ՌԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ ՄԵԿՆ ԷԼ ԶԻՆՎՈՐ Է, ԵԹԵ ՆՐԱ ԿՈՂՄՈՒՄ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
17: 54, 28 Փետրվար, 2017, Արմենպրես
http://www.armenpress.am/arm/news/880665/razmi-dashtum-mekn-el-zinvor-e-ete-nra-koxmum-e-tchshmartutyuny.html
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի և անվտանգության ընդհանուր կոմիտեի նախագահ, ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիկերը և Արտաշես Գեղամյանը,
Ավստրիա, Վիեննա, 23.02.17
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և անվտանգության գծով Ընդհանուր կոմիտեի նախագահ, ԱՄՆ սենատոր Ռոջեր Վիքերը և Արտաշես Գեղամյանը, Ավստրիա, Վիեննա, 23.02.2017թ.
Կարդալ ավելին...
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ՝ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ
19.02.2017, 14:18, Արմենպրես
21.02.2017, Իրավունք
https://armenpress.am/arm/news/879358/artashes-gegamyan-politika-azerbaiydzhana-osnovannaya-na-illyuziyakh.html
«Արմենպրեսն» ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում Հանրապետական կուսակցությունից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակութան ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հոդվածը։
Մենք, անկեղծ եմ ասում, Ադրբեջանին տառապանք չենք ցանկանում,
սակայն և ոչ մեկին թույլ չենք տա տենչալ մեր ժողովրդի տառապանքը:
ՀՀ նախագահի՝ 2017թ. փետրվարի 18-ին «Երկրապահ» կամավորական միության XI համագումարում ունեցած ելույթից
Եվ այսպես, 2017թ. փետրվարի 23-ին Վիեննայում մեկնարկելու է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (այսուհետ՝ ԵԱՀԿ ԽՎ) տասնվեցերորդ ձմեռային խորհրդաժողովը։ ԵԱՀԿ ԽՎ առաջիկա խորհրդաժողովի նշանակությունը դժվար է գերագնահատել, քանի որ աշխարհում տեղի ունեցող գործընթացները չափազանց բարդ ու բազմազան են, որոնք միանգամայն անկանխատեսելի են դարձնում մարդկության զարգացման հեռանկարները։ Մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները (2016թ. նոյեմբերի 8) XXI դարում աշխարհաքաղաքական իրավիճակի բնագավառի առաջատար հետազոտողները գրեթե միակարծիք էին այն հարցի վերաբերյալ իրենց գնահատականներում, որ գլոբալ անդրազգային կորպորացիաները (այսուհետ՝ ԳԱԱԿ) փորձում են իրենց ենթարկեցնել ժողովուրդներին, պետություններին, մարդկությանը պարտադրել աշխարհակարգի, կյանքի իմաստի, զարգացման նպատակների իրենց ընկալումը։ Ավելին, շատ վերլուծաբաններ կարծում էին, թե գործողությունների ռազմավարությունը հանգեցվում է քաղաքակրթությունների բախմանը, անհամաձայնների ռազմաուժային և տեղեկատվա-հոգեբանական ճնշմանը, բացարձակ ռազմական գերազանցության, աշխարհի բոլոր երկրների կառավարող էլիտաների հանդեպ ֆինանսա-քրեական վերահսկողության պոտենցիալի ստեղծմանը։ Ընդ որում՝ նշվում էր, որ ԳԱԱԿ-ին ենթակա համաշխարհային ԶԼՄ-ները ապատեղեկատվության գործիք են հանդիսանում և հանրային կարծիքը շեղում են դեպի կեղծ նպատակներ։ Եվ այս պայմաններում, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, 2017թ. հունվարի 20-ին հնչեց ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության խոսքը։
Կարդալ ավելին...Իրավականից բարոյական. Լապշինի արտահանձնման թեման՝ խորհրդարանում
08.02.2016, armradio.am
Բելառուսում Հայաստանի դեսպանի հետկանչի պահանջից մինչեւ հայտարարությունների ընդունում ու համարժեք քայլերի մշակում: Աժ բոլոր քաղաքական ուժերն առանց բացառության անտարբեր չմնացին բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման փաստից: Քննարկումը խորհրդարանում կազմակերպվեց հանպատրաստի՝ հնչեցին անհրաժեշտ քայլեր անելու տարբեր առաջարկներ՝ իրավականից մինչեւ էմոցիոնալ:
Բելառուսի եւ Ադրբեջանի գործարքին Հայաստանն անպայման պետք է պատասխանի. այս կարծիքին են Աժ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը: Բայց ահա մեր դժգոհությունն արտահայտելու ձեւի առումով կա տարաձայնություն: Պատգամավորների մի մասը պահանջում են անհապաղ հետ կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանին, կա պատգամավորների մի խումբ, որոնք կարծում են՝ կարելի է օգտագործել այս պահը եւ ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում Հայաստանի գործընկերոջ պահվածքից նեղանալով լքել կառույցները:
Կարդալ ավելին...
Պրագմատիզմը կհաղթանակի ամբոխավարությանը եւ ամբոխահաճությանը. ԱրտաշեսԳեղամյան
15:27, 3 Փետրվար, 2017, Արմենպրես
07.02.2017, Իրավունք
07.02.2017, Հայոց աշխարհ
http://www.armenpress.am/arm/news/877279/artashes-gegamyan-pragmatizm-pobedit-demagogiyu-i-populizm.html
Եվ այսպես, 2017թ. փետրվարի 1-ին, Կոտայքի մարզի համայնքների ղեկավարների և գործարարների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ այս շաբաթ նախարարությունները և գերատեսչությունները հրապարակելու են ներդրումային ծրագրերը: «Կառավարության աշխատակազմը քննարկել է 471 ներդրումային ծրագիր, որից 345-ը համարում ենք իրատեսական: Ծրագրերի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է $2.4 մլրդ, որից կառավարության աշխատակազմը 2017 թվականի համար հնարավոր է համարում իրագործել $830-850 մլն արժողությամբ ծրագրերը»,- հայտարարել է վարչապետը: Այս հայտարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության ավելի վաղ (2016թ. հոկտեմբերի 18) հրապարակված Ծրագրի և կազմավորումից հետո կառավարության կատարած 100-օրյա աշխատանքի մասին Հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) հետ միասին, ամբողջական պատկերացում է տալիս առաջիկա տարիներին երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ ՀՀ գործադիր իշխանության տեսլականի մասին:
Կարդալ ավելին...