населения из бедных стран в экономически развитые государства. Причем можно утверждать, что этот процесс уже вышел из-под контроля национальных правительств и международных организаций.
Так, по оценкам экспертов ООН, общее число международных мигрантов к концу нынешнего года достигнет 214 млн человек, при этом удельный вес беженцев в их общей численности в т.г. составит 8%, или 17 млн 120 тыс. человек. В 2010 году наибольшее число международных мигрантов будут сосредоточены в Европе (70 млн человек), несколько меньше — в Азии (61 млн человек) и Северной Америке (50 млн человек). При этом в 2010 году 75% от их общего числа будут проживать в 29 государствах, в том числе в США — 20% международных мигрантов мира (42,5 млн человек). Российская Федерация по этому показателю занимает второе место. Здесь их удельный вес составит 5,7%, или 12,3 млн человек, а третье место за Германией — соответственно 5%, или 10,7 млн человек. Во Франции в настоящее время проживают 6,7 млн мигрантов, в Великобритании — 6,5 млн, Испании — 6,4 млн, Италии — 4,5 млн, Украине — 5,3 млн, Казахстане — 3,1 млн, Швейцарии — 1,8 млн, Нидерландах — 1,8 млн человек.
Наличие такого числа мигрантов оказывает существенное влияние на экономику стран их происхождения. Так, доля общемировых денежных переводов, направляемых мигрантами в развивающиеся страны, в 2007 году составила 246 млрд долларов США, что более чем вдвое превышает объем всей международной помощи, предоставляемой этим государствам на развитие. По оценке ООН, сумма денежных переводов мигрантов, поступивших в 2007 году в развивающиеся страны, составила 1,9% их ВВП, а в развитые страны — 0,4% их ВВП. В ВВП Ливана денежные переводы составляют 24%, Иордании — 22%, Молдавии — 34%, Таджикистана — 45%. Вместе с тем, учитывая, что денежные средства, переведенные через неформальные каналы или переданные через третьих лиц, необязательно находят свое отражение в системах банковской отчетности, принято считать, что реальные объемы денежных переводов существенно выше приведенных оценок. Мировой финансово-экономический кризис имел значительные негативные последствия для мигрантов. Произошло снижение их заработной платы и ухудшение условий труда, сокращение социальных выплат. Это отрицательно отразилось на качестве жизни и здоровье мигрантов, зачастую обернулось потерей ими рабочих мест, особенно в сфере строительства, промышленности, услуг, розничной торговли.

Կարդալ ավելին...

ԵԼՈՒՅԹ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Վիեննա, 23 փետրվարի 2007 թ.)

Հարգարժան գործընկերներ, առաջին աշխարհամարտի նախօրեին Ծովակալության Առաջին լորդ Ուինսթըն Չերչիլը պատմական որոշում կայացրեց. Արքայական Ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) բրիտանական նավերի համար` ածուխը որպես վառելիք փոխարինել նավթով: Նա մտադրվել էր դա անել, որպեսզի բրիտանական նավատորմն իր արագացությամբ գերազանցեր գերմանականին: Բայց այդ փոփոխությունը նաև ազդարարեց, որ այդուհետ Արքայական ՌԾՈՒ-երը պիտի հույսները դնեին ոչ թե Ուելսի հանքավայրերի աշխի, այլ` անհանգիստ Պարսկաստանից բերվող նավթի մատակարարումների վրա: Դրանով իսկ Մեծ Բրիտանիայի էներգետիկ անվտանգությունը վերածվեց պետական ռազմավարության խնդրի:

Ավելի քան 90 տարի անց էներգետիկ անվտանգության հարցերը ձեռք են բերել գլոբալ բնույթ: Այս առնչությամբ հիշարժան իրադարձություն եմ համարում 2006 թ. Հուլիսի 15-ից 17-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Ութ խմբի» ամենամյա գագաթաժողովի օրակարգի մեջ գլոբալ էներգաանվտանգության հարցը Ռուսաստանի կողմից մտցնելու նախաձեռնությունը: Ամփոփիչ փաստաթղթում «Ութի խմբի» առաջնորդներն ընդունեցին գլոբալ էներգետիկ անվտանգության ամրապնդմ,ան գծով գործողությունների սանկտպետերբուրգյան ծրագիրը: Միջազգային հանրության առջև դրվեց փոխկապակցված երեք խնդիրների, ասել է թե` էներգետիկ անվտանգության, տնտեսական աճի ապահովման և բնապահպանության հարցերի արդյունավետ լուծման միանգամայն կոնկրետ հիմնահարցը: Դրված նպատակներին հասնելու համար սահմանվեցին աշխատանքի յոթ հիմնական ուղղություններ: Նախևառաջ, դա գլոբալ էներգետիկ շուկաների թափանցիկության, կանխատեսելիության և կայունության բարձրացումն է: Երկրորդ ուղղությունը` էներգետիկայի բնագավառում ներդրումային կլիմայի բարելավումն է: Երրորդ ուղղությունը` էներգաարդյունաբերության ու էներգախնայողության բարձրացումն է: Չորրորդը` էներգատեսակների տարբերականացումն է: Հինգերորդը` կենսականորեն կարևոր էներգետիկ ենթակառուցվածքի ֆիզիկական անվտանգության ապահովումն է: Վեցերորդը` էներգետիկ աղքատության ծավալների կրճատումն է, և վերջապես` կլիմայի փոփոխման և կայուն զարգացման խնդիրների լուծումը:

ԵԱՀԿ անդամ-երկրների հանրաճանաչ ԶԼՄ-ներում գլոբալ էներգետիկ անվտանգության վերաբերյալ վերջերս հրապարակված բազմաթիվ հոդվածները, ցավոք, չեն մոտեցել անգամ էներգաանվտանգության ապահովման վերոհիշյալ նպատակային իմաստավորմանը: Որպես կանոն, հրապարակումների մեծ մասի հեղինակները հանիրավի քաղաքականացնում են խնդիրը: Տպավորություն է ստեղծվում, թե նրանք դեռևս էներգետիկ անվտանգության մոդելի այն կարծրատիպի գերին են, որը ձևավորվել է 1973-ի համաշխարհային էներգետիկ ճգնաժամի թեժ հետքերով: Հոդվածները հեղինակների հիմնական ուշադրությունը գլխավորապես սևեռվում է այն հարցի վրա, թե ինչպես է պետք հաղթահարել արդյունահանող երկրներից նավթի կամ գազի մատակարարումների յուրաքանչյուր խափանում: Ընդսմին, էներգառեսուրսների մատակարարման խանգառումների մեջ, որպես կանոն, չար դիտավորություն էին նկատում: Ավելին. Եվրաամերիկյան հանրության մեջ այսօր կարծիք են արմատավորում Ռուսաստանի` իբրև նավթի ու գազի համաշխարհային առաջատար արտահանողներից մեկի կարծեցյալ անհուսալիության մասին: Ի՞նչ է սա, եթե ոչ` գլոբալ էներգաանվտանգության հիմնախնդրի էության անմիջական խեղաթյուրում ԵԱՀԿ առանձին երկրներում: Ռուսաստանին շանտաժի ենթարկելու գայթակղությանը, ավաղ, տեղի տվեցին նաև եվրոպական որոշ պատգամավորներ` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում սույն տարվա հունվարի 23-ին տեղի ունեցած տվյալ հարցի քննարկման ընթացքում: Հարկ է նշել, որ գլոբալ էներգաանվտանգության հարցերը գնահատելիս` քաղաքական ներգրավվածությունը, երկակի ստանդարտների կիրառումը, իսկ հաճախ նաև բանավեճի խնդրո առարկային չտիրապետելու հանգամանքը նշմարվում է և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի որոշ պատգամավորների եկույթներում: Կարդալ ավելին...

ԵԼՈՒՅԹ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Ստրասբուրգ, 23 հունվարի 2007 թ.)

Հարգելի´ գործընկերներ, վեց տարի է անցել այն օրից, ինչ Հայաստանի Հանրապետությունը դարձավ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ: Այդ տարիները յուրահատուկ փորձություն եղան հայկական հնագույն քաղաքակրթության` Հին Հռոմի և Բաբելոնի հասակակցի համար, քաղաքակրթություն, որն աշխարհում առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Եվ այսօր, ելույթ ունենալով ԵԽԽՎ այս բարձր ամբիոնից, մի կազմակերպության, որը ԵԽԽՎ նախագահ, հարգարժան պրն Վան դեր Լինդենն իրավացիորեն անվանեց Եվրոպայի խիղճը, ցանկանում եմ խղճմտորեն խորհել Հայաստանի անցած ուղու մասին: Եվ դրանում մեզ անգնահատելի օգնություն են ցույց տալիս մեր գործընկերներ Ժորժ Կոլոմբիեյի և Միկո Էլոյի կողմից հանգամանորեն պատրաստված զեկույցները:

Այո, նրանց զեկույցներում իրավացիորեն նշված էր, որ սահմանադրական փոփոխություններն իրավական հիմք են դնում Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների տարանջատման և ինքնուրույն գործունեության համար: Ավելին, Հայաստանի քաղաքացիների, Ազգային ժողովի պատգամավորների, ինքնակառավարման մարմինների, դատարանների և Մարդու իրավունքների պաշտպանի համար օրենսդրորեն հնարավորություն է նախատեսված դիմել Սահմանադրական դատարան` քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերով: Եվրոպական չափանիշներին համապատասխան ձևափոխված է Արդարադատության խորհուրդը, սկսվել են իրավական համակարգի բարեփոխումները: Եվ այստեղ մեզ համար կարևոր է չտրվել ինքնահանգստացման գայթակղությանը և վերհիշել պատմության դասերը: Վերհիշել ժողովրդավարության հիմնասյուների պատմությունը` հունական քաղաք-պետությունները` պոլիսները, Հանրապետական Հռոմը, որոնք իրենց դարաշրջանի համար ունեին ամենակատարյալ, ժողովրդավարական օրենքները: Ժողովրդավարության օրենքների առկայությունն ապահովում էր դրանց հզորությունն ու առաջընթացը մինչ այն պահը, երբ դրանք սրբորեն պահպանվում և չէին ոտնահարվում իշխանական վերնախավի կողմից ու վերջիններս չէին համարձակվում օրենքները հարմարացնել իրենց քմահաճույքներին: Օրենքների ոտնահարումը հանգեցրեց Հանրապետական Հռոմի անկմանը և նրա տեղում ծնվեց Հուլիոս Կեսարի կայսրությունը: Եվ հեղվեց նրա երբեմնի մերձավոր ընկերոջ` համոզված հանրապետական Կատոն Կրտսերի արյունը, որն ի նշան բողոքի դաշույնով պատռեց սեփական որովայնը և դուրս թափեց ներքին օրգանները, որպեսզի անհնար լիներ փրկել իր կյանքը և Աստված մի արասցե հանկարծ ինքը չապրեր Կայսերական Հռոմում:

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր