"Արմենպրես" լրատվական գործակալություն


 ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԼԻՆԵԼ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԱՌԱՎԵԼ ՊԱՀԱՆՋՎԱԾ ԵՍ

23:41, 2 Դեկտեմբեր, 2017, Արմենպրես

05,12,2017, Իրավունք


https://armenpress.am/arm/news/914676/artashes-gexamyan-linel-ayntex-ortex-aravel-pahanjvats.html

 

 

«Արմենպրես»-ը ներկայացնում Է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային Ժողովի միջև Համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Արտաշես Գեղամյանի հետ մեր թղթակցի հարցազրույցը:

Թղթակից – Պարոն Գեղամյան, Եվրամիություն–Հայաստան Համաձայնագրի ստորագրումից հետո մենք տեսանք, թե ինչ է կատարվում ռուսաստանյան հեռուստաեթերում, տեսնում ենք, թե ինչ հակահայկական մեկնաբանություններ էին հնչեցվում որոշ քաղաքագետների կողմից, նույնիսկ որակումներ եղան իբր ֆաշիզմի հետ համագործակցողներին մեծարելու կապակցությամբ: Դուք որպես հայ-ռուսական բարեկամության և համագործակցության ջատագով ինչպե՞ս եք գնահատում այդ առնվազն հանիրավի զուգահեռումները:

Կարդալ ավելին...

Արտաշես Գեղամյան. Հայաստանի միջոցով Եվրամիության հասցեագրած մեսիջը Ռուսաստանին

 

13:04, 1 Դեկտեմբեր, 2017, Արմենպրես

https://armenpress.am/arm/news/914527/messedzh-evrosoyuza-rossii-pri-uchastii-armenii.html

 

 «Արմենպրեսը»  ներկայացնում է ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» հարցի քննարկման ժամանակ Արտաշես Գեղամյանի ելույթի ամբողջական տեքստը:

Երբ ըստ իս, նման բախտորոշ հարց է քննարկվում, մենք անպայման պարտավոր ենք հաշիվ տալ մեզ, թե աշխարհաքաղաքական որպիսի զարգացումների պայմաններում է դա արծարծվում: «Աշխարհաքաղաքական զարգացումներ» ասելով` ես ի նկատի ունեմ վերջին ժամանակներս տեղ գտած մի շարք իրադարձություններ:

Իրադարձություն 1. Նոյեմբերի 11-ին Վիետնամում՝ Դանանգում ԱԽՏՀ-ի անդամ երկրների խորհրդաժողովի «դաշտում», Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեցին աննախադեպ մի հայտարարություն Սիրիայի հարցում համագործակցելու և Իսլամական պետությանը պարտության մատնելու կապակցությամբ: Դրանից 17 օր առաջ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանեց Սոչի:

Կարդալ ավելին...

Արտաշես Գեղամյան. Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և խոր գործընկերության համաձայնագրի ստորագրումը լավ օրինակ կդառնա Եվրասիական տնտեսական միության մյուս անդամների համար

 

14:41, 20 Նոյեմբերի, 2017, Արմենպրես

https://armenpress.am/arm/news/913037/artashes-geamyan-podpisanie-soglasheniya-o-vseobemlyushchem.html

24.11.2017, Իրավունք

 

Արմենպրես. Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ-ի հետ Հայաստանի Համապարփակ և խոր գործընկերության համաձայնագրի ստորագրումը լավ օրինակ կդառնա ԵԱՏՄ մյուս անդամների և հենց Եվրասիական տնտեսական միության համար։ Այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրված Արտաշես Գեղամյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին «ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանումը» երևանյան Մեդիաֆորումի ժամանակ։

Կարդալ ավելին...

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆ Է

14:40, 18 Նոյեմբերի, 2017, Արմենպրես

https://armenpress.am/arm/news/912934/artashes-gegamyan-evraziiyskiiy-ekonomicheskiiy-soyuz---garant.html

24.11.2017, Իրավունք

 

Նկարում՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Նիկոլայ Ռիժկովը և Արտաշես Գեղամյանը, ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակության անդամները, ՄԽՀ 30-րդ նիստի մասնակիցները, Երևան, 2 նոյեմբերի 2017թ.։

 

2017թ. նոյեմբերի 17-ին Երևանում Հայաստանի «Արմենպրես» լրատվական գործակալությունը և ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայկական մասնաճյուղը կազմակերպել էին Մեդիաֆորում՝ «ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանումը» թեմայով: Ուրախալի է նշել, որ մեդիաֆորումի աշխատանքին մասնակցեցին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի լրատվական գործակալությունների ղեկավարները: Մեդիաֆորումի շրջանակներում քննարկվեցին հրատապ հարցեր. «Ինտեգրացիոն գործընթացների տեղեկատվական ուղեկցումը» և «ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները. գնահատականներ, առկա իրավիճակ, հեռանկարներ»: Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ Արտաշես Գեղամյանը: «Արմենպրեսը» ընթերցողների դատին է ներկայացնում Արտաշես Գեղամյանի ելույթի ամբողջական տարբերակը:

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր