ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆ ԼԻՍԱԲՈՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԼԱԴԻՎՈՍՏՈԿ
13.03.2012, Իրավունք
ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Վերջերս` փետրվարի 26-ին, Ստամբուլում եւ թուրքական մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցան իշխանությունների կողմից արտոնված հանրահավաքներ` կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի մերձակա Խոջալու ավանի իրադարձությունների 20-ամյակի հետ: Ընդ որում` մասնավորապես Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ադրբեջանցիների կազմակերպած հակահայկական ակցիաներին մասնակցում էին Թուրքիայի առաջատար մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ այդ երկրի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը եւ Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն: Ցույցերի մասնակիցները տանում էին պաստառներ նողկալի մակագրություններով. «Դուք` բոլոր հայերդ, դուք բոլորդ տականքներ եք», «Այսօր Թաքսիմը, վաղը` Երեւանը. մենք հանկարծ կհայտնվենք ձեզ մոտ, գիշերով», «Դուք` բոլոր հայերդ, վիժման զոհեր եք», «Մուբարիզ, մենք բոլորս կշարունակենք քո արդար գործը» (խոսքը երեք քնած հայի սպանող Մուբարիզ Ահմեդովի մասին է), «Օգյուն, դու մեր Գորշ գայլն ես» (սա արդեն Հրանտ Դինքին սպանող Օգյուն Սամասթի մասին է):
Եվրամիությունը, դեպի ուր, ի դեպ, վաղուց ձգտում է Թուրքիան, մտահոգություն է արտահայտել հակահայկական հանրահավաքների առիթով: Եվրահանձնաժողովն Անկարային հիշեցրել է, որ վերջինը ցայսօր օրենք չի ընդունել կրոնական փոքրամասնությունների հանդեպ էթիկայի վերաբերյալ: «Նոր օրենսդրության անհրաժեշտություն կա, որը թույլ կտար արդյունավետորեն հետապնդել ատելության հրահրման դեպքերը»,- ասվում է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական հայտարարությունում: Ինչպես եւ պետք էր սպասել, թուրքական իշխանությունները բավական ինքնատիպ կերպով արձագանքեցին այդ նացիստական, մարդատյաց ակցիաներին: Այսպես, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հրապարակավ արտահայտվեց այն մասին, թե Խոջալուի հիշատակին նվիրված ակցիաների կազմակերպումը բնական եւ անհրաժեշտ երեւույթ է. «Մեր ադրբեջանցի եղբայրների ցավը կիսելը մեր պարտքն է, բայց նման կարգախոսները, ովքեր էլ որ դրանք հնչեցնեն, անընդունելի են»,- ասել է դիվանագետը, դրա հետ մեկտեղ չհիշատակելով, որ նացիստական այդ գինարբուքը Թաքսիմի հրապարակում տեղի էր ունենում ներքին գործերի նախարարի եւ Ստամբուլի նահանգապետի մասնակցությամբ: Խոր ափսոսանք է առաջացնում այն, որ փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ադրբեջանցիների կազմակերպած հակահայկական ֆաշիստական այդ ակցիային մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի նախկին օգնական, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, մինչեւ վերջերս Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ նրա անունն ադրբեջանական լրատվամիջոցները հիշատակում են նացիստական այս խրախճանքի գլխավոր կազմակերպիչների եւ ֆինանսիստների հետ նույն շարքում:
Ընթերցողներին հիշեցնենք, որ 1992թ. փետրվարի 25-26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության զորքերը կազմակերպեցին ռազմական գործողություն` Խոջալու բնակավայրի մերձակայքում գտնվող, ԼՂՀ-ում միակ օդանավակայանն ապաշրջափակելու եւ հենց Խոջալուում գտնվող հակառակորդի կրակակետերը վնասազերծելու նպատակով, որոնք «Գրադ» կայանքներից գնդակոծում էին իրենց հասանելիության գոտում գտնվող կենդանի ամեն ինչ: ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի` Խոջալուն գրոհող ստորաբաժանումները բնակավայրի խաղաղ բնակիչներին մարտական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու միջանցք տրամադրեցին, ինչի մասին ադրբեջանական կողմին նախապես զգուշացվել էր: Բայց Ադրբեջանի իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին խաղաղ բնակչությանը մարտական գործողությունների գոտուց դուրս բերելու համար: Ավելին, խաղաղ բնակիչների շարասյունը գնդակահարվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում: Այդ ողբերգական իրադարձությունների թեժ հետքերով 1992թ. ապրիլի 2-ին «Նեզավիսիմայա գազետա»-ում Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը հարցազրույց տվեց չեխ լրագրողուհի Դանա Մազալովային, որից հետո նա դարձավ հալածանքների զոհ իր երկրում` Ադրբեջանում: Պատճառն Ադրբեջանի առաջին նախագահի ավելորդ անկեղծությունն էր, որը հետագայում նրան իմփիչմենթ արժեցավ: Որոշ մեջբերումներ ներկայացնենք Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի` չեխ լրագրողուհի Դանա Մազալովային տված հարցազրույցից («ՆԳ», 2.04.92): Թղթակցուհու «ի՞նչ եք մտածում Խոջալուի իրադարձությունների մասին, որոնցից հետո դուք պաշտոնաթող եղաք: Խոջալվեցիների դիակները գտնվել են Աղդամից ոչ հեռու: Ինչ-որ մեկը սկզբում ոտքերին է կրակել, որպեսզի չկարողանան հեռանալ: Հետո խփել է կացնով, փետրվարի 29-ին իմ գործընկերները նկարահանել են նրանց: Նոր նկարահանումների ժամանակ, մարտի 2-ին, այդ նույն դիակները գանգամաշկ են արվել: Ինչ-որ տարօրինակ խաղ է...» հարցին Այազ Մութալիբովը պատասխանել է այսպես. «Ինչպես ասում են այն նույն խոջալվեցիները, որոնք փրկվել են, այդ ամենը կազմակերպվել է, որպեսզի առիթ լինի իմ հրաժարականի համար... Կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկը շահագրգռված էր, որ հետո ցուցադրեր այդ կադրերը Գերագույն խորհրդի նստաշրջանում եւ ամեն ինչ կենտրոնացներ իմ անձի վրա: Եթե հայտարարում եմ, թե դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, կարող են ասել, թե ես նրանց զրպարտում եմ: Բայց դատողությունների ընդհանուր ֆոնն այնպիսին էր, որ այն միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, թողել էին: Այդ դեպքում, ինչո՞ւ պետք է նրանք կրակեին: Մանավանդ Աղդամին մոտ տարածքում, որտեղ այն ժամանակ արդեն բավականաչափ ուժեր կային, որպեսզի դուրս գային եւ օգնեին մարդկանց կամ էլ պարզապես պայմանավորվեին, որ խաղաղ բնակիչները հեռանան: Նման պրակտիկա միշտ է եղել»:
«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» ԴԵՌ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԷՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ. «ՍԱՏԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ»
23.12.2012, Իրավունք
«Իրավունքի» նախորդ համարում ներկայացրել էինք «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ խոսքը մեր երկրի անցնող տարվա արտաքին քաղաքականության վերաբերյալ: Իսկ այսօր ներկայացնում ենք ներքին քաղաքական տարվա գնահատականը:
Ռուսլան Թաթոյան – Պարոն Գեղամյան, ներքաղաքական տարին ինչպե՞ս կգնահատեք:
Արտաշես Գեղամյան – Փորձեմ բնութագրել, թե ինչպիսի զարգացումներ են եղել մեր երկրի սոցիալ-տնտեսական ոլորտում և հասարակության շրջանում: Այս հարցերը գտնում եմ շատ կարևոր, քանի որ մենք թևակոխում ենք Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումների համար բախտորոշ մի ժամանակաշրջան: Ես նկատի ունեմ այն, որ 2012 թ. մայիսի 6-ին տեղի են ունենալու Ազգային ժողովի, իսկ 2013 թ. փետրվարին` Հանրապետության Նախագահի ընտրություններ: Ուստի, կարծում եմ, արդարացված կլինի ներքաղաքական զարգացումները վերլուծելիս համառոտ անդրադառնալ 2008 թ. ապրիլի 28-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիր (2008–2012 թթ.)» թիվ 980 - Ա որոշման կատարման ընթացքին: Չէ՞ որ այս որոշման կատարումն ուժեղ լիցք կհաղորդեր 2012 թ. նախագահական ընտրություններին գործող Նախագահ Սերժ Սարգսյանին և նրան սատարող քաղաքական ուժերին, իսկ «Ազգային Միաբանություն կուսակցությունը» դեռ մեկ տարի առաջ էր հայտարարել, որ նախագահական առաջիկա ընտրություններում պաշտպանելու է Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը: Եվ կուսակցության ընդունած սկզբունքային այդ որոշումը պարտադրում է մեզ անաչառորեն վերլուծել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը` խնդիր ունենալով կատարված դիտարկումներով օգնել կառավարությանը շտկելու իրավիճակն այն ոլորտներում, որոնք հետ են մնում ծրագրային նպատակների կատարումն ապահովելուց:
Եվ այսպես, կառավարության վերը հիշատակված ծրագրում կարդում ենք. «Ազգային անվտանգության և ակտիվ տնտեսական քաղաքականության միջոցով կայուն զարգացման ապահովումը կառավարության հիմնական գերակայությունն է»: Իսկ ինչպիսի՞ արդյունքներ են արձանագրվել այս, միանգամայն արդարացի ձևակերպված, գերակայության կատարման ուղղությամբ: Նշենք, որ 2008 թ. ՀՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) դրամական արտահայտությամբ կազմել էր 3 տրլն 650 մլրդ 49.8 մլն դրամ կամ 11 մլրդ 929 մլն 436 հազար դոլար: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալը` 1 մլն 128 հազար 579 դրամ կամ 3689 դոլար: Գիտակցաբար չենք ներկայացնում 2009 թ. համապատասխան ցուցանիշները` հաշվի առնելով այն, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում ՀՀ –ի տնտեսությունում այդ տարի արձանագրվել էր ՀՆԱ-ի 14.1 % անկում և տնտեսության բոլոր ոլորտներում տեղի էր ունեցել գահավիժում: 2010 թ. հունվար-դեկտեմբերին ՀՆԱ-ն կազմել էր 3 տրլն 509 մլրդ 624.8 մլն դրամ կամ 9 մլրդ 392 մլն 562 հազար դոլար: Մեկ շնչի հաշվով 2010 թ. ՀՆԱ-ն կազմել էր 1 մլն 77 հազար 961 դրամ կամ 2885 դոլար: Հաշվի առնելով ՀՆԱ-ի այս շարժընթացը` հիշենք, որ 2011 թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված է, որ ընթացիկ տարում արձանագրվելու է 2010 թ. նկատմամբ ՀՆԱ-ի 4.6 % աճ: Ս. թ դեկտեմբերի 20-ին Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2011 թ. նոյեմբերին» մամուլի հաղորդագրության մեջ բերված տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ կազմել է 102,4 %, իսկ հոկտեմբերի նկատմամբ` 92,7 %: Հիշեցնեմ, որ 2011 թ. հոկտեմբեր ամսին սեպտեմբերի համեմատ այդ ցուցանիշները կազմել էին համապատասխանաբար` 102,4 % և 82 %: Հաշվի առնելով այս միտումը` կարելի է եզրակացնել. լավագույն դեպքում, կարող ենք ակնկալել, որ 2011 թ., այնուամենայնիվ, կհաջողվի ապահովել 2010 թ. ՀնԱ-ի նկատմամբ 4,6 % աճ: Լավատեսական այս սցենարի իրականացման պայմանում տարեվերջին ՀՆԱ-ի ծավալը կկազմի 3 տրլն 671 մլրդ 67.5 մլն դրամ կամ դոլարային արտահայտությամբ 9 մլրդ 75 մլն 910 հազար դոլար (դոլարի փոխարժեքը հունվար- հոկտեմբերին արձանագրված միջինն է` 370,4 դրամ` մեկ դոլարի համար), իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալը կկազմի 3045 դոլար: Եթե շարունակենք այս հաշվարկները համաձայն 2012 թ. պետ բյուջեում հաստատված ցուցանիշների, ապա 2012 թ. նախատեսված է, որ 2011 թ. նկատմամբ արձանագրվելու է ՀՆԱ-ի 4,2 % աճ: Այս կանխատեսումն իրականանալու դեպքում 2012 թ. արդյունքում ՀՆԱ-ի ծավալը կկազմի 3 տրլն 825 մլրդ 252.3 մլն դրամ կամ 10 մլրդ 327 մլն 355 հազար դոլար, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալը` 3173 դոլար: Դոլարի փոխարժեքը` 370,4 դրամ մեկ դոլարի համար, կարծում ենք, եթե անգամ իսկ 2012 թ. փոփոխության ենթարկվի, ապա չնչին հավանականությամբ դա կլինի դրամի արժևորման ուղղությամբ (այս պնդումը դժվար չի լինի հիմնավորել, սական դա այլ վերլուծության նյութ է): Իմի բերելով վերը շարադրվածը կարող ենք արձանագրել, որ 2012 թ. բյուջետային ծրագրերի կատարման պայմաններում 2012 թ. բյուջեով նախատեսված ՀՆԱ-ի ծավալը, դոլարային արտահայտությամբ կազմելով 10 մլրդ 327 մլն 355 դոլար, կլինի 2008 թ. ՀՆԱ-ի ծավալի (այն է` 11 մլրդ 929 մլն 436 հազար դոլար) ընդամենը 86.57 % -ը , իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալը 2012 թ. կկազմի 2008 թ. համապատասխան ցուցանիշի (որը կազմել էր 3689 դոլար) ընդամենը 86 % -ը: Մինչդեռ, հիշեցնենք, որ կառավարության ծրագրի «Կառավարության գործունեությունից ակնկալվող հիմնական արդյունքները» թիվ 3 բաժնում կարդում ենք. «Սույն ծրագրի իրականացմամբ կառավարությունը 2008–2012 թթ. ընթացքում ակնկալում է` համախառն ներքին արդյունքի տարեկան 8-10 տոկոս իրական աճ»:
Подробнее...ՀԱՋՈՂՎԵՑ ՇԱՏ ՀՍՏԱԿ ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
20-22.12.2011, Իրավունք
Ավարտվում է 2011 թվականը: Ինչպիսի՞ն էր այն արտաքին քաղաքական եւ ներքին քաղաքական առումներով: Այսօր կներկայացնենք քաղաքական գործիչների կարծիքը միայն առաջին հարցի` արտաքին քաղաքականության բնագավառում ձեռքբերումների եւ բացթողումների վերաբերյալ:
« ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՇԱՏ ԵՎ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՇՈՇԱՓԵԼԻ ԿԼԻՆԵԻՆ, ԵԹԵ …»
Մեր խնդրանքով վերոնշյալ հարցերի վերաբերյալ կարծիք հայտնեց «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ.
– Արտաքին քաղաքականության բնագավառում, անտարակույս, 2011 թվականը նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաարգասաբերը եւ հագեցածն է եղել, չափազանցրած չէի լինի, եթե ասեի` պատմական իրադարձություններով: Հպանցիկ միայն անդրադառնանք կարեւորագույն այն գործառույթներին, որոնք տեղի ունեցան 2011 թվականին արտաքին քաղաքականության ոլորտում:
Նախեւառաջ, ես կնշեի` հայոց նորագույն պատմության մեջ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պետական առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն: Ինչո՞ւ եմ առավել քան կարեւորում պետական այցը: Որովհետեւ պետական այցերն իրականացվում են, երբ պետությունների փոխհարաբերություններն արդեն իսկ որակական ամենաբարձր մակարդակ են ձեռք բերել: Կավելացնեի նաեւ Ս. Սարգսյանի պաշտոնական այցերը Ֆրանսիա, Վրաստան, նրա եւ Նիկոլա Սարկոզիի միջեւ կայացած բանակցությունները, «Արեւելյան գործընկերության» շրջանակում ՀՀ նախագահի հանդիպումները Եվրամիության առաջատար եւ ղեկավար պաշտոնյաների հետ, Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի պաշտոնական այցը Երեւան եւ այդ ֆոնին` Երեւանում նրա ժամանակային առումով գրեթե 2–3 անգամ ավելի շատ գտնվելը, քան հարեւան հանրապետություններում: Եվ, որն առավել կարեւոր է, Երեւանում Նիկոլա Սարկոզիի արտասանած ճառերի ու ելույթների բովանդակային իմաստը, որոնց նշանակությունն արդեն իսկ կարելի է աննախադեպ համարել, որովհետեւ այդ ամենը գտավ իր զարգացումները: Ես նկատի ունեմ, մասնավորապես, Սարկոզիի այն հայտարարությունը, ըստ որի` Ֆրանսիայի Սենատը շատ հավանական է, որ կվավերացնի օրինագիծ, ուր քրեորեն կպատժվեն այն բոլոր անձինք, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը: Այդ հայտարարությունն այն աստիճանի հավաստի էր, որ դրան հաջորդեց Սենատի համապատասխան կոմիտեի` գրեթե ճնշող մեծամասնությամբ ընդունված որոշումը: Եվ դեկտեմբերի երրորդ տասնօրյակում Սենատի կողմից այդ հարցի վավերացման հնարավորությունը այնքան է զայրացրել ո խուճապ առաջացրել Թուրքիայում, որ վարչապետ Էրդողանը հարկադրված էր, ասես թե, անհուսալի մի ճիչով հանդես գալ` նամակ հղելով Նիկոլա Սարկոզիին, ուր սպառնում էր, որ Թուրքիայի դեսպանը Փարիզից հետ կկանչվի: Սա աննախադեպ իրողություն է այն տեսակետից, որ Թուրքիան եւ Ֆրանսիան, ինչպես գիտենք, դաշնակից երկրներ են եւ Հյուսիսատլանտյան դաշինքի կարեւորագույն պետություններից: Այսինքն, եթե Հայաստանի Հանրապետությունը տարիներ առաջ ոմանց կողմից ընկալվում էր որպես միջազգային հարաբերությունների օբյեկտ, որի շուրջ կարող են զանազան մանիպուլյացիաներ անել, ապա հիմա նա միջազգային հարաբերություններում (այն էլ` մեծ կշիռ ունեցող պետությունների միջեւ առկա հարաբերություններում) ընկալվում եւ ընդունվում է որպես միջազգային հարաբերությունների լիիրավ ու կարեւորագույն գործոն, սուբյեկտ: Այսինքն` համահավասար, եւ որի խոսքը արդեն իսկ այն աստիճանի կշիռ ունի, եւ որի նշանակությունն այն աստիճանի է կարեւորվում, որ անգամ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրները նման մակարդակի վրա են փորձում Հայաստանին վերաբերող հարցերը որոշել եւ պարզել:
Подробнее...УДАСТСЯ ЛИ ОТДЕЛИТЬ БИЗНЕС ОТ ВЛАСТИ?
15-17.11.2011, Иравунк
На днях, на съезде Союза промышленников и предпринимателей, Президент Армении Серж Саргсян заявил: “Предпринимательство должно быть последовательно отделяться от государственной системы и власти”. Центр соцопросов Z–S провел среди 100 лиц в г. Ереване опрос на тему – удастся ли отделить бизнес от власти и насколько это удастся. До того как представить мнение наших сограждан, посмотрим, какое мнение имеют по этому вопросу наши политические и общественные деятели.
Арташес Гегамян, председатель партии “Национальное Единение”:
“Учитывая то обстоятельство, что Президент очень последователен в решении вопросов, выдвинутых им самим, то, думаю, что это ему удастся. Но плохо то, что все мы снимаем ответственность с самих себя и хотим взвалить всё на одного человека. Между тем, если Армянский Национальный Конгресс был искренен и честен, когда опубликовал фамилии 76 предпринимателей, которые одновременно являются депутатами Национального Собрания, то при этом он должн был выступить с заявлением о том, что он приветствует подобную постановку вопроса, выдвинутую Президентом. А ваш покорный слуга именно об этом заявил в субботу в своём интервью газете “Айкакан Жаманак”. И оно, к моему удивлению, было напечатано. То же самое должны сделать и партии, входящие в правящую коалицию, будь то Республиканская Партия Армении, Партия Процветающая Армения или Партия Оринац еркир. Несомненно, с подобным же заявлением должны выступить также и “Наследие”, и Армянская Революционная Федерация Дашнакцутюн, почему бы нет, также и все те внепарламентские силы, которые более всех пострадали и обожглись от наплыва предпринимателей в Национальное Собрание. Посмотрите, Национальное Единение, Союз Конституционное Право, Союз Национальное самоопределение, Демократическая партия, увы, даже не смогли преодолеть 5%-ный барьер. И поэтому, если все мы действительно хотим называться цивилизованным народом, нацией, тем более, если хотим представлять политическую элиту, то должны четко осознать, что поставленный Президентом вопрос может стать пробным камнем на политическую зрелость для всех политических сил. То есть, от того как партии будут реагировать на него, мы с вами станем очевидцами того, кто лишь только разглагольствует, а кто на деле выступает и публично заявляет о своей позиции, в частности, на страницах прессы и по телевидению.
Арменуи Акопян