ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՊԱՏԵՐԱԶՄՆ Է
30.07.2013, Իրավունք
Ավարտվեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա՝ Ստամբուլյան քսաներկուերորդ նստաշրջանը։ Ընդունվեցին Ստամբուլի հռչակագիրն ու բանաձևը ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության և համագործակցության հրատապ հարցերի վերաբերյալ։ Խորամուխ լինելով այդ փաստաթղթերի մեջ՝ չես թոթափվում մի ինչ-որ անորոշության, մեզ շրջապատող աշխարհի երկակի ընկալման զգացողությունից։ Չէ՞ որ բոլորովին վերջերս՝ ս.թ. հունիսի 18-ին, «Մեծ ութնյակի» (այսուհետ՝ G-8) երկրների ղեկավարները Մեծ Բրիտանիայում ընդունեցին Լոհ Էրնի աննախադեպ կոմյունիկեն։ Բոլոր նախորդներից այն տարբերվում է արդիականության գլոբալ խնդիրների վերլուծության խորությամբ, դրանում զգացվում է G-8-ի ղեկավարների մեծագույն պատասխանատվությունն աշխարհի ճակատագրի համար։ Այստեղ համակողմանիորեն արտացոլվել են գլոբալ տնտեսության, միջազգային քաղաքականության և անվտանգության հարցերը։ Թվում էր, թե ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Ստամբուլի նստաշրջանը, որն անցնում էր «Հելսինկի՝ գումարած 40» կարգախոսով, պետք է հանգամանորեն վերլուծեր ԵԱՀԿ անդամ պետությունների խնդիրներն ու Եվրոպայում անվտանգության և համագործակցության մասին Հելսինկյան համաձայնագրի Եզրափակիչ ակտի ոգով ձեռնամուխ լիներ ԵԱՀԿ տարածաշրջանի բոլոր երկրներին հուզող գլոբալ խնդիրների կոնկրետ լուծմանը։
Подробнее...ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԵԱՀԿ ԽՎ ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԸ ԵՎ G-8–Ի ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ ԿՈՄՅՈՒՆԻԿԵՆ
26.06.2013, Իրավունք
Ընթացիկ տարվա հունիսը, հիրավի, հագեցած էր իրադարձություններով։ Դրանց թվում կուզենայի առանձնացնել երեք նշանակալի միջոցառում. առաջինը հունիսի 18-ին մեծբրիտանական Լոհ Էրնում կայացած «Մեծ ութնյակի» (G-8) պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումն էր, երկրորդը՝ հունիսի 22-22-ին կայացած Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը (ՊՄՏՀ) և երրորդը՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ)՝ հունիսի 29-ին Ստամբուլում մեկնարկելիք ամենամյա՝ քսաներկուերորդ նստաշրջանը։ Ինչո՞վ են հատկանշական միջազգային կյանքի հենց այս երեք իրադարձությունները, արդյո՞ք նրանց միջև կապ, փոխադարձ պայմանավորվածություն կա։ Փորձենք պարզել։
Եվ այսպես, «Մեծ ութնյակի» առաջնորդների ամփոփիչ հայտարարությունը, թերևս, եզակի է նրանով, որ գուցե առաջին անգամ առաջատար տերությունների ղեկավարները բացահայտորեն խոստովանեցին մարդկության առջև ծառացած գլոբալ խնդիրների բարդությունն ու արտառոցությունը։ Միայն այն փաստի ընդունումը, թե՝ «Մեր հանդիպումն (նկատի ունի G-8-ը- Ա.Գ.) անցավ համաշխարհային տնտեսությունում պահպանվող անորոշության ֆոնին։ Մեզ համար անհետաձգելի գերակայություն է տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման խթանումը, մասնավորապես՝ երիտասարդության և մշտապես գործազուրկների համար», համաձայնեք, ինչ ասես արժե։ Հայտարարությունում իրենց արտացոլումն են գտել գլոբալացվող տնտեսությանն ու միջազգային ֆինանսներին վերաբերող բազմաթիվ հարցեր, որոնց լուծումը հրատապ է դառնում բոլոր երկրների համար։ Եվ եթե այս դիրքերից դիտարկենք 2013թ. Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի արդյունքները, ապա, անշուշտ, կարելի է փաստել, որ այն արդարացրեց իր հետ կապված բոլոր հույսերը։ Եվ կասկածելու հարկ չկա, թե առաջիկա ամիսների ընթացքում ՊՄՏՀ մասնակիցների աշխատանքի արգասիքն ու առաջարկությունները դրական ազդեցություն կունենան գլոբալ տնտեսության հեռանկարների որոշման և համաշխարհային տնտեսությունն անորոշության վիճակից դուրս բերելու համատեղ գործողությունների մշակման վրա։ Այս համատեքստում մենք իրավունք ունեինք սպասելու, որ ԵԱՀԿ ԽՎ ամենամյա՝ քսաներկուերորդ ստամբուլյան նստաշրջանը վերլուծլու է արդիականության՝ Լոհ Էրնում G-8-ի ղեկավարների նշած գլոբալ մարտահրավերները և մատնացույց է անելու դրանց հաղթահարման ուղիները, կարվեն գործնական առաջարկություններ՝ հաշվի առնելով Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդի՝ 1975թ. օգոստոսի 1-ին ընդունված Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները։ Մենք իրավունք ունեինք հուսալու, որ զարգացումներն այս հունով կընթանան, քանի որ ԵԱՀԿ ԽՎ քսաներկուերորդ նստաշրջանն անցկացվում է «Հելսինկի՝ գումարած 40» կարգախոսով։
Подробнее...ԷՐՄՅՈՆԱ ՕՀԱՆ ԿԶԻ ԽԱՆՈՒՄԻ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԲԱԼ ԷՁԻԿԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ
18.06.2013, Իրավունք
Արդեն իսկ բարի ավանդույթ է դարձել` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին ընդառաջ այդ կառույցում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը հանդես է գալիս աշխարհաքաղաքական ծանրակշիռ վերլուծությամբ, որտեղ արծարծվում են մեր երկրին վերաբերող արտաքին քաղաքական մարտահրավերները: Այդ մոտեցման նպատակը մեկն է` հրապարակ հանելով Հայաստանի շուրջ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նյութվող դավերը, հետևել, թե ինչ արձագանքի կարժանանան Ա.Գեղամյանի վերլուծությունները նախևառաջ մեր ոխերիմ բարեկամների, ինչպես նաև համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների կողմից: Եվ ամենևին պատահական չէ, որ մեր կուսակցության առաջնորդի վերլուծությունները սկզբում տպագրվում են օրական շուրջ 200 հազար ընթերցողների լսարան ունեցող «REGNUM» Ռուսաստանի Դաշնային տեղեկատվական գործակալության կայքում, որից հետո մեր երկրի մամուլում:
Այդպես էլ եղավ ս.թ. հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ստամբուլում անցկացվելիք ԵԱՀԿ ԽՎ 22-րդ տարեկան նստաշրջանից առաջ, երբ հունիսի 4-ին «REGNUM»-ը տպագրեց «Արտաշես Գեղամյան. Դժվար ճանապարհ դեպ Ստամբուլ» հոդվածը:
Подробнее...ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԴԺՎԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊ ՍՏԱՄԲՈՒԼ
07.06.2013, Իրավունք
Երբ Հայաստանի սիրով ես սնվում,
Ասես դեռ նոր է քո հոգին ծնվում,
Սկիզբ առնելով Արարատից սեգ`
Սերն այդ անկաշկանդ չի հատնում երբեք:
Հայաստան սիրիր ռուսավարի,
Ունայնության սին ձևերից հեռու,
Սիրիր Արմենիան զուլալված սիրով,
Խաղաղ լուծելով հարցերը բոլոր,
Ողջ աշխարհը թող դառնա բուրաստան,
Քո ծնողներն են` Ռուսիա – Հայաստան:
Վիկտոր Կոնոպլյով
Եվ այսպես, 2013 թ. հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ստամբուլում տեղի է ունենալու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քսաներկուերորդ ամենամյա նստաշրջանը։ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը հայտնվել է դժվարին ընտրանքի առջև։
Մի կողմից՝ մենք իրավունք չունենք բոյկոտելու այնպիսի ծանրակշիռ կազմակերպության հրավերը, ինչպիսին ԵԱՀԿ ԽՎ-ն է, մանավանդ այն պայմաններում, երբ քիչ չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերը, որոնց շնորհիվ Ադրբեջանն ահա արդեն քսան տարի ձեռնպահ է մնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելուց։ Եվ սա այն դեպքում, երբ վերջին 4 – 5 տարում Ադրբեջանն ավելի քան 12 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա է ձեռք բերել, ընդ որում՝ հարձակողական բնույթի։ Հանուն արդարության նշենք, որ ապշերոնյան քաղաքական գործիչներին խիստ սթափեցնում են նաև Հայաստանի անդամությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակի և Հայաստանի զինված ուժերի հիանալի մարտական պատրաստվածությունը։ Այստեղ ավելորդ չէ հիշեցնել, որ մեր զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 1989 – 1993 թթ. ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության հաղթական ուժերի կոմիտեն։
Մյուս կողմից՝ մենք պետք է կողմնորոշվենք, թե որչափ բարոյական է մեկնել Թուրքիա՝ մի երկիր, որի իշխանություններն ահա արդեն 98 տարի չեն ճանաչում 1915 – 1923 թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Բարոյակա՞ն է արդյոք մեկնել մի երկիր, որի իշխանությունները XX դարասկզբին ողբերգական ճակատագրի մատնեցին հայ ժողովրդին։ Այս մասին ս.թ. ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահը իր ուղերձում հայտարարել է. «Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը բնաջնջվեց իր տանը և բռնագաղթի ճանապարհին: Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը 20-րդ դարի առաջին ցեղասպանության հետևանքով կորցրեց հազարամյակների ընթացքում կուտակած հոգևոր-մշակութային արժեքներ, որոնք, լինելով ազգային՝ հայկական, որպես արվեստի ստեղծագործություններ և քաղաքակրթական նվաճումներ՝ ունեին նաև համաշխարհային նշանակություն: Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը ցեղասպանության հետևանքով կորցրեց հազարամյակների ընթացքում կուտակած նյութական արժեքներ, որոնք յուրացվեցին թուրքական պետության և նրա բնակչության կողմից: Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը ցեղասպանության հետևանքով կորցրեց իր հայրենիքում ապրելու հնարավորությունը և իրավունքը ...»:
Подробнее...