Ա. Գեղամյան. Գողերն ու ավազակները Լևոնի շրջապատում են, ովքեր սովետական միության 70 տարվա սարքածը 7 տարում «փոզ-միշ» արեցին
12.04.2012, Panorama.am
«Որքանով, որ ես գիտեմ, ՀՀԿ համամասնական ցուցակում Տեր-Պետրոսյանի բարեկամներից, ազգականներից չկան: Այնպես որ դժվարանում եմ ասել, եթե նրա բարեկամներից չկան, ապա էլ ով կարող է գող ու ավազակ լինի»,- մեկնաբանելով ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը Եղվարդում ունեցած իր նախընտրական ելույթում հայտարարել է. «Ես անձամբ համաձայն կլինեմ, թող երկիրը ղեկավարեն դաշնակցականները, կոմունիստները, քանի որ նրանք քաղաքական կուսակցություններ են, բայց ոչ գողերն ու ավազակները, ինչպիսին ՀՀԿ-ն է»:
«Գողերն ու ավազակները Լևոնի շրջապատում են, ովքեր սովետական միության 70 տարվա սարքածը 7 տարում «փոզ-միշ» արեցին, թալանի ենթարկեցին»,- հավելեց նա:
Գեղամյանը՝ ՀՀՇ-ի մասին. Ինչի դրանք դեռ կան
12.04.2012, Panorama.am
«Արամ Մանուկյանն ո՞վ է, խոսքն Առաջին հանրապետության ականավոր պետական գործիչ Արա՞մ Մանուկյանի մասին է, ո՞ւմ մասին է խոսքը»,- մեկնաբանելով ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, թե՝ «Մարդ ավելի լավ է սպանվի, իրան խփի, քան գնա քվեարկի Արտաշես Գեղամյանի օգտին»՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:
Panorama.am-ի հստակեցմանը, թե՝ խոսքը ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի մասին է, վերջինս ասաց. «Ես նման կուսակցություն չեմ ճանաչում… ինչի դրանք դեռ կան: Ես որ դրանց չեմ ճանաչում, ո՞նց մեկնաբանեմ»: