"Արմենպրես" լրատվական գործակալություն

 

 Արտաշես Գեղամյան. ավելացնել օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը, այլ ոչ թե պետական պարտքը

11:17, 17 Սեպտեմբեր, 2017, Արմենպրես

19.09.2017, Իրավունք

19.09.2017, Հայոց աշխարհ

https://armenpress.am/arm/news/905591/artashes-gegamyan-narashchivat-obem-pryamiykh-inostranniykh-investiciiy.html

 

«Արմենպրես» ներկայացնում է ՀՀ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից  ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հոդվածը:

«Օրերս Հայաստանի Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության քննարկմանը ներկայացրեց հարկաբյուջետային կանոնների վերանայման և արդիականացման հարցը: Կարծում ենք՝ քննարկումը ճիշտ ժամանակին էր, և ահա թե ինչու:

Կարդալ ավելին...

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԱՆԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

08.09.2017, Արմենպրես

12.09.2017, Իրավունք

https://armenpress.am/arm/news/904651/artashes-gegamyan-bezalternativnost-strategicheskogo.html

Եվ այսպես, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ռուսաստանյան և հայկական կողմերը համաձայնեցրել են Հանձնաժողովի 30-րդ նիստի թեման. «Փոխշահավետ ինտեգրացիոն ծրագրերի զարգացումը տնտեսության ոլորտում՝ ի կատարումն Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին Ռուսաստանի նախագահ Վ.Վ. Պուտինի Ուղերձի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին Հայաստանի նախագահ Ս.Ա. Սարգսյանի Ուղերձի»։

Կարդալ ավելին...

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԻՆՉՈ՞Ւ Է ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿՈՎԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

16:50, 24 օգոստոս, Արմենպրես

https://armenpress.am/arm/news/902959/artashes%C2%A0gegamyan-pochemu-sergeiy-markov-izvrashchaet-sut-vneshneiy.htm

 

 

Եվ այսպես, 2017թ. օգոստոսի 23-ին Սոչիում տեղի ունեցան հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցություններ։ Ինչպես արդեն տեղեկացվել էր, ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկեցին հարցեր հայ-ռուսական հարաբերությունների և երկկողմ ու բազմակողմ ձևաչափով համագործակցության վերաբերյալ, քննարկեցին նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում զարգացող ինտեգրացիոն գործընթացները, մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ, այդ թվում և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով։ Ազդարարելով բանակցությունների սկիզբը՝ Ռուսաստանի և Հայաստանի նախագահները հանդես եկան փոխադարձ ողջույններով, որոնցում բավական հանգամանալիորեն արտացոլված են մեր երկրների միջև ռազմավարական դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակն ու առաջանցիկ զարգացումը։ Բայց այս հարցերին կանդրադառնանք ավելի ուշ, իսկ այժմ հակիրճ վերլուծենք, թե ինչն էր հատկանշական ԶԼՄ-ներում Ռուսաստանի և Հայաստանի գագաթաժողովի նախօրեին։

Կարդալ ավելին...

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԴԱՐԵՐԻ ՀԱՄԱՐ Է
(ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)

 

17:59, 10 Օգոստոս, 2017

https://armenpress.am/arm/news/901459/artashes-gegamyan-strategicheskiiy-soyuz-rossii-i-armenii-%E2%80%93.htm

 

Նկարներում՝ ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության գծով Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Նիկոլայ Ռիժկովը և Արտաշես Գեղամյանը (17.07.2017թ., Մոսկվա)

Ինչ դժվար է ապրել աշխարհում, երբ ոչ ոք Ռուսաստանի հետ չի մարտնչում։

Լորդ Փալմերսթոն, 1855-1865թթ. Անգլիայի վարչապետ

(ասվել է 1853-1856թթ. Ղրիմի պատերազմի նախօրեին)

 

2017 թվականի հուլիսը և օգոստոսը կհիշվեն ոչ միայն եվրոպական մայրցամաքում հաստատված անոմալ շոգով, երբ Եվրոպայի 11 երկրներում ջերմաստիճանը գերազանցում է Ցելսիուսի 40 աստիճանը, այլև ծայրահեղ սրված աշխարհաքաղաքական իրավիճակով։

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր