«Արմենպրես»-ը սերունդների համար վավերացնում է հայ ժողովրդի հաղթական պատմությունը. պատգամավորներ

18.12.2015, Արմենպրես

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները բարձր են գնահատում «Արմենպրես» լրատվական գործակալության գործունեությունն ու դերը Հայաստանի լրատվական դաշտի կայացման գործում: Քաղաքական գործիչներն «Արմենպրես»-ը համարում են լրատվական դաշտում մշակույթ և ավանդույթ ձևավորած գործակալություն, որը կարողանում է հանրության համար ապահովել վստահելի և օպերատիվ լրատվություն: Գործակալության 97-րդ տարեդարձի կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների հետ:

 Պատգամավոր Արտաշես Գեղամյանն էլ «Արմենպրես»-ը համարում է  այն եզակի լրատվամիջոցը, որի խոսքն ընդունում են որպես ճշմարտություն վերին ատյանում: Պատգամավորի գնահատմամբ` «Արմենպրես»-ը հայ ժողովրդի և հայկական բանակի հետ սերունդների համար վավերացնում է հայ ազգի բարդ, բայց շնորհակալ ու հաղթական ներկան: «Այսքան ժամանակ՝ հատկապես անկախության տարիներից ի վեր,  որևէ մեկը չի կարող հիշել գեթ մի դեպք, երբ «Արմենպրես»-ի տարածած տեղեկատվությունը կասկած է՝ առաջացրել կամ թերահավատությամբ է ընդունվել բազմահազարանոց ընթերցողների կողմից: Մեկ առանձնահատուկ հավելում՝ «Արմենպրես»-ն ունի բարձր արհեստավարժություն, պրոֆեսիոնալիզմ, լրագրողական ամբողջ կազմի քաղաքակիրթ և խոհեմ վերաբերմունք ցանկացած լուրի մատուցման, էլ չեմ ասում ցանկացած մարդու նկատմամբ, ով բախտ է ունեցել հարցազրույց տալ «Արմենպրես»-ին: Ես շնորհավորում եմ «Արմենպրես»-ի անձնակազմին և ցանկանում եմ ասել՝ տա Աստված, որ մենք «Արմենպրես»-ով ամեն օր մի լավ լուր կարդանք՝ կապված մեր երկրի, մեր ժողովրդի, մեր հայրենակիցների կյանքի և գործունեության հետ: Սրտանց շնորհավորում եմ անձամբ ձեզ, Արամ Անանյանին և ցանկանում եմ նորանոր հաջողություններ, որովհետև դուք մեր ժողովրդի, մեր բանակի հետ վավերացնում եք սերունդների համար մեր այսօրվա բարդ, բայց, նաև ցանկանում եմ համոզված լինել, շնորհակալ և հաղթական ներկան»,- եզրափակեց Գեղամյանը:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր