Արտաշես Գեղամյան. Առաքելությունն իրականանալի է
16:14, 13 Հունիս, 2017, Արմենպրես
15.06.2017, Հայոց աշխարհ
https://armenpress.am/arm/news/894731/artashes-gexamyan-araqelutyunn-irakananali-e.html
Նկարում՝ ՌԴ Պետական դումայի փոխնախագահ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՌԴ Դաշնային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Պետական դումայի պատվիրակության ղեկավար Նիկոլայ Կովալյովը և Արտաշես Գեղամյանը, Ավստրիա, Վիեննա, 23.02.17թ.
ՀՀ VI գումարման Ազգային ժողովին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Ուղերձում (այսուհետ՝ Ուղերձ) հատկապես նշվել է արտաքին քաղաքականության հարցերում խորհրդարանի դերի էական բարձրացման կարևորության մասին, այն է. «Այս տեսանկյունից առաջնային կարևորություն է ձեռք բերում խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացմանն ուղղված սկզբունքների ներդրումը, ինչպես նաև կոնկրետ քայլերի ու գործողությունների իրականացումը:
Կարդալ ավելին...
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՊԱՅՔԱՐ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
20:57, 4 Հունիս, 2017, Արմենպրես
https://armenpress.am/rus/news/893515/artashes-gegamyan-borba-za-spravedlivost-%E2%80%93-borba-s-korrupcieiy.html
Նկարում.- ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի գծով Հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (ԵԱՀԿ ԽՎ նախագահից աջ), Արտաշես Գեղամյանը և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան (ԵԱՀԿ ԽՎ նախագահից ձախ) (Վիեննա, 24 փետրվարի 2017թ.)։
«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ VI գումարման Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հոդվածը:
Եվ այսպես, 2017թ. փետրվարի 1-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, հանդես գալով Հայ-ամերիկյան առևտրային պալատի ներկայացուցիչների առջև, մի շարք հետաքրքիր հայտարարություններ արեց։ Նա, մասնավորապես, նշեց. «Ուրախացնում և հույս է ներշնչում այն, որ վարչապետ Կարապետյանն իր հրապարակային ելույթներում պայքարը կոռուպցիայի դեմ հիշատակում է որպես գերակա ուղղություն։ Ինձ հուսադրում է, որ Հայաստանում էլ ավելի շատ մարդիկ ուղղակի խոսում են այն մասին, թե ինչպես է կոռուպցիան անդրադառնում իրենց վրա»։ Այնուհետև նա շարունակել է. «Կառավարությունը պետք է ամրացնի և լիազորություններով օժտի հանրային ինստիտուտները բոլոր մակարդակներում և հստակ ցուցում տա վերևից, որ կոռուպցիան այսուհետ անընդունելի է, և ոչ ոք չի կարող օրենքից վեր լինել...»։ Կոռուպցիայի կործանարար ուժն առանձնապես սրելու համար ԱՄՆ դեսպանն իր ելույթում նշել է. «Քառօրյա ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետո հանրային բանավեճերում սկսեց քննարկվել կործանարար այն ազդեցությունը, որը կոռուպցիան կարող է ունենալ ազգային անվտանգության հարցերում»։ Ասվեց և արվեց։ ՀՀ կառավարությունն առաջարկությամբ դիմեց Ազգային ժողովին՝ ս.թ. հունիսի 7-ին գումարել արտահերթ նիստ, որի օրակարգի առաջին կետը մի օրինագծի քննարկումն է լինելու, որը վերնագրված է. «Կոռուպցիայի կանխման և կոռուպցիայի կանխման հարցերով զբաղվող մարմնի մասին»։ Անկասկած, մեր երկրի տնտեսության և անվտանգության համար միանգամայն հրատապ հարց։ Խոր գոհունակություն է առաջացնում նաև այն, որ հենց բարեկամական Ամերիկայի դեսպանն է, որն, անշուշտ, գիտե այն մասին, թե ինչ լուրջ վնաս է հասցնում իր իսկ երկրի իմիջին կոռուպցիան ԱՄՆ-ում, նախազգուշացնում իր հայ գործընկերներին այդ չարիքի վտանգավորության մասին։
Կարդալ ավելին...
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԾՎԻ ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾԵՐԻ
18:37, 24 մայիս, 2017, Արմենպրռես
http://www.armenpress.am/rus/news/892123/artashes-gegamyan-osoznanie-personalnoiy-otvetstvennosti.html
Օրերս «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը հրապարակեց հոդված՝ «Արտաշես Գեղամյան. Հայաստանի ճակատագրի համար անհատական պատասխանատվության գիտակցումն ավելի քան հրատապ է» վերնագրով (այսուհետ՝ Հոդված)։ Կարծում եմ, որ անհրաժեշտություն կա հավելյալ անդրադառնալու հոդվածում շարադրված առանձին դրույթների։ Այսպես, շեշտադրելով արտադրական հզորությունների բեռնվածության մանրամասն վերլուծության անցկացման անհրաժեշտությունը՝ կարելի էր, օրինակ, հանգամանալիորեն անդրադառնալ արտադրության յուրաքանչյուր ճյուղի, յուրաքանչյուր ձեռնարկության, այն է. 1. ինչպիսի՞ն են ձեռնարկությունների աշխատանքի կազմակերպման հնարավորությունները երկու կամ երեք հերթափոխով, 2. ներկայացնել մասնավորեցված ձեռնարկությունների ցանկը, որոնք կամ չեն աշխատում, կամ խիստ թերբեռնված են՝ նշելով դրանց վերագործարկման կամ չաշխատող ձեռնարկությունների սեփականատերերի հարկային պատասխանատվության բարձրացմանն անհրաժեշտ միջոցները։ Այնուհետև, անցկացված վերլուծության հաշվառմամբ ներկայացնել առաջարկություններ նշված ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատանքը խթանելու համար՝ ներառյալ չաշխատող հզորությունների լիակատար բեռնմանն ու վերագործարկմանն ուղղված ներդրումային նախագծերի արտոնյալ ֆինանսավորման հարցերի մշակումը։
Կարդալ ավելին...
Արտաշես Գեղամյան. Հայաստանի ճակատագրի համար անհատական պատասխանատվության գիտակցումն ավելի քան հրատապ է
20:38, 21 Մայիս, 2017
http://www.armenpress.am/arm/news/891664/artashes-gexamyan-hayastani-tchakatagri-hamar-anhatakan.html
23.05.2017, Իրավունք
Լուսանկարում. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ` Կորյուն Նահապետյանը, Կարինե Աճեմյանը, Անդրանիկ Հարությունյանը, Հարություն Կարապողոսյանը, ԱԺ Նախագահ Արա Բաբլոյանը, Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Գագիկ Մինասյանը, Սամվել Ֆարմանյանը (Երևան, 20.05.2017 թ.)
«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ VI գումարման Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հոդվածը:
Եվ այսպես, 2017թ. մայիսի 18-ին աշխատանքն սկսեց Հայաստանի Հանրապետության VI գումարման Ազգային ժողովը։ Չեմ թաքցնի, հինգերորդ անգամ անկախ Հայաստանի խորհրդարանում ընտրված լինելով՝ արդեն առաջին նստաշրջանի առաջին նիստին չէի կարող թաքցնել Հայրենիքիս համար ինձ պաշարած հպարտության, Հայաստանի ճակատագրի համար անձնական բարձր պատասխանատվության զգացումը։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Չէ՞ որ իր սրտահույզ խոսքով, ՀՀ ԱԺ պատգամավորներին իր օրհնությամբ Վեհափառ տեր, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն առանձնակի նշանակալիություն հաղորդեց նորընտիր խորհրդարանի աշխատանքին։
Կարդալ ավելին...