ՄԵՅՄՈՒՆՆԵՐԻ ՆՅԱՐԴԵՐԸ ԿՐԿԻՆ ՏԵՂԻ ՏՎԵՑԻՆ

20.09.2011, Իրավունք

Առանձին բութ գրչակների թվում է, որ մամուլի էջերում ինչքան հաճախակի հանդես գան, այն էլ` վերամբարձ վերնագրեր ունեցող հոդվածներով, դրանք էլ որակեն որպես վերլուծական, այնքան ընթերցողների շրջանում հետաքրքրությունը կաճի: Ճիշտ այդ տրամաբանության մեջ է տեղավորվում հայաստանյան հայրենասիրական մամուլում քանիցս լրտեսության մեջ մեղադրվող Ռիչարդ Գիրագոսյանի գրչակ` ոմն արման ամատունին:

Խոսքն ամենեւին այն մասին չէ, որ այդ տարրը վերջերս աչքի է ընկնում իր անդաստիարակությամբ, իրեն իրավունք է վերապահում մարդկանց անվանարկել ու վիրավորել: Ոչ, քավ լիցի, հայհոյախոսողը, ի սկզբանե, դատապարտված է իր իսկ հայտնած հայհոյախոսությունը դարձնել սեփական ինքնակենսագրության առավել ընթեցելի էջեր: Խոսքն այն մասին է, որ օտարի կողմից ֆինանսավորվող ՙԺամանակ՚ թերթը հայտնվել է խուճապի մեջ: Մասնավորապես, ՀՀ նախագահի դեմ ուղղակի, ինչպես նաեւ` հմտորեն քողարկված հոդվածների տարափից հետո սեպտեմբերի 16-ի համարում տպագրում է ՙՍերժ Սարգսյանն իր պատվանդանն է աղտոտում՚ վերնագրով նյութ: Այստեղ, եկեք-տեսեք, որ արմանբաբաջանյանա-արամամատունիները մեկ էլ հանկարծ սկսեցին դարդ անել, եւ ինչ եք կարծում` ո±ւմ համար. հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի: Նրանց խիստ անհանգստացրել է, որ նախագահական առաջիկա ընտրություններին պարոն Սերժ Սարգսյանին պաշտպանելու են քաղաքական այն գործիչները, որոնք 2008թ. նախագահական ընտրություններին ծաղրածու արամ ամատունու կուռք` Լեւոն Տեր-Պետրոսյանին, ամենայն հիմնավորվածությամբ, մերկացրել էին: Ծաղրածու արման-արամները, ինչպեսեւ` իրենց հայտնի տերերը սարսափում են այդ հանգամանքից եւ, մեր մեջ ասած, ճիշտ էլ անում են: Հիշեցնենք, որ 2008թ. նախագահական ընտրություններին ՙԱզգային միաբանություն՚ կուսակցությունը եւ նրա առաջնորդ Արտաշես Գեղամյանը հրապարակավ պաշտպանել են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Դրանով վերստին հաստատելով, որ մեզ համար Հայոց պետականության անսասանությունը շատ ավելի վեր է քաղաքական կոնյունկտուրայից, անձնական փոխհարաբերություններից:

 

Հոդվածագիր ծաղրածուն, թերեւս, ճիշտ է մեկ հարցում. ԼՏՊ-ի հայտնությունը քաղաքական բեմահարթակում յուրահատուկ ճշմարտության պահ էր կուսակցությունների եւ քաղաքական գործիչների համար: Պետք էր որոշում կայացնել` արդյոք մենք ցանկանո±ւմ ենք վերադառնալ այդպես էլ չբացահայտված հիսունից ավելի քաղաքական սպանությունների (Համբարձում Ղանդիլյան, Մարիուս Յուզբաշյան, Համբարձում Գալստյան…) ժամանակաշրջան: Արդյոք ուզո±ւմ ենք, որ այն տարիների ոստիկանապետի օրինակով ձեռներեցներին կրկին ՙնալոգի կապեն՚, արդյոք ցանկանո±ւմ ենք հասնել այնպիսի վիճակի, երբ սովից փրկվելու մեկ ճանապարհ էին հուշում` հարեւաններից պարտք վերցնել: Արդյոք կարո±տ ենք մնացել ՀՀՇ-ական կամայականություններին եւ նրանց օրոք իրականացվող կադրային ՙպոլի փետի՚ քաղաքականությանը: Այս իրողությունների գիտակցումն էր, որ ՀԱԿ-ի առանցքային ուժը ներկայացնող ՀՀՇ-ն 1998 թվականից վերածվել էր ոչ միայն ավելորդության, այլեւ իսկական քաղաքական աղբի: Այդ ժամանակ մեր հասարակությունը հասկացել էր, որ ԼՏՊ-ին սատարող ապազգային ուժերը չեն կարող ոչ միայն տեղ ունենալ քաղաքական դաշտում, այլեւ մեր երկրում ընդհանրապես: Նրանք դա շատ լավ գիտակցեցին եւ ամենեւին պատահական չէր, որ շուրջ մեկ տասնամյակ այդպես էլ չհամարձակվեցին մասնակցել ոչ միայն խորհրդարանական, այլեւ նախագահական ընտրություններին: Եվ միայն 2007 թվականին` մտածելով, որ երեւի մեր բարեսիրտ ժողովրդի հիշողությունից ջնջվել է իրենց հանցագործությունների շղթան, նորից հանդգնեցին հրապարակ իջնել եւ մայրաքաղաք Երեւանում իրենց ձեռագրին ներհատուկ արյունոտ սպանդ սանձազերծել:

Կարելի էր ԼՏՊ-ական մղձավանջի տարիների արատների թվարկումը շարունակել ու շարունակել, սակայն, կարծում եմ, այսքանն էլ բավական է, որպեսզի պարզ դառնա, որ հրապարակելով այդ հոդվածը, տղերքը մատնում են, որ վառված ու հետն էլ վախեցած են: Չ±է որ նրանք անգամ իսկ խոշորացույցով չեն կարող գեթ մեկ օրինակ բերել Սերժ Սարգսյանին սատարող, դիցուք, ՙՍահմանադրական իրավունք միություն՚ կամ ՙԱզգային միաբանություն՚ կուսակցություններից, որտեղ նրանց գործողություններն ուղղված լինեին մեր երկրի, պետականության դեմ: Իսկ հանուն Հայաստանի Հանրապետության այդ կուսակցությունների կատարած գործերը բազում են: Հիմա էլ մենք շարունակելու ենք ծառայել մեր հայրենիքին. մեր պետականության ամրապնդման վեհ գաղափարին, ազգային միաբանության մեր առաքելությանը, որը համահունչ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրերին: Իսկ բաբաջանյան- ամատունիների անհանգստությունը հասկանալի է. չէ± որ նրանց գովերգած 5-րդ շարասյան պարագլխի հերթական տապալումից հետո իրենց տեսակին Եվրախորհրդի ոչ մի կոնվենցիա չի փրկի: Այո, դուք ձեր անզորությունից ու վերջնականապես խայտառակվելու հեռանկարից սարսափում եք եւ մեյմունություններ անելու հետ մեկտեղ` ընկել եք նյարդային ջղաձգումների մեջ:

Երկու խոսք էլ ուղղեմ ԼՏՊ-ին: Հանրահավաքներից մեկում, պարոն Տեր-Պետրոսյան, գովասանքի խոսքեր շռայլեցիք ծաղրածուի դեր ստանձնած արամ ամատունու հասցեին: Նա էլ, այդ գովեստից ոգեւորված, ուզում է վարձահատույց լինել, իրեն պատռում, կոտորում է` քեզ փառաբանելով: Հուշիր այդ անպատկառին, որ իր արտահայտություններում ուշադիր լինի, հասկացրու նրան, մենք հո ամեն լակոտի չենք թակելու, որ խելքի բերենք, մենք բացատրական աշխատանք ենք տանելու նրանց պապաների հետ: Ըստ որում` նրանց պապաներին արժանի մակարդակով:

 

ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՙԱզգային միաբանություն՚

կուսակցության փոխնախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր