"Արմենպրես" լրատվական գործակալություն

 

Էրդողանն Ալիևի առջև պատերազմ սկսելու կանաչ լույս է վառել. Արտաշես Գեղամյան

 

17:51, 7 Հուլիս, 2017, Արմենպրես

https://armenpress.am/arm/news/897927/artashes-gegamyan-erdogan-dal-alievu-zeleniyiy-svet-na-nachalo.html

11.07.2017, Իրավունք

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան (2016թ.) պատերազմից հետո անցած մեկ տարի երեք ամսվա ընթացքում բազմաթիվ ու բազմաբնույթ հոդվածներ, վերլուծություններ են գրվել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի զարգացման հնարավոր ուղիների, Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի նոր սրացման պարագայում տարածաշրջանային առաջատար խաղացողների, հատկապես Իրանի և Թուրքիայի դերի ու գործողությունների մասին: Շատ վերլուծաբաններ արդարացիորեն նշել են, որ ցանկացած ռազմական գործողություն ընդդեմ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անմիջականորեն ուղղված է Ռուսաստանի Դաշնության՝ Հայաստանի ռազմաքաղաքական մերձավոր դաշնակցի դեմ: Դատելով ըստ ամենայնի՝ նման տեսակետի կողմնակիցները, ինչպես ցույց է տալիս իրավիճակի զարգացման դինամիկան Հարավային Կովկասում, առավել մոտ էին ճշմարտությանը:

Կարդալ ավելին...

 ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ԱՇԽԱՐՀԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԱՄԱՐ

(Առաջին մաս)

16:47, 04.07.2017, Արմենպրես

https://armenpress.am/arm/news/897526/artashes-gexamyan-mezanic-yuraqanchyury-pataskhanatu.html

 

Նկարում (ձախից աջ)՝ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈւՄՎ) խորհրդական Կոստաս Միղդալիսը, Արտաշես Գեղամյանը, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի անդամ Ժորժիկ Աբրահամյանը, ՈւՄՎ գլխավոր քարտուղար Անդրեաս Միխայլիդասը, ՈւՄՎ նախագահ Սերգեյ Պոպովը, «Քաղաքական գործիչները և քաղաքականությունը հանուն միասնության» շարժման նախագահ Լետիցիա Թորեն, ՈւՄՎ խորհրդական Վալերի Ալեքսեևը։

 

2017թ. հունիսի 25-30-ը Հռոմում տեղի ունեցավ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (այսուհետ՝ ՈւՄՎ) գլխավոր խորհրդաժողովը։ Արդեն գրել եմ այս համաժողովի բացառիկ ներկայացուցչականության, ՈւՄՎ գլխավոր խորհրդաժողովում բարձրացված հարցերի խոր բովանդակության և արդիականության մասին։ Այժմ, համաժողովի ավարտից մեկ շաբաթ անց, միանգամայն նորովի եմ հասկանում հռետորների ելույթները, Տիեզերական պատրիարք, Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոսի, Մոսկվայի և Համայն Ռուսիո սրբազան Պատրիարք Կիրիլի, Ալեքսանդրիայի և համայն Աֆրիկայի Պատրիարք Թեոդորոս 2-րդի, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի ողջույնի ուղերձները։ Հատկապես հարկ է նշել Հռոմի Սրբազնագույն պապ Ֆրանցիսկոսի ողջույնի ուղերձը։ Այն համակված էր համաշխարհային Քրիստոնեության միավորման անայլընտրանքայնության և սուր պահանջվածության հանդեպ խոր հավատով։ Հռոմի պապն իր ուղերձում վստահություն հայտնեց, որ միայն միավորվելով կարելի կլինի վերացնել համաշխարհային ահաբեկչությունը, միայն համաշխարհային բոլոր կրոնների ներկայացուցիչների հետ սերտ համագործակցությամբ է կարելի հաղթել այդ մեծ չարիքը, որը սպառնում է ոչնչացնել մեր քաղաքակրթությունը։

Կարդալ ավելին...

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՐՈԽԱՆՈՎ, ՄԻ ՎԻՐԱՎՈՐԵՔ ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԻՆ

 

09:18, 27.06.2017, Արմենպրես

 

https://armenpress.am/arm/news/896489/artashes-gegamyan-aleksandr-prokhanov-ne-oskorblyaiyte-lva.html

  

 

Եվ այսպես, 2017թ. հունիսի 25-ին Հռոմում, Իտալիայի խորհրդարանի շենքում բացվեց Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (այսուհետ՝ ՈւՄՎ) 24-րդ գլխավոր խորհրդաժողովը։ Օրակարգի հիմնական հարցն է. «Գլոբալ ճգնաժամի քրիստոնեական չափումը և դրա հաղթահարման ուղիները»։ Չեմ թաքցնի, Գլխավոր խորհրդաժողովի աշխատանքի առաջին օրը, թվում է, հակասական զգացումներ առաջացրին իմ մեջ։ Մի կողմից՝ դա տագնապի և խոր մտահոգության զգացողություն էր աշխարհի ճակատագրի համար, որը ցնցվում է ահաբեկիչների՝ ցայժմ չտեսնված գրոհներով, մանավանդ Եվրոպայի երկրներում, Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի հայտարարած չդադարող պատերազմի համար։ Մյուս կողմից՝ դա հույսի զգացողությունն է՝ կապված քրիստոնյա խորհրդարանականների ընկալման հետ, որ խիստ անհրաժեշտ է միավորել ջանքերը տիեզերական այդ չարիքի դեմ պայքարում։

Կարդալ ավելին...

 Արտաշես Գեղամյան. Մտորումներ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի տեսլականի և նպատակների մասին

18:03, 21 Հունիս, 2017

http://amiab.am/hy/zlm/press/116-armenpress/1385-armenpress2106.html

23.06.2017, Հայոց աշխարհ

 

2017թ. հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սկսվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի տեսլականի և նպատակների մասին» (այսուհետ՝ Ծրագիր) հարցի քննարկումը: Չխորանալով ՀՀ ԱԺ նիստի առաջին օրը ծավալված քննարկման մանրամասների մեջ, որը, համոզված եմ, բավական լայնորեն կներկայացվի Հայաստանի բնակչությանը զանգվածային լրատվամիջոցներով, նշեմ միայն, ըստ իս, առաջիկա 5 տարիների համար ՀՀ կառավարության առաջադրած գլխավոր նպատակները: Դա, առաջին հերթին, զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովումն է` համախառն ներքին արդյունքի միջին հաշվով շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով (միջին տարեկան կտրվածքով); արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովումը՝ ապրանքների և ծառայությունների արտահանման տեսակարար կշռի մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի; աղքատության կրճատման ապահովումը՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով; զբաղվածության աճի և արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովումը՝ հաշվի առնելով կառուցվածքային գործազրկությունը և հայրենական ապրանքների մրցունակության նվազման ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի և միջին աշխատավարձի համամասնությունը:

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր