ԻՐԱՎՈՒՆՔ

«ԱՐԳԵԼՎԱԾ ՉԷ, ՈՐ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻՆ ՍԱՏԱՐԵՆ»

11.11.2011,  Իրավունք

Որքան մոտենում է մայիսը` հերթական խորհրդարանական ընտրությունների ամիսը, այնքան Հայաստանի ներքաղաքական դաշտում լարվածությունը շատանում է: Ոմանք, մասնավորապես ՀՀԿ-ն արդեն ձեւավորում է նախընտրական շտաբը, ոմանք դեռեւս փնտրտուքի մեջ են, իսկ, օրինակ, ՀԱԿ-ը, շարունակելով անորոշ հայտարարություններ անել արտահերթ ընտրությունների վերաբերյալ, նույնպես սկսել է նախապատրաստվել հերթական ընտրություններին: Ամենայն հավանականությամբ, նրանք որոշ ժամանակ էլ կխոսեն արտահերթ նախագահական ընտրությունների մասին` ձեռքի հետ նախապատրաստվելով հերթական ընտրություններին: Ինչ որ է, ժամանակը ամենքին ու ամեն ինչ իր տեղը կդնի, իսկ մինչ այդ մենք ցանկացանք իմանալ մի քանի կուսակցության կարծիքը առաջիկա ընտրությունների համամասնական ցուցակների, մեծամասնական ընտրակարգով հնարավոր առաջադրումների եւ այլնի վերաբերյալ:

 

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ ԻՐ ՏԵՂԸ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱ»

 

Իսկ այժմ ներկայացնում ենք «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ կարծիքը:

- «Ազգային միաբանությունը» արդեն որոշե՞լ է` խորհրդարանական ընտրությունների միայնա՞կ է գնալու, թե՞ դաշինքով:

- «Ազգային միաբանություն» կուսակցությունը մինչեւ նոյեմբերի վերջը, դեկտեմբերի առաջին տասը օրերի ընթացքում կգումարի իր համագումարը, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, կլինեն նաեւ առաջիկա համապետական ընտրություններին մեր մասնակցության խնդիրները: Թե ինչպիսին կլինի համագումարի որոշումը, դժվարանում եմ ասել, բայց ակնհայտ է այն, որ «Ազգային միաբանություն» կուսակցության այսօրվա դիրքորոշումը, որը պայմանավորված է մեր նախագահության որոշումների անմիջական իրագործման հետ, այն է, որ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ բազում խնդիրներ են առաջացել հայոց պետականության առջեւ, մենք, ինչպես միշտ, լինելով պետականամետ դիրքորոշում ունեցող կուսակցություն, սատարելու ենք հայոց պետականության հիմնախնդիրներին միտված դրսեւորումները: Իսկ այսօր, ըստ մեր խորը համոզմունքի, դրանց արտահայտիչը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն է:

- Այսինքն` Դուք հնարավոր համարում եք ՀՀԿ-ի հետ դաշինք կազմե՞լը:

- Մենք համոզմունք ունենք առ այն, որ հայոց պետականության ամրապնդումը, մարտահրավերներին դիմակայումը յուրաքանչյուր քաղաքական ուժի, առավել եւս` կուսակցության հիմնախնդիրը եւ հիմնահարցը պետք է լինի, ու այդ համոզմունքին համահունչ մենք գործելու ենք: Եվ երբեք ու երբեք մենք չենք ցանկանա անձնավորել մեր այդ դիրքորոշումը: Այլ խնդիր է, որ այսօր, մեր համոզմամբ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ինքը այդ մարտահրավերների հաղթահարման եւ այդ հարցերի լուծման դրոշը վերցրել է իր ձեռքը, ու մենք, իհարկե, այսօր հրապարակավ ասում ենք, որ մենք այդ հարցում սատարելու ենք Հանրապետության նախագահին:

- Ինչպե՞ս եք նայում համամասնական ցուցակներում օլիգարխների, մեծահարուստների ընդգրկմանը:

- Խորը համոզմունք եմ տածում, որ օլիգարխները, մեծահարուստները, ովքեր օլիգարխ եւ մեծահարուստ են դարձել ոչ մրցակցության պարագայում, պետք է գոնե հիմա հետին թվով խոհեմություն ունենան, հեռատես գտնվեն եւ սատարեն Հանրապետության նախագահին, որն ամենեւին շահագրգռված չէ կուլակաթափությամբ, այլ միայն եւ միայն, համաձայն իր վերջին գործողությունների եւ վերջին քաղաքական վճիռների, ասես թե գլխի է գցում նրանց` ինչ արել եք, չեք արել, ինչ ղալաթներ թույլ եք տվել ձեզ, ոչինչ, ձեզ եզակի հնարավորություն եւ շանս է տրվում հիմա սատարել ոչ թե նախագահին, այլ հայոց պետականությանը եւ ձեր հավելյալ, ոչ միշտ օրինաչափ հարստությունը նպատակամղել հայոց պետականության ամրապնդմանը: Եվ դրան են ուղղված, ըստ իս, օրենսդրական այն նախաձեռնությունները, որոնցով հանդես է գալիս ՀՀ կառավարությունը: Եթե կգիտակցեն, եթե կհասկանան եւ կցանկանան գոնե այս պարագայում ու այս իրավիճակում հայրենասիրական դիրքորոշում ունենալ, ուրեմն փառք ու պատիվ նրանց: Իսկ եթե ոչ, ապա թող նրանք անպայմանորեն իրենց աչքի առաջ ունենան այն, որ հայ ժողովուրդը այլեւս երբեք ու երբեք չի հանդուրժի իր հաշվին հարստացած այն տարրերին, որոնք հետո փշրանք են վերադարձնում եւ մեծ բարերարի ակնկալիքներ են իրենց համար փայփայում: Ես ներքուստ համոզված եմ, որ հատկապես, այսպես կոչված, օլիգարխների համազգային սթափություն տեղի կունենա: Նրանք պետք է իրենք օրը ցերեկով եւ մութ գիշերով մոմ վառեն հանուն Հանրապետության նախագահի, որն ամենեւին չի ուզում, բառիս իսկական առումով, ազգային համերաշխություն եւ համընդհանուր հավասարություն դրսեւորել օլիգարխներին կուլակաթափ անելու ճանապարհով: Մինչդեռ այդ բոլոր հնարավորությունները եւ լծակները նա ունի:

Կարդալ ավելին...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՇՏԵՑՈՒՄԸ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐ

21.10.2011, Իրավունք

Քաղաքական աշունը Հարավային Կովկասի երկրների համար խիստ հագեցած էր արտաքին քաղաքական իրադարձություններով, որոնք իրենց դրոշմը թողեցին ներքաղաքական գործընթացների վրա: Ընթացիկ աշնան նշանակալի քաղաքական միջոցառումների շարքում հարկ է հատկապես առանձնացնել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պետական այցը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաեւ նրա կարճաժամկետ այցելություններն ու հանդիպումները Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Ինչո՞վ է հիշարժան Ֆրանսիայի նախագահի այցը մեր տարածաշրջան: Մինչ այս հարցին պատասխանելը` բերենք մի քանի մեջբերում Նիկոլա Սարկոզիի հայտարարություններից եւ հարցազրույցներից:
Այսպես, 2011թ. նոյեմբերի 6-ին «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցերին, ասաց. «Ֆրանսիայի եւ Գերմանիայի պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենախոր վիշտն անգամ կարելի է մեղմացնել, որ նույնիսկ ամենախոր ատելությունը կարելի է հաղթահարել, որ նույնիսկ իրենց պատմության ամենածանր պահերին ժողովուրդները կարող են հաշտվելու ուժ գտնել: Առաջին աշխարհամարտի ժամանակ Ֆրանսիան եւ Գերմանիան պատերազմել են անասելի դաժանությամբ: Սարսափներով ու դաժանություններով լի Երկրորդ աշխարհամարտի փլատակների վրա մեր երկրները ուժ գտան հաշտվելու եւ հավասարը չունեցող բարեկամություն կառուցելու: Այդ բարեկամությունը այսօր դարձել է եվրոպական շինարարության անկյունաքարը»: Հատկանշական է, որ այս խոսքերը Ֆրանսիայի նախագահն արտաբերեց Արեւելյան գործընկերության Վարշավյան գագաթաժողովից (սեպտեմբերի 29-30) մեկ շաբաթ անց: Երկրորդ գագաթաժողովից հետո ԵՄ անդամ երկրների, ինչպես նաեւ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի (Բելառուսը ներկա չէր գագաթաժողովին) ղեկավարները եւ ներկայացուցիչները համատեղ Հռչակագիր ընդունեցին, որում, մասնավորապես, ասվում էր, որ Վարշավյան գագաթաժողովի մասնակիցներն «ընդունում են եվրոպական ձգտումները, որոշ գործընկերների եվրոպական ընտրությունը եւ ամուր ու կայուն դեմոկրատիա կերտելու նրանց պատրաստակամությունը»: Հատկանշական է, որ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, որը ս.թ. սեպտեմբերի սկզբին ողջունել էր Վրաստանին եւ Մոլդովային` այնպիսի ռեֆորմներ իրականացնելու համար, որոնք նրանց անհրաժեշտ են Եվրամիություն մտնելու նպատակով, գագաթաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ սույն փուլում անհնար է արդարացնել Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հույսերը, որոնք Վարշավյան գագաթաժողովից «սպասում էին ԵՄ-ին անդամակցության հստակ հեռանկար»: Միեւնույն ժամանակ, Վարշավյան գագաթաժողովի համատեղ Հռչակագրում ասվում էր, որ «ձեռք է բերվել լավ առաջընթաց ասոցացված համաձայնագրի շուրջ Մոլդովայի Հանրապետության հետ բանակցություններում, եւ զգալի առաջընթաց է ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Վրաստանի հետ»: Այսպիսով, Արեւելյան գործընկերության Վարշավյան գագաթաժողովի Հռչակագիրը, Երեւանում Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները վկայում են Եվրամիության` Հարավային Կովկասի տարածաշրջանում ավելի մեծ դեր խաղալու մտադրության լրջության մասին, ավելին` ընդգծում են Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունների ռազմավարական կարեւորությունը: Այսինքն` Վարշավայում կրկին հաստատվեց, որ Արեւելյան գործընկերությունը նպատակաուղղված է իրականացնելու «հին» Եվրոպայի` ԱՄՆ-ից հետխորհրդային տարածքի «յուրացման» առաջնությունը խլելու պլանների իրագործմանը` Ռուսաստանից ԱՊՀ արեւելաեվրոպական եւ հարավկովկասյան երկրները պոկելու միջոցով: Ինչպես եւ նախկինում, Արեւելյան գործընկերության մասնակից երկրների համար որպես «խթան» ծառայեցին անհրավերք ռեժիմ մտցնելու, ազատ առեւտրի գոտի ստեղծելու առաջարկությունները: Օգտագործելով այս լծակները` Բրյուսելն իր կողմից բացարձակապես ոչ մի պարտավորություն` ԵՄ-ին այդ երկրների ինտեգրման առումով, չի ստանձնում, ինչը չի խանգարում ԵՄ-ին ներկայանալ օրենսդրի եւ ուղեկցորդի, առաջատարի դերում Արեւելյան գործընկերություն ծրագրի մասնակից երկրների հետ երկխոսությունում, ընդ որում` նրանք դատապարտված են լսելու ԵՄ գործընկեր երկրների խրատները, ավելին` պարտավորվել են կատարել դրանք: Թերեւս միակ բացառությունը, թվում էր, հաստատված այս ընդհանուր կանոնից Վարշավյան գագաթաժողովում Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ելույթն էր, որը մեղմ, բայց դրանից ո°չ ամենեւին անդեմ ու ոչ լղոզված ձեւով ԵՄ ուշադրությունը հրավիրեց գործընկերների հանդեպ իրենց սեփական պարտավորությունների վրա: Այսպես, 2011թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ նախագահը Արեւելյան գործընկերության Վարշավյան գագաթաժողովի իր ելույթում նշեց. «Կարծում եմ, որ, որպես Հարավային Կովկասում անվտանգության եւ խաղաղության ջատագովի, ԵՄ քաղաքականությունը պետք է նպաստի տարածաշրջանում համաչափ զարգացմանը, հետեւաբար հավասարակշռության պահպանմանը: Մենք, անշուշտ, կողմ ենք, որպեսզի տարածաշրջանը ներգրավված լինի համաեվրոպական նշանակության նախագծերում, ինչն իր հերթին կամրապնդի Հարավային Կովկասի եւ ԵՄ-ի միջեւ առկա հարաբերությունները: Սակայն նման նախագծերի իրականացումը չպետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան որեւէ երկրի հայտնվել առավել նպաստավոր դիրքերում, մանավանդ, երբ այդ կապիտալը օգտագործվում է ի վնաս տարածաշրջանային անվտանգության: Կարծում եմ, ԵՄ-ն քաջ գիտակցում է տարածաշրջանում առկա փխրուն իրավիճակը: Չի կարելի թույլ տալ, որ Հարավային միջանցքը դառնա նոր պատերազմի սնուցման աղբյուր»:

Կարդալ ավելին...

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ` «ԿԵՆՍՈՒՆԱԿ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՎԵՐԱԾՆՆԴԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

07.10.2011, Իրավունք

Չթուլացող ուշադրությամբ կարդացի REGNUM լրատվական գործակալության հրապարակած «Մոդեստ Կոլերով. գոյություն ունի± արդյոք Հայաստանը Ռուսաստանի եւ ինքն իր համար» հոդվանոծը: Չեմ թաքցնում, հոդվածը բացառիկ հրատապ է իր ճշմարտացիությամբ, բայց միեւնույն ժամանակ` նաեւ կոշտությամբ, երբեմն էլ` գնահատականների անողոքությամբ: Հոդվածը կարդալիս նրա հեղինակին ակամա համեմատում ես պրոֆեսիոնալ վիրաբույժի հետ, որը ողջ-ողջ կտրում է, խիստ ցավ պատճառում, բայց որն իրեն շատ մոտ ու հարազատ մարդու տառապանքի միջով տեսնում է ինչպես իր տանջանքի, այնպես էլ հիվանդի տառապանքի գինը: Իսկ գինը լիակատար ապաքինումն է մահացու հիվանդությունից: Հեղինակի գրածից շատ բան ստիպում է լրջորեն մտածել:
«Պասիվ կերպով նահանջելով կենսականորեն կարեւոր դիրքերից, որոնց հետեւում անխուսափելի ազգային աղետն է, ռուսաստանյան արտաքին քաղաքականությունը, իհարկե, սահմանակից հետխորհրդային պետությունների համար, խիստ անհուսալի, ռիսկային գործընկեր է եւ հեշտ մրցակից: Բայց, Աստված վկա. նրա հետեւում աճել եւ կանգնած է անհողդողդ համազգային կոնսենսուսն այն բանում, ինչը համարվում է Ռուսաստանի շահեր, եւ թե ցանկացած ռուսական իշխանություն եռահարկ ինչ ուղղությամբ պետք է ուղարկի «Վաշինգտոնյան մարզկոմի «վերալիցքավորված ընկերներին»: Աշխարհամասային բեռան եւ Պատմական Ռուսաստանի կողքին Ռուսաստանում հասունացել (վերածնվել) է «կենսունակ ժողովրդի աշխարհաքաղաքականությունը»` կոնսենսուս, որն ավելի ուժեղ է բոլոր պատմականորեն ժամանակավոր ռեժիմներից»,- գրում է Մոդեստ Կոլերովը: Ավաղ, Հայաստանն այսօր ոչ մի կերպ չի կարող պարծենալ համազգային կոնսենսուսի վերածննդով: Թվում է, թե համայն աշխարհի տասը միլիոնանոց հայության համար նվիրական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման հարցը, այն էլ` հանրապետության առանձին քաղաքական ուժերի վարձու լինելու պատճառով, միջազգային իրավունքի տեսակետից անխոցելի սահմանում չի գտնում: Այսպես, Հայ ազգային կոնգրեսը (այսուհետ` ՀԱԿ)` Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի (այսուհետ` ԼՏՊ) գլխավորությամբ, խոսքով մարտնչելով Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համար, իր սպասյակների միջոցով կազմակերպել էր ստորագրահավաք` դատապարտելու համար Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանում: Ընդ որում` այն հանցագործությունների համար, որ նա կատարել է 2008թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո, երբ ս.թ. մարտի 1-ին իրավապահների հետ բախման ժամանակ զոհվեց Հայաստանի 10 քաղաքացի, այդ թվում` մեկ զինվորական: Ավելին, Հայաստանի Հանրապետությունը որակում է որպես ավազակապետություն, որն անլեգալ նախագահ ունի: Նման գնահատականների ծագումն ամենեւին էլ պատահական չէ: Հանձն չեմ առնի խոսել այն մասին, թե աշխարհագրորեն որտեղ են գտնվում ՀԱԿ տիկնիկավարները, բայց անվիճելի է, որ նրանք գործում են սահմանի այն կողմում: Ընդ որում` հարկ է նշել, որ այս ամբողջ իրարանցումը տեղի է ունենում հակառուսական քարոզչության, ԼՏՊ-ին ենթակա տպագիր եւ էլեկտրոնային ԶԼՄ-ներում ռուսատյաց տրամադրությունների սրման ֆոնին: Հ

Կարդալ ավելին...

ՄԵՅՄՈՒՆՆԵՐԻ ՆՅԱՐԴԵՐԸ ԿՐԿԻՆ ՏԵՂԻ ՏՎԵՑԻՆ

20.09.2011, Իրավունք

Առանձին բութ գրչակների թվում է, որ մամուլի էջերում ինչքան հաճախակի հանդես գան, այն էլ` վերամբարձ վերնագրեր ունեցող հոդվածներով, դրանք էլ որակեն որպես վերլուծական, այնքան ընթերցողների շրջանում հետաքրքրությունը կաճի: Ճիշտ այդ տրամաբանության մեջ է տեղավորվում հայաստանյան հայրենասիրական մամուլում քանիցս լրտեսության մեջ մեղադրվող Ռիչարդ Գիրագոսյանի գրչակ` ոմն արման ամատունին:

Խոսքն ամենեւին այն մասին չէ, որ այդ տարրը վերջերս աչքի է ընկնում իր անդաստիարակությամբ, իրեն իրավունք է վերապահում մարդկանց անվանարկել ու վիրավորել: Ոչ, քավ լիցի, հայհոյախոսողը, ի սկզբանե, դատապարտված է իր իսկ հայտնած հայհոյախոսությունը դարձնել սեփական ինքնակենսագրության առավել ընթեցելի էջեր: Խոսքն այն մասին է, որ օտարի կողմից ֆինանսավորվող ՙԺամանակ՚ թերթը հայտնվել է խուճապի մեջ: Մասնավորապես, ՀՀ նախագահի դեմ ուղղակի, ինչպես նաեւ` հմտորեն քողարկված հոդվածների տարափից հետո սեպտեմբերի 16-ի համարում տպագրում է ՙՍերժ Սարգսյանն իր պատվանդանն է աղտոտում՚ վերնագրով նյութ: Այստեղ, եկեք-տեսեք, որ արմանբաբաջանյանա-արամամատունիները մեկ էլ հանկարծ սկսեցին դարդ անել, եւ ինչ եք կարծում` ո±ւմ համար. հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի: Նրանց խիստ անհանգստացրել է, որ նախագահական առաջիկա ընտրություններին պարոն Սերժ Սարգսյանին պաշտպանելու են քաղաքական այն գործիչները, որոնք 2008թ. նախագահական ընտրություններին ծաղրածու արամ ամատունու կուռք` Լեւոն Տեր-Պետրոսյանին, ամենայն հիմնավորվածությամբ, մերկացրել էին: Ծաղրածու արման-արամները, ինչպեսեւ` իրենց հայտնի տերերը սարսափում են այդ հանգամանքից եւ, մեր մեջ ասած, ճիշտ էլ անում են: Հիշեցնենք, որ 2008թ. նախագահական ընտրություններին ՙԱզգային միաբանություն՚ կուսակցությունը եւ նրա առաջնորդ Արտաշես Գեղամյանը հրապարակավ պաշտպանել են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Դրանով վերստին հաստատելով, որ մեզ համար Հայոց պետականության անսասանությունը շատ ավելի վեր է քաղաքական կոնյունկտուրայից, անձնական փոխհարաբերություններից:

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր