ИРАВУНК

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ՝ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ԶԵՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԵՌՔԻ՞Ն

12.10-15.10.2012, Իրավունք

Ս.թ. հոկտեմբերի 5-7-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցավ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։ Նստաշրջանի օրակարգը սկզբից ևեթ պատվիրակներին տրամադրեց լուրջ խոսակցության ԵԱՀԿ անդամ պետությունների հրատապ խնդիրների վերաբերյալ։ Առաջին նիստին նախատեսվում էր քննարկել «Աջակցություն և պաշտպանություն ԵԱՀԿ տարածաշրջանի բազմազգ և բազմամշակութային հանրություններին» հարցը։ Թե որքանով է այս թեման արդիական հայ ժողովրդի համար, կարծում եմ, բացատրելու հարկ չկա։ Բավական է նշել, որ ութմիլիոնանոց հայ սփյուռքը կենտրոնացած է հիմնականում ԵԱՀԿ տարածաշրջանում։ Օգտվելով ելույթ ունենալու ինձ ընձեռված հնարավորությունից՝ ես, բնականաբար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երախտագիտությունը հայտնեցի Ռուսաստանի, ԱՄՆ, Ֆրանսիայի, Լիբանանի, Իրանի, Կանադայի, Հորդանանի, Եգիպտոսի, Լեհաստանի, Բուլղարիայի և շատ այլ երկրների ղեկավարներին և ժողովուրդներին, որոնք ոչ միայն ապաստանել են 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին, այլև նրանց շրջապատել են ուշադրությամբ և հոգատարությամբ, ստեղծել բոլոր պայմանները՝ իրենց լեզուն, մշակույթը, ինքնատիպությունն ու ազգային ավանդույթները պահպանելու համար։ Այս ֆոնին մեջս անհաղթահարելի պահանջ առաջացավ մեկ անգամ ևս խորհելու հայերի ճակատագրի մասին, որոնք հազարամյակների ընթացքում հոծ կերպով բնակվել են իրենց պատմական հողերում։ Հետո՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Օսմանյան կայսրությունում իշխանության եկած երիտթուրքերի կառավարությունը սկսեց իրականացնել հայերի պլանաչափ ֆիզիկական բնաջնջումը, զանգվածային բռնագաղթն իրենց պատմական Հայրենիքից՝ Արևմտյան Հայաստանից այնպիսի պայմաններում, որոնք վերջին հաշվով հանգեցնում էին նրանց անխուսափելի ոչնչացմանը։

Подробнее...

Полная версия выступления Арташеса Гегамяна на заседании Парламентской Ассамблеи ОБСЕ. Тирана, 5 октября 2012 года

 

БОРЬБА С ЭКОНОМИЧЕСКИМ И ФИНАНСОВЫМ КРИЗИСОМ: ПОЛИТИКА СТРОГОЙ ЭКОНОМИИ ПРОТИВ СТИМУЛИРОВАНИЯ РОСТА

 

Обсуждаемый вопрос имеет исключительно важное значение не только для государств-членов ОБСЕ, но и для будущего мировой экономики. Это накладывает большую ответственность перед каждым выступающим. Ведь от того, насколько принятая по итогам прений итоговая резолюция будет отражать процессы, происходящие в мировой экономике и в  глобальной финансовой системе, во многом будет зависеть обоснованность принятых нами рекомендаций. Если к обсуждаемому вопросу  подходить именно с учетом этих критериев, то девиз нашей конференции изначально сужает рамки нашей дискуссии. Сводить борьбу с экономическим и финансовым кризисом к реализации политики строгой экономики против стимулирования роста было бы упрощением, профанацией тех процессов, которые протекают в мировых финансах и глобальной экономике в течение последних трех-четырех десятилетий. О причинах мирового финансового -экономического кризиса было немало публикаций и анализов как со стороны экономистов, в частности, Нуриэля Рубини из США, Михаила Хазина, Сергея Егишьянца, Андрея Кобякова,  Сергея Глазьева, Михаила Далягина из России и многих, многих других известных современных экономистов. Из мировых лидеров наиболее серьезному анализу причины мирового финансово-экономического кризиса подверг президент России Владимир Владимирович Путин (тогда он занимал должность Председателя Правительства РФ) в своем выступлении на открытии Всемирного экономического форума в Давосе (Швейцария, 29 января 2009 года). Подробнее...

ԿՐՔԵՐ ԵՎ ԲԱՐՔԵՐ

(ՊԵՐՃԱԽՈՍ ԱՂՄՈՒԿ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՇՈՒՐՋ)

01.10.2012, Իրավունք

Այսօր քննարկվող հարցն ունի, ըստ իս, հինգ հիմնական երանգավորում. տնտեսական, ներքաղաքական, բարոյական, իրավաբա­նական և արտաքին- քաղաքական: Փորձեմ դրանք առանձին-առանձին մեկնաբանել, ապա և տալ ամբողջական գնահատականը:

Եվ այսպես, ինչպես վկայում է Ազգային Վիճակագրական Ծառայության տեղեկագիրքը (Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2011 թ. Հունվար-դեկտեմբերին, էջ 162), 2011 թ. հանրապետությունում դատական ակտերի հիման վրա ստացվել է 91604 կատարողական վարույթ: Այդ նույն ժամանակաշրջանում կարճվել և ավարտվել է նախորդ տարուց փոխանցվածը հաշվի առնելով` 104108-ը և հաշվետու ժամանակաշրջանի վերջում մնացել է 18960 անավարտ կատարողական վարույթ: Հանրապետության պետական բյուջեի օգտին Ֆինանսների նախարարության և Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայցերով գույքային բնույթի կատարողական վարույթներով բռնագանձված և չվերականգնված մնացորդ գումարներն էին` բռնագանձվածը` 1 մլրդ 471 մլն 166,6 հազար դրամ, իսկ չվերականգնվածը` տարեվերջին կազմել է 18 մլրդ 949 մլն 852,2 հազար դրամ: Հանրապետության պետական բյուջեի օգտին քրեական գործերով գույքային բնույթի կատարողական վարույթներով բռնագանձված և չվերականգնված մնացորդ գումարները կազմել են. բռնագանձված գումարը` 99 մլն 750,1 հազար դրամ, չվերականգնված մնացորդ գումարը` 1 մլրդ 340 մլն 113,8 հազար դրամ, իսկ 2010 թ. բռնագանձված գումարը կազմել է` 111 մլն 570 հազար դրամ, չվերականգնված մնացորդ գումարը տարեվերջին` 1 մլրդ 672 մլն 531 հազար դրամ: Ես այս թվերը հնչեցնում եմ մեկ նպատակով, այն է` ասելու համար, որ ամեն տարի մեր երկրում տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հարուցվում են հարյուրավոր քրեական գործեր պետական բյուջեի օգտին կատարողական վարույթներով բռնագանձումներ կատարելու վերաբերյալ: Այդ գործերում քիչ չեն հանրապետության քրեական օրենսգրքի 179-րդ և 190-րդ հոդվածների հատկանիշերով հարուցվածները: Սակայն մենք երբեք ու երբեք չենք էլ իմացել դրանց մասին, ոչ էլ դրանց վերաբերյալ եղել են բազում հրապարակումներ, հարցազրույցներ, նույնիսկ հեռուստաբանավեճեր: Երբևէ օտարերկրյա դիվանագետներին չի հետաքրքրել հարյուրավոր նման  գործերով մեղադրվող ձեռներեցների ճակատագիրը: Այլ կերպ ասած` նրանք կատարելապես վստահել են մեր իրավապահ մարմիններին: Իսկ եթե վերջիններիս կողմից սխալ է թույլ տրված եղել, ապա անմիջապես արձագանքել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը և հարցը փակվել է:

Подробнее...

ԴԻՄԵՔ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՍԱԾ «ՈՒՐԻՇ ՄԱՍՆԱԳԵՏԻ»

28.09.2012, Իրավունք

Արդեն իսկ դառնում է օրինաչափություն, որ հանրապետության նախագահը հանդես է գալիս մեր կյանքի ստվերոտ կողմերի բացահայտմամբ եւ դատապարտմամբ, ըստ որում դա արվում է հրապարակավ` ուղղորդելով ճշգրիտ հանձնարարականներով, որոնց ուղղությամբ արդեն իսկ մենք ականատեսն ենք, որ հանրապետության դատախազությունը ձեռնարկում է գործնական քայլեր ՀՀ պետբյուջեի միջոցները մսխողների, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Մենք ականատեսն ենք դառնում յուրահատուկ մի իրավիճակի: Խոսքը ՀՀ նախագահի սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունում անցկացված խորհրդակցությանը հաջորդած զարգացումների  մասին է: Դրան հաջորդեցին մասնավորապես «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանի, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի, ինչպես նաեւ որոշակի թերթերի կողմից հնչեցված եւ հրապարակված («Իրավունք». «Հայոց աշխարհ», «Նովոյե վրեմյա») լուրջ վերլուծական հոդվածները:

Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги