«ԱԹՈՌԻՆ ՄՆԱԼՈՒ ԱԼԻԵՎԻ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ
ԿԱՐՈՂ Է ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆՁԱԶԵՐԾՈՒՄԸ ԼԻՆԵԼ»
08.02.2013, Իրավունք
Անցած ամսվա վերջերին բավականին ուշագրավ երեւույթներ նկատվեցին` կապված Ադրբեջանի` հյուսիսային Դաղստանին հարակից լեզգիաբնակ շրջանների հետ: Հասկանալի է. ադրբեջանական իշխանություններին հաջողվեց կանխել Իսմաիլ բնակավայրից սկիզբ առած դժգոհությունների ալիքը: Բայց ամբողջ խնդիրն այն է, վերջին ժամանակներս եղել են նաեւ բավականին պատկառելի կանխատեսումներ, որ այդ երկրում ազգային փոքրամասնությունների, մասնավորապես` լեզգիների եւ թալիշների մեջ խմորվող դժգոհությունները կարող են որոշակիորեն ուղղորդվել Ռուսաստանի կողմից: Իսկ այն փաստը, որ իսմայիլյան այդ դժգոհությունների ֆոնին տեղեկատվություններ տարածվեցին, որ ադրբեջանական իշխանությունները «արշավ» են սկսել նաեւ այդ քաղաքին մոտ գտնվող ռուսաբնակ բնակավայրերի ուղղությամբ, ոչ միայն այդ կանխատեսումների օգտին են խոսում, այլ նաեւ ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա լրջագույն խորքային հակասությունների մասին: Ինչը, ի դեպ, նկատելի էր նաեւ, երբ Ադրբեջանն այդքան «նրբորեն» Ռուսաստանին դուրս քշեց Գաբալայի ռադիոլոկացիոն կայանից:
Այս ամբողջ գործընթացը, միանշանակ, մեծ կարեւվորություն են ներկայացնում նաեւ Հայաստանի համար: Ուստիեւ այն հարցի շուրջ, թե այդ գործընթացները մինչեւ ուր կարող են խորանալ, մեկնաբանություն խնդրեցինք «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻՑ.
Կարդալ ավելին...«ՀԱԿ-Ը ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ ԱՐԴԵՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»
01.02.2013, Իրավունք
Ամեն տարի, ըստ ավանդույթի «Իրավունք» թերթը ամփոփում է մեր երկրում իրենց լավագույն եւ վատագույն քաղաքական, տնտեսական, առողջապահական եւ այլ ոլորտներում իրենց ներդրումն ունեցող գործիչներին: Այս առումով ակտիվ պետականամետ դիրքորոշում ունենալու եւ միջազգային ասպարեզում հայանպաստ քաղաքական գործունեություն ծավալելու համար 2012թ. տարվա լավագույն քաղաքական գործիչ է համարվել «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ:
Այս առնչությամբ երեկ ՍԻՄ «Ազդակ» ակումբում «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանն ի պաշտոնե պատվոգիր հանձնեց պարոն Գեղամյանին: Օրվա առիթի հետ կապված իր խոսքն ասաց նաեւ ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը. «Միաձայն եւ միանշանակ էր որոշումը, քանի որ քաղաքական գործիչը Հայաստանում պետք է լինի այնպիսին, ինչպիսին է պարոն Գեղամյանը: Կա տենդենց, որ շատ անգամ քաղաքական գործիչները քիչ ծրագրեր են ներկայացնում, քիչ են հանդես գալիս հրապարակային ելույթներով: Դրա հետ կապված 2012 թվականին պարոն Գեղամյանը հանդես է եկել բազմիցս` շատ կարեւոր ու ճակատագրական հարցերի շուրջ, ներկայացրել իր տեսակետները ՀՀ Ազգային ժողովում: Կցանկանայի շեշտել նաեւ արտաքին քաղաքական ոլորտում Ա. Գեղամյանի ներդրումները, մասնավորապես հայ-ռուսական բարեկամության զարգացման հարցում»: Կարդալ ավելին...
2012-Ի` ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐՆ ՈՒ ՎԱՏԱԳՈՒՅՆԵՐԸ
25.01.2012, Իրավունք
Ավանդույթի համաձայն, ինչպես եւ ամեն տարի, ամփոփում ենք ինչպես մեր ընթերցողների, այնպես էլ խմբագրակազմի գնահատականները, թե 2012 թվականին տարբեր ոլորտներում ովքեր են լավագույն եւ վատագույն գործիչները: Եվ այսպես...
Պետական գործիչներ
Լավագույնը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան
Հավասարակշիռ եւ արդյունավետ ներքին եւ արտաքին քաղաքականություն վարելու, արտաքին մարտահրավերներին դիմագրավելու, ՀՀ անվտանգությունն ամրապնդելու, ներքին խնդիրները երկխոսությունների միջոցով հանգուցալուծելու, ԱԺ ընտրությունների ու պատգամավորական կորպուսի որակը բարելավելու, պետական համակարգերում լայն բարեփոխումներ նախաձեռնելու համար
Վատագույնը` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյան
Քրեակատարողական համակարգում բացասական զարգացումներ թույլ տալու, ազգային, բարոյական, ավանդական հիմքերի քայքայմանն ուղղված գործունեություն չկասեցնելու, ռասիստ Ռ. Սաֆարովի հարցում համապատասխան գործունեություն չնախաձեռնելու, դատական համակարգում առկա իրավախախտումների հանդեպ անգործության համար:
Քաղաքական գործիչներ
Լավագույնը` «Ազգային միաբանություն»կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյան
Ակտիվ պետականամետ դիրքորոշման, միջազգային ասպարեզում ազգանպաստ քաղաքական գործունեության համար:
Վատագույնը` ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, «Սիվիլիթաս»հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյան
ԱՄՆ-ի եւ այլ արեւմտյան երկրների շահերը սպասարկելու, հակազգային ծրագրերի հովանավորման, ձախողված քաղաքական ինտրիգների միջոցով երկրում եւ սեփական կուսակցությունում անառողջ մթնոլորտ ստեղծելու ձգտումների համար:
Կարդալ ավելին...«ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ ԱՐՑԱԽԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱ ԵՐԱՇԽԱՎՈՐՆ Է»
25.01-28.01.2013, Իրավունք
Մեր տարածաշրջանն այսօր հայտնվել է խիստ պայթյունավտանգ զարգացումների կիզակետում: Սիրիայում շարունակվող արյունահեղությունը, որն ամեն օր նորանոր զոհեր է տանում, այդ թվում և խաղաղ հայ բնակիչներից, գնալով թևակոխում է ավելի ու ավելի վտանգավոր փուլ: Արդեն իսկ նշմարվում է, որ ներկա մոտեցումները այդ հակամարտության հանգուցալուծմանը, պառակտել են համաշխարհային քաղաքականության ուժային կենտրոններին: Այսպես, երեկ հունվարի 23-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` հանդես գալով 2012թ. Ռուսաստանի արտաքին դիվանագիտական գերտեսչության կատարած աշխատանքի արդյուների մասին, լրագրողի այն հարցին` «Մարտին բոլորում է սիրիական ճգնաժամի մեկնարկի երկու տարին: Բազմաթիվ փորձերը հակամարտող կողմերին դրդել երկխոսության` ձախողվել են: Ըստ Ձեզ, հնարավո՞ր է արդյոք, հակամարտության խաղաղ կարգավորումը», ի պատասխան հայտարարեց. «Արևմուտքի կողմից հակամարտող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու փորձեր չեն ձեռնարկվել: Այդ ուղղությամբ ջանքեր են գործադրել միայն Ռուսաստանը, Չինաստանը, ՄԱԿ-ի և Արաբական երկրների Լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի ու այդ պաշտոնում նրան փոխարինած Լահդար Բրահիմը»: Նշենք նաև, որ, ինչպես հաղորդում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ս.թ. հունվարի 21-ին հրապարակավ մեղադրել է Թուրքիային` իր երկրի նկատմամբ պետական ահաբեկչական քաղաքականություն իրականացնելու համար: Այս համատեքստում նկատենք նաև, որ երեք օր առաջ էլ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն` հայտարարելով իր գլխավորած իշխող կոալիցիայի հաղթանակի մասին Իսրայելի Քնեսետի (պառլամենտի) օրերս անցկացված ընտրություններում, ուղղակի հայտարարել է, որ Իսրայելի նոր կառավարությունը կանի ամեն հնարավորը, որպեսզի Իրանին թույլ չտա դառնալ միջուկային տերություն:
Կարդալ ավելին...