«ԷՐՄՅՈՆԱ ՕՀԱՆ ԿԶԻ ԽԱՆՈՒՄԸ ՂԶՂՆԵԼ Է»,

ԿԱՄ ՔՆԱՐԱԿԱՆ ԱՍՔ ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

19.10.2012, Իրավունք

Այսօր «Հրապարակ» օրաթերթում հերթական իրարացումն էր տիրում: Բանը հասել է նրան, որ երբ թերթն այլեւս չի կարողանում լուրջ ինֆորմացիայի տիրապետել, արդեն անցնում է տեղում հորինելու եւ հանրությանը սուտ ու փուչ ինֆորմացիա հրամցնելու գործին: Եվ այսպես, վերը նշված թերթում գրված է, որ ՀՀԿ-ին միավորված կուսակցությունների լիդերներին ստիպում են, որպեսզի վերջիններս լուծարեն իրենց կողմից ղեկավարվող կուսակցություները եւ մտնեն ՀՀԿ: Այս կապակցությամբ «Իրավունք»-ը դիմեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ, ով վերը նշված հարցի հետ կապված տվեց հանգամանալի պատասխան.

- Ես ցավում եմ, որ «Իրավունքի» նման հեղինակավոր թերթը հարկադրված է անդրադառնալ այդ բուլվարային, թուրք-ադրբեջանական շահերը ներկայացնող եւ պաշտպանող թերթոնի հրապարակմանը, բայց բաներ կան, որոնց հարկավոր է ժամանակին պատասխան տալ: Ինչ կարելի է ասել Էրմյոնա Օհան կզիի մասին, նույն ինքը Արմինե Օհանյանի, ով մեր հավաստի աղբյուրների տեղեկացմամբ, թուրքական եւ ադրբեջանական համապատասխան ծառայություններում հայտնի է ճիշտ այդ անվան տակ: Կարդալով www.iravunk.com կայքէջի արձագանքը, հերթական անգամ ես համոզվեցի, թե ինչ մարդասիրական լրատվամիջոց է «Իրավունք»-ը, որի խմբագրությունը տիրապետելով սույն տարրի վերաբերյալ բազում  աղաղակող փաստերին, սահմանափակվել է սույն գրչակի տեսակի ինչ լինելու շատ մեղմ պարզաբանմամբ:

 

Մինչդեռ մենք շատ լավ գիտենք, որ ի դեմս «Հրապարակ» թերթի գործ ունենք մի լրատվամիջոցի հետ, որն ուղղակիորեն սպասարկում է թուրք-ադրբեջանական լոբբինգի շահերը եւ ոչ միայն, այլ նաեւ իր հրապարակումներով հետեւողականորեն աջակցում է Հայաստանը ներսից քայքայող կրոնական աղանդների պրոպագանդման գործին: Ես «Իրավունք»-ի հրապարակմանը կավելացնեի նաեւ մեր բազում հավաստի աղբյուրների այն պնդումները, որ այդ թերթի գլխավոր խմբագիրը, օրերս խիստ նախազգուշացվել է թուրք-ադրբեջանական լոբբիստական գործունեությամբ զբաղվող համապատասխան ուժերի կողմից, եւ զգուշացվել է նրա համար, որ վերջերս, ՀՀ-ում ազդեցիկ քաղաքական կուսակցությունները ներկայացնող ուժերը, ինչպիսին են դիցուկ ՍԻՄ-ը, Ազգային Միաբանություն Կուսակցությունը, ի դեմս լիդերների, ովքեր իրենց ելույթներում հետեւողականորեն բացահայտում են մեր երկրի դեմ թուրք-ադրբեջանական տեղեկատվական պատերազմ հայտարարած գործակալների ով լինելը, «Հրապարակի» կողմից մնում է «անպատժելի»: Պետք է նշեմ, որ Հայաստանի դեմ իրականացվող տեղեկատվական պատերազմի մասին քանիցս խոսվել է «Իրավունք» թերթում, Հայկ Բաբուխանյանը այն հնչեցրել է ԱԺ ամբիոնից, եւ դա անհետեւանք չէր կարող մնալ: Իսկ ինձ էլ թուրք-ազերիների շահերը պաշտպանողները չեն կարող ներել սույն թվականի հոկտեմբերի 5-7-ը կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ունեցած այն հինգ ելույթները, որոնցում փաստարկված դատապարտվեցին ադրբեջանական իշխանությունները մարդասպան Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու համար, ինչպես նաեւ բացահայտվեցին թուրքական իշխանությունների խարդավանքները` պայմանավորված Սիրիայում ընթացող պատերազմական գործողություններով: «Հրապարակի» տերերը խիստ դժգոհել էին Էրմյոնա Օհան կզի խանումից այն բանի համար, որ նա  անհետեւանք է թողնում Հայաստանում ճանաչված հեղինակավոր քաղաքական գործիչների  քննադատությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հասցեին: Դրանց այս հարցում իհարկե կարելի է հասկանալ, փող են տալիս Էրմյոնա խանումին, որի դիմաց համապատասխան աշխատանք են պահանջում: Այդ իսկ պատճառով  Էրմյոնա Օհան կզին ղզղնել է, եւ ղզղնել է այն աստիճան, որ արդեն բացարձակապես ոչ մի հիմք ու փաստ չունենալով, նույն` իրեն դաս տվողների ասածներն է թութակի պես կրկնում, անվանելով դրանք «թերթի հավաստի աղբյուրներ»: Չնայած որ այս դեպքում նա ազնիվ է, երբ ասում է «մեր աղբյուրները», պարզապես համեստորեն լռում է, որ դրանք ոչ այլ ոք են, քան թուրք-ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունները, որոնք շռայլորեն վարձատրում են նրան եւ զանազան գոհարսիմոնյաններին: Ինչեւէ, մեր խնդիրն է հայաստանյան հանրությանն ու հասարակությանը հասցնենք այս ճշմարտությունը եւ նախազգուշացնենք, որ թշնամին մեր երկրում գործում է, եւ գործում է բացահայտ: Այս պնդումներն  անելով, ես ամենեւին էլ դավադրության տեսություններով չեմ առաջնորդվում, պարզապես բարձրաձայնում եմ այս ամենի մասին, որովհետեւ վտանգավոր միտումներ եմ տեսնում մեր երկրի տեղեկատվական դաշտում: Այս իրողությունն անթույլատրելի է անհետեւանք թողնել, հատկապես այն պարագայում, երբ մեր տարածաշրջանում պայթյունավտանգ զարգացումներ են հասունանում: Ես դրանում կրկին համոզվեցի, երբ հոկտեմբերի 10-ին, ԱԺ-ում մամուլի ասուլիս էր հրավիրվել, որտեղ իմ կողմից ներկայացվեց Տիրանայում հայկական պատվիրակության կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը: Ասուլիսից հետո ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ այդ բրիֆինգը ոչ թե անց է կացվում  հայկական լրատվամիջոցների համար, այլ ադրբեջանական միլլի-մեջլիսում, որտեղ պատահաբար հայտնվել են ընդամենը երկու-երեք հայկական լրատվամիջոցների թղթակիցներ: Նման եզրակացության ես եկա, որովհետեւ ինձ ուղղված գրեթե բոլոր հարցերը ըստ իրենց բովանդակության պրոթուրքական, պրոադրբեջանական էին եւ խնդիր ունեին ամեն կերպով սեւացնել, կամ շրջանցել այն հայրենասիրական աշխատանքը, որը Հայաստանի պատվիրակությունը կատարել էր Տիրանայում: Նպատակը դրանց մեկն էր` ԵԱՀԿ ԽՎ-ում կատարված դրական աշխատանքը ջուրը լցնել, կամ աղավաղված ներկայացնել մեր հանրությանը: Ինչպես եւ սպասվում էր, դրան հաջորդեցին համապատասխան հոդվածներ, այդ թվում նաեւ «Հրապարակ» թերթում, որտեղ անգամ իսկ լուսանկարս էին մոնտաժել  եւ մի ինչ-որ հաշիշամոլի հայացք ունեցող, անջատված մարդու նկար էին տեղադրել, չնայած որ հասկանում եմ` Էրմյոնա Օհան կզիի շրջապատը այդպիսի մարդկանցից է բաղկացած, եւ նա կուզեր իր խմբագրած թերթոնի էջերում իրեն հոգեհարազատ դեմքեր տեսնել: Ինչ խոսք, մենք հասկանում ենք, որ իրեն հարգող մարդը այդ տարրին կիլոմետրով մոտիկ անգամ չի գնա, չարությունը շատ մեծ է, հետն էլ` թունավոր, եւ անգամ վանում է: Եթե, իհարկե, մենք չենք հաշվի առնում այն դեպքերը, երբ մարդը անասելի հարբած է ու չի գիտակցում, թե ինչ ղալաթ է անում: Ընթերցելով «Հրապարակ»-ի վերջին համարը (չթաքցնեմ, հեշտ գործ չէ),  ակնհայտ է դառնում, որ Էրմյոնա Օհան կզիի գործերն իրոք շատ վատ են, պարզապես նա շողուլից է ընկել, եթե հարկադրված է նման էժանագին հնարքների դիմել: Ի դեպ,  www.iravunk.com-ում կատարված հրապարակման վերնագիրը շատ ճիշտ էր ընտրված առ այն, որ Էրմյոնա խանումի  մայրամուտը մոտենում է, եւ նա «էլ  էն Սիրուշը չի», երբ  կարողանում էր ժուռնալիստական մասնագիտության նման էլի շատ հին փեշակով անփորձ միամիտներին գայթակղել...:

- Պարոն Գեղամյան, Դուք կարծում եք, որ Ձեր կողմից անվանակոչված Էրմյոնա Օհան կզիի գործերն այնքան վատ են, որի պատճառով  տրամադրության անկո՞ւմ է նկատվում եւ նման հրապարակումնե՞ր է կատարում:

- Ոչ թե վատ տրամադրություն ունի, այլ նա լավ հասկանում է, որ նա «էլ էն Սիրուշը չի», իսկ մտավոր դաշտում նա երբեք աչքի չի ընկել, դպրոցական տերմինաբանությամբ ասած, քոռիզան երկտարեցի է եղել: Ուրիշ բան, որ հիմա, նրա նման տարրերը պահանջված են նաեւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի ընդդիմախոսների կողմից, որովհետեւ լուրջ մարդիկ հասկանում են, որ պարապ գործը դա այսօր ընդդիմանալն է գործող իշխանություններին այն կտրվածքով, որ մաքսիմում արվում է մեր հասարակությանը կոնսուլիդացնելու ուղղությամբ: Բնականաբար այսօր, շատ ներողություն, բայց իր իսկ, Էրմյոնա խանումի բառապաշարով ասած, նա մնացել է «փարաքարի տռասին» կառավարական դաչաներից մեկի ճանապարհին: Եվ  ինչպես ասվում է «Իրավունք»-ում, Էրմյոնան, նույն ինքը՝ Արմինեն, տարբեր ուժերի կողմից օգտագործված գործիք է, իսկ թե հերթական օգտագործման համար, որքանով պիտանի կլինի` չգիտեմ, բայց կարող է մի ինչ-որ կեղտոտ գործ (նորմալ մարդկանց ընկալումով), հանձնարարեն, նա էլ հոգու ներշնչանքով հլու-հնազանդ կատարի: Օգնել է պետք Էրմյոնա Օհան կզիին, օգնել է պետք: Կարծում եմ, գործող նախագահի քողարկված թշնամիների ճամբարում, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում էժանագին կայք ֆինանսավորելու համար, իրենց օգնության ձեռքը կմեկնեն Էրմյոնա խանումին, այլ խոսքով ասած քիրվայություն կանեն:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր