ԻՐԱՎՈՒՆՔ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՉԳՈՎԱԶԴՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ

14.07.2015, Իրավունք

Մինչ հանրահավաքային կրքեր էին եռում, առանց աղմուկի իրենց գործն էին անում իշխանական ճամբարի որոշ ներկայացուցիչներ: Այսպես, հանրությանը չի էլ ասվելու, թե ովքեր քանիցս կարողացել են երիտասարդ ակտիվինստներին նրբանկատորեն ետ պահել քյառթու քաղաքական աֆերիստների լարած ծուղակներից եւ անխոհեմ քայլերից:

Իսկ չգովազդվող աշխատանք բավականին կատարել են ՀՀԿ խմբակցության հայ-ռուսական հարաբերությունների գծով ծանրքաշային ներկայացուցիչները` ՍԻՄ-ը եւ «Ազգային միաբանությունը»: ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը բավականին ջանքեր գործադրեց, որպեսզի ռուսական լրատվադաշտը փոխի իր վերաբերմունքը Հայաստանում կատարվող իրադարձություններին, նրա բազմաթիվ հարցազրույցները, անշուշտ, ազդեցություն թողել են ռուս լսարանի տեսակետների վրա: Իսկ Արտաշես Գեղամյանը իր վրա վերցրեց արտաքին քաղաքական կարեւոր գործառույթ` Հելսինկիում ԵԱՀԿ ԽՎ  նստաշրջանին` պաշտպանելով մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանին արեւմտյան հարձակումներից: Ռուսական լրատվամիջոցները դրա առնչությամբ նշեցին, որ Հելսինկիում միայն Հայաստանն աջակցեց Մոսկվային, սակայն դա ճիշտ չի լինի դիտարկել զուտ որպես աջակցություն ռուսներին: Ի վերջո, եվրոպական հարթակներում աշխարհաքաղաքական հակամարտությունները մեղմելուն ուղղված ամեն մի քայլ բխում է մեր երկրի շահերից, զուգահեռաբար նաեւ բարձրացնելով մեր երկրի կշիռը:

 ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԱՊԱՇԽԱՐԻ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԱՊԱՇԽԱՐԻ...

27.01.2015, Իրավունք

Արդեն մեկնարկած 2015-ն օբյեկտիվորեն կոչված է դառնալու XX դարում կատարված ողբերգական իրադարձությունների խոր իմաստավորման տարի: Չէ՞ որ հենց այս թվականին են քաղաքակիրթ բոլոր պետությունները եւ ժողովուրդները նշելու Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, մայիսի 9-ին նշելու են նացիստական Գերմանիայի դեմ Կարմիր բանակի եւ սովետական ժողովրդի տարած փառահեղ հաղթանակի 70-ամյակը, հաղթանակ, որը 25 միլիոն խորհրդային քաղաքացու կյանք արժեցավ: Ավստրալացիների եւ նորզելանդացիների համար ապրիլի 25-ը ԱՆԶԱԿ-ի օրն է (ANZAC Day)` Հայրենիքի պաշտպանի ոգեկոչման օրը:

100 տարի առաջ հենց այդ օրն ավստրալական եւ նորզելանդական բանակային կորպուսը (Australian and New Zealand Army Corps-ANZAC) ափ հանվեց Գալիպոլիում (Թուրքիա): Թուրքական Գալիպոլի թերակղզում մարտական գործողությունների ժամանակ զոհվել է ավստրալացի 8000 եւ նորզելանդացի 2700 զինվոր: Շատ ավստրալացիների եւ նորզելանդացիների գիտակցության մեջ արմատացել է այն միտքը, թե Երկրագնդի մյուս ծայրում երիտասարդ տղաների զանգվածային սպանությունը բրիտանական հրամանատարության ապաշնորհության եւ մարդկային կորուստների հանդեպ թքողական վերաբերմունքի հետեւանք էր:

Նշենք նաեւ, որ ահա արդեն քանի տասնամյակ մարտի 18-ին Թուրքիայում հանդիսավորապես նշում են Չանաքկալեի ճակատամարտի (Գալիպոլիի ճակատամարտ, որը հայտնի է նաեւ Դարդանելի գործողություն անվամբ) հերթական ամյակը. 1915թ. մարտի 18-ին Բրիտանական կայսրության եւ Ֆրանսիայի նավերը հետ շպրտվեցին Չանաքկալեի (Դարդանել) նեղուցն անցնելու փորձ կատարելիս: Նշենք նաեւ, որ Դարդանելի գործողության ժամանակ Բրիտանական կայսրությունն ունեցավ 119.7 հազար սպանված, վիրավոր, անհայտ կորած, Ֆրանսիան` 26,5 հազար, Օսմանյան կայսրությունը` 186 հազար:

Մեր օրերում հատկապես կարեւոր են ողբերգական այս իրադարձությունների խոր իմաստավորումն ու դրանցից դաս առնելը, քանի որ մենք վկան ենք այն բանի, թե ինչպես Ուկրաինայի հարավ-արեւելքում չեն դադարում մարտական գործողություններն Ուկրաինայի զինված ուժերի եւ ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների աշխարհազորայինների միջեւ, թե ինչպես Սիրիան դեռեւս ծվատվում է դաժան քաղաքացիական պատերազմի հետեւանքով, թե ինչպես դեռեւս շարունակվում են ԻԼԻՊ-ի մարտական գործողություններն Իրաքում եւ Սիրիայում, որոնց ընթացքում զոհվում են հազարավոր մարդիկ, այդ թվում` ծերեր, կանայք եւ երեխաներ:

Կարդալ ավելին...

 ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՊՈԶԻՏԻՎ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՊԱՏԵՐԱԶՄՆ Է

(Ելույթ «ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ» միջազգային «կլոր սեղանի» ընթացքում)

ք.Մոսկվա, 25 նոյեմբերի, 2014 թ.

28.11-01.12.2014, Իրավունք

Սույն թվի նոյեմբերի 25-ին, Մոսկվայում, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի նախագահությամբ տեղի ունեցավ միջազգային «կլոր սեղան» «Եվրոպայում ճգնաժամի հաղթահարման ուղիները» թեմայով, որին մասնակցում էին տարբեր երկրների խորհրդարանականներ, առաջատար գիտնականներ ու փորձագետներ, հասարակական քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Հայաստանի Հանրապետությունից «կլոր սեղանին» մասնակցում էր և ելույթ ունեցավ Հանրապետական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր ընտրված Արտաշես Գեղամյանը:

Ստորև ներկայացվում է այդ ելույթի տեքստը ամբողջությամբ:

– Հարգելի գործընկերներ, նախքան Եվրոպայում վստահության ճգնաժամի հաղթահարման ուղիների մասին իմ պատկերացումն առաջարկելը՝ նպատակահարմար եմ համարում Միջազգային կլոր սեղանի գործընկերներիս ուշադրությունը հրավիրել արդի Եվրոպայի որոշ իրողությունների վրա։ Եվ այսպես, վերջին համաշխարհային տնտեսական համաժողովում, որը տեղի ունեցավ Դավոսում, 2014թ. հունվարի 22-25-ը, ներկայացվեց հետազոտական Edelman Trust Barometer հայտնի ընկերության ամենամյա զեկույցը։ Առանձնակի հետաքրքրություն հարուցեց Edelman-ի PR-գործակալության հատուկ հարցախույզը, որին մասնակցել էին բարձրագույն կրթությամբ 25-64 տարեկան 6 հազար բավական ազդեցիկ անձինք (այսպես կոչված տեղեկացված հանրություն) 27 երկրից։ Այդ հետազոտության համաձայն՝ Եվրոպայում հստակ նկատվում է իշխանության ճգնաժամի և էլիտաներից հուսախաբության միտում. առաջատար շատ երկրներում թե մեկը և թե մյուսները զգալիորեն հեղինակազրկվել են հասարակության աչքում: Ֆրանսիայի, Իտալիայի և Իսպանիայի կառավարությունների հուսալիությունը «տեղեկացված հանրության» կարծիքով ընկել է, համապատասխանաբար՝ 49-ից 32%-ի, 35-ից 24%-ի և 20-ից 18%-ի, իսկ անկումն էլ ավելի մեծ է լայն հասարակայնության ընկալմամբ (33-ից 20%-ի, 21-ից 18%-ի և 19-ից 14%-ի)։ Վստահությունը Լեհաստանի իշխանությունների հանդեպ 30-ից իջել է 19%-ի, Իռլանդիայի իշխանությունների հանդեպ՝ 32-ից 21%-ի։ Իշխանության նկատմամբ վստահության տեսակետից համեմատաբար ավելի պակաս դրամատիկ վատթարացում, բայց և այնպես՝ վատթարացում է դրսևորվել Բրիտանիայում (47-ից 42%), Շվեդիայում (65-ից 63%), Նիդեռլանդներում (62-ից 60%), իսկ Գերմանիան պարզապես վստահության չնչին աճ է գրանցել (48-ից 49%)։ Ոչ միայն իրենց երկրների իշխանությունների, այլև Եվրամիության ինստիտուտների հանդեպ անվստահության և հուսախաբության միտումների կայունությունն իր հաստատումն ստացավ Եվրախորհրդարանի մայիսյան (2014թ.) ընտրությունների ժամանակ։ Այսպես. այդ ընթացքում, օրինակ՝ Բուլղարիայում ընտրողների մասնակցությունը կազմել է 35,5%, Հունգարիայում՝ 28,92%, Լատվիայում՝ 30,04%, Մեծ Բրիտանիայում՝ 36%, Լեհաստանում՝ 22,7%, Սլովակիայում՝ 13%, Սլովենիայում՝ 21%, Խորվաթիայում՝ 25.06%, Չեխիայում՝ 19,5%, Էստոնիայում՝ 36,4%։ Ընդհանուր առմամբ, ԵՄ երկրներում ընտրողների մասնակցությունը կազմել է 43,09%։ Ըստ ընկերության գլխավոր տնօրեն Ռիչարդ Էդելմանի՝ ներկայումս հարցման ենթարկվածների միայն 44%-ն է վստահում կառավարությանը։ Եթե ասվածին հավելենք նաև, որ հինգ տարի առաջ գերմանացիների 56%-ն էր «հակված վստահելու ԵՄ-ին», ապա այժմ նրանց 59%-ը հակված է չվստահելու Եվրամիությանը, Ֆրանսիայում անվստահության աստիճանը 41-ից աճել – հասել է 56%-ի, Իտալիայում ԵՄ-ի հանդեպ անվստահությունը գրեթե կրկնապատկվել է՝ 28-ից հասնելով 53%-ի, Բրիտանիայում անվստահության մակարդակը բարձրացել է 49-ից 69% («The Guardian». Իեն Թրեյնոր՝ «Վստահության եվրոպական ճգնաժամ», 26.04.2013)։ Լոնդոնի և Բրյուսելի հարաբերությունների բարդությունն ավելի խորացավ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ժան-Կլոդ Յունկերի ընտրությունից հետո, որին կտրուկ դեմ էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Ապա և Միացյալ Թագավորության արտգործնախարարի պաշտոնում աննկուն եվրաթերահավատ Ֆիլիպ Համոնդի նշանակումը թույլ է տալիս որոշակի եզրահանգումներ անել, որոնք բնավ էլ եվրոպական երկրների համախմբման օգտին չեն խոսում։

Կարդալ ավելին...

 ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ, ԲԵԼԱՌՈՒՍԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՄԵԿՆ Է`ՄԻԱՍԻՆ ԿԵՐՏԵԼ ԻՐԵՆՑ ԱՊԱԳԱՆ

11.11.2014, Իրավունք

Օրերս "Արմենպրեսս" գործակալության կայքում տեղադրվեց` "Ազգային միաբանություն" կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի` "Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի ժողովուրդների ճակատագիրը մեկն է` միասին կերտել իրենց ապագան" հոդվածը: Հոդված, որը բացի իր բուն նպատակից` հիմնավորապես ներկայացնել հայ ժողովրդի համար բացառիկ դրական, ուղղակի ճակատագրական նշանակություն ունեցող Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցելու համաձայնագրի էությունը, միաժամանակ մերկացնել Հայաստանում ԵԱՏՄ-ի հակառակորդներին, որոնց հիստերիկ վերաբերմունքն այդ առթիվ երկար սպասեցնել չտվեց: "Ազգային միաբանություն" կուսակցության մամուլի ծառայությունը հարկ է համարում հայտնել հետեւյալը. միանգամայն սպասելի էր, լեւոնտերպետրոսյանական քարոզչամեքենան խնդրո առարկայի վերաբերյալ չունենալով ծանրակշիռ հակափաստարկներ, դիմեց իրենց բնորոշ անվանարկումներին` հասցեագրված հոդվածի հեղինակին: Այդ հանգամանքը, որքան էլ դա տարօրինակ հնչի, որոշ իմաստով գոհացուցիչ եղավ, քանի որ վերստին բացահայտեց մեր կուսակցության ղեկավարի դիրքորոշման դեմ հանդես եկողների իրականում ով եւ ինչ լինելը` սկսած հայտնի լեւոնական լրատվամիջոցի խմբագրի ոչ միայն հոռի ժուռնալիստական նկարագրից, ապա նաեւ թեկուզ զուտ կենցաղային վարքի խայտառակ (ավտոմեքենայի մեջ գինովցած վիճակում բնական պետքը հոգալու) փաստից, վերջացրած նրա կողակցի` նույնքան գարշահոտ հեռուստավայրահաչությամբ:

Ստորեւ տպագրելով Ա. Գեղամյանի վերոհիշյալ հոդվածը, որը լայնորեն ներկայացվել է ԵԱՏՄ անդամ երկրներում, ընթերցողին հնարավորություն է տրվում առանց ինքնակոչ, մեղմ ասած, անբարեխիղճ միջնորդների, սեփական պատկերացում կազմել այդտեղ շոշափված հարցերի, դրանց բուն էության վերաբերյալ:

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր