ԵՐԲ ՀԱՄԱԽՄԲՎՈՒՄ ՈՒ ԿՌԻՎ Է ՏԱԼԻՍ ԱԶԳԻ ՏԱԿԱՆՔԸ
09.11.2012, Իրավունք
«Ազգային Միաբանություն կուսակցությունը» իր ստեղծման իսկ օրից մշտարթուն կանգնած է եղել հայոց պետականության դիրքերի պահպանման ճակատում: Մեր գործունեությունը մշտապես ծառայացրել ենք երկրի զարգացումը արգելակող, օտարի շահերը պաշտպանող գործիչների և նրանց վարձու գրչակների մերկացմանն ու բացահայտմանը: Դա արել ենք բաց, փաստերով հիմնավորված: Փոքր ինչ նամուս, աբուռ և արհեստավարժություն ունեցող լրատվամիջոցների երևելիները հասկացել են դա և ինքնապաշտպանական բնազդից ելնելով, սեփական դիմակները չպատռելու վախից առժամանակ ձեռնպահ են եղել պատվերներ ընդունել մեր դեմ ուղղված հոդվածներ տպագրելու գայթակղությունից: Սակայն երբեմն ողջամտությունը դավաճանել է նրանց և սկսել են առաջնորդվել «փողերը հոտ չունեն» սկզբունքով, այն է` հանդես եկել պատվիրված հոդվածներով, փորձելով մարդկանց ուշադրությունը շեղել, թե՛ իրենց, թե՛ իրենց պատվիրատուների բազում արատներից:
Վերջերս ճիշտ այդպես պատահեց ծպտյալ ՀՀՇ-ական, այնուհետև, շողոքորթ գառան նման յոթ մոր կաթ (և ոչ միայն) ծծած` Արամ Աբրահամյանի հետ: Մենք հասկանում ենք թե ինչու հանկարծ Արամ Աբրահամյանի քննադատության սլաքը ուղղվեց մեր կուսակցության առաջնորդ` Արտաշես Գեղամյանի վրա: Արամի պատվիրատուներին չի կարող չանհանգստացնել այն, որ դեռ մեկ տարի առաջ «Ազգային Միաբանություն կուսակցությունը» հայտարարել էր, որ գալիք նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին:
Նրանք շատ լավ գիտակցում են, որ մեր քաղաքական թիմը անխոցելի է և գործում է իր համոզմունքներին համահունչ: Ավելին, մենք առանձին լրատվամիջոցների նման չենք սնվում օլիգարխներից, երկիրը թալանողներից, չենք գովաբանում անարժաններին` ստացված լափի դիմաց: Մենք նաև չենք բացառում, որ այդ թերթի խմբագիրը համապատասխան վարձատրության դիմաց պատրաստ է գովերգել ցանկացածին, ում մինչ այդ քննադատում, պախարակում էր: Եվ բոլորն էլ գիտեն, եթե մեկին ուզում ես ասել, թե լրագրողական աշխարհում, ով է ամենաանսկզբունքայինը, օրը մեջ «իր կուռքին» փոխողը, սեռական արատներ կրողների յուրայինն ու համոզված պաշտպանը և այլևայլ մեր հասարակության կողմից մերժված այլանդակների, թուրք-ադրբեջանական շահերը պաշտպանողների թիկունքին կանգնած լրագրողը, ապա առանց վարանելու թերթ ընթերցողները կպատասխանեն` Արամ Աբրահամյանը:
Երբ վերջերս, արդեն ակնհայտ դարձավ, որ ՀՀ Նախագահ` Սերժ Սարգսյանը անհաշտ պայքար է սկսել կոռուպցիայի դեմ, որը մեծ հավանության արժանացավ, մեր կուսակցության նախագահության անդամների կողմից հեղինակած հոդվածներում և հատկապես Արտաշես Գեղամյանի վերլուծականներում ու ելույթներում, մենք սպասում էինք, որ զանազան սրիկաներ կփորձեն իրենց քննադատության թիրախ դարձնել մեզ` «Ազգային Միաբանություն կուսակցությանը», համոզված լինելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը հոգեհարազատ է մեր քաղաքական գծին և մեր պայքարը լինելու է անհաշտ: Պարզապես անակնկալ էր, որ այդ ստոր և ճղճիմ առաքելությունը ստանձնեց «Առավոտ» թերթի խմբագիրը: Չնայած դեռ տարիներ առաջ մի առիթով, երբ Արամ Աբրահամյանը հերթական նոխկալի հոդվածն էր գրել մեր հասցեին և երբ նրանից պարզաբանումներ էինք պահանջել, այդ ժամանակ նա ազնվություն ունեցավ ասելու, որ ինքը անձնական և ոչ մի խնդիր չունի «Ազգային ՄԻաբանության» հետ, պարզապես զբաղված է բիզնեսով:
Պարոն Աբրահամյան` մենք հասկանում ենք, որ հիմա էլ տպագրելով ձեր առաջնորդողը դուք անձնական ոչ մի խնդիր չունեք Արտաշես Գեղամյանի հետ, հակառակը մեզ թվում էր, որ ձեր մեջ կա նաև երախտիքի զգացում նրա առաջ: Չէ որ դուք պետք է լավ հիշեք, որ միայն և միայն Արտաշես Գեղամյանի բարձր հեղինակության շնորհիվ և նրա խնդրանքով տարիներ առաջ մեր թիմակիցների կողմից, ում հասցրել էիք վիրավորել «Առավոտ»-ում, ձեզ քաջ հայտնի վավերագրական տեսագրության արտահոսք չեղավ, հատկապես թերթի ընթերցողների շրջանակում: Անցան տարիներ և դուք մոռացաք դա և մեր լիդերի դեմ առաջնորդող գրելուց, հաշվի չառաք «YouTube»-ի հնարավորությունները` ձեր անմիջական մասնակցությամբ հայտնի տեսագրությունը մեր հասարակության հարստությունը դարձնելու ցանկությունը: Հանկարծ սա որպես շանտաժ չընկալեք, պարզապես «Ազգային Միաբանություն կուսակցությունը» տածելով խորը հարգանք իր առաջնորդ` Արտաշես Գեղամյանի հանդեպ, հարկադրված կլինի ինտերնետում հատուկ կայք-էջ բացել «Ովքեր են Արտաշես Գեղամյանին քննադատում» խորագրով: Հավատացեք մենք կկարողանանք գովազդել ինտերնետային այդ կայք-էջը և հարյուր հազարավոր մեր հայրենակիցները այնտեղ կտեսնեն այսօր իրենց սրբի տեղ դրած ձեր պատվիրատուներին` թալանչիներին, իշխանության վերադառնալու անհագուրդ ձգտում ունեցողներին, սեռական շեղումներով արատավորներին, տարիներ առաջ նողկալի հանցագործություններ կատարածներին և տարբեր այլ սրիկաներին: Այս հանգամանքը մեզ տխրեցնում է միայն ձեր կտրվածքով, թվում էր թե կիրթ անձնավորություն եք և նման էժանագին առաջնորդողով պետք է որ հանդես չգայիք, ինչքան էլ շատ վարձատրվեիք: Կարո՞ղ է ձեզ շանտաժ են արել նույն տեսահոլովակով: Իսկ մեր մասով, երբ հայտնի են ձեր պատվիրատուները, հոդվածը գոհացուցիչ է: Պարզապես, եթե ընթերցողը մտովին հացնի` իսկ ովքե՞ր են այսօր քննադատում Արտաշես Գեղամյանին, ապա ինքն էլ շատ արագ կգտնի պատասխանը` ամենահին մասնագիտություններ կրողները, խոսքը ժուռնալիստիկայի մասին չէ: Այստեղ պակաս կարևոր չէ երկրորդ հարցը` իսկ ում է դա ձեռնտու: Սրա պատասխանն էլ ակնհայտ է` քննադատելով «Ազգային Միաբանությանը» և նրա ղեկավարին, ըստ էության, փորձում են թուլացնել ՀՀ Նախագահի կողմից նախաձեռնած հակակոռուպցիոն պայքարը: Նախաձեռնություն, որն այսօր ծավալվել է մեր երկրում և դարձել մեր կուսակցության գործունեության առանցքը:
Հիասթափեցնեմ «Առավոտի» խմբագրին ու իր պատվիրատուներին: Երբ մարդիկ տեսնեն, թե ովքեր են պայքարում Արտաշես Գեղամյանի դեմ, ապա կգան շատ պարզ եզրահանգումների` երբ համախմբվում ու կռիվ է տալիս ազգի տականքը, ինքնին հասկանալի է, որ դա նրանք վախից են անում: Եվ ինչքան լավ է, որ մեր երկրում հասարակությունը վերջապես կհասկանա, թե նախագահական ընտրությունների նախաշեմին ինչ կարգի ուժեր են համախմբվել Սերժ Սարգսյանին սատարողների դեմ:
Գագիկ Թադևոսյան
«Ազգային Միաբանություն կուսակցության» փոխնախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու