“ՈՒՂԵՂՆԵՐԴ ԱՇԽԱՏԵՑՐԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ”
26.02.2014, Իրավունք
Օրերս որոշ լրատվամիջոցներ անդրադարձ էին կատարել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, “Ազգային միաբանություն կուսակցության” նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԱՀԿ վեհաժողովի նիստին հնչած ելույթին, որտեղ պնդել էին, որ պատգամավորը նիստերից մեկի ժամանակ անհարմար վիճակում է հայտնվել: Սրա հետ կապված “Իրավունքի” հետ զրույցում պատգամավորը հերքեց բոլոր այն ապատեղեկատվությունները, որը գրվել էր իր մասին` նշելով, որ հայկական որոշ լրատվամիջոցներ պարզապես ներկայացրել են այնպես, ինչպես ներկայացվել է ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներում:
-Այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում են լրատվամիջոցներ, որոնք մեր երկրում ուղղակիորեն պաշտպանում են ադրբեջանաթուրքական պետական շահը` հլու-հնազանդ կատարելով համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների հանձնարարականները: Այսպես, ս.թ. փետրվարի 13-14-ին Վիեննայում` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում, հանդես եկա 6 ելույթով, որոնց առանցքն էր` ԵԱՀԿ ԽՎ-ի պատգամավորներին իրազեկել այն ծայրաստիճան ռասիստական, հայատյացության մթնոլորտին, որը տիրում է Ադրբեջանում (նշեմ, որ ելույթներիս տեսագրությունը տեղադրված է ԵԱՀԿ ԽՎ-ի պաշտոնական կայքէջում): Ավելին, ելույթներումս հնարավոր դարձավ հիմնավորել, որ Ադրբեջանի Հանրապետությունը ոտնահարում է ԵԱՀԿ-ի կողմից ընդունված հիմնարար 10 սկզբունքներից 7-ը:
Կարդալ ավելին...«ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՀԵՐՈՍԱՑՆՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՆՍՏԱԾ Է ՄԵԶ ՀԵՏ, ՆՈՒՅՆԴԱՀԼԻՃՈՒՄ, ԻՄ ԿՈՂՔԻՆ»
18.02.2014, Իրավունք
Երեկ հայաստանյան պատվիրակությունը վերադարձավ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստից, որտեղ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ իր ելույթում վեհաժողովի ներկա անդամների ողջ ուշադրությունը ուղղել է այն բանին, որ իրենց հետ միասին այդ դահլիճում նստած է այն երկրի ներկայացուցիչը, ով մարդ սպանելու համար արժանանում է նախագահի շնորհավորանքին ու հերոսի կոչման, ինչը սառը ցնցուղի էֆեկտ է առաջացնում ներկաների մոտ.
-Գերլարված նստաշրջան էր, հատկապես հայկական պատվիրակության համար: Այս նստաշրջանում հիշատակածս կոմիտեները պետք է համաձայնեցնեին, սույն թվականի հունիսի 25-ից հուլիսի 3-ը, Բաքվում կայանալիք ԵԱՀԿ համաժողովին տեղի ունենալիք հիմնական ելույթների դրույթները: Պատվիրակության առաջ խնդիր էր դրված, որ այն բացերը, հանցագործությունները, որի ականատեսն ենք մենք Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ ԼՂՀ-ի նկատմամբ, անպայման տեղ գտնեն զեկույցներում:
Կարդալ ավելին...Զարգացող ինքնիշխան Հայաստանի ապագան Եվրասիական Միությունն է
13.12-16.12.2013, Իրավունք
Հայաստանի` Մաքսային միություն մտնելու շուրջ ծավալված գործընթացները և այլ իրադարձությունները մեր թղթակցի հետ զրույցում ամփոփում է «Ազգային Մաիաբնություն կուսակցության» նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբկցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ:
- Պարոն Գեղամյան, ինչո՞վ բացատրել այն հանգամանքը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտինի պետական այցը Հայաստան և դրա արդյունքների հիման վրա ընդունված որոշումները սվիններով ընդունվեցին առանձին քաղաքական ուժերի և լրատվամիջոցների կողմից:
Ինչ խոսք, դա սպասելի էր այն պարզ պատճառով, որ շուրջ երեք ու կես տարի շարունակ արտասահմանյան ամենատարբեր աղբյուրները շռայլորեն հսկայական գումարներ էին հատկացնում մեն-մի նպատակի համար՝ կասկածանք սերմանել քաղաքական ընտրանու և մեր ողջ ժողովրդի մեջ այն բոլոր զարգացումների հանդեպ, որոնք այս կամ այն կերպ կապված են Ռուսաստանի Դաշնության, իսկ որոշ ժամանակից ի վեր՝ նաև Մաքսային միությանը Հայաստանի միանալու հետ:
Այս բոլոր հաշվարկները հօդս ցնդեցին, երբ սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում, Պուտին-Սարգսյան հանդիպմանը մեր նախագահը հայտարարեց, թե Հայաստանը ցանկանում է անդամակցել Մաքսային միությանը: Ոմանց համար սա անակնկալ էր, բայց այդպես չպետք է լիներ, քանի որ դրան նախորդել էին Հայաստանի նախագահի մի շարք հայտարարությունները, այդ թվում մեկ տարի առաջ Լեհաստան կատարած այցի ժամանակ արված հայտարարությունը: Այնտեղ՝ Վարշավայում, իր պաշտոնակից Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ ամփոփիչ մամուլի ասուլիսում, Սերժ Սարգսյանը հայտարարել էր. Հայաստանը երբեք չի ձեռնարկի այնպիսի գործողություններ, որոնք կվնասեն մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի շահերին:
Կարդալ ավելին...ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԱՅԴ ՔԱՅԼԸ ՎԱՏ ԸՆԴՈՒՆՎԵՐ ՊՈՒՏԻՆԻ ԿՈՂՄԻՑ
05.12.2013, Իրավունք
Վերջին օրերին շատ է խոսվում ՌԴ նախագահ Վ. Պուտինին Ա. Գեղամյանի կողմից , իր գրքերը նվիրելու մասին: Իբր այդ քայլը Պուտինի կողմից սառն է ընդունվել: Մենք այս լրատվությունը պարզաբանելու մեկնաբանություն խնդրեցինք Ա. Գեղամյանից, ով թեեւ հերքեց այդ լրատվությունը, սակայն չցանկացավ մանրամասնել: Հետեւաբար ստիպված էինք դիմել Վ. Պուտինի պատվին տրված պետական ճաշկերույթի մեկ այլ մասնակից Աժ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին, ով ասաց. <Ամբողջությամբ անհիմն լուրեր են: Իհարկե ես տեղյակ էի, որ պարոն Գեղամյանը նախապատրաստել է իր գրքերը պարոն Պուտինին նվիրելու համար: Գրքերից մեկը կոչվում է <Եվրասիական Միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է>, իսկ երկրորդը <Հայաստանի Եվրասիական Միություն մտնելու այլընտրանքը պատերազմն է>, որը լույս է տեսել 7 լեզուներով: Իմանալով, որ պարոն Գեղամյանը նվիրելու է այդ գրքերը բնական է, որ հետաքրքրությամբ դիտում էի այդ պահը եւ կարող եմ ասել, որ մթնոլորտը բավականին ջերմ էր եւ չէր էլ կարող հակառակը լիներ, որովհետեւ նախ ինչո՞ւ պետք է Պուտինի կողմից վատ ընկալվեին վերոհիշյալ անվանումներով գրքերը եւ բացի այդ Ա. Գեղամյանը քաղաքական եւ պետական աշխատանքի հսկայական փորձ ունեցող եւ պետական հարաբերությունների էթիկային տիրապետող այն գործիչն է, որը չէր կարող առանց նախապես համապատասխան ճշտումներ կատարելու գնալ այդ քայլին: Պետք է արձանագրեմ, որ ՌԴ նախագահի այցի նախօրյակին, որոշ լրատվամիջոցներում, ընդ որում ոչ միայն ընդդիմադիր, սկսվեց լայնածավալ ու ագրեսիվ արշավ այն քաղաքական գործիչների դեմ, ովքեր ի սկզբանե հանդես էին գալիս հօգուտ Հայաստանի Եվրասիական Միության մեջ անդամագրվելուն եւ ողջունեցին ու աջակցեցին երկրի Նախագահի սեպտեմբերի 3-ին հռչակած քաղաքական կուրսին՝ այն է, Մաքսային Միություն Հայաստանի անդամագրումը>:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ