ԻՐԱՎՈՒՆՔ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

22.03.2016, Իրավունք

Ս.թ. մարտի 14-17-ի ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նստաշրջանում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի տարեկան գործունեության ծրագիրը» հարցի քննարկման ժամանակ տեղի ունեցավ բուռն բանավեճ: Խնդրո առարկայի վերաբերյալ ուշագրավ ելույթով հանդես եկավ Հանրապետական խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արտաշես Գեղամյանի ելույթի տեքստը ամբողջությամբ:

 

Մեծարգո նախագահող, հարգելի գործընկերներ:

 Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թ. տնտեսական գործունեության ծրագիրը» բաղկացած է ներածությունից և 5 մասից: Ես ամենայն ուշադրությամբ լսեցի թե՛ զեկուցողների ելույթները, նրանց ուղղված պատգամավորների բազում հարցերը, թե՛ դրանց տրված պատասխանները, ինչպես նաև այս ամբիոնից հնչած գործընկերներիս ելույթները: Երբ այդ ամենը համադրում եմ մեր քննարկմանը ներկայացված ծրագրի հետ, ապա ակնհայտ է դառնում այն իրողությունը, որ հնչեցված բոլոր հարցադրումները, քննադատությունը տեղավորվում են ներկայացված ծրագրի 5-ից 3 մասերի մեջ: Դրանք են. 1) տնտեսական իրավիճակի վերլուծություն և առկա խնդիրների բացահայտում, 2) տնտեսական մրցակցության մեխանիզմներ, 3) մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկներ: Անշուշտ, դրանց որոշակի մասը ներառելով ներկայացված ծրագրում՝ այն կդառնա ավելի համարժեք այս ոլորտում մարտահրավերները դիմակայելու գործում:

Կարդալ ավելին...

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ`2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

11.02.2016, Իրավունք

«Ազդակ» լրագրողական ակումբ այսօր հրավիրել  էր «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանին`  խոսելու աշխարհում տեղի ունեցող գործընթացների մասին: Մինչ այդ «Իրավունք» թերթը Արտաշես Գեղամյանին հանձնեց պատվոգիր` ՀՀ-ում, միջազգային ասպարեզում լավագույն հայ պատգամավոր միջխորհրդարանական կազմակերպությունների նիստերին ու թշնաման պետությունների մայրաքաղաքներում ՀՀ-ի շահերը լավագույնս ներկայացնելու համար:

Կարդալ ավելին...

«ՆՐԱ ՆԿԱՐՆԵՐՈՒՄ ԱՆԳԱՄ ՁՅԱՆ ՄԵՋ ԱՐԵՎ ԵՍ ՏԵՍՆՈՒՄ»

11.12.2015, Իրավունք

11.12.2015, amiab.am

Երեկ ՀՀ Նկարիչների միությունում Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ ՍԼԱՎԻԿ ՊԱՐՈՆՅԱՆԻ ծննդյան 85-ամյակի առիթով բացվեց «Կյանքն ինչպես արվեստ» խորագրով հետմահու անհատական ցուցահանդեսը, որին նկարչի վրձնակից ընկերներից զատ ներկա էին անվանի արվեստագետներ ու հարազատներ: Ցուցահանդեսին  ներկայացված էր նկարչի մոտ 150 կտավ` գրաֆիկական պատկերներ, բնանկարներ, դիմանկարներ, հայկական բնաշխարհի գույներով նատյուրմորտներ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև նկարչի մտերիմ ընկերներից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը, ով իր խոսքում շեշտեց, որ շատ բարձր է գնահատում Սլավիկ Պարոնյանի արվեստը: «Երբ նայում ես ցրտաշունչ ձմեռը պատկերող Մաեստրոյի կտավներին, ապա անգամ իսկ ձյան մեջ արև ես տեսնում, ու, ասես թե, ձյունն էլ է քեզ ջերմացնում», – ասաց Ա.Գեղամյանն ու մի քանի հուշեր պատմեց: «Մի լավ առիթով Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջինն ընդունելություն էր նշանակել իմ և Մաեստրոյի ընտանիքների համար: Նա պետք է իր օրհնանքի խոսքն ասեր»: «Ես ուզում եմ իմ ամենալավ նկարը նվիրել Վեհափառ հայրապետին», – ասաց Սլավիկ Պարոնյանը: Գնացինք վեհարան: Եվ դուք պետք է տեսնեիք, թե նկարը ստանալիս Վազգեն Առաջինինն ինչ գուրգուրանքով էր նայում կտավին, անգամ փոքր-ինչ հուզվեց և ասաց. «Սա մեր Հայաստանն է, մեր Ոստանը»:

Կարդալ ավելին...

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆ–2015. ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԿԱՄ ԱՆԱՆՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄ, ԿԱՄ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ

27.10.2015, Իրավունք

27.10.2015, Հայոց աշխարհ

Օրերս կարդացի Իզբորսկյան ակումբում ներկայացված մի զեկուցում` «Նոր 1968 թվական. 2.0 հեղափոխությունների աշխարհայացքային բովանդակությունը եւ մեխանիզմները» վերնագրով (հեղինակներ` Կոնստանտին Չերեմնիխ, Մարինե Ոսկանյան): Խորանալով այս լուրջ, հրատապ հետազոտության հեղինակների բավական համոզիչ եզրահանգումներում` ակամա ինձ բռնեցի այն մտքի վրա, որ այն ամենը, ինչ գրված է այնտեղ (այսուհետ` Զեկուցում), ինձ շատ ծանոթ է: Եվ դա ամենեւին էլ մոլորություն չէ: Այսօր Հայաստանում ակնհայտ է հայկական պետականության հանդեպ կիրառվող փլուզման արդի տեխնոլոգիաների իրագործման փորձ, ընդ որում` արդեն նկատվում են կործանման ճարտարապետների գլխավոր խնդրի ընձյուղները, եւ դա հայ ժողովրդի քրիստոնեական քաղաքակրթական հարացույցի փոփոխումն է: Ի պաշտպանություն այս թեզի` կարելի է ներկայացնել բազմաթիվ փաստեր մեր առօրյայից: Սահմանափակվեմ լոկ դրանցից մի քանիսը ներկայացնելով:

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր