Արտաշես Գեղամյանը տհաճ անակնկալներ է խոստանում «Ելք»-ին
09.01.2018, Panorama.am
Եթե ԱԺ պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև վիճաբանության հայտնի միջադեպը քննելու վերաբերյալ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի, ապա Արտաշես Գեղամյանը խոստանում է՝ նախաձեռնող կողմը, այս դեպքում՝ «Ելք»-ը, տհաճ անակնկալների կհանդիպի: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ինքը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը։
Կարդալ ավելին...Համոզված եմ՝ Վիկտոր Երվանդիչի գիտելիքները ի նպաստ կլինեն Հայաստանին. Գեղամյան
11.10.2016, Panorama.am
«Վիկտոր Դալլաքյանը հայրենասեր քաղաքական գործիչ է, և մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ նրա կարողություններն ուղղված լինեն կոնստրուկտիվ դաշտ, որովհետև նա մեր երկրի համար դեռ անելիքներ ունի», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ծրագրերի մասին Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը, ասաց ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
Դիտարկմանը, թե Դալլաքյանը կարծես հակված չէր և ամենևին էլ կառուցողական տրամադրված չէր՝ քննադատելով նախագահին ու նաև նորաստեղծ կուսակցությանը, Գեղամյանը արձագանքեց.
Կարդալ ավելին...Մոսկվայի պայմանագիրը չեղարկելու նախաձեռնության ընթացքը կախված է ՌԴ-ԱՄՆ, ՌԴ-ԵՄ հարաբերություններից. Գեղամյան
11.02.2016, Panorama.am
«Մոսկվայի պայմանագիրը չեղյալ համարելու ՌԴ պետդումայի պատգամավորների նախաձեռնության հետագա ընթացքը կախված է նրանից, թե ինչ զարգացում կունենան ՌԴ-ԱՄՆ, ՌԴ-ԵՄ հարաբերությունները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
«Ես չհիշատակեցի Թուրքիային, քանի որ այդ երկիրն ուզում է Ռուսաստանի հետ հակամարտության մեջ ներքաշել ՆԱՏՕ-ին, բայց, կարծես թե, Թուրքիայի այդ դիրքորոշումը միարժեքորեն չի ընկալվում»,- նշեց նա:
Կյանքից հեռացել է Սարգիս Մուրադխանյանը
19.11.2015, Panorama.am
Այսօր 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Մուրադխանյանը: Այս մասին հայտնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՞
Սարգիս Մուրադխանյանը ծնվել է 1948 թվականի հունվարի 20-ին: 1971-75 թթ-ին սովորել է Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական ֆակուլտետում, 1984-88 թթ-ին` ԽՄԿԿ ԿԿ առընթեր Բաքվի բարձրագույն կուսակցական դպրոցում (հեռակա):
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1966 թվականից՝ սկզբում աշխատելով Երեւանի ֆրեզերային հաստոցների գործարանում, այնուհետեւ նաեւ էլեկտրալամպերի գործարանում:
1967-69 թթ-ին ծառայել է Խորհրդային բանակում:
Կարդալ ավելին...