Վանաձորի տարածքային կուս. կազմակերպությունը ստեղծվել է 17.12.1999թ., կազմակերպությունում հաշվառված են 1304 կուսակցության անդամ, ունի 6 քաղաքային տեղամասեր և 10 տարածքային կազմակերպություններ.

նախագահ` Արամ Ռևազյան

տեղակալ` Սերո Անտոնյան

տեղակալ` Մարտին Պետրոսյան

քարտուղար` Լուսյա Ղամբարյան

 

 

 

 

ՌԵՎԱԶՅԱՆ ԱՐԱՄ ԱՍՄԱՐԻ

 

 

 

 

 

*   Ծնվել է 1957թ. Լոռու մարզի Կաթնառատ գյուղում` ծառայողի ընտանիքում:

*  1974թ. ավարտել է Ստեփանավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

* 1975-77թթ. ծառայել է բանակում:

* 1978-87թթ. աշխատել է Կիրովականի «Էլեկտրոն» գործարանում, միաժամանակ սովորել և ավարտել ԵբՊԻ Կիրովականի մասնաճյուղի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը, ստացել ինժեներ-մեխանիկի որակավորում:

* 1987-91թթ. աշխատել է Կիրովականի քաղխորհրդի`բնակչության աշխատանքի տեղավորման բյուրոյում, ավագ մասնագետ:

* 1991թ-ից տեղափոխվել է Գուգարքի շրջխորհրդի գործադիր կոմիտե, զբաղվել է փախստականների և բնակչության տեղաշարժի հարցերով, որպես առաջին կորգի մասնագետ:

* 1995թ-ից զուգահեռաբար կատարել է Գուգարքի շրջանի Կարմիր Խաչի ճյուղային կոմիտեի նախագահ, որի պարտականությունները կատարել է մինչև 2000թ.:

* 1996-98թթ. աշխատել է Վանաձորի սոց.ծառայությունների տարածքային կենտրոնում, որպես փախստականների և բնակչության տեղաշարժի հարցերով մասնագետ:

* 1998թ-ից նշանակվել է Սոցիալական ապոհովագրության նախարարության փախստականների և բնակչության տեղաշարժի վարչութկամ Լոռու մարզային ներկայացուցչության տնօրեն:

* 1997-99թթ. համարվել է Կարմիր Խաչի Լուռու մարզային կոմիտեի նախագահության անդամ:

* 1999-2000թթ. աշխատել է Լոռու մարզի առսպասպետտեսչությունում իբրև ավագ տեսուչ:

* 1999թ-ից «Ազգային Միաբանություն» կուսակցության անդամ է:

*  2000թ. ընտրվելէ «Ազգային Միաբանություն» կուսակցության, Վանաձորի բաժանմունքի վարչության նախագահ:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ

 

«Միաբանություն հանուն ժողովրդավարության» Միության Հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության տեղական իշխանությունների հանցավոր թողտվությամբ և մասնակցությամբ վտանգված են մեր ազգային անվտանգությունն ու ապագան, ծաղկում են կուռուպցիան, պատշտոնական կեղծիքը, անօրինականությունը: Ձևավորվել է կլանային համակարգի բռնապետություն և շարունակվում է լայնածավալ հայաթափությունը:

Մասնավորեցման և ներդրումների քողի տակ թալանվում են ազգային հարստությունն ու ստրատեգիական նշանակության օբվյեկտները: Անպաշտպան են գյուղացին ու բանվորը, իսկ մտավորականությունը և որակյալ մասնագետները վաղուց հայտնվել են փողոցում:

Իրականացվում է ժողովրդին և մտավորականությանը իրար հակադրելու պառակտողական քաղաքականություն:

Իշխանությունների կատարած չարագործությունները վերափոխվում են ազգային աղետի: Այս ամենը գոնե ներկա պահին կանխելու, ստեղծված փակուղուց դուրս գալու, սոցիալտնտեսական և քաղաքական խնդիրներին դիմակայելու, դրանք համատեղ ուժերով լուծելու, ժողովրդի կորսված հավատը վերականգնելու, երկրում օրինականություն հաստատելու, հանցավոր իշխանավորներից ազատվելու նպատակով «Միաբանություն հանուն ժողովրդավարության» Միությունը կոչ է անում Մարզի կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, մտավորականությանը, ազգի ապագայի մտահոգ բոլոր առաջադեմ ուժերին, երիտասարդությանը, միաբանվել հանուն ժողովրդավարության հաստատման, հանուն քոչարյանական չարիք դարձած Կայսրությունից ազատվելու:

«Ազգային Միաբանություն»           Ա.Ռևազյան

«Հայրենիք ու պատիվ»        Կ.Մարգարյան

«Սահմանադրական իրավունք միություն»          Ա.Խառատյան

«Սոցիալ-դեմոկրատ հնչակյան»               Ա.Ալեքյան

29.07.2002թ.

Հասցեն` ք. Վանաձոր, Տ.Մեծի 17/1, հեռ. 2-11-94, 5-30-36

Последние видеоматериалы

Новые книги