06.10.2014, Panorama.am
Չափազանց կարևոր է, որ միջազգային հանրությունը դատապարտի մարդկության դեմ ցանկացած բարբարոսական արարք, առավել ևս` ցեղասպանություն: Ժնևում կայացած ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանի իր ելույթում այս մասին նշել է ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:
«Մարտի 24-ին Հաագայում կայացած միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակում իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորը անհանգստություն հայտնեց Սիրիայում `Քեսաբում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ: Մենք բոլորս հիշում ենք Քեսաբի պատմությունը, որը, ցավոք սրտի, լի է հայերի տեղահանության ահասարսուռ իրողություններով:
Այստեղ բնակվող հայությանը դեմ առաջին հարվածը իրագործվեց 1909 թ, երբ թուրքական ջոկատների ներխուժման պատճառով հայությունը ստիպված եղավ ապաստանել Գարատուրանի լեռներում և ծովեզերքում:
Քեսաբը հրկիզելուց հետո թուրքերն ուղղվեցին դեպի Գարատուրան, այրեցին ու կողոպտեցին վերին թաղի տները։ Հայությանը հաջողվեց փրկվել ֆրանսիական փոխադրանավի շնորհիվ: Օգտվելով առիթից, հերթական անգամ ցանկանում են շնորհակալություն հայտնել այս մեծ երկրին` Ֆրանսիային, որն մեկ անգամ չէ, որ փրկել է հայությանը Օսմանյան Կայսությունում Ցեղասպանության ժամանակ: Հղում կատարելով պատմական իրողություններին` ՀՀ նախագահը հիշատակեց 1915 թ., երբ սպանվեցին շուրջ 1,5 մլն. հայեր, իսկ հրաշքով փրկվածները ապաստան գտան մեծամասմբ մահմեդականներով բնակեցված երկրում, որոնց հետ արդեն շուրջ մեկ դար ապրում են խաղաղության և համերաշխության պայմաններում»,- նշել է Արտաշես Գեղամյանը` հավելելով որ պատմությանը ընթացքը ցույց է տալիս, որ այս տարածաշրջանում կրոնական բաժանումը չի կարող պատերազմի պատճառ դառնալ:
Կարդալ ավելին...Ա.Գեղամյանի նամակը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին
06.08.2014, panorama.am
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը` Ռիչարդ Սոլաշի «OSCE PA South Caucasus Representative urges fresh commitment from all sides to Nagorno-Karabakh resolution»-ին ի պատասխան նամակ է հղել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվային և վեհաժողովի՝ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ պարոն Ժոաո Սոարեշին:
Նամակում մասնավորապես ասված է. «Սրտանց երախատապարտ եմ այն տագնապի և խոր մտահոգության համար, որ ցուցաբերել եք ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրահրվող և չթուլացող ռազմական լարվածության առիթով։
Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հայկական ուժերի դիրքերը ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը, ինչպես նաև չեն դադարեցնում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի գնդակոծությունը։ Հայկական զինված ուժերի պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը, անհամեմատ ավելի մեծ մարդկային կորուստներ կրելով, հետ է շպրտվել (ցավոք, վերջին օրերին կորուստներ է կրել նաև հայկական կողմը)։
Ա. Գեղամյան. Այսօր ԼՂՀ-ն կայացած, ժողովրդավարական, ինքնիշխան պետություն է
30.06.2014, Panorama.am
«Տպավորություն կա, որ Հելսինկյան եզրափակիչ ակտը կազմված է ոչ թե 10 սկզբունքներից, որոնց կիրառումը պետք է լինի միաժամանակյա և որոնք ունեն հավասար իմպերատիվ իրավաբանական ուժ, այլ կազմված է սոսկ մեկ սկզբունքից՝ տարածքային ամբողջականության սկզբունքից: Իսկ որտե՞ղ է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»,- այս մասին Բաքվում հունիսի 28-ին մեկնարկած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
Նշենք, որ նստաշրջանի ընթացքում ԵԱՀԿ ԽՎ-ում Միացյալ նահանգների պատվիրակության կողմից առաջարկվել է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ բանաձև, որով կառույցը պետք է դատապարտի Ռուսաստանին Ղրիմի միանալը և պաշտպանի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ Բաքուն կմիանա բանաձևին, եթե Վաշինգտոնը այնտեղ ներառի նաև ԼՂ խնդրի վերաբերյալ ադրբեջանամետ մոտեցումները:
Հայկական պատվիրակության ղեկավար Ա. Գեղամյանը պատասխանել է այդ ելույթներին և ընդգծել, որ ռուսական կողմը կոչ է անում հանել բանաձևի քննարկումը, քանի որ նրանում բացակայում է ՄԱԿ-ի Կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված կարևորագույն սկզբունքներից մեկը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Նա կոչ է արել նման բանաձևի ընդունմամբ չվնասել ուկրաինական ճգնաժամի շուրջ ընթացող բանակցային գործընթացին:
Կարդալ ավելին...Հայաստանը գրեթե ամեն շաբաթ ենթարկվում է ահաբեկչական հարձակումների. Գեղամյանը` ԵԱՀԿ-ում
«Արդեն 21 տարի է Հայաստանը գրեթե ամեն շաբաթ ենթարկվում է ահաբեկչական հարձակումների: Վերջին հարձակումը իրականացվեց բառացիորեն երեկ, երբ ադրբեջանակասն դիպուկահարի կրակոցի հետևանքով ծանր վիրավորվեց Տավուշի մարզի բնակիչ Հայկ Քոսակյանը»,- հոկտեմբերի 13-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթի ժամանակ, անդրադառնալով միջազգային ահաբեկչության դեմ պայքարի խնդրին, նշել է ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը:
Արտաշես Գեղամյանի խոսքերով` միջազգային տեռորիզմին անհրաժեշտ է դիմակայել համատեղ ջանքերով:
«Ցավոք սրտի, այդ վտանգը Հայաստան իր վրա զգացել է դեռևս 1992 թ., երբ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի դեմ պատերազմում էին նաև հայտնի ահաբեկիչ Ամիր իբն ալ Հատաբի կողմից ղեկավարվող ահաբեկչական խմբավորումները: Վերջինս միարժամանակ հանդես էր գալիս որպես միջազգային իսլամական խաղաղարար բրիգադի ղեկավար: Ցավոք սրտի` ահաբեկչական հարձակումերի ենթարկվում են նաև Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Եգիպտոսում բնակվող հայերը»,- ասաց Արտաշես Գեղամյանը:
Կարդալ ավելին...