ԽՈՍՔ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ

Հարգելի՜ հայրենակիցներ, 2007 թ. նոյեմբերի 27-ին կայացավ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության ընդլայնված նիստը, որտեղ միաձայն որոշվեց նախագահական առաջիկ ա ընտրություններում երաշխավորել ինձ որպես ՀՀ նախագահի թեկնածու: Չթաքցնեմ, որ գործընկերներիս որոշմանը և դրան իմ համաձայնությունը տալուն մոտեցել եմ ժողովրդիս առաջ պատասխ անատվության բարձր գիտակցումով, նկատի ունենալով այն բարդ, պայթյունավտանգ իրավիճակը, որ ստեղծվել է մեր երկրում ու նրա շուրջ...

Ձեր դատին եմ ներկայացնում «Հայաստան 2008. Արարման ծրագիր» իմ հեղինակած փաստաթուղթը, ինչպես նաև «Ազգային Միաբանություն կուսակցության»նախագահության անդամների հիմնավորումներն ու իմ պարզաբանումները` արված ՀՀ նախագահի թեկն ածու առաջադրվելու օգտին: Աշխատել եմ Ձեզ ներկայացնել վերջին շրջանում անձիս դեմ ի ուրախություն գործող իշխանությունների` նախկին իշխանությունների սանձազերծած սև քարոզչության նպատակը:

Սիրելի՜ հայրենակիցներ, ակնկալում եմ, որ ուշադրությամբ կընթ երցեք ներկայացվող նյութերը և բոլորիդ համար պարզ կդառնա ողջ ճշմարտությունը, թե ինչու եմ այդ աստիճան անցանկալի իրար հաջորդող իշխանությունների համար:

Խիղճս ազգի, հայոց պետականության առաջ հանգիստ է, նպատակներս` ազնիվ, հաղթանակս` անխուսափելի:

Ձեզ նվիրված ու հավատարիմ` Մամիկոնի և Սոնյայի որդի Արտաշես Գեղամյան:

 

ARMENIAN VERSION (*.pdf)

RUSSIAN VERSION (*.pdf)

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր