Եկել է զուսպ խոսելու ժամանակը
29.08.2014, Իրավունք
Ողջունելի է, որ պատասխանելով ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի խիստ կարեւոր եւ ճիշտ պահին գրված նամակ-ահազանգին ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկկա Կաներվան շեշտում է, որ իր համար ընկալելի են Ա. Գեղամյանի ներկայացված փաստարկները: Կարեւոր է նաեւ, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն «աջակցում է հարցի խաղաղ և դիվանագիտական լուծմանը» եւ «երկու կողմերին հորդորում է ամեն ինչ անել՝ այդօրինակ լուծմանը նպաստելու համար»: Թեեւ կրկին տարբերություն չի դրվում թե կողմերից որն է որ սադրում է լարվածությունը, կամ որն է որ չի ցանկանում դուրս բերել դիպուկահարներին, այնուամենայնիվ մեզ համար պետք է ընդունելի լինի ԵԱՀԿ-ի զուսպ եւ ինչ-որ տեղ զգուշավոր մոտեցումը:
Հավանաբար եկել է ժամանակը, երբ թե գերտերությունները, թե միջազգային կազմակերպությունները, թե տարբեր հակամարտություններում ներգրավված կողմերը պետք է որդեգրեն հենց այսպիսի զուսպ մոտեցումներ: Անցել է միաբեւեռ աշհարհակարգի ժամանակը: Ուկրաինայում ողբերգությունը ցույց տվեց, որ նարնջագույն հեղաշջումներով այլեվս չի կարելի ժողովրդներին ծնկի բերել: Նովոռոսիայի պայքարը իր ազատության համար, դա զուտ ռուսամետ ուկրաինացիների ու արեւմտամետ բենդեռականների կռիվը չէ, դա քաղաքակրթությունների, արժեքային համակարգերի, ինչ-որ տեղ համաշխարհային կրոնական պատերազմի կիզակետն է, ուր ուղղափառ քրիստոնեությունը ծառս է կանգնել ընդդեմ հակաքրիստոնեական գլոբալիստական ուժերի ծավալապաշտության:
Կարդալ ավելին...«Հրադադարի խախտման ցանկացած դեպք այսուհետ պատժվելու է ամենայն խստությամբ»
07.08.2014, Իրավունք
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ
պրն Իլկա Կաներվային
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝
Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ
պարոն Ժոաո Սոարեշին
Հարգարժան գործընկերներ,
Այսօր՝ ս.թ. օգոստոսի 5-ին, ուշադիր ուսումնասիրեցի Ռիչարդ Սոլաշի «OSCE PA South Caucasus Representative urges fresh commitment from all sides to Nagorno-Karabakh resolution» նամակը։
Սրտանց երախատապարտ եմ այն տագնապի և խոր մտահոգության համար, որ ցուցաբերել եք ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրահրվող և չթուլացող ռազմական լարվածության առիթով։ Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հայկական ուժերի դիրքերը ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը, ինչպես նաև չեն դադարեցնում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի գնդակոծությունը։ Հայկական զինված ուժերի պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը, անհամեմատ ավելի մեծ մարդկային կորուստներ կրելով, հետ է շպրտվել (ցավոք, վերջին օրերին կորուստներ է կրել նաև հայկական կողմը)։
Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի ղեկավարությունը լիովին անտեսում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քսաներեքերորդ ամենամյա խորհրդաժողովում ընդունված Բաքվի հռչակագրի պահանջները։ Հիշեցնեմ, որ ԵԱՀԿ ԽՎ Հռչակագրում ընդգծվում է «Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված՝ սահմանները և տարածքային ամբողջականությունը չխախտելու, վեճերը խաղաղ կարգավորելու, ժողովուրդների իրավունքների հավասարության և ինքնորոշման սկզբունքներին հետևելու կարևորությունը»։ Նշեմ, որ այս խմբագրումը ԵԱՀԿ ԽՎ Առաջին կոմիտեի բանաձևի նախագիծ է մտցվել հայկական պատվիրակության կողմից։
Կարդալ ավելին...ՄԱՐԴԻԿ, ԵՂԵՔ ԶԳՈՆ...
25.07.2014, Իրավունք
Քաղաքագիտական շրջանակներում հայտնի անհաջողակ, ռուսատյաց քաղաքագետ, դեռ ԽՍՀՄ-ի օրոք հատուկ ծառայություններում ՙՇակալ Եգոր՚ ծածկանվան տակ հանդես եկող գործակալ Իգոր Մուրադյանը օրեր առաջ հայտարարեց. ՙՔաղաքացիական պատերազմը Հայաստանում սկսվել է եւ կհասնի ուժային հնարքների կիրառմանը, ու ֆիզիկական հաշվեհարդար կտեսնեն Հայաստանի վասալացման կողմնակիցների նկատմամբ…՚: Ասել կուզի` մեկ շաբաթ առաջ իր իսկ կողմից հրապարակած 41 հոգանոց ցուցակում ներառված մարդկանց, շակալի համոզմամբ, սպասվում է գնդակահարություն: Հուլիսի 22-ին ՙ168 ժամ՚-ում հրապարակված այս սցենարը որքան նողկալի, այնքան էլ մտորումների տեղիք տվող է:
Կարդալ ավելին...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՆՈՒՅՆՆ Է. ՀԱՂԹԵԼ` ՍԱՆՁԵԼՈՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ
23.07.2014, Իրավունք
Հարցազրույց Հանրապետական կուսակցությունից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, ՙԱզգային միաբանություն՚ կուսակցության նախագահ, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ
-Արտաշես Մամիկոնովիչ, վերջերս Դուք` որպես հայկական պատվիրակության ղեկավար, մասնակցեցիք ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի (այսուհետ` ԵԱՀԿ ԽՎ)` Բաքվում անցկացված խորհրդաժողովի աշխատանքին: Հաջողվեց արդյոք Ձեզ ներկայացնել հայկական կողմերի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, արդյոք այն ընկալվեց Ձեր գործընկեր-խորհրդարանականների կողմից:
- Կարծում եմ` հաջողվեց: ԵԱՀԿ ԽՎ Բաքվի խորհրդաժողովի դասերը ցույց տվեցին, որ առաջադրված խնդիրների իրագործման ամենաճիշտ մոտեցումն այն է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հիմնարար փաստաթղթերում առանձնացվեն այն դիրքորոշումներն ու սկզբունքները, որոնք կարող են դրվել ղարաբաղյան հակամարտության (այսուհետ` հակամարտություն) կարգավորման հիմքում: ԵԱՀԿ Մինսկի խմբի (այսուհետ` ԵԱՀԿ ՄԽ) համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների արած բոլոր հինգ հայտարարություններում էլ (ԼþԱքվիլ, Դովիլ, Մուսքոկ, Լոհ Էրն, Լոս Կաբոս) կրկնվում է հակամարտության կարգավորման երեք հիմնարար սկզբունքների կիրառման անհրաժեշտությունը` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, սահմանների եւ տարածքային ամբողջականության անխախտելիություն, ժողովուրդների իրավահավասարություն եւ ինքնորոշման իրավունք: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր հրապարակային ելույթներում քանիցս խոսել է այն մասին, որ այս սկզբունքները կարող են դրվել հակամարտության կարգավորման շուրջ բեկումնային բանակցությունների հիմքում: Ցավոք, Ադրբեջանի նախագահն իր հրապարակային ելույթներում քանիցս հայտարարել է այն մասին, որ իր երկիրը հավատարիմ է մնում հակամարտության կարգավորմանը լոկ տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Այսինքն` ըստ էության, Ադրբեջանի նախագահն արհամարհում է մյուս երկու սկզբունքները, որոնք հայտարարությունից հայտարարություն կրկնվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններում:
Կարդալ ավելին...