ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 30-ՐԴ ՆԻՍՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ
23:38, 28 Հոկտեմբեր, 2017
https://armenpress.am/arm/news/910564/artashes-gegamyan-razmiyshleniya-nakanune-30-go-zasedaniya-mezhparlamentskoiy.html
Եվ այսպես, 2017թ. նոյեմբերի 2-3-ին Երևանում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի (այսուհետ՝ ՄԽՀ- Ա.Գ.) 30-րդ նիստը։ ՄԽՀ նիստի գլխավոր թեման է լինելու՝ «Փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը տնտեսության բնագավառում՝ ի կատարումն Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի Ուղերձի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին Հայաստանի Հանրապետության նախագահ Ս.Ա. Սարգսյանի Ուղերձի»։ Թեմայի ընտրությունն, առաջին հերթին, պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի և Հայաստանի նախագահներն իրենց ուղերձներում (2016թ. դեկտեմբերի 1-ին և 2017թ. մայիսի 18-ին) որակապես նոր խնդիրներ առաջադրեցին, որոնք համահունչ են արդի մարտահրավերներին։ Ավելին, հայ-ռուսական համագործակցությանը նոր ազդակ հաղորդեց ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևի՝ ս.թ. հոկտեմբերի 24-ին կայացած պաշտոնական այցը ՀՀ, որի ընթացքում ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրվեցին համաձայնագրեր միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության, ռոումինգում միջազգային էլեկտրակապի ծառայության սակագների նվազեցման վերաբերյալ փոխըմբռնման, ինչպես նաև արտադրական անվտանգության կանոնակարգման ոլորտում համագործակցության մասին։
Կարդալ ավելին...
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՆՐԱՆՑ ՀԱՇՎԱՐԿԸ ՊԱՐԶ Է. ՍԿԶԲՈՒՄ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՀԵՏՈ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
20:57, 8 Հոկտեմբեր, 2017, Արմենպրես
10.10.2017, Հայոց աշխարհ
10.10.2017, Իրավունք
https://armenpress.am/ar/news/908202/artashes-geamyan-ikh-raschet-prost-%E2%80%93-snachala-destabilizirovat.html
Անցած շաբաթ աշխատանքն ավարտեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (ՀՀ ԱԺ) հերթական նիստը։ Չնայած օրակարգի ծանրաբեռնվածությանը, որում նշված էր 32 հարցի քննարկում, արդեն ուրբաթ օրը՝ ս.թ. հոկտեմբերի 6-ին, առավոտյան նիստի ժամանակ տեղի ունեցավ քվեարկություն մեկ օր առաջ քննարկված հարցերի շուրջ։ ՀՀ ԱԺ նիստի օրակարգը սպառվեց։ Սակայն բավական հատկանշական են անցած նիստի արդյունքների վերաբերյալ որոշ արձագանքները։ Այսպես, թերթերից մեկը, որը չի էլ թաքցնում, թե ում խոսափողն է հանդիսանում, շաբաթ օրվա համարի առաջին էջում տեղադրել էր առաջնորդող՝ «Հարված գլխով. ՀՀԿ-ի հասցրած վնասը «Ելքին» ինտրիգ պարունակող վերտառությամբ։ Ինչո՞վ է հատկանշական այս հոդվածը։ Հատկանշական է նրանով, որ դրանում անկեղծորեն խոստովանում են. «...«Ելքի» ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը, այսինքն՝ ԵԱՏՄ պլյուսներն ու մինուսները քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման առաջարկը, դրա վերաբերյալ քննարկումները չունեցան այնքան հանրային հնչեղություն, չունեցան այդպիսի արձագանք և չարժանացան այդպիսի ուշադրության, որքան այդ ամենի վերջում Արտաշես Գեղամյանի գրոհը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ և վերջինիս պատասխանը, իսկ հետո նաև տեղեկատվական հարթությունում ունեցած շարունակությունը»։ Այնուհետև հոդվածի հեղինակը խիստ տրտմած գրում է. «Այլ կերպ ասած՝ քաղաքական լուրջ նախաձեռնության հավակնություն ունեցող քայլն, ի վերջո, ավարտվեց հանրային մեծ թամաշայով»։ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու անկենդան գաղափարի նախաձեռնողները ինչպես Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի քննարկման, այնպես էլ ՀՀ ԱԺ լիագումար նիստում հատուկ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկման ընթացքում հիրավի համոզվեցին ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու իրենց իսկ առաջադրած փաստարկների բացարձակ անհիմն լինելու մեջ։ Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ իմ այս պնդումը մերկապարանոց է, լոկ մեկ հակափաստարկ նշեմ։
Կարդալ ավելին...
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԲՈՎԱՆԴԱԿ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏՔՆ Է
02.10.2017, Արմենպրես
03.10-04.10.2017, Հայոց աշխարհ
https://armenpress.am/arm/news/907367/artashes-gegamyan-armeniya-%E2%80%93-dostoyanie-vsego-armyanstva-i.html
Նկարում` ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահի 1-ին տեղակալ
Ն.Վ.Ֆյոդորովի ապարատի քարտուղարության ղեկավար Դենիս Տրեֆիլովը, ՌԴ
Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի Միջազգային հարաբերությունների կոմիտեի
նախագահ Կոնստանտին Կոսաչովը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես
Գեղամյանը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահի առաջին տեղակալ
Նիկոլայ Ֆյոդորովը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն
Ռուստամյանը, Վահե Էնֆիաջյանը, ՌԴ-ում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Վարդան
Տողանյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Բեքարյանը և Արտակ Զեյնալյանը:
Մոսկվա, 29 սեպտեմբերի, 2017 թ.
Եվ այսպես, ս.թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի (այսուհետ՝ ՀՀ ԱԺ Հանձնաժողով) քննարկմանը ներկայացվեցին Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» (այսուհետ՝ Պայմանագիր) հայտարարություն ընդունելու հարցերը։ Նշենք, որ երկրորդ հարցի քննարկումը հետաձգվեց՝ զեկուցողի չներկայանալու պատճառով։ Սակայն իրադարձությունների նման շրջադարձը չխանգարեց այդ օրինագծերը նախաձեռնողներին առաջին հարցի շուրջ բանավեճերի ընթացքում անդրադառնալ հօգուտ Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալը վկայող «անվիճելի փաստարկների» մի ամբողջ համախմբի։ Արդեն նման հարցերը Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու փաստն իսկ, մանավանդ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստի նախօրեին, որը տեղի է ունենալու ս.թ. հոկտեմբերի կեսին Երևանում, որոշակի խորհրդածությունների է մղում այն ֆոնին, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վերջերս տեղեկացրել էր, թե նախատեսում է մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։
Կարդալ ավելին...
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԻՄՔ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԱՆՁԱԶԵՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
11:10, 22 Սեպտեմբեր, 2017, Արմենպրեսս
https://armenpress.am/arm/news/906139/artashes-gegamyan-ilkham-aliev-gotovit-informa%C2%ADcionnuyu.html
2017թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայությունը նշեցին Հայաստանի Հանրապետության Անկախության 26-ամյակը։ Հատկանշական է, որ այս հիանալի տոնի նախօրեին տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք Համահայկական VI համաժողովի եզրափակիչ նիստը՝ «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» կարգախոսով։ Համաժողովն իր բովանդակալիությամբ, ձևաչափով և հնչեցված խնդիրներով, կարելի է ասել, աննախադեպ էր։ Նրա աշխատանքին մասնակցեց Սփյուռքի ավելի քան 1800 ներկայացուցիչ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Արգենտինայից, Կանադայից, Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Թուրքիայից և Վրաստանից։ Մենք դեռ պետք է ըմբռնենք ՀՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, մեր սփյուռքյան եղբայրների ու քույրերի ելույթների բովանդակությունը։ Սակայն անվիճելի է, որ բոլոր ելույթների գլխավոր «միտք բանի»-ն Հայաստանի տնտեսության զարգացման հարցերն էին, արտաքին քաղաքականության տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին դիմակայությունը՝ ուղղված Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը և հայության պահպանմանը։ Եվ ահա, բնույթով մարդասիրական այս միջոցառման ֆոնին Իսթ-Ռիվերի հեռավոր ափերից հնչեց ադրբեջանական սուլթանի՝ Իլհամ Ալիևի հերթական ռազմաշունչ խոսքը։ Ավաղ, չնայած իր անպատկառությանը, կեղծավորությանն ու սուտ պնդումներին, որոնք լիովին հիմք են տալիս անտեսելու սույն պասկվիլը, այնուամենայնիվ, չի կարելի անարձագանք թողնել նրա ելույթը, քանզի այն հնչեցվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի բարձր ամբիոնից։
Կարդալ ավելին...