Գեղամյանը ՌԴ-ում Երևանից Նժդեհի արձանը հանելու քննարկումները այդ երկրի իշխանությունների դեմ ուղղված սադրանք է համարում
18:49, 29 Հունվար, 2018, Արմենպրես
https://armenpress.am/arm/news/920720/gexamyany-rd-um-erevanic-nzhdehi-ardzany-hanelu-qnnarkumnery.html
Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի հայաստանյան կողմի համանախագահ Արտաշես Գեղամյանը Երևանից Գարեգին Նժդեհի արձանը հանելու վերաբերյալ Ռուսաստանում մեկնարկած ստորագրահավաքը տարրական սադրանք է համարում, որը նախևառաջ ուղղված է Ռուսաստանի իշխանությունների դեմ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արտաշես Գեղամյանն ընդգծեց, որ ստորագրահավաքի նախաձեռնողները կամ բացարձակապես անտեղյակ են սեփական երկրի պատմությանը, կամ թշնամաբար են մոտենում Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցության էլ ավելի խորացմանը: «Այդ ամենը մի նպատակ է հետապնդում` Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանի և նրա ամենահավատարիմ և նվիրված դաշնակցի միջև սեպ խրեն, ապակայունացնեն իրավիճակը, որը, ինչ խոսք, կշեղի ռուս ընտրողների ուշադրությունը: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ դավադրության հեղինակներին, որովհետև իրենք ժամանակից շուտ իրենց քարտերը բացահայտել են, հնարավորություն են ընձեռել մեզ ազգովի համապատասխան հակահարված հասցնել նրանց հերթական սադրանքին. նրանց` շռայլորեն ֆինանսավորվող քարտը մարված է»,- ասաց Գեղամյանը:
Կարդալ ավելին...
Իմաստնության որոնումը հակադրությունների հարթման միջոցով և հավասարակշռությունը Հայաստանի բարգավաճման չափանիշներն են. Արտաշես Գեղամյան
13:20, 15 Հունվար, 2018, Արմենպրես
https://armenpress.am/arm/news/918936/imastnutyan-oronumy-hakadrutyunneri-hartman-mijocov.html
Նվիրվում է Խորհրդային Հայաստանի ականավոր կուսակցական, պետական գործիչ Մամիկոն Արտաշեսի Գեղամյանի ծննդյան (1918 թ. հունվարի 14) 100-ամյակին։
Նվիրվում է աշխարհահռչակ կինոռեժիսոր, Երևան քաղաքի Պատվավոր քաղաքացի Արտավազդ Աշոտի Փելեշյանի ծննդյան (1938 թ. փետրվարի 22) 80-ամյակին։
Նվիրվում է ականավոր գիտնական, խոշոր պետական և հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանի ծննդյան (1922 թ. մարտի 17) 96-ամյակին։
Նվիրվում է աշխարհահռչակ խմբավար, Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Հարությունի Չեքիջյանի ծննդյան (1928 թ. դեկտեմբերի 23) 90-ամյակին։
Եվ այսպես, 2018 թ. հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) Խորհրդի անդամները հրավիրվել էին ՀՀ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի նստավայր՝ խորհրդակցության, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի կառավարման խորհրդարանական ձևի անցման հետ կապված հարցեր։ Անկասկած, ՀՀ Նախագահի հետ հանդիպման օրակարգը խիստ արդիական էր։ Չէ՞ որ ՀՀ VI գումարման ԱԺ պատգամավորների վրա մեծ պատասխանատվություն է դրված ոչ միայն Հայաստանի կառավարման խորհրդարանական ձևի անցման որակյալ օրենսդրական ապահովման, այլև այդ անցման համար ժամանակի հրամայականներին ներդաշնակ համապատասխանության պատշաճ նախադրյալներ ստեղծելու առումով՝ արդի գլոբալ մարտահրավերների հաշվառմամբ։ Փոքր-ինչ հանգամանալի կանգ առնենք այս հարցի վրա։
Կարդալ ավելին...
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԱՅՐԻ՛Կ
(Մաս 1)
22:03, 17 դեկտեմբերի 2017, Արմենպրես
https://armenpress.am/arm/news/916449/artashes-gegamyan-s-dnem-rozhdeniya-otec-chast-1.html
2002թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ Սիլվա Կապուտիկյանը, Արմեն Գալոյանը, Գալուստ Գալոյանը, Սերգեյ Համբարձումյանը, Էմիլ Գաբրիելյանը և Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ Սլավիկ Պարոնյանը (2013-ից՝ ՀՀ ժողովրդական նկարիչ) միջնորդությամբ դիմեցին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին և Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին՝ Մաշտոցի պողոտայի 39/12 շենքի պատին հայտնի կուսակցական, պետական գործիչ Մամիկոն Արտաշեսի Գեղամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ փակցնելու մասին։ Հաշվի առնելով Երևան քաղաքի Խորհրդի 23.09.2002թ. N 13/1 որոշումը՝ 2002թ. սեպտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն ընդունեց N 1655 Ա՝ «Մամիկոն Գեղամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման թույլտվության մասին» որոշումը, որում ասվում է. «թույլատրել կուսակցական, պետական գործիչ Մամիկոն Արտաշեսի Գեղամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրումը Մաշտոցի պողոտայի հ. 39/12 շենքի պատին»։ Գրանիտե հուշատախտակին գրված է. «Այս տանը 1947-2002թթ. ապրել է հայտնի պետական և կուսակցական գործիչ Մամիկոն Արտաշեսի Գեղամյանը»։
Մամիկոն Գեղամյանի ծննդյան 100-ամյակի նախօրեին «Իրավունքը» հրապարակում է նրա որդու՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանի առանձին հուշերն իր հոր մասին։
Նախաբանի փոխարեն
Նախ մի քանի խոսք Գեղամյանների տոհմի մասին: Վստահություն ներշնչող պատմական արխիվները վկայում են. «Գեղամյաններ. ազնվականական տոհմ XVIII – XIX դարերում, Երևանի խանությունում: Նրանց կառավարման ներքո են գտնվել Կոտայքի և Գեղամա գավառների մի շարք գյուղեր: Ունեցել են հայկական հետևակային գնդի հրամանատար-հազարապետի կարգավիճակ: Մասնակցել են ազգային-ազատագրական շարժումների: 1780 թվականին Արարատյան դաշտավայրի հայ բնակիչների անունից նրանք դիմել են ռուսական կառավարությանը խանական լծից իրենց ազատագրելու խնդրանքով: 1804 թվականին, ռուսական զորքի մի ձախողված արշավանքից հետո, Հովհաննես և Բարսեղ Գեղամյաններն (Ա. Գեղամյանի նախնիները հայրական կողմից) իրենց հպատակների հետ վերաբնակվել են Ջավախքում, ստացել ռուս ազնվականների կոչում: Մի քանի տարի անց բոլորը հիմնականում վերադարձել են Հայաստան և` նույն նախկին դիրքով… Մի մասն էլ տեղափոխվել է Վրաստան, հաստատվել Ախլցխայում և ստացել ռուս ազնվականի կոչում»…
Կարդալ ավելին...ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԱՅՐԻ՛Կ
(Մաս 2)
22:43, 17 դեկտեմբերի 2017, Արմենպրես
https://armenpress.am/arm/news/916450/artashes-gegamyan-s-dnem-rozhdeniya-otec-chast-2.html
Հիանալի է, չէ՞, երբ գործընկերոջդ խիզախ արարքը չի մոռացվում։ 1961թ. օգոստոսի 22-ին Մամիկոն Արտաշեսի Գեղամյանը Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի Բյուրոյի երաշխավորությամբ ընտրվում է Հայաստանի Կոմկուսի Ապարանի շրջկոմի առաջին քարտուղար։ Չեմ պատմի այն տարիների աշխատանքային ծանր առօրյայի մասին, որպեսզի չձանձրացնեմ ընթերցողներին։ Այլ կպատմեմ լոկ որոշ հետաքրքրական պատմություններ։ Եվ այսպես, 1965թ. մարտին սկսվեց լիամասշտաբ պատերազմը Վիետնամում։ Խորհրդային Միությունում ամենուրեք վիետնամցի ժողովրդի հետ համերաշխության հանրահավաքներ էին անցկացվում։ Բնականաբար, Հայկական ԽՍՀ աշխատավորները նույնպես անմասն չմնացին և իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընդդեմ ագրեսորի (ԱՄՆ-ի) ու իրենց համերաշխությունը հայտնեցին Վիետնամի ժողովրդին։ Կուսակցության Ապարանի շրջկոմի առաջին քարտուղար Մամիկոն Գեղամյանի աշխատասենյակում առավոտ կանուխ հեռախոսազանգ է ստացվում ՀԿԿ Կենտկոմի ապարատից՝ Ապարանի շրջկենտրոնում և գյուղերում եղբայրական վիետնամական ժողովրդի հետ համերաշխության հանրահավաք կազմակերպելու համառ խնդրանքով։ Գարնանային դաշտային աշխատանքների եռուն ժամանակն էր, և ուրիշ էլ ով, եթե ոչ շրջկոմի առաջին քարտուղարը բոլորից լավ կիմանար, որ յուրաքանչյուր կորսված օր կարող է թանկ նստել գյուղացիների վրա, ու ոչ մի կերպ չպետք է նրանց այդ օրերին կտրել ախատանքից։
Կարդալ ավելին...