"Արմենպրես" լրատվական գործակալություն


 ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԵՎՐՈՊԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՆ
ԴԵՄ-ՀԱՆԴԻՄԱՆ. ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

    24.10.2016, Արմենպրես

http://armenpress.am/arm/news/864961/rossiya-i-evropa-pered-licom-ugroz-sushchestvovaniyu-evropeiyskoiy.html
 

Լուսանկարում` Վլադիմիր Յակունինն ու Արտաշես Գեղամյանը

2016թ. նոյեմբերի 1-ին Փառքի ազգային կենտրոնը և Անդրեյ Պերվոզվաննու հիմնադրամը հունական մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, ՌԴ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, Հունաստանում Ռուսաստանի տարվա պաշտոնական ծրագրի շրջանակներում Աթենքում անցկացնելու են  Միջազգային հասարակական-գիտական կոնֆերանս՝ «Ռուսաստան, Հունաստան, Եվրոպա. համագործակցության ավանդույթները և պատմական ճակատագրերի ընդհանրությունը» թեմայով։ Անդրեյ Պերվոզվաննու հիմնադրամի և Ազգային փառքի կենտրոնի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադիմիր Իվանովիչ Յակունինի անձնական հրավերով գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու և «Ռուսաստանը և Եվրոպան եվրոպական քաղաքակրթության գոյության սպառնալիքներին դեմ-հանդիման. հայացք Հայաստանից» զեկուցմամբ հանդես է գալու Հայաստանի Հանրապետական կուսակցությունից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։

Կարդալ ավելին...


 

ԱՅՍՕՐ ՓԱԽՍՏԱԿԱՆԸ ԹԱԿՈՒՄ Է ՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ԴՈՒՌԸ

          10.10.2016, Արմենպրես

12.10.2016, Հայոց աշխարհ

http://www.armenpress.am/arm/news/863275/segodnya--bezhenec-stuchitsya-v-doma-kazhdogo-iz-nas.html

 

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենը,

ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան,

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Անահիտ Գասպարյանը,

Ստեփան Դեմիրճյանը և Արտաշես Գեղամյանը։

 

Վերջերս ավարտվեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Աշնանային խորհրդաժողովը, որը տեղի էր ունենում Սկոպիեում (Մակեդոնիա), 2016թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը։ Խորհրդաժողովի օրակարգը խիստ հագեցած էր։ Աշնանային խորհրդաժողովի շրջանակում անցկացված Միջերկրածովյան համաժողովի ընթացքում, օրինակ, տեղի ունեցավ կոնֆերանս՝ «Վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների ուժեղացումը և արդյունավետ կառավարումը ԵԱՀԿ տարածաշրջանում» թեմայով։ Հատուկ նստաշրջան նվիրվեց արդյունավետ կառավարման հարցերին՝ որպես ԵԱՀԿ տարածաշրջանում տնտեսական զարգացման խթանման հիմք։ Ինչպես և սպասվում էր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը հատուկ քննարկման առարկա դարձրեց միջազգային միգրացիայի կառավարումը բարելավելու հարցերը՝ հիմնված մարդու իրավունքների հարգման վրա։

Կարդալ ավելին...


 

Արտաշես Գեղամյան. Մտորումներ Հայաստանի տնտեսական աճի նոր մոդելի մասին

23.09.2016, 18:27, Արմենպրես

http://www.armenpress.am/arm/news/861326/artashes-gexamyan-mtorumner-hayastani-tntesakan-atchi-nor.html

24.09.2016, Հայոց աշխարհ

27.09.2016, Իրավունք

Հանրապետական կուսակցությունից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հոդվածն «Արմենպրես» ներկայացնում է ամբողջությամբ։

 ՀՈԳՈՒ ՃԻՉ

Լսել եմ, լսում եմ և պիտի լսեմ,

Տեսել եմ, տեսնում եմ և պիտի տեսնեմ,

Ատել եմ, ատում եմ և պիտի ատեմ,

Սիրել եմ, սիրում եմ և պիտի սիրեմ,

Ստեղծել եմ, ստեղծում եմ և պիտի ստեղծեմ,

Խմել եմ, խմում եմ և պիտի խմեմ,

Ասել եմ, ասում եմ և պիտի ասեմ,

Ապրել եմ, ապրում եմ և պիտի ապրեմ:

 

Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյան

Երևան, 13.09.2016

 

Ավարտվեցին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված հիմնական հանդիսությունները։ Դրանց եզրափակիչ հաղթական ակորդը դարձավ սիրտ ու հոգի գերող «Անկախության սերունդ» վիթխարի տոնական համերգը, որը տեղի ունեցավ 2016թ. սեպտեմբերի 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հիշարժան է նաև Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ելույթն Անկախության տոնի առիթով, որում կային նաև անմիջականորեն մեզ՝ ավագ սերնդի ներկայացուցիչներիս ուղղված խոսքեր։ Ահա թե, մասնավորապես, ինչ ասաց ՀՀ նախագահը. «Անկախության սերունդը մեր երկրում ունի բարձր չափանիշներ և բարձր պահանջներ: Ունի նաև դժգոհություն, իսկ այդ դժգոհությունն առաջընթացի կարևոր և պարտադիր բաղադրիչ է: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե նրանք գոհ ու բավարարված լինեին: Նրանք դժգոհում են, բողոքում, քննադատում և պահանջում, որովհետև ուզում են ապրել ավելի լավ երկրում: Ուզում են ապրել ավելի ազատ, ավելի օրինական, ավելի բարեկեցիկ երկրում: Նրանք թույլ չեն տալիս ավագ սերնդի ներկայացուցիչներին կորցնել զգոնությունը՝ դրանով իսկ խթանելով բարեփոխումների տեմպերը»: Դժվար է չհամաձայնել այս եզրահանգմանը, ավելին՝ անձնական պատասխանատվության գիտակցումը Հայրենիքի ճակատագրի համար մղեց ինձ մեկ անգամ ևս վերլուծել, թե ինչով է պայմանավորված տնտեսական աճի նոր մոդելի ստեղծման ակտուալ անհրաժեշտությունը։  Դեռևս ս.թ. մայիսի 30-ին «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը հրապարակել էր իմ «Արտաշես Գեղամյան. Հարկավոր է տնտեսական աճի նոր մոդել» հոդվածը։ Դրանում ներկայացված փաստարկները տնտեսական աճի նոր մոդելի անցման անհրաժեշտության մասին ինչպես իմ գործընկերների, այնպես էլ գիտական շրջանակների, փորձագիտական հանրույթի և պետական կառույցների ներկայացուցիչների կողմից չվիճարկվեցին։ Ավելին՝ ի հայտ եկան նաև այլ հրապարակումներ՝ այդ խնդրի ակտուալության հիմնավորումներով։ Եվ բնական է, որ ծագում է «Իսկ տնտեսական աճի ինչպիսի՞ մոդել է անհրաժեշտ ՀՀ տնտեսությանը» հարցը։

Կարդալ ավելին...


 Արտաշես Գեղամյանն ինքնիշխան Հայաստանի ամենամեծ ձեռքբերումն է համարում միջազգային իրավունքի ծանրակշիռ սուբյեկտ լինելը

 21.09.2016, 12:11, Արմենպրես

http://www.armenpress.am/arm/news/860936/artashes-gexamyann-inqnishkhan-hayastani-amenamets-dzerqberumn.html

22.09.2016, Հայոց աշխարհ

 Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը Հայաստանի անկախության 25 տարվա ամենամեծ նվաճումը համարում է այն, որ ինքնիշխան Հայաստանը դարձել է միջազգային իրավունքի լիիրավ և ծանրակշիռ սուբյեկտ, ում հետ հաշվի են նստում աշխարհի հզորները: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորն ընդգծեց, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան շատ լուրջ են ընդունում Հայաստանի Հանրապետությունը, ընդգծված հարգանքով վերաբերվում երկրի քաղաքական իշխանություններին: «Ամենևին պատահական չէ, որ նշված երկրների ղեկավարների մակարդակով հրավիրվող գագաթնաժողովներ են լինում մեր երկրին կենսականորեն հուզող հարցերի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հետ առնչվող խնդիրների կապակցությամբ, ինչպես օրինակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ վերջերս անցկացված գագաթնաժողովը Սանկտ Պետերբուրգում, իսկ առաջիկայում էլ սպասվում է ևս մեկը` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ: Սա չափազանց կարևոր և շատ խոսուն փաստ է: Հայաստանի Հանրապետությունն այս ամենին հասել է իր խելամիտ և հավասարակշռված արտաքին քաղաքականության շնորհիվ»,- ասաց Արտաշես Գեղամյանը:

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր