ԻՐԱՎՈՒՆՔ

 «ԲԱՑԻ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒՑ, ՈՒՆԵՆՔ ՆԱԵՎ ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻ»

21.10.2014, Իրավունք

Երեկ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի «2013 թվականի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցից հետո «Իրավունքի» հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ պատգամավորների ելույթների ու գնահատականների հետ կապված` մասնավորապես նշեց.

– Քննարկվող հարցն ինքնին կարևոր էր, բայց անգամ բուռն երևակայություն ունենալու պայմաններում չէր կարելի պատկերացնել, որ այդ հարցի քննարկումն անգամ հայտնի ուժերը կփորձեն օգտարգործել թուլացնելու մեր երկրի ղեկավարի դիրքերը` սպասվելիք Սարգսյան–Ալիև բանակցային գործընթացում, որը տեղի է ունենալու մոտ օրերս` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ և նրա անմիջական մասնակցությամբ: Շատ լավ է, որ հնարավորություն ընձեռվեց ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին, որ նա իր ելույթում անդրադառնա և հանրության սեփականությունը դարձնի Զարուհի Փոստանջյանի ելույթը, որտեղ Հ. Բաբուխանյանը հաստատ ճիշտ էր երբ ասաց, որ այդ տիկնոջ ելույթը միանգամայն դավաճանական էր:

Կարդալ ավելին...

 ԵՐԲ ՄԵԿ ԶԻՆՎՈՐՆ ԷԼ Է ՄԱՐՏԻ ՄԵՋ ՀԱՂԹՈՒՄ

17.10-2.10.2014, Իրավունք

Հոկտեմբերի 3 – 5-ը Ժնևում տեղի ունեցավ Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, նստաշրջանի չորս նիստերում էլ ծավալվեց բուռն բանավեճ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև: Բարեբախտաբար, նստա­շրջա­նի աշխատանքներն ամբողջությամբ տեսագրվել են և տեղա­դրված են ԵԱՀԿ ԽՎ-ի պաշտոնական կայքում (www.oscepa.org): Հարկ է նշել, որ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի ելույթները (թվով` յոթը) միանգամայն տապալեցին ադրբեջա-նական պատվիրակության հերթական ջանքերը ԵԱՀԿ ԽՎ-ի 56 անդամ-երկրների պատվիրակություններին ապատեղեկացնել Լեռնային Ղարաբա­ղի Հանրապետության շուրջ ծավալվող գործընթացների վերաբերյալ: Այդ առի­թով մեր թղթակիցը դիմեց Արտաշես Գեղամյանին խնդրանքով` ներկայացնել նստաշրջանի ընթացքը` կապված մեզ առնչվող հարցերի հետ:

 

– Պարոն Գեղամյան, եթե ընդհանուր գնահատական տալու լինեք անցած նստաշրջանին, ինչո՞վ էր նա առանձնանում նախորդներից:

–   Թերևս ադրբեջանական պատվիրակության հանդուգն պահվածքով ու դիրքորոշմամբ նստաշրջանի մեկնարկում, որը շատ արագ հօդս ցնդեց ոչ առանց մեր կտրուկ միջամտության: Անհրաժեշտությունից ելնելով, ունեցա յոթ ելույթ: Ընդ որում, նախ հարկ համարեցի դրվատանքի խոսքեր հղել Մինսկի խմբի համանախագահող երկրների հասցեին, սակայն ոչ միայն ԼՂՀ-ի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ունեցած դերի, այլև մի շարք այլ առիթներով ու համապատասխան հիմնավորումներով: Մասնավորապես, դա վերաբերում էր ԵԱՀԿ ԽՎ-ում ԱՄՆ-ի պատվիրակության անդամ, կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթի խնդրանքին` միջամտել, որպեսզի ԵԱՀԿ ԽՎ-ն հավանություն տա և ֆինանսավորի թրաֆիքինգի դեմ պայ­քարի հանձնաժողովի գործունեության շարունակմանը: Այդ մասին նպա­տակահարմար դիտեցի հանդես գալու հատուկ ելույթով, որը, վերջին հաշվով, իր նշանակությունն ունեցավ հարցի դրական լուծման տեսակետից: ԵԱՀԿ ԽՎ-ում ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավար Մայք Մաքինթայերը, որը, ի դեպ, տեղ էր զբաղեցնում անմիջապես մեր հարևանությամբ, ելույթս ավարտելուն պես իր ջերմ բավականությունը հայտնեց: ԱՄՆ-ի պատվիրակության անունից նա նաև գոհունակություն հայտնեց, երբ իմ մեկ այլ ելույթում նշեցի Միացյալ Նահանգների պետքարտուղարության և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության սկզբունքային դիրքորոշումը` կապված վերջիններիս կողմից Ադրբեջանի իշխանությունների դատապարտմանը Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, գերեվարված Կարեն Պետրոսյանի դաժան սպանության համար: Մեկ ուրիշ ելույթում էլ երախտագիտություն հայտնեցի Ֆրանսիայի պատվիրակությանը առ այն, որ այդ երկիրը օգնության ձեռք մեկնեց` փրկելով քեսաբահայությանը «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինների սպանդից: Ուշագրավ էր նաև այն, որ երբ քննարկվում էր շվեյցարիացի պատվիրակների առաջարկը Իտալիայի և Շվեյցարիայի սահմանին` Ալպերում, կազմակերպել ԵԱՀԿ խորհրդարանականների հանդիպում ի հիշատակ Ուկրաինայում զոհված իտալացի լրա­գրողի, հավանության արժանացավ և իմ առաջարկը` միաժամանակ նույնն անել նաև Ուկրաինայում զոհված ռուս հեռուստալրագրողների և ֆոտոլրագրողի պարագայում: Բնականաբար, իհարկե, ելույթներիս սայրը մշտապես ուղղված էր ադրբեջանական պատվիրակության ապատեղեկատվական նկրտումների դեմ, որի շնորհիվ շատ տխուր տեսք ստացան մեր ոխերիմ հարևանները: Ինչևէ, կարելի էր մեր արծարծած հարցերի շարադրանքը շարունակել, սակայն, կարծում եմ, ավելի ճիշտ կլինի ըն­թեր­ցողի դատին հանձնել դրանցից թեկուզ չորսի սղագրությունը:

 

Կարդալ ավելին...

 ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏԱԳՆԱՊԸ

Ազդանշան գլոբալ երկխոսության անայլընտրանքության մասին

26.09.2014, Իրավունք

Օրերս Երեւանում, նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությամբ, աշխատանքն ավարտեց սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համահայկական համաժողովը

Լինելով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը՝ ես կարդացածիս ու լսածիս տպավորության տակ նորովի իմաստավորեցի նաեւ իմ անձնական պատասխանատվությունն իմ հայրենակիցների անվտանգության ապահովման համար՝ արդիականության գլոբալ մարտահրավերներին (որոնք հաճախ հանգեցնում են արյունահեղության, խաղաղ քաղաքացիների մահվան, ինչպես տեղի է ունենում Սիրիայում) դիմակայելու գործում միջազգային այդ լուրջ կազմակերպության դերի ամրապնդման միջոցով։

«Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովի արդյունքներից ստացած անգամ առաջին տպավորություններից կարելի է համարձակորեն պնդել, որ այնտեղ հնչեցված բազմաթիվ հարցեր խիստ հրատապ են եւ գլոբալ բնույթ ունեն։ Դրանք արժանի են համակողմանի վերլուծության եւ այնուհետեւ միջազգային համագործակցությանը, քաղաքակրթությունների երկխոսությանը, խաղաղության պահպանմանը եւ ժողովուրդների անվտանգության ապահովմանը կոչված հեղինակավոր միջազգային կազմակերպությունների քննարկմանը ներկայացվելու։

Այս առնչությամբ, կարծում եմ, Երեւանում սկսված բանավեճի համար լավ հարթակ կարող է դառնալ ԵԱՀԿ որհրդարանական վեհաժողովը, որը ս.թ. հոկտեմբերի 3-5-ը հերթական խորհրդաժողովի է հավաքվելու Ժնեւում։ որհրդաժողովի օրակարգում արդիական հարց է՝ «Անվտանգության նոր մարտահրավերները. խորհրդարանների դերը»։ Դրանով իսկ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության խորհրդի Հելսինկիի Եզրափակիչ ակտի ընդունման 40-ամյակի նախօրեին Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Կենտրոնական Ասիայի 57 երկրների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվում համատեղ ջանքերով գտնելու համատեղ աշխատանքի սկզբունքորեն նոր ուղիներ՝ աշխարհում ճգնաժամային երեւույթների, մեր դարաշրջանի մարտահրավերների հաղթահարման նպատակով։

Ավելին, առաջարկելու Սիրիայում, Իրաքում եւ Ուկրաինայում ընթացող իրադարձությունների հետ կապված միջազգային հարաբերություններում առաջացած լարվածությունը շուտափույթ լիցքաթափելու միջոցներ։ Այստեղ հայկական պատվիրակության անդամներն իրենց գործընկերներին հաղորդելու բան ունեն։ Չէ՞ որ Հայաստանի Հանրապետության օրինակով մենք կարող ենք շատ փաստարկված ձեւով պնդել, որ երրորդ երկրների հետ ԱՄՆ-ի, Եվրամիության կամ էլ Ռուսաստանի, Չինաստանի փոխգործակցությամբ անլուծելի խնդիրներ չեն լինի։

Կարդալ ավելին...

 ՀԱՅՐԱՊԵՏ ՄԵՍՐՈՊԻ ԳԱԼՍՏՅԱՆԸ

75 տարեկան է

09.09.2014, Իրավունք

Այսօր, սեպտեմբերի 9-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդը Հայ առաքելական եկեղեցու <Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ> բարձրագույն շքանշանը կհանձնի հայ անվանի վիրաբույժ-ուռուցքաբան, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի թղթակից-անդամ, դրոֆեսոր Հայրապետ Գալստյանին` ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:

Ստորեւ ներկայացնում ենք Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանի ողջույնի խոսքը այդ առթիվ: 

 

ԱՊՐԵԼ՝ ԱՊՐԵՑՆԵԼՈՎ…

Վեհափառ տեր, հարգարժան ներկաներ

Այսօր, հայոց հավատքի, հոգևոր կյանքի սուրբ ոստանում հարգանքի ու գնահատանքի տուրքն է մատուցվում հայրենի առողջապահության, բժշկական գիտության ու կրթության ականավոր դեմքերից մեկին՝ Հայրապետ Գալստյանին իր 75-ամյա հոբելյանի առթիվ: Ես հատուկ չեմ թվարկի Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ, Երևանի Պետական Բժշկական համալսարանաի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Հայրապետ Մեսրոպի Գալստյանի բոլոր արժանավոր կոչումները, պարգևները, քանզի դրանք հանրահայտ են և միայն արտաքին նշաններն են այն մեծ առաքելության, որը կոչվում է մարդու կյանքի փրկություն և իրականացվում է ահա արդեն 54 տարի շարունակ:

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր