«ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆ Է»
22.10.2004
«Իրավունքին» (թիվ 81,2004) տված հարցազրույցում «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ և ԱԺ «Ազգային միաբանություն» խմբակցության ղԵկավար ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ մասնավորապես նկատել էր, թե ՀՀ-ում անհրաժեշտ է «ժողովրդավարական չափանիշերին համապատասխանող ընտրություններ անցկացնել: Նոր խորհրդարանն էլ կձևավորի թե՛ ԱԺ ղեկավարություն, թե՛ կառավարություն, որոնց վրա արդեն խարանի նման դաջված չի լինի ոչ լեգիտիմության դրոշմը: Դրանից հետո, բնականաբար, միջազգային ատյաններում այլ վերաբերմունք կդրսևորվի ՀՀ իշխանությունների հանդեպ: Եվ այնպիսի հարցեր, ինչպիսիք են Վերին Լարսի խնդիրը կամ տարածաշրջանային շահավետ ու հեռանկարային ծրագրերը, անշուշտ, կվերանայվեն»: Ինչո՞վ է պայմանավորված պրն Գեղամյանի այդ եզրահանգումը:
- Ժողովրդավարական և ո՛չ մի երկիր մեկուսացված չի կարող լինել, այն էլ այնպիսի բարդ տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է,- իր միտքը շարունակում է պրն Գեղամյանը: -Մի կողմից մեր հարևանը Իրանն է, որի նախագահը հայտարարել է քաղաքակրթությունների երկխոսության անհրաժեշտության մասին, մյուսից էլ Թուրքիան է, որն իր վարչապետի, երբեմն էլ նախագահի շուրթերով հասկացնում է Արևմուտքին. այ, տեսեք, հա, եթե հանկարծ ձախողվի Եվրամիություն ընդունվելու խնդիրը, ապա Թուրքիայում կուժեղանան ռազմատենչ իսլամական ծայրահեղականները, որոնք աշխարհում կառաջացնեն լրջագույն խնդիրներ: Ինչին և ոչ մի բան չի կարող հակադրել Թուրքիայի ներկայիս քաղաքացիական իշխանությունը:
- Դրանով ի՞նչ է ուզում ասել Թուրքիան:
- Տողատակով, կարծեք, հասկացնում է, թե Եվրամիությունը կամ ԱՄՆ-ը փոթորկալից այս տարածաշրջանում այլևս չեն ունենա հուսալի այնպիսի դաշնակից, ինչպիսին Թուրքիան է:
- Այդ իրողությունն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա:
- Բնականաբար, Հայաստանը, լինելով քրիստոնեական հնագույն քաղաքակրթության երկիր, ինչպես կարող է կամուրջ հանդիսանալ քաղաքակրթությունների երկխոսության միջև, այնպես էլ կարող է կռվախնձոր դառնալ հենց այդ նույն քաղաքակրթությունների սահմանագծում: Ահա թե ինչու եմ համոզված ասում, թե ժողովրդավարության հաստատման պայմաններում ՀՀ-ն ուժեղ կլինի ներքին համախմբվածությամբ ու պաշտպանված կլինի քաղաքակիրթ Եվրոպայի, ժողովրդավարության ջատագով ԱՄՆ-ի և անշեղորեն ժողովրդավարության կուրսն ընտրած ՌԴ կողմից: Սա է մեր ապագան:
Կարդալ ավելին...«ՆԱԽ ՀԱՐԿ Է ԼՈՒԾԱՐԵԼ ԱՆՈՐԾՈՒՆՅԱ ԴԱՐՁԱԾ ԱԺ-Ն»,- ՀԱՄՈԶՎԱԾ Է Ա.ԵՂԱՄՅԱՆԸ
15-21.10.2004
Ազգային ժողովի հերթական եռօրյան նախորդներից առանձնանում էր թերևս միայն նրանով, որ ներկայացված օրենքների նախագծերի քննարկումներն անցնում էին գրեթե դատարկ դահլիճում: Թե՛ նախասրահում ու միջանցքներում, թե՛ աշխատասենյակներում տիրող մեռյալ վիճակը նյարդայնացրել էր լրագրողներին, որոնց թիվը, առանց չափազանցության, գերազանցում էր ներկա պատգամավորների թվին: «Շա՜տ է տխուր»,- հոգոց էին հանում լրատվամիջոցների աշխատակիցներն ու մտաբերում նախորդ խորհրդարանները, ուր կարծիքների բախումներ կային, զարգացումներ, իսկ լրագրողների համար էլ ընթերցողներին ներկայացնելու հարուստ նյութ: Խորհրդարանում թևածող մեռյալությունն էլ հենց ավելի ամրապնդեց ԱԺ միջանցքներում երբեմն-երբեմն հնչող այն միտքը, թե առաջիկայում լուծարվելու է «օրենսդիր մարմնում հավաքված անբանների ժողովը»: Տիրող անհուսալի այս վիճակը «Ազգային Միաբանություն» խմբակցության ղեկավար ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ հիմք տվեց եզրակացնելու.
-Աժ աշխատանքներն այսօր բոյկոտում են կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերը, Քոչարյանի նկատմամբ լոյալ դիրք գրաված պատգամավորները և ոչ թե ընդդիմությունը: Բոյկոտի ականատեսը եղանք հատկապես այն ժամանակ, երբ քննարկվում էր ընտրական օրենսգիրքը: Դահլիճում 15-16 մարդ կար: Նրանք էլ այն պատգամավորներն էին, ովքեր հերթագրվել էին կա՛մ ելույթի, կա՛մ հարցեր տալու համար: Իսկ մեծամասնությունը ներկայացնող մյուս «օրենսդիրները», եթե անգամ իսկ գտնվում են Ազգային Ժողովի շենքում, կարծում եմ, այնտեղ քննարկվող օրենքների հետ որևէ առնչություն չունեցող գործերով են զբաղվում: Ընտրական օրենսգրքի քննարկումների մթնոլորտը պատահական չէ, որ նշեցի. հիշու՞մ եք, ինչպիսի աղմուկ էին բարձրացրել կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները լրատվամիջոցներով` մեղադրելով ընդդիմությանն այդ օրինագծի քննարկումներին չմասնակցելու համար: Իսկ ինչու՞ իրենք այդ քննարկումները բոյկոտեցին...
- Ուրեմն, ինչպե՞ս հասկանալ կոալիցիայի այս բոյկոտը:
- Անխուսափելի էր դա, որովհետև ԱԺ աշխատանքները հիմնականում կառուցված էին ընդդիմության կողմից բարձրացվող հարցադրումների շուրջ ծավալվող քննարկումների վրա: Ընդդիմություն էր նոր մտքեր արտահայտում, սուր հարցադրումներ անում, որոնք պարզաբանման կարիք էին զգում: Սակայն երբ մենք վերջնականապես համոզվեցինք, որ մեր անգամ իսկ անվիճելի առաջարկություններից ու փաստարկներից հետո էլ, ավա՜ղ օրակարգից հանվում էին հրատապ օրենքների նախագծերը, և ընդունվում էին այն օրենքները, որոնք մշակվում էին ոչ թե ԱԺ-ում քննարկումների արդյունքում, այլ նախագահի աշխատակազմում, բոյկոտեցինք նիստերը: Իսկ ստեղծված իրավիճակում դա արժեզրկեց ԱԺ-ում մեծամասնության գոյությունը, որն էլ դիմեց վերը հիշատակածս լռակյաց բոյկոտին:
- Արդյոք ճի՞շտ են այն ենթադրությունները, թե առաջիկայում այս ԱԺ-ն լուծարվելու է: Կարդալ ավելին...
«ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԹՈՂ ՎԵՐՑՆԵՆ ՆՐԱՆՑԻՑ, ՈՎՔԵՐ ԽԺՌԵԼ ԵՆ ԴՐԱՆՔ»
30.09.2003
Հասարակության մտորումներն ու հարցադրումները հիմնականում հայաստանյան գրեթե բոլոր ընտանիքներին առնչվող ու տարիներով չարչրկված ավանդների վերադարձի շուրջ են: Մարդիկ զարմանում են, թե սեպտեմբերի 10-ին «Ազգային միաբանությունն» ինչու դեմ քվեարկեց խնդրին:
- ԱՄ-ն դեմ է ոչ թե ավանդների վերադարձին, այլ ժամանակավոր հանձնաժողովին,- հստակեցնում է ԱԺ «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ ԳԱԳԻԿ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԸ: - Մեր այդ դիրքորոշումը շատ ճիշտ է և ռեալ: Մենք չենք ուզում, որ ժողովրդին խաբեն հերթական անգամ: Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը մեծ բլեֆ էր: Նման հանձնաժողով ունեցել ենք, որն աշխատել է 2 տարի, գիտենք, թե այդ ընթացքում որքան գումարներ են ծախսվել, գիտենք նաև, որ արդյունքները զրո են: Այդ հանձնաժողովի գործունեության ընթացքում թե՛ պետությունը, թե՛ ժողովուրդը վնասից բացի որևէ օգուտ չեն ունեցել: Դրանից զատ հիանալի գիտենք, թե ցանկացած ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքն ինչ հունով է ընթացել, ինչի է վերածվել, և թե արդյունքում ինչ ենք ունեցել: Որպես բառերիս հիմնավորում կվկայակոչեմ և՛ էներգետիկայի, և՛ «27»-ի ժամանակավոր հանձնաժողովների գործունեությունը: Սեպտեմբերի 10-ին ստեղծված ժամանակավոր հանձնաժողովն էլ ժողովրդին խաբելու հերթական քայլ է:
- Ի՞նչ եք առաջարկում Դուք՝ անձամբ:
- ՕԵԿ-ը ներկայացրել է օրինագիծ, թող բարի լինեն քննարկման դնել այդ օրինագիծը, ընդունենք առաջին ընթերցմամբ, հետագայում կաշխատենք, կկատարելագործենք այն, կընդունենք երկրորդ ընթերցմամբ և 2004-ի բյուջեով արդեն կնախանշենք ավանդները վերադարձնելու միջոցները: Եթե մենք այսօր պետության պարտքերը վճարում ենք այլ երկրներին, դիցուք, ՌԴ-ին, ինչո՞ւ սեփական ժողովրդի պարտքերն անմիջապես չպետք է վերադարձնենք: Ինչքա՞ն կարելի է խաբել սեփական ժողովրդին:
- Ձեր բառերի ենթատեքստում տարածված այն կարծիքն է, թե խնդիրը թաղելու լավագույն միջոցը ժամանակավոր հանձնաժողով ստեղծելն է:
- Համամիտ եմ, այդպես է: Ի՞նչ է նշանակում ժամանակավոր հանձնաժողով, միայն մեկ բան՝ ջուր ծեծել: Այդ հանձնաժողովը լավագույն դեպքում կարող է ընդամենը ճշտել, թե պետության պարտքը սեփական ժողովրդին որքան է կազմում:
- Բայց չէ՞ որ այսօր դրա վերաբերյալ տարբեր թվեր են հնչում:
- Այո՛, այսօր թվեր են ասում, բայց մի՛ մոռացեք, որ ինֆլյացիա է տեղի ունեցել, տնտեսական ու ֆինանսական վայրիվերումներ են եղել, որոնց արդյունքում ամենատարբեր փոփոխություններ են գրանցվել: Կրկնում եմ՝ ստեղծված հանձնաժողովը լավագույն դեպքում կասի որոշակի թիվ, այն է՝ որքան է կազմում պետության պարտքը: Առանց քաշքշոցների մենք պարտավոր ենք մեխանիզմներ մշակել արդեն 2004-ին ժողովրդի գումարները վերադարձնելու նպատակով: Ի դեպ, վերադարձնելու պրոցեսը շատ իդեալական ու օբյեկտիվ պետք է լինի:
- Ի՞նչը նկատի ունեք: Կարդալ ավելին...
«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲՈՒՐԲՈՆՆԵՐԻ ՆՄԱՆ ՈՉԻՆՉ ՉԵՆ ՄՈՌԱՑԵԼ ԵՎ ՈՉԻՆՉ ԷԼ ՉԵՆ ՍՈՎՈՐԵԼ»
24.10.2003
Վերջին շրջանում հաճախ է հնչում այն ենթադրությունը, թե գերտերություններն առաջիկայում Հայաստանին պարտադրելու են ԼՂՀ հիմնահարցի լուծման ոչ նպաստավոր տարբերակ: Աշխարհաքաղաքական զարգացումների ներկա ֆոնի վրա հնարավո՞ր է նման պարտադրանքը, թե՞ ոչ: Հարցի առնչությամբ զրույցի հրավիրեցինք «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ:
- Եկեք վերլուծենք, թե ինչի ականատեսը եղանք անցած ամիսների ընթացքում,- առաջարկեց պարոն Գեղամյանը: - Այն, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններն անցան ամենախայտառակ կերպով, արձանագրվեցին թե՛ Եվրախորհրդի դիտորդական առաքելության կողմից, թե՛ ԵԱՀԿ, և, ինչու չէ, մատնանշվեց նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի համապատասխան հայտարարության մեջ: Դրանից հետո տեղի ունեցան իրենց անօրինականություններով չզիջող երկրորդ փուլի ընտրությունները, որոնց հաջորդեցին ԱԺ ավելի խայտառակ ընտրությունները: Այսինքն, ՀՀ ղեկավարությունը (ի դեմս Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան երկյակի), փաստորեն, իր վարքագծով արհամարհեց դիտորդական առաքելությունների և նրանց թիկունքում կանգնած երկրների գնահատականները:
- Ինչը, ի դեպ, ներվեց նրանց: Ինչո՞ւ:
- Հարցին հարցով պատասխանեմ. մի՞թե այդքան ուժե՞ղ էին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որ կարողացան մարտահրավերի ձեռնոց նետել միջազգային հանրությանը: Իհարկե, ոչ: Շարունակեմ. դրան զուգահեռ վերջերս Ադրբեջանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: «Եվրանյուզի» և «Սի-Էն-Էն»-ի համապատասխան ռեպորտաժներից պարզ դարձավ, որ այնտեղ էլ օրենքի կոպիտ խախտումներ են եղել:
- Այնուամենայնիվ, միջազգային հանրությունը Ադրբեջանի պարագայում ևս կարծես չցանկացավ կենտրոնանալ կեղծիքների ու ապօրինությունների վրա:
- Միջազգային հանրությունը՝ ի դեմս գերտերությունների, այո՛, չցանկացավ որևէ սկզբունքային լուրջ քայլ կատարել թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի դեպքում:
- Ըստ Ձեզ, ո՞րն էր նման «նահանջի» պատճառը:
- Շուրջ երկու տարի առաջ Փարիզում և Քի-Վեստում տեղի ունեցած Ալիև-Քոչարյան բանակցությունների ժամանակ նրանց միջև հստակ պայմանավորվածություն է կայացել, որը օրհնվել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից: Եթե հիշում եք, այն ժամանակ ասում էին, թե առաջիկայում բոլորը հավաքվելու են Շվեյցարիայում և վերջնականապես ստորագրելու են պայմանագիրը, ինչը, սակայն, տեղի չունեցավ:
- Եվ ո՞րն էր պայմանագրի չկնքման գլխավոր պատճառը: Կարդալ ավելին...