«Ի ԴԵՄՍ ՄԵՐՈՒԺԱՆԻ` ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՊԱՐԶԱՊԵՍ ՈՉ ԹԵ ԲԱՆԱՍՏԵՂԾ, ԳՐՈՂ ԿԱՄ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ, ԱՅԼ ԶԱԶՐԱԽՈՍ»
31.05.2013, Իրավունք
Երեկ «Հրապարակ» թերթում գրող ներկայացող Մերուժանը իր «խորին փիլիսոփայական մտքերն էր արտահայտել» կապված Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողության մասին: Նա մասնակից պետական, քաղաքական գործիչներին, ինչպես նաեւ մտավորականներին անվանել էր եկեղեցի գնացող փարիսեցիներ: Այդ թվում եւ` ՀԽՍՀ եւ ՀՀ պետական, քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանին, ով, ի դեպ, եկեղեցու բացմանն անգամ ներկա չէր եղել: Ուստի, մեզ հետաքրքրեց, թե նա ինչ կարծիք ունի այս ամենի մասին: Արտաշես Գեղամյանը մեզ հետ զրույցում նշեց.
-Մարդ, եթե իր հիմնական ասպարեզում բացարձակապես ձախողակ է լինում, եւ գրող կամ բանաստեղծ է կոչվում, մինչդեռ կասկածներ կան, որ անգամ իր ընտանիքի անդամները չեն կարողանա իրենց ստիպել այդ խղճուկ գրվածքները կարդալ, հետեւաբար նման մարդիկ չարացած են լինում աշխարհի վրա: Ամեն ինչի մեջ փորձում են վատ բան տեսնել, սատանայական երանգներ հաղորդել, չգիտակցելով, որ նրանք պարզապես ինքնախոստովանություն են անում: Ամբողջ հարցն այն է, որ ես հանգամանքների բերումով չեմ եղել Սուրբ Հովհաննես եկեղեցու բացմանը, օծման արարողությանը, բայց ինձ մտահոգում է մեկ այլ բան. այն թշնամական վերաբերմունքը, որ նա դրսեւորում է այնպիսի մարդկանց նկատմամբ, ովքեր նվիրված ծառայում են մեր երկրին եւ պետությանը, հանձինս, օրինակ` տիկին Հրանուշ Հակոբյանի, Խոսրով Հարությունյանի: Այդ մարդիկ շատ ավելի գործեր են արել իրենց կյանքում հանուն մեր երկրի, ժողովրդի, քան Մերուժան կոչվածը` անգամ իր երեւակայության մեջ: Ցավ եմ ապրում, որ չարախոսության թիրախ է մարդ, ով ժամանակին լինելով Երեւանի քաղաքապետ, այն էլ սովետական տարիներին, իր ստորագրությամբ հողհատկացում է արել, որ կառուցվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Վեհափառ Վազգեն Ա-ի, ներկայիս Հայոց ամենայն կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ անձամբ մասնակցել եմ այդ եկեղեցու հիմնաքարի օծման արարողությանը, ելույթ եմ ունեցել: Բնականաբար, դա շատ «անհարիր էր» խորհրդային հանրապետության մայրաքաղաք Երեւանի քաղաքապետի կողմից, որովհետեւ սովետական կարգերի ժամանակ, մեղմ ասած, այնքան էլ տուրք չէին տալիս եկեղեցաշինությանը, էլ չեմ ասում Կոմունիստական կուսակցության անդամի անմիջական մասնակցությանը եւ հարցին լուծում տալուն: Ինձ այդ կապակցությամբ զանգահարեց Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Գուրգենի Հարությունյանը եւ ասաց, որ նմանատիպ խոսակցություններ է լսել, ասացի` դա ակնհայտ է, ի վերջո, հավատքը մեզնից ոչ ոք չի կարող խլել: Եվ ինձ պատասխանեց, որ բռնանալ իմ հավատքին չի կարող, որովհետեւ ինքն էլ է հավատում:
Ես ուզում եմ հարցնել` նախ, ով է իրեն իրավունք տվել ընդհանրապես իր համար անհասու անհատականությունների մասին եզրակացություն անել: Ցավում եմ, որ ի դեմս Մերուժանի` մենք ունենք պարզապես ոչ թե բանաստեղծ, գրող կամ գրականագետ, այլ զազրախոս: Առանձին ուժերին դուր գալու համար, հոլովում է այնպիսի մարդկանց անուններ, որոնց, բացարձակ, ո»չ ինքն է հետաքրքրում, ո»չ էլ իր «հանճարեղ մտքերը»: Մարդիկ եկեղեցի են կառուցել, անկախ նրանից, թե ես իրենց ինչպես եմ վերաբերվում, լավ բան են արել, որովհետեւ եկեղեցին դարերով մնալու է մեր հող ու ջրի վրա, առավել եւս ճարտարապետական առումով, շատ խորհրդավոր եւ ճաշակով կառուցված եկեղեցի է: Ինչպե՞ս կարելի է նման թշնամական վերաբերմունք ունենալ բոլորի նկատմամբ: Չէ՞ որ մենք չենք իրենց անտաղանդության եւ անհաջողակ լինելու պատճառը:
ԱՍՏՂԻԿՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ ԳԼՈԲԱԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՈՒԺԻ ՆՈՐ, ԱՐԴԱՐԱՑԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՔՆ Է»
09.04.2013, Իրավունք
Մոտ օրերս՝ ս.թ. ապրիլի 11-ին, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում, սանկտպետերբուրգյան պետական համալսարանի՝ Համալսարանների եվրասիական ասոցիացիայի տնտեսագիտական համալսարանների գլխավոր կազմակերպությունում տեղի կունենա «Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային համաժողովը։ Չեմ թաքցնի, Պետական դումայի նախագահ, տնտեսագիտության դոկտոր Սերգեյ Եվգենիի Նառիշկինի հրավերը՝ մասնակցելու համաժողովի աշխատանքին, լրջորեն մտահոգեց ինձ, և ահա թե ինչու։ Կիպրոսյան ճգնաժամը հաստատեց, որ արդի ֆինանսաբանկային համակարգը, որն ստեղծվել է Բրետոն-Վուդյան համաձայնագրի (1944թ.) շրջանակներում և զարգացում ստացել Ջամայկայի արժութային համակարգին (1976թ.) անցմամբ, սպառել է իրեն։ Այն նպատակ ուներ պետությունների տրամադրության տակ դնել ռեսուրսներ արտաքին առևտրային և վճարային հաշվեկշիռներում առկա ժամանակավոր դժվարություններին դիմակայելու համար, ավելին՝ զերծ պահել երկրները ֆինանսական ճգնաժամերից, սակայն ի վիճակի չեղավ պաշտպանել անգամ առանձին վերցրած երկրի՝ Կիպրոսի բանկային համակարգը, որը հիմնվել և գործում էր Ջամայկայի համաձայնագրերի համապատասխան։ Եվ դա՝ մի երկրում, որը Եվրամիության անդամ է և մտնում է եվրոյի՝ աշխարհում երկրորդ պահուստային արժույթի գոտի։ Եվրոպական Կենտրոնական բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրամիության՝ Կիպրոսի բանկերը փրկելուն անհրաժեշտ միջոցների որոնման արմատական միջոցները գործնականում հանգեցվեցին ԵՄ պետություններից մեկում մասնավոր սեփականության անձեռնմխելիության ինստիտուտի փլուզմանը, ընդ որում՝ ցինիկաբար փող բռնագրավվեց այն պահումներից, որոնք պարտադիր են երկրում բոլոր հաշիվներ ունեցողների համար։ Այս արարքն ամենայն հստակությամբ ցույց տվեց, որ Արևմուտքի երկրների տնտեսությունների գործունեության հիմքում դրված նեոլիբերալ տնտեսական մոդելն իրեն լրիվ սպառել է։ Այսինքն՝ հաստատվեց ռուս հայտնի տնտեսագետ գիտնականների՝ ՌԳԱ ակադեմիկոս, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի, «Նեոկոն» քոնսալթինգային ընկերության նախագահ Միխայիլ Խազինի եզրահանգումն այն մասին, որ համաշխարհային տնտեսությունը հայտնվել է այնպիսի պայմաններում, երբ սպառված են աշխարհում գոյություն ունեցող տեխնոլոգիական կարգի տեխնոլոգիական հնարավորությունները։ Միևնույն ժամանակ, ակնհայտ դարձավ, որ համաշխարհային տնտեսությունը, համարժեք միջոցներ չձեռնարկելու դեպքում, կրկին լճացման մեջ կընկնի։
Կարդալ ավելին...Արտաշես Գեղամյան. Աքրամ Այլիսլին մենակ չէ, նրա հետ են Հայնեն, Ռեմարկը, Մանը և Ֆրեյդը
19.02.2013, Իրավունք
2013թ. փետրվարի 21-22-ին տեղի կունենա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տասներկուերորդ ձմեռային նիստը։ Հաստատուն դարձած ավանդույթի համաձայն՝ ԵԱՀԿ ԽՎ Քարտուղարությունը նախապես պատվիրակներին է ուղարկել ձմեռային նստաշրջանի ծրագիրը, ըստ որի՝ նստաշրջանում ԵԱՀԿ ԽՎ երեք Ընդհանուր կոմիտեների համատեղ եզրափակիչ նիստում հատուկ քննարկում է նախատեսված. ԵԱՀԿ երկրների հնարավոր արձագանքներն ի պատասխան Սիրիայում, Սահարայում և Հյուսիսային Աֆրիկայում տիրող ճգնաժամային իրավիճակի։ Այս հարցերն, անշուշտ, խիստ հրատապ են Հայաստանի Հանրապետության համար։ Գաղտնիք չէ, որ այդ տարածաշրջանում արդեն մոտ մեկ հարյուրամյակ ապրում են մեր հայրենակիցները՝ հարյուր հազարավոր այն փախստականների սերունդները, որոնք 1915-1923թթ. հրաշքով փրկվեցին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից և ապաստան գտան այդ երկրներում։ Մեզ չի կարող չտագնապեցնել Թունիսի, Եգիպտոսի, Սիրիայի հայ բնակչության ճակատագիրը, հատկապես հիմա, երբ Հայաստանում ապաստան են գտել Սիրիայի քաղաքացի ավելի քան 6500 հայեր, որոնց երեխաների համար հատուկ դպրոցներում կազմակերպվել է ուսուցում արաբերեն և հայերեն լեզուներով։ Հատկանշական է, որ այդ աշխատանքը տարվում է պետական մակարդակով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հովանավորությամբ և սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի օպերատիվ համակարգմամբ։ Շատ կուզենայի, որ Սիրիայի քաղաքացիների ցավն ու տագնապները, նրանց մտորումները կատարվածի մասին լսելի լինեին ԵԱՀԿ 56 անդամ պետությունների խորհրդարանականներին։ Ցանկալի կլիներ Քաղաքական հարցերի և անվտանգության ընդհանուր կոմիտեում տպավորություններ կիսեինք հանրապետության նախագահի ընտրության՝ անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ քարոզարշավի մասին։
Կարդալ ավելին...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԼԻՆԵԼ ԱՎԵԼԻ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԵՎ ՈՒԺԵՂ…
08.02.2013, Իրավունք
Քաղաքական յուրաքանչյուր գործիչ, առավել ևս մտավորական քաղաքացի ` հանրապետության համար ճակատագրական այս օրերին, երբ ՀՀ նախագահական ընտրություններին շատ կարճ ժամանակ է մնացել, չի կարող անտարբեր լինել: Տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական լարված իրավիճակը, երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները պարտավորեցնում են բոլորիս լինել աչալուրջ, անաչառ և իրատես, ճիշտ և օբյեկտիվ գնահատել ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերը: Ուստի պարտքս եմ համարում մեր հայրենակիցներին և ընտրողներին ներկայացնել ՀՀ գործող նախագահ և ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Ազատի Սարգսյանի «Դեպի ապահով Հայաստան» վերնագրով նախընտրական ծրագրի որոշ դրույթների վերաբերյալ իմ ընկալումներն ու մեկնաբանությունները:
Սկսեմ նրանից, որ ՀՀ նախագահ և նախագահի թեկնածու մեծարգո Սերժ Սարգսյանի նախընտրական ողջ ծրագիրն ամենից առաջ ուղղված է ապահով հայրենիք ունենալու նպատակին, հայրենիք, որի կայունության, անվտանգության և զարգացման կարևորագույն հենքը ապահովված ընտանիքն է: Այո՛, հազարամյակների փորձություն անցած ամուր հայ ընտանիքը մեր կարևորագույն արժեքն է: Եվ պատահական չէ, որ նախընտրական ծրագրի սոցիալական ոլորտը ներկայացված է «Սոցիալապես պաշտպանված ընտանիքներ» վերնագրի տակ:
Կարդալ ավելին...