ԻՐԱՎՈՒՆՔ

«ԱՐԿԱԴԻԱ՛, ԽԵԼՔԻԴ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ ՀԱՎԱՔԻ, ԳԼԽԻԴ ԴՈՒՌ ԴԻՐ»

14.12.2012, Իրավունք

«Ազգային միաբանություն» կուսակցությունում եկել էինք փոխադարձ համաձայնության` չարձագանքել Էրմյոնա Օհան Կզիի, նույն ինքը` Արմինե Օհանյանի թերթոնի հրապարակումներին: Որոշումը պայմանավորված էր արդեն իսկ բոլորի համար ակնհայտ դարձած իրողությամբ. դրսից ֆինանսավորվող, պատվիրված եւ վճարված հոդվածներին  արձագանքելը կարող է դիտվել իբրեւ յուրովի գովազդ, ուստիեւ դրանց անդրադառնալն ի սկզբանե անշնորհակալ գործ է:

Առավել եւս «Իրավունք» թերթի ս.թ. հոկտեմբերի 23-ի համարում Արտաշես Գեղամյանի հեղինակած «Էրմյոնա Օհան Կզի խանումը ղզղնել է կամ քնարական ասք Արմինե Օհանյանի մասին» հոդվածում հստակ ձեւակերպված էր, որ «Ազգային միաբանություն» կուսակցությանն ու նրա առաջնորդ Արտաշես Գեղամյանին քննադատում, անվանարկում է մեր հասարակության թափոնը` ի դեմս թալանչիների, սեռական շեղումներով արատավորների, իշխանության վերադառնալու անհագուրդ ձգտում ունեցողների եւ տարբեր այլ սրիկաների:

Կարդալ ավելին...

ԵՐԲ ՀԱՄԱԽՄԲՎՈՒՄ ՈՒ ԿՌԻՎ Է ՏԱԼԻՍ ԱԶԳԻ ՏԱԿԱՆՔԸ

09.11.2012, Իրավունք

«Ազգային Միաբանություն կուսակցությունը» իր ստեղծման իսկ օրից մշտարթուն կանգնած է եղել հայոց պետականության դիրքերի պահպանման ճակատում: Մեր գործունեությունը մշտապես ծառայացրել ենք երկրի զարգացումը արգելակող, օտարի շահերը պաշտպանող գործիչների և նրանց վարձու գրչակների մերկացմանն ու բացահայտմանը: Դա արել ենք բաց, փաստերով հիմնավորված: Փոքր ինչ նամուս, աբուռ և արհեստավարժություն ունեցող լրատվամիջոցների երևելիները հասկացել են դա և ինքնապաշտպանական բնազդից ելնելով, սեփական դիմակները չպատռելու վախից առժամանակ ձեռնպահ են եղել պատվերներ ընդունել մեր դեմ ուղղված հոդվածներ տպագրելու գայթակղությունից: Սակայն երբեմն ողջամտությունը դավաճանել է նրանց և սկսել են առաջնորդվել «փողերը հոտ չունեն» սկզբունքով, այն է` հանդես եկել պատվիրված հոդվածներով, փորձելով մարդկանց ուշադրությունը շեղել, թե՛ իրենց, թե՛ իրենց պատվիրատուների բազում արատներից:

Վերջերս ճիշտ այդպես պատահեց ծպտյալ ՀՀՇ-ական, այնուհետև, շողոքորթ գառան նման յոթ մոր կաթ (և ոչ միայն) ծծած` Արամ Աբրահամյանի հետ: Մենք հասկանում ենք թե ինչու հանկարծ Արամ Աբրահամյանի քննադատության սլաքը ուղղվեց մեր կուսակցության առաջնորդ` Արտաշես Գեղամյանի վրա: Արամի պատվիրատուներին չի կարող չանհանգստացնել այն, որ դեռ մեկ տարի առաջ «Ազգային Միաբանություն կուսակցությունը» հայտարարել էր, որ գալիք նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին:

Կարդալ ավելին...

ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐ ՄԵՐ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻՆ

26.10-29.10.2012, Իրավունք

Օրերս ՀՀ Ազգային ժողովը լսեց «Հանրային հեռուստատեսության 2011 թվականի գործունեության վերաբերյալ» Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը: Երկու կարծիք չի կարող լինել, որ սա ներկայիս կարևորագույն հարցերից է, քանի որ մեր երկիրը արդեն շուրջ 20 տարի ներքաշված է տեղեկատվական պատերազմի մեջ, առավել ևս, որ գնալով ավելի ու ավելի պարզ է դառնում, որ այդ պատերազմը վարում է ոչ միայն թուրք-ազերիական քարոզչական մեքենան, այլև մեր տան մեջ ծվարած, օտարի պատվերները կատարող գրանտակեր լոբիստական համքյարները` բարձր տեխնոլոգիական հագեցվածությամբ իրականացվող իրենց հակահայկական տեղեկատվական ու ապատեղեկատվական հարձակումներով: Երբ փորձում ես խորամուխ լինել այս երևույթի մեջ, իսկույն բացահայտում ես, որ դա խիստ համակարգված է: Ուստի կարծում եմ, որ բնավ էլ չանտեսելով մեր զանգվածային տեղեկատվության միջոցների և, մասնավորապես, Հանրային հեռուստատեսության գործունեության մյուս բոլոր, ոչ պակաս էական և հաճախ շտկման կարոտ կողմերը, հարկավոր է ուշադրությունը բևեռել մի շարք անհետաձգելի հարցերի վրա, որոնց մասին, ի դեպ, մենք առիթ ենք ունեցել ասելու խորհրդարանի ամբիոնից: Երբ մի ընդհանուր հայացք ես նետում մեր Հանրային հեռուստատեսության եթերին, անմիջապես հարցեր են ծագում, թե մենք ի՞նչ կերպ, ի՞նչ որակով ու հետևողականությամբ ենք իրականացնում մեր հակաքարոզչությունը, մասնավորապես, արդյո՞ք համոզիչ հակահարված է տրվում Թուրքիայի վարչապետի կամ Ադրբեջանի նախագահի այն թունոտ հայտարարություններին, թե հանձինս Հայաստանի գործ ունենք աղքատ ու պառակտված երկրի հետ, որից մարդիկ փախչում են, և որ եթե հայերը չեն ուզում կործանվել, պիտի փոխեն իրենց քաղաքականությունը, շնչահեղձ չլինելու համար պետք է Լեռնային Ղարաբաղը կամովի հանձնեն Ադրբեջանին և այլն, և այլն: Սրան և նման վայրահաչություններին Հանրային հեռուստատեսությունը, եթե անդրադառնում էլ է, ապա դեպքից դեպք և առանց անհրաժեշտ խորության:

Կարդալ ավելին...

«ԷՐՄՅՈՆԱ ՕՀԱՆ ԿԶԻ ԽԱՆՈՒՄԸ ՂԶՂՆԵԼ Է»,

ԿԱՄ ՔՆԱՐԱԿԱՆ ԱՍՔ ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

19.10.2012, Իրավունք

Այսօր «Հրապարակ» օրաթերթում հերթական իրարացումն էր տիրում: Բանը հասել է նրան, որ երբ թերթն այլեւս չի կարողանում լուրջ ինֆորմացիայի տիրապետել, արդեն անցնում է տեղում հորինելու եւ հանրությանը սուտ ու փուչ ինֆորմացիա հրամցնելու գործին: Եվ այսպես, վերը նշված թերթում գրված է, որ ՀՀԿ-ին միավորված կուսակցությունների լիդերներին ստիպում են, որպեսզի վերջիններս լուծարեն իրենց կողմից ղեկավարվող կուսակցություները եւ մտնեն ՀՀԿ: Այս կապակցությամբ «Իրավունք»-ը դիմեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ, ով վերը նշված հարցի հետ կապված տվեց հանգամանալի պատասխան.

- Ես ցավում եմ, որ «Իրավունքի» նման հեղինակավոր թերթը հարկադրված է անդրադառնալ այդ բուլվարային, թուրք-ադրբեջանական շահերը ներկայացնող եւ պաշտպանող թերթոնի հրապարակմանը, բայց բաներ կան, որոնց հարկավոր է ժամանակին պատասխան տալ: Ինչ կարելի է ասել Էրմյոնա Օհան կզիի մասին, նույն ինքը Արմինե Օհանյանի, ով մեր հավաստի աղբյուրների տեղեկացմամբ, թուրքական եւ ադրբեջանական համապատասխան ծառայություններում հայտնի է ճիշտ այդ անվան տակ: Կարդալով www.iravunk.com կայքէջի արձագանքը, հերթական անգամ ես համոզվեցի, թե ինչ մարդասիրական լրատվամիջոց է «Իրավունք»-ը, որի խմբագրությունը տիրապետելով սույն տարրի վերաբերյալ բազում  աղաղակող փաստերին, սահմանափակվել է սույն գրչակի տեսակի ինչ լինելու շատ մեղմ պարզաբանմամբ:

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր