«ԱՐԿԱԴԻԱ՛, ԽԵԼՔԻԴ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ ՀԱՎԱՔԻ, ԳԼԽԻԴ ԴՈՒՌ ԴԻՐ»
14.12.2012, Իրավունք
«Ազգային միաբանություն» կուսակցությունում եկել էինք փոխադարձ համաձայնության` չարձագանքել Էրմյոնա Օհան Կզիի, նույն ինքը` Արմինե Օհանյանի թերթոնի հրապարակումներին: Որոշումը պայմանավորված էր արդեն իսկ բոլորի համար ակնհայտ դարձած իրողությամբ. դրսից ֆինանսավորվող, պատվիրված եւ վճարված հոդվածներին արձագանքելը կարող է դիտվել իբրեւ յուրովի գովազդ, ուստիեւ դրանց անդրադառնալն ի սկզբանե անշնորհակալ գործ է:
Առավել եւս «Իրավունք» թերթի ս.թ. հոկտեմբերի 23-ի համարում Արտաշես Գեղամյանի հեղինակած «Էրմյոնա Օհան Կզի խանումը ղզղնել է կամ քնարական ասք Արմինե Օհանյանի մասին» հոդվածում հստակ ձեւակերպված էր, որ «Ազգային միաբանություն» կուսակցությանն ու նրա առաջնորդ Արտաշես Գեղամյանին քննադատում, անվանարկում է մեր հասարակության թափոնը` ի դեմս թալանչիների, սեռական շեղումներով արատավորների, իշխանության վերադառնալու անհագուրդ ձգտում ունեցողների եւ տարբեր այլ սրիկաների:
Подробнее...ԵՐԲ ՀԱՄԱԽՄԲՎՈՒՄ ՈՒ ԿՌԻՎ Է ՏԱԼԻՍ ԱԶԳԻ ՏԱԿԱՆՔԸ
09.11.2012, Իրավունք
«Ազգային Միաբանություն կուսակցությունը» իր ստեղծման իսկ օրից մշտարթուն կանգնած է եղել հայոց պետականության դիրքերի պահպանման ճակատում: Մեր գործունեությունը մշտապես ծառայացրել ենք երկրի զարգացումը արգելակող, օտարի շահերը պաշտպանող գործիչների և նրանց վարձու գրչակների մերկացմանն ու բացահայտմանը: Դա արել ենք բաց, փաստերով հիմնավորված: Փոքր ինչ նամուս, աբուռ և արհեստավարժություն ունեցող լրատվամիջոցների երևելիները հասկացել են դա և ինքնապաշտպանական բնազդից ելնելով, սեփական դիմակները չպատռելու վախից առժամանակ ձեռնպահ են եղել պատվերներ ընդունել մեր դեմ ուղղված հոդվածներ տպագրելու գայթակղությունից: Սակայն երբեմն ողջամտությունը դավաճանել է նրանց և սկսել են առաջնորդվել «փողերը հոտ չունեն» սկզբունքով, այն է` հանդես եկել պատվիրված հոդվածներով, փորձելով մարդկանց ուշադրությունը շեղել, թե՛ իրենց, թե՛ իրենց պատվիրատուների բազում արատներից:
Վերջերս ճիշտ այդպես պատահեց ծպտյալ ՀՀՇ-ական, այնուհետև, շողոքորթ գառան նման յոթ մոր կաթ (և ոչ միայն) ծծած` Արամ Աբրահամյանի հետ: Մենք հասկանում ենք թե ինչու հանկարծ Արամ Աբրահամյանի քննադատության սլաքը ուղղվեց մեր կուսակցության առաջնորդ` Արտաշես Գեղամյանի վրա: Արամի պատվիրատուներին չի կարող չանհանգստացնել այն, որ դեռ մեկ տարի առաջ «Ազգային Միաբանություն կուսակցությունը» հայտարարել էր, որ գալիք նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին:
Подробнее...АКТУАЛЬНЫЕ ВОПРОСЫ НАШЕМУ ТЕЛЕЭФИРУ
26.10-29.10.2012, Иравунк
На днях Национальное собрание Республики Армения (НС РА) заслушало отчет Совета Общественной телерадиокомпании о «Деятельности Общественного телевидения в 2011г.». Двух мнений тут быть не может: сегодня этот вопрос – один из самых актуальных, поскольку наша страна уже около 20 лет втянута в информационную войну, и, более того, с каждым днем становится все очевиднее, что эту войну ведет не только турецко-азерийская пропагандистская машина, но и устроившиеся в нашем доме, выполняющие чужие заказы лоббистские организации-грантоеды и иже с ними, осуществляющие свои антиармянские информационные и дезинформационные атаки с широким использованием высоких технологий. Когда пытаешься вникнуть в суть этого явления, сразу обнаруживаешь, что оно строго систематизировано. Поэтому считаю, что, отнюдь не игнорируя все другие, не менее существенные и зачастую нуждающиеся в поправке стороны деятельности наших СМИ, и, в частности, Общественного телевидения, следует сосредоточить внимание на ряд неотложных вопросов, о которых, кстати, у нас был повод говорить с трибуны НС РА. Когда бросаешь общий взгляд на эфир нашего Общественного телевидения, сразу возникает ряд вопросов: каким образом, с каким качеством и последовательностью мы проводим нашу контрпропаганду и, в частности, наносим ли убедительный контрудар едким заявлениям премьер-министра Турции или президента Азербайджана о том, что «в лице Армении мы имеем дело с бедной и расколотой страной, откуда люди бегут, и если армяне не хотят погибнуть, то должны изменить свою политику, чтобы не задохнуться, должны добровольно сдать Нагорный Карабах Азербайджану» и так далее и тому подобное? Общественное телевидение, даже если и обращается к этому пустословию, то от случая к случаю и без необходимой глубины.
Подробнее...«ԷՐՄՅՈՆԱ ՕՀԱՆ ԿԶԻ ԽԱՆՈՒՄԸ ՂԶՂՆԵԼ Է»,
ԿԱՄ ՔՆԱՐԱԿԱՆ ԱՍՔ ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ
19.10.2012, Իրավունք
Այսօր «Հրապարակ» օրաթերթում հերթական իրարացումն էր տիրում: Բանը հասել է նրան, որ երբ թերթն այլեւս չի կարողանում լուրջ ինֆորմացիայի տիրապետել, արդեն անցնում է տեղում հորինելու եւ հանրությանը սուտ ու փուչ ինֆորմացիա հրամցնելու գործին: Եվ այսպես, վերը նշված թերթում գրված է, որ ՀՀԿ-ին միավորված կուսակցությունների լիդերներին ստիպում են, որպեսզի վերջիններս լուծարեն իրենց կողմից ղեկավարվող կուսակցություները եւ մտնեն ՀՀԿ: Այս կապակցությամբ «Իրավունք»-ը դիմեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ, ով վերը նշված հարցի հետ կապված տվեց հանգամանալի պատասխան.
- Ես ցավում եմ, որ «Իրավունքի» նման հեղինակավոր թերթը հարկադրված է անդրադառնալ այդ բուլվարային, թուրք-ադրբեջանական շահերը ներկայացնող եւ պաշտպանող թերթոնի հրապարակմանը, բայց բաներ կան, որոնց հարկավոր է ժամանակին պատասխան տալ: Ինչ կարելի է ասել Էրմյոնա Օհան կզիի մասին, նույն ինքը Արմինե Օհանյանի, ով մեր հավաստի աղբյուրների տեղեկացմամբ, թուրքական եւ ադրբեջանական համապատասխան ծառայություններում հայտնի է ճիշտ այդ անվան տակ: Կարդալով www.iravunk.com կայքէջի արձագանքը, հերթական անգամ ես համոզվեցի, թե ինչ մարդասիրական լրատվամիջոց է «Իրավունք»-ը, որի խմբագրությունը տիրապետելով սույն տարրի վերաբերյալ բազում աղաղակող փաստերին, սահմանափակվել է սույն գրչակի տեսակի ինչ լինելու շատ մեղմ պարզաբանմամբ:
Подробнее...