ԽՓԻՐ ՅՈՒՐԱՅԻՆԻԴ, ՈՐ ՕՏԱՐՆԵՐԸ ՎԱԽԵՆԱՆ
27.10-02.11.2006
«Ազգային Միաբանություն» խմբակցության անունից Արտաշես Գեղամյանի ելույթը՝ «Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» հարցի քննարկման ժամանակ (Ազգային ժողովի արտահերթ նիստ, 13.10.2006 թ.)
Ներքաղաքական իրավիճակի վերջին օրերի վայրիվերումների վերաբերյալ մեր թղթակցի հարցադրմանն ի պատասխան Արտաշես Գեղամյանը ներկայացրեց մայիսի 10-ին և 12-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցը:
Հարգելի գործընկերներ, այս արտահերթ նիստը, ըստ էության, նշանակում է, որ մեր գործընկեր, պատգամավոր Հակոբ Հակոբյանը տարիներ շարունակ (1991 թ. սկսած), իբր, խուսափել է հարկեր մուծելուց, հետո ծեծկռտուքն է, որ պատճառ է դարձել այս քննարկման համար: Եվ սա կատարվում է այն հանրապետությունում, որտեղ, դիմում եմ պարոն գլխավոր դատախազին, օրը ցերեկով հարյուր միլիոնավոր դոլարների կողոպուտ է իրականացվում: Ես ինձ հաշիվ եմ տալիս՝ ո՞ր ամբիոնից, ո՞ւմ դիմելիս, ի՞նչ եմ ասում: Ասածս որ մերկապարանոց չլինի, անդրադառնամ փաստերին: Եվ, այսպես, դեռ 1999 թ., երբ որոշվում էին էլեկտրաէներգիայի սակագները, հաշվարկային հաշիվ վերցվեց 1 դոլարը 552,5 դրամին համարժեք, և սահմանվեց 1 կիլովատժամ էլեկտրաէներգիայի սակագին՝ 4,52 ԱՄՆ ցենտին համարժեք դրամ: Դրանից հետո, ինչպես գիտեք, սակագների փոփոխություն տեղի չի ունեցել, բայց դոլարային առումով միայն 2006 թ. 8 ամիսների ընթացքում սահմանված սակագնի գնաճի տեմպը դոլարային արտահայտությամբ կազմել է 145,5%՝ 1999թ. նկատմամբ: Արդյունքում՝ 2006 թ. առաջին կիսամյակի պաշտոնական տվյալներով հավելյալ շահույթը կազմել է 23,1 մլն դոլար (կամ՝ 10 մլրդ 253 մլն դրամ. 2 մլրդ 82 մլն կվտ.ժX (5.63-4,52) ցենտ=23,1 մլն դոլար): Դրա հետ մեկտեղ նշենք, որ 2004 թ. դոլարի արժեզրկման հետևանքով հավելյալ շահույթը կազմել է 3 մլրդ 401 մլն դրամ, իսկ 2005 թ., համապատասխանաբար, 17 մլրդ 978 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, անցած 2 տարի 6 ամիսների ընթացքում Հայաստանի էլեկտրացանցեր ՓԲԸ-ում կամ չի հարկվել 31 մլրդ 632 մլն դրամի հասնող հավելյալ շահույթ, կամ գրպանվել է: Այս անօրինականությունների առաջն առնելու համար, ի՞նչ արեցին. սեփականատիրոջը փոխեցին, վաճառեցին էլեկտրացանցերը: Հիմա ի՞նչ, հարց եմ տալիս Ձեզ, գնանք Գլադունչիկի (Հայաստանի էլեկտրացանցեր ՓԲԸ-ի գործադիր տնօրեն) հետ կռիվ սարքենք, որ այս հարցն էլ ԱԺ-ի քննարկման առարկա դառնա՞:
Հանգամանք երկրորդ՝ կապի բնագավառից: «Արմենտելի» հետ կապված դոլար-դրամ վայրիվերումների արդյունքում դարձյալ մի զարմանահրաշ թվաբանության ականատեսն ենք դառնում, որը զետեղված է ոչ այլուր, այլ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը 2004 թ. հունվար-դեկտեմբեր» և «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը 2005 թ. հունվար-դեկտեմբեր» պաշտոնագրքերում: Կարդում ենք, 2005 թ. հունվար-դեկտեմբերին հեռախոսային խոսակցություններից ստացված հասույթը կազմել է 42 մլրդ 739,7 մլն դրամ (էջ 49): Եվ կողքն էլ գրված է՝ համադրելի գներով 2004 թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցված է 116,4% աճ: Նկատենք, որ 2004 թ. հեռախոսային խոսակցություններից ստացված հասույթը կազմել է 45 մլրդ 461,3 մլն դրամ (էջ 56): Պարոն Հովսեփյան, կրկնեմ, որ թվերը բերված են 2005 թ. ազգային վիճակագրական ծառայության ժողովածուի էջ 49-ից և 2004 թ. նույն ժողովածուի էջ 56-ից: Կնշանակի, որ, պաշտոնական թվաբանության համաձայն, 42 միլիարդը կազմում է 45 միլիարդի 116,4%-ը: Ո՞րն է այս թնջուկի բանալին: Պատասխանը մեկն է՝ կրկնակի թվաբանությունը: Ակնհայտ է, որ 2004 թ. հեռախոսային խոսակցություններից գանձված 45 մլրդ 461,3 մլն դրամ հասույթը 116,4% աճի տեմպի դեպքում, ինչպես արձանագրված է 2005 թ. պաշտոնագրքում, պետք է կազմեր 52 մլրդ 916,9 մլն դրամ, այլ ոչ թե արձանագրված 42 մլրդ 739,7 մլն դրամը: Այսինքն՝ 2005 թ. ավելի քան 11 մլրդ դրամի նշված տարբերությունը (52 մլրդ 916,9 մլն – 42 մլրդ 739,7 մլն) կամ գրպանվել է, կամ հարկային դաշտից որպես հավելյալ շահույթ դուրս է մղվել: Բա էս թվերի հետևում թաքնված հանցագործությունները թողած, պարոն գլխավոր դատախազ, մենք ի՞նչ ենք ընկել ու առաջնահերթություն տալիս հարկումից, իբր, դուրս մնացած 270 մլն դրամից հարկեր չվճարողի հետևից: Կրկնում եմ, իբր, և հիմա կասեմ դրա պատճառը: Բա ես ինչպես հավատամ այն մարմնին, որը 2004 թ. ապրիլի 13-ին, ասես որպես հանցագործի տուն, եկավ մեր բնակարանը խուզարկության: Է, այդ նույն դատախազությունն էր, չէ՞: Քավ լիցի, ես գիտեմ, որ նրանք հանձնարարություն են կատարել՝ Ռոբերտի և Սերժի: Հիմա ես ո՞նց հավատամ այդ դատախազությանը, ասեք, կամ ո՞րս հավատա: Այս քննարկումը հիշեցնում է Աստվածաշնչում նկարագրված Մարիամ Մագդաղենացու էն հայտնի դատը, երբ Տերն ասում է. թող Մարիամ Մագդաղենացու վրա քար շպրտի նա, ով անմեղ է: Հիմա պրն Քոչարյանը ստիպում է, որ քարը շպրտի կոալիցիան, որը պակաս մեղքեր չունի: Լավ է անում, տղե՛րք, հասնում է ձեզ. «Бей своих, чтобы чужие боялись!» - էս ա սրանց որդեգրած սկզբունքը:
Подробнее...
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
13.10-19.10.2006
«Ազգային Միաբանություն կուսակցության» մամլո ծառայության հաղորդագրությունը
ՀՀ Ազգային ժողովի «Ազգային Միաբանություն» պատգամավորական խմբակցությունը ս.թ հունիսի 13-ին ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 73,75 և «ՀՀ ԱԺ Կանոնակարգ» ՀՀ օրենքի 22 և 52 հոդվածներով հանդես էր եկել «2005 թվականին և 2006 թվականի հունվար-մայիս ամիսներին դրամի չհիմնավորված արժեվորման հետևանքով տեղական արտադրողներին և ազգաբնակչությանը հասցված վնասներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ: Սակայն, Ազգային ժողովի Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկությամբ (նախագահ Գ.Մինասյան) որոշվել էր այդ թեմայով անցկացնել խորհրդարանական լսումներ: 2006 թ. հոկտեմբերի 2-ին «Ազգային Միաբանություն» պատգամավորական խմբակցությունը համաձայն գործող կանոնակարգի դիմել էր պրն Գ.Մինասյանին հետևյալ նամակով:
ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ պրն Գ.Մինասյանին
Համաձայն ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի հոդված 32-ի (խորհրդարանական լսումներ) առաջարկում ենք «Դրամ-արտարժույթ հարաբերակցության հետ կապված» թեմայով սպասվելիք խորհրդարանական լսումներում զեկուցող կամ համազեկուցող հաստատել «Ազգային Միաբանություն» խմբակցության նախագահ Արտաշես Գեղամյանին:
Այդ կապակցությամբ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի որոշման մասին խնդրում ենք խմբակցությանը տեղյակ պահել գրավոր:
Подробнее...ՄԻԱԿ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՌԵՂԾՎԱԾԸ
16-18.05.2006
Ներքաղաքական իրավիճակի վերջին օրերի վայրիվերումների վերաբերյալ մեր թղթակցի հարցադրմանն ի պատասխան Արտաշես Գեղամյանը ներկայացրեց մայիսի 10-ին և 12-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցը:
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ - Կարծիք կա, որ «Օրինաց երկրի» պատգամավորներին խմբակցությունից մեկ առ մեկ տանելով՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեղին քարտ է ցույց տալիս Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին: ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի փոխանցմամբ այս ամենը սպասելի էր՝ հաշվի առնելով «Օրինաց երկրի» ղեկավարի վերջին հայտարարությունները:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ - Այն, որ Ազգային ժողովի ամբիոնից 2001-2003 թթ. սեփականաշնորհման արդյունքների վավերացման ժամանակ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ այդ տարիներին մասնավորեցման քողի ներքո տեղի է ունեցել ազգային հարստության ալան-թալան և միլիոնավոր դոլարների արժեք ունեցող գույքի ջրի գնով վաճառք, դա «Օրինաց երկրի» պատգամավորներն ընդունեցին հավուր պատշաճի: Դե, ինչ, իրականացված ալան-թալանը գաղտնիք չէր ոչ մեկի համար: Մեր ժողովուրդն այդ ամենի մասին գիտի, որովհետև բոլորիս աչքի առաջ է դա կատարվել: Այնուհետև, ինչպես հիշում եք, ԱԺ խոսնակի տված հարցազրույցում նշվել էր, որ 2003 թ. թե՛ նախագահական և թե՛ խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, կեղծվել են նաև 2005 թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները: Դա էլ «Օրինաց երկրի» պատգամավորներն ընդունեցին հավուր պատշաճի, չէ՞ որ այս ամենի մասին էլ լավ գիտեն, թե՛ մեր մարդիկ և թե՛ պատկան միջազգային կառույցները:
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ - Ի նկատի ունեք գերմանական թերթին տված Արթուր Բաղդասարյանի հարցազրո՞ւյցը:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ - Միանգամայն ճիշտ եք, այո, ի նկատի ունեմ այդ թերթին տված նրա հարցազրույցը: Բայց «Օրինաց երկրի» խիստ «քաղաքականացված» հատվածի տղաների համբերության բաժակը լցվեց այն ժամանակ, երբ Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ մենք ազգովի գնալու ենք ՆԱՏՕ, Հայաստանի ապագան ՆԱՏՕ-ն է: Դե, հիմա ես չէ, Դուք, խորհեք, ինչպե՞ս կարող էր «Ностальгия по СССР» անվանմամբ գինի արտադրող սեփականատերը դա հանդուրժել: Բա ՆԱՏՕ գնալու պայմաններում այդ գինին ո՞նց կխմվեր: Այնպես որ պարոն Բաղդասարյանի «աշխարհացունց» այդ հարցազրույցը թե՛ խաղողագործների, թե՛ գինեգործների կողմից ընկալվեց որպես իրենց աշխարհայացքի դեմ ուղղված չափազանց լուրջ քաղաքական դեմարշ: Եվ, թերևս, պետք չէ գինեգործության համար նման ճակատագրական նշանակություն ունեցող խնդրի հանգուցալուծմանը (այն է՝ ՕԵԿ-ից դուրս գալը) քննադատորեն մոտենալ: Այդ մարդկանց քաղաքական մոտեցումը և նրանց տեսակետը դա է:
Подробнее...«ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
29.07.2005
Ս/թ հունիսի 30-ից հուլիսի 12-ը «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանը գտնվում էր ԱՄՆ-ում: Վաշինգտոնում կայացած Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի հոբելյանական նստաշրջանի լիագումար նիստում նա հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման խնդրում սկզբունքային նոր մոտեցումներ արծարծող ելույթով: Ելույթ, որը միաժամանակ կոչ էր ԵԱՀԿ անդամ-երկրներին՝ տեղի չտալ ԼՂՀ հիմնահարցի լուծման ադրբեջանաթուրքական մոտեցումներին, որոնք հղի են տարածաշրջանի ապակայունացմամբ: Ելույթ, որը նաև նախազգուշացում էր Հարավային Կովկասում քաղաքակրթությունների հնարավոր բախումը կանխելու համար: Ուշագրավը, ի դեպ, այն է, որ Ա.Գեղամյանի ելույթի արձագանքը երկար սպասեցնել չտվեց. ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինտոնը վերջերս կայացած իր հեռուստաելույթում առանձնահատուկ կարևորել է ԵԱՀԿ ԽՎ-ում հնչած այս հարցի հույժ արդիականությունը, որը և դառնալու է սեպտեմբերի 15-ին ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի պետությունների նախկին նախագահների վեհաժողովի քննարկման հատուկ առարկա:
ԵԱՀԿ շրջանակներում վաշինգտոնյան հանդիպումներին հետևեցին Կալիֆորնիայում և Նյու Յորքում Ա.Գեղամյանի ունեցած քննարկումներն արդեն իսկ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ուղիղ հեռուստաելույթները (ութուկես ժամ տևողությամբ) հայկական տարբեր հեռուստաալիքներով, մամուլի ասուլիսը և հարցազրույցները:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ շարքից Ա.Գեղամյանի տված հարցազրույցը Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում հրատարակվող «Ավանգարդ» շաբաթաթերթին (հուլիսի 18-ին):
Օրերս «Ավանգարդ» շաբաթաթերթը, «Կռունկ», «Մուսա», «Ծիածան», «Առողջություն և գեղեցկություն» ամսագրերը հրատարակող «ՆՄՄԿ» հրատարակչական տան հյուրն էր Հայաստանի քաղաքական հայտնի գործիչ, «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Նա սիրով համաձայնեց հարցազրույց տալ «Ավանգարդին»:
Подробнее...