ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, պայքար է Արևմուտքի երկրների կենսամակարդակի պահպանման համար
04.03.2014, Հայոց աշխարհ
Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը «ԿավՊոլիտ»-ին տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչ ուժեր են կանգնած Ուկրաինայում տեղի ունեցող պետական հեղաշրջման և այդ երկրի արդեն սկսված փլուզման հետևում, ինչպես նաև խոսել է իրավիճակի զարգացման հնարավոր ուղիների մասին։
- Արտաշես Մամիկոնովիչ, ինչպե՞ս կանվանեիք այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում։
- Եթե անկեղծ ասեմ, նման մի բան ես սպասում էի 2015-ից ոչ շուտ, այսինքն՝ Ուկրաինայում հերթական նախագահական ընտրությունների նախօրեին։ Բայց այնպես դասավորվեց, որ 2013թ. նոյեմբերի 29-ի վիլնյուսյան գագաթաժողովից հետո, երբ Վիկտոր Յանուկովիչը չստորագրեց Ասոցիատիվ համաձայնագիրն «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում, Ուկրաինայում սկսվեցին իրադարձություններ, որոնք դարձան այն, ինչ ունենք այսօր։
Ի՞նչ կարելի է ասել այդ մասին։ Պարզապես միամտություն կլիներ այդ ընդվզումների պոռթկումը կապել այն բանի հետ, որ Յանուկովիչը հրաժարվեց ստորագրել Ասոցիատիվ համաձայնագիրը։ Դա լոկ առիթ էր։ Ինչից հետո շատ փայլուն կերպով գործի դրվեցին այն ուժերը, որոնք տարիներ շարունակ պատրաստվում էին պետական հեղաշրջման Ուկրաինայում։
Կարդալ ավելին...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՔԻՆ
08.02.2013, Հայոց աշխարհ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ կարծիքով. «Մենք այսօր իրավունք չունենք հանդես գալ կոշտ հայտարարություններով, որոնք կարող են գրգռել համանախագահող երկրներին։ Մեր խնդիրն է՝ մեր տեսլականները կամաց-կամաց դարձնել իրենցը։
Ալիեւը, երբ հոխորտում է, նպատակը հայկական կողմին լայնածավալ ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է։ Ամենեւին պատահական չէ, որ Նախիջեւանի Ինքնավար Մարզում շուրջ 1000 թուրքական զինվորական հրահանգիչներ են գործում։ Այնտեղի բանակը մինչեւ ատամները զինված է, եւ դրա պատասխանն է, որ 102-րդ ռուսական ռազմակայանը համալրվում է ամենաժամանակակից զինտեխնիկայով։
Իզուր չէ, որ պաշտպանության նախարարությունը չհերքեց լուրերը, որ մեր բանակը ստանում է «Իսկանդեր» տիպի արդիականացված հրթիռներ, որոնք կարող են Գյումրիից «բարեւներ» ուղարկել ադրբեջանական մայրաքաղաք»։
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ
-Փետրվարի 13-14-ը Վիեննայում տեղի ունանալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում Հայաստանին վերաբերող ի՞նչ հարցեր են քննարկվելու, ի՞նչ խնդիրների վրա եք մտադիր հրավիրել ձեր գործընկերների ուշադրությունը։
-ԵԱՀԿ ԽՎ հերթական նստաշրջանը չափազանց կարեւոր է մեր երկրի համար։ Նախ եւ առաջ այն պատճառով, որ երեք հիմնական կոմիտեներում, այն է՝ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության, մարդու իրավունքների, հումանիտար հարցերի եւ ժողովրդավարության, տնտեսական հարցերի հանձնաժողովներում հիմնական զեկուցողները ներկայացնելու են այն գաղափարները, մտքերը, հարցադրումները, որոնք արծարծվելու են հունիսի 38-ից հուլիսի 3-ը Բաքվում տեղի ունենալիք ամառային նստաշրջանում։ Եվ պետք է ամեն ինչ անենք, որ մեզ հուզող հարցերը տեղ գտնեն այդ զեկույցներում։
Բնականաբար զեկույցը նախապատրաստելուց առաջ նրանք խորհրդակցելու են ադրբեջանական կողմի հետ, ասել կուզի՝ իրենց տեղեկատվությունը միակողմանի է լինելու, եւ բացառված չէ, որ բարձրացված հարցադրումներում, ձեւակերպումներում լինեն ոչ հայանպաստ շեշտադրումներ։ Դա պետք է կանխվի, եւ ոչ միայն պետք է կանխվի, այլեւ, կարծում եմ, ամենայն խստությամբ դատապարտվի երեք տարի առաջ ընդունված որոշումը նստաշրջանը Բաքվում անցկացնելու վերաբերյալ։
Սա կտրականապես սխալ մոտեցում է. եթե որոշել են ամառային նստաշրջանը Բաքվում անցկացնել, դրա հետ մեկտեղ անպայման պետք է ամրագրեին, որ աշնանայինն էլ լինելու է Երեւանում։
Կարդալ ավելին...ԴԵՍՊԱՆ ԷՅՎՍԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԳԵՂԱՄՅԱՆԻ ՀԵՏ
17.01.2014, Հայոց աշխարհ, Իրավունք
2014 թ. հունվարի 16-ին «Ազգային Միաբանություն կուսակցության» Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացայալ Թագավորության Արտակարգ և Լիազոր դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսի հանդիպումը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին մեր երկու երկրներին հետաքրքրող հարցեր:
«Ազգային Միաբանություն կուսակցության» լրատվական ծառայություն
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՆՇՐՋԵԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԻԶԲ ԿԴԱՌՆԱ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ
28.11-29.11.2013, Հայոց աշխարհ
29.11-03.12.2013, Իրավունք
Անկախության անցած 22 տարիների ընթացքում չեմ հիշում մի դեպք, որ Հայաստանում այսքան մեծ լիներ սպասելիքը ոչ միայն Ռուսաստանի Դաշնության նախագահի, այլեւ ցանկացած այլ երկրի ղեկավարի այցից։ Ընդ որում՝ հատկանշական է, որ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաեւ մեր հարեւանների շրջանում։
Ամենատարբեր հրապարակումներում արվում են բազմաթիվ ենթադրություններ այցի նշանակալիության եւ նշանակության մասին ինչպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հեռանկարների, այնպես էլ առհասարակ Հարավկովկասյան տարածաշրջանում հնարավոր գլոբալ փոփոխությունների համատեքստում։
Եվ դա միանգամայն բացատրելի է, մանավանդ եթե նկատի ունենանք, որ Ռուսաստանի նախագահի այցը տեղի է ունենալու Թուրքիայի վարչապետի հետ հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ հետո։
Ինչ վերաբերում է այցի նախօրեին Հայաստանում տիրող քաղաքական մթնոլորտին, ապա դրա վերլուծությունը շատ լուրջ մտորումների տեղիք է տալիս։
Թեմային նվիրված բազմաթիվ հրապարակումները թույլ են տալիս անել հետեւյալ եզրակացությունը. տարատեսակ քաղաքական գործիչներն ու քաղաքագետները, «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչները, որոնք Հայաստանի պայմաններում ոչ այլ ինչ են, եթե ոչ ապաքաղաքական «ախպերություն», որը, Վ.Պուտինի պատկերավոր արտահայտությամբ, չախկալություն է անում արեւմտյան երկրների դեսպանությունների դռներին՝ հույս փայփայելով հերթական «թուլափայ» դրամաշնորհը պոկել իր հակառուսական, հետեւաբար եւ հակահայկական գործունեության համար, իրար են խառնվել։
Նրանց հիստերիկ հեծեծանքը, թե իբր Հայաստանը կկորցնի ինքնիշխանությունը Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Մաքսային միություն մտնելով, սատանայական ողբուկականը, թե իբր պայմանավորվածություն կա Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Էրդողանի միջեւ Լեռնային Ղարաբաղը Թուրքիայի եւ Ադրբեջանի ողորմածությանը հանձնելու վերաբերյալ՝ նրանց կողմից ինչ-ինչ արտոնություններ ստանալու դիմաց, կազմում են հրապարակումների մեծ մասի լեյտմոտիվը։
Կարդալ ավելին...