Արտաշես Գեղամյան. «Մեր նախագահը բացառապես հայամետ քաղաքական գործիչ է»
(Արտաշես Գեղամյանի հարցազրույցը “Вечерний Новосибирск” թերթի քաղաքական մեկնաբան Վլադիմիր Կուզմենկինին, տպագրված 17.01.2013 թ. «Աշխարհը և մենք» միջազգային տեղեկատվա-բանավեճային ինտերնետ-պորտալում)
22.02.2012, Իրավունք
- Արտաշես Գեղամյանը հանրապետությունում ճանաչված քաղաքական գործիչ է։ Եվ բանն այն չէ, որ նա խոսքի տակ մնացող չէ. քաղաքական մեծ փորձառություն ունի նա։ Դժվար ժամանակներում եղել է Երևանի քաղաքապետ, ահա արդեն չորրորդ անգամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է։ Ստեղծել է «Ազգային միաբանություն» կուսակցությունը, յոթ տարի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում եղել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում, ներկայումս գլխավորում է Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում։
Մեր զրույցը հանրապետությունում գալիք նախագահական ընտրությունների օրակարգի մասին է։
- Իմ կարծիքով՝ խնդրի էությունն այն է, որ ճակատագրի բերումով և իր աշխարհագրությամբ Հայաստանը հայտնվել է շատ բարդ տարածաշրջանում։ Պետական սահմանի ընդամենը մի փոքր հատվածն է մեծ կապում Իրանի՝ մեզ ավանդաբար բարեկամ այդ պետության հետ։ Մեր կողքին են Թուրքիան՝ իր չափից դուրս մեծ նեոօսմանյան նկրտումներով, և Ադրբեջանը, որն իր նախագահի բերանով հայտարարում է, թե ադրբեջանցի ժողովրդի թշնամին ոչ միայն մեր երկիրն է, այլև համայն հայությունը։ Հարևաններից մյուսը Վրաստանն է՝ Ռուսաստանի հետ հարաբերություններով պայմանավորված իր հայտնի արտաքին քաղաքական խնդիրներով ու դրանց բացասական հետևանքներով, որը մեր ռազմավարական գործընկերն է, մերձավորագույն դաշնակիցը տարածաշրջանային քաղաքականությունում։
Կարդալ ավելին...ՍԹԱՓՎԻՐ ՌԻՉԱՐԴ, ՍԹԱՓՎԻՐ...
27.12.2012, Իրավունք
Օրերս ամերիկացի քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանը իր ասուլիսի ժամանակ, բացասաբար է արտահայտվել Եվրասիական միության գաղափարի մասին նշելով, որ այն ՀՀ-ին բոլորովին անհրաժեշտ չէ: Իսկ երբ պարոն Գիրագոսյանին հարց են ուղղել ասելով, թե ինչպե՞ս կարող է այն անիմաստ համարվել, չէ՞ որ այդ գաղափարը ողջունվում է ճանաչված քաղաքական գործիչների կողմից, դիցուք ԱԺ պատգամավոր Արտաշես Գողամյանի: Ամերիկահպատակը ի պատասխան նշել է, որ պարոն Գեղամյանը լուրջ չէ: Այս առումով պարոն Գեղամյանը «Իրավունքի» հետ զրույցում նշեց հետեւյալը.
«Սովորաբար օտարերկրյա փեշերն այրված, ձախողակ լրտեսների բարբաջանքներին ես ձեռնպահ եմ մնում պատասխանելուց, հատկապես այնպիսի մի անլուրջ մարդու, ինչպիսին է Ռիչարդ Գիրագոսյանը: Սակայն հարցը կարեւոր է այնքանով, որ օտարերկրյա քաղաքացին, այն էլ լրտեսության մեջ բացահայտված, իրեն թույլ է տալիս գնահատականներ տալ ինքնիշխան պետության քաղաքական գործչին, Ազգային ժողովի պատգամավորին: Այլ կերպ ասած օտարերկրյա քաղաքացի-լրտեսը ուղղակիորեն միջամտում է մեր երկրի ներքին գործերին: Ավելին, նա իրեն իրավունք է վերապահում վիրավորական գնահատականներ տալ նաեւ մեր երկրի ռազմավարական դաշնակիցներին` ՌԴ-ի, Ղազախստանի, Բելոռուսի նախագահների հասցեին, որոնք 2011 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրել էին Եվրասիական միության ստեղծման մասին հռչակագիրը: Այդ բոլորից հետո այնուամենայնիվ ցանկություն է առաջանում մոլորված լրտես Ռ. Գիրգոսյանին հորդորել.«Սթափվիր Ռիչարդ, սթափվիր, թե չէ երեւում է շողուլից վերջնականապես էս ընկել»:
Արմենուհի Հակոբյան
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ
26.12-27.12.2012, Իրավունք
Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների համաձայն՝ 2012թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմել է 1 մլն 440 հազար 900 մարդ։ Զբաղվածների թիվը՝ 1 մլն 175,1 հազար մարդ։ Գործազրկության պաշտոնական մակարդակը 2011թ. վերջին կազմել է 18,4%։ Գործազրկության առավել բարձր մակարդակը գրանցվել է Երևանում՝ 30,2%, Շիրակի և Կոտայքի մարզերում՝ 19,3%, Լոռու մարզում՝ 18,4%։ 2012թ. հունվարի 1-ի դրությամբ գործազուրկների ընդհանուր թիվը կազմել է 265 հազար 800 մարդ։ Եթե նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված վճռական քայլեր չձեռնարկվեն, ապա գործազուրկներից շատերը կհամալրեն հանրապետությունից արտագաղթողների շարքերը՝ հեռանկարում ունենալով նաև այն, որ Հայաստանը կլքեն նաև նրանց ընտանիքների անդամները։ Այսպես, ընթացիկ տարվա 10 ամիսների արդյունքներով երկրից մեկնել է 1 մլն 880 հազար մարդ, վերադարձել է 1 մլն 771 հազարը, միգրացիայի բացասական սալդոն կազմել է 88 հազար 241 մարդ (ՀՀ Միգրացիոն ծառայության 2012թ. նոյեմբերի 19-ի տվյալներով)։ Նշենք, որ 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ բացասական սալդոն ավելացել է 6700 մարդով։
Կարդալ ավելին...ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻ ՈՒՂԻՆ Է» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
25.12.2012, Իրավունք
Դեկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության Ընդունելությունների տանը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ` Արտաշես Գեղամյանի «Եվրասիական Միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսից հետո մեր թղթակիցը հարցերով դիմեց Ա. Գեղամյանին:
ԼՐԱԳՐՈՂ - Պարոն Գեղամյան, տարեսկզբին մենք ճիշտ այս սրահում հրավիրված էինք Ձեր «Եվրասիական միությունը մեր ապագան է» գրքի շնորհանդեսին: Ինչո՞ւ եք այդքան կարևորում Եվրասիական միության դերը Հայաստանի ապագայում: Չէ՞ որ Հայաստանն իր ապագան կարող է արարել նաև Եվրամիության հետ…
Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Ձեր հարցը շատ արդիական հնչեղություն ունի. փորձեմ համառոտ անդրադառնալ խնդրո առարկայի վերաբերյալ մոտեցումներիս:
Ունենալով Թուրքիայի և Ադրբեջանի նման հարևաններ, որոնք արդեն իսկ 20-րդ տարին է շրջափակման են ենթարկում Հայաստանի Հանրապետությունը, ավելին` վերջինս նաև սպառնում է պատերազմով, բնական է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորինս զորանա տնտեսապես և երաշխավորված լինի նրա անվտանգությունը: Տնտեսական զարգացման համար Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունը` ի դեմս ՀՀ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի, ըստ իս, որդեգրել է հեռանկարային և հավասարակշռված, ապագային միտված արտաքին քաղաքականություն: Դատեցեք ինքներդ. ՀՀ Ազգային ժողովը արդեն իսկ վավերացրել է Հայաստանի` ԱՊՀ երկրների հետ «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագիրը, դրան զուգահեռ հաջողությամբ ընթանում են Եվրամիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագրի բանակցությունները: Խնդիր է դրված, որ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2013 թ. աշուն ամբողջությամբ կկատարի ստանձնած պարտավորությունները, և այդ պայմանագիրը կվավերացվի Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում հրավիրվելիք գագաթաժողովում:
Կարդալ ավելին...