"Panorama.am" լրատվական պորտալ

 Խաղաղության բանալին տրամադրել են մեր մեծ առաջնորդները. Արտաշես Գեղամյան

21.02.2015, Panorama.am

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանում ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը ելույթ է ունեցել` նվիրված Ուկրաինայում ստեղծված իրավիճակին: Պատգամավորը մասնավորապես ասել է. «Բառացիորեն մի քանի ժամ առաջ ԵԱՀԿ ԽՎ հարգարժան նախագահող Ռանկո Կրիվոկապիչը շատ հետաքրքիր, խորը հայտարարություն արեց, պատմեց հարգարժան Իվիցա Դաչիչի հետ իր փոխհարաբերությունների մասին: Մեկ տասնամյակ առաջ նրանք բարիկադի տարբեր կողմերում էին: Այդ ժամանակվանից չափազանց շատ արյուն է հոսել` հարյուր հազար մարդու, այդ թվում` 10 հազար երեխայի:Այսօր նրանք համագործակցում են, ունեն նորմալ գործընկերային հարաբերություններ: Այս ամենի իմաստը և էությունն այն է, որ եթե վաղ թե ուշ' խաղաղությանն այլընտրանք չկա: Կարելի է գալ ընդհանուր հայտարարի, պետք է հենց հիմա կանխարգելել պատերազմը»:

Կարդալ ավելին...

 Ա.Գեղամյան. Երկիրը ներսից խարխլելը դավաճանական դրսևորում է

13.02.2015, Panorama.am

«Աշխարհաքաղաքական այն վիճակում, որ այսօր կա, թուրք-ադրբեջանական այն ցինիկ վերաբերմունքը. որ դրսևորում են Ցեղասպանության 100-ամյա տարելիցի բնութագրման պարագայում ներսից երկիրը խարխլելը ազգային անվտանգությանը լրջագույն հարված հասցնել է և, եթե կուզեք, դավաճանական դրսևորում է: Հենց դրա մասին էր ՀՀ նախագահի խոսքը, ինչը բնականաբար իմ կողմից միարժեքորեն պաշտպանվում է»,-ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:

Պատգամավորի խոսքով` դեռ սրանից ամիսներ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամանակ շատ սուր քննադատությամբ է ինքը հանդես եկել, որը եթե այդ ժամանակ համարժեք անդրադարձ գտներ, ապա այս աստիճան չէր զարգանա, և որ հանրապետության նախագահը ինքը արդեն հարկադրված չէր լինի իրերը կոչել իրենց իսկական անունով:

Գեղամյանը հույս հայտնեց, որ «պետք է ճիշտ հետևություններ անել այս ամենից» իսկ այդ «ճիշտ հետևությունները» խորհւրդ տվեց գտնել նախագահի ելույթում:

Կարդալ ավելին...

 Արտաշես Գեղամյանը, հնարավոր է, ԱԱԽ քարտուղար նշանակվի.  «ՀԺ»

13.01.2015, Panorama.am, News.am

ԱԺ ՀՀԿ խմբակցությունում առաջիկայում, կարծես թե, պատգամավորի թափուր տեղ է առաջանալու: Խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում, ըստ էության, չի հերքել հավանականությունը, որ նշանակվելու է Անվտանգության խորհրդի քարտուղար:

Թերթի թղթակցի հարցին խոսակցություններ կան, որ դուք եք նշանակվելու անվտանգության խորհրդի քարտուղար, ճի՞շտ է, Գեղամյանը պատասխանել է. «Թող խոսեն, ո՞ւմ ենք խանգարում կամ վնասում»:

Թերթի ճշտող հարցին փաստորեն ոչ հերքում եք, ոչ հաստատում, նա պատասխանել է. «Ոչ հերքելու, ոչ հաստատելու բան եք ասում: Որը բարին է, թող այն էլ կատարվի: Որոշակի կոնկրետ առաջարկ չի եղել»:

Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Արտաշես Գեղամյանի նոր գրքի շնորհանդեսին

10.12.2014, Panorama.am

«Իմ մտորումները աշխարհաքաղաքական խնդիրների և Հայաստանի ապագայի վերաբերյալ ներկայացված են իմ այս գրքում: Հայաստանը չպետք է հայտնվի գերտերությունների բախման կիզակետում և ես փորձել եմ դրա մասին բարձրաձայնել»,-այսօր իր նոր «Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների ճակատագիրը նույնն է. Հաղթել՝ սանձելով պատերազմը» գրքի շնորհանդեսի ժամանակ  ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը:

Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսին ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի դեսպանները, այլ հյուրեր:

Ա.Գեղամյանը նշեց, որ Հայաստանի նախագահի վարած արտաքին քաղաքականությունը թույլ է տվել անդամակցել ԵՏՄ-ին, իսկ ԵՄ-ի մի շարք կարևոր երկրներ հայտարարում են, որ Հայաստանը պետք է շարունակի իր երկխոսությունը ԵՄ-ի հետ:

«Գրքում հատուկ տեղ եմ հատկացրել հայ-իրանական բարեկամական հարաբերություններին: Երբ փորձում են տարածաշրջանային տարբեր պատերազմներին տալ կրոնական երանգ, մենք կարողանում ենք ԵԽԽՎ-ի բարձր ամբիոնից հայտարարել, որ Հայաստանը իր արտաքին քաղաքականությամբ ցույց է տալիս, թե ինչպես պետք է բարիդրացիական հարաբերություններ ունենալ Իրանի և արաբական մի շարք երկրների հետ»,-նշեց Ա.Գեղամյանը:

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր