ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

ՀԱՏՈՒԿ ՄԱՐԴԿԱՆՑ՝ ՀԱՏՈՒԿ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

04.03.2015, Հայոց աշխարհ

Երեկ կառավարության առաջարկությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված ամենաուշագրավ հարցը թերեւս «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունն էր, որով առաջարկվում է բարելավել պաշտոնաթող նախագահների կենսաթոշակային, բնակարանային եւ գրասենյակային ապահովության պայմանները

Կառավարության օրենսդրական փոփոխությունների ամենայուրօրինակ մեկնաբանության հեղինակային իրավունքը, սակայն, վստահաբար կարելի է շնորհել ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ, որի կարծիքով՝ «սա բացառիկ լուրջ քաղաքական նշանակություն ունեցող նախագիծ է։ Հանրապետական կուսակցությունը, կառավարությունը, ըստ այդմ, աշխարհով մեկ հայտարարում են. բավական է շահարկել Հայաստանում իբր գերլարված թշնամական մթնոլորտը։ Հակառակը՝ իշխող ուժը աշխարհով մեկ հայտարարում է, որ առաջին եւ երկրորդ նախագահներն այսօր էլ խիստ պահանջված են մեր հասարակական, քաղաքական կյանքում:

Մնացած բոլոր հարցադրումները գոյության իրավունք ունեն, բայց սա է այս նախագծի մեխը՝ հայոց պետականությունը թեւակոխել է մի փուլ, երբ անձնական հարաբերությունները, փոխադարձ կշտամբանքները, մեղադրանքները մղվում են հետին պլան, քանի որ խոսքը վերաբերում է պետության արժեհամակարգին եւ պետականությանը ընդհանրապես»։

 ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԱՊԱՇԽԱՐԻ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻ ՀԱՄԱՐ

27.01-28.01.2015, Հայոց աշխարհ

Արդեն մեկնարկած 2015 թվականը օբյեկտիվորեն կոչված է դառնալու XX դարում կատարված ողբերգական իրադարձությունների խոր իմաստավորման տարի։

 Չէ՞ որ հենց այս թվականին են քաղաքակիրթ բոլոր պետությունները եւ ժողովուրդները նշելու Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, մայիսի 9-ին նշելու են նացիստական Գերմանիայի դեմ Կարմիր բանակի եւ սովետական ժողովրդի տարած փառահեղ հաղթանակի 70-ամյակը, հաղթանակ, որը 25 միլիոն խորհրդային քաղաքացու կյանք արժեցավ։

 Ավստրալացիների եւ նորզելանդացիների համար ապրիլի 25-ը ԱՆԶԱԿ-ի օրը (ANZAC Day)՝ Հայրենիքի պաշտպանի ոգեկոչման օրը։ 100 տարի առաջ հենց այդ օրն ավստրալական եւ նորզելանդական բանակային կորպուսը (Australian and New Zealand Army Corps-ANZAC) ափ հանվեց Գալիպոլիում (Թուրքիա)։ Թուրքական Գալիպոլի թերակղզում մարտական գործողությունների ժամանակ զոհվել է ավստրալացի 8000 եւ նորզելանդացի 2700 զինվոր։

Շատ ավստրալացիների եւ նորզելանդացիների գիտակցության մեջ արմատացել է այն միտքը, թե Երկրագնդի մյուս ծայրում երիտասարդ տղաների զանգվածային սպանությունը բրիտանական հրամանատարության ապաշնորհության եւ մարդկային կորուստների հանդեպ թքողական վերաբերմունքի հետեւանք էր։

Նշենք նաեւ, որ ահա արդեն քանի տասնամյակ մարտի 18-ին Թուրքիայում հանդիսավորապես նշում են Չանաքկալեի ճակատամարտի (Գալիպոլիի ճակատամարտ, որը հայտնի է նաեւ Դարդանելի գործողություն անվամբ) հերթական ամյակը. 1915թ. մարտի 18-ին Բրիտանական կայսրության եւ Ֆրանսիայի նավերը հետ շպրտվեցին Չանաքկալեի (Դարդանել) նեղուցն անցնելու փորձ կատարելիս։ Հիշեցնենք, որ Դարդանելի գործողության ժամանակ Բրիտանական կայսրությունն ունեցավ 119.7 հազար սպանված, վիրավոր, անհայտ կորած, Ֆրանսիան՝ 26,5 հազար, Օսմանյան կայսրությունը՝ 186 հազար։

Կարդալ ավելին...

 ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ Է

20.01.2015, Հայոց աշխարհ

 Հունվարի 17-ին ադրբեջանական կառավարամետ կայքում (ru.apa.az/news/285120) հրապարակվեց Ռուսաստանի Հանրային պալատի անդամ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովի հարցազրույցը՝ «Եթե չլինեին ռուսական պետությունն ու ռուս ժողովուրդը, այսօր Հայաստանը գոյություն չէր ունենա» վերնագրով։ Հարցազրույցը կարդալուց հետո առաջին բանը, որ հատկապես տագնապեցրեց, հեղինակի ցինիզմն ու ատելությունն է, կարծում եմ, իր հայրենիքի՝ Ռուսաստանի հանդեպ։ Այո՛, այո՛, ես չսխալվեցի։ Ինքներդ դատեք։

   Մեկնաբանելով Գյումրիում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, որոնց մասին նա լավագույն դեպքում կարծիք կարող էր կազմել «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի կայքում զետեղված տեսագրությունը դիտելով, Մարկովն անառարկելիորեն հայտարարում է. «Բոլոր նրբությունները ցույց են տալիս, որ սա (հայկական ընտանիքի 6 անդամի սպանությունը) կատարողը խելագար է»։

   Այսինքն՝ Ռուսաստանից Գյումրի եկած քրեագետները, քննիչները, երեւանցի նրանց գործընկերները թող հետեւություններ անեն, քանզի կատարված ոճրագործության դրդապատճառների եւ էության մասին վճիռն արտահայտել է ոչ այլ ոք, քան ինքը՝ Սերգեյ Մարկովը։ Նա, ինչպես հասկանում եք, բնավ հասարակ մեկը չէ՝ ՌԴ Հանրային պալատի անդամ է, ինստիտուտի տնօրեն. սա՝ իմիջիայլոց, անտեղյակների համար, իսկ իրականում...

Կարդալ ավելին...

 ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ  ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ  ՏՐԻՈՒՄՖԸ

13.12.2014, Հայոց աշխարհ

Երբ անցյալ տարի սեպտեմբերի 3-ին Մոսկվա կատարած իր պաշտոնական այցի ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ առ այն, որ մեր երկիրը ցանկություն է հայտնում անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, դա ասես թե փոթորիկ էր պարզ երկնքում:

Ավելին՝ սկսվեցին ամենակատաղի հարձակումները մեր երկրի նախագահի՝ նման ճակատագրական, եւ, ինչպես ցույց տվեց ժամանակը՝ միակ ճշգրիտ որոշում կայացնելու կապակցությամբ:

Ընդդիմախոսներին ամենեւին չէր հետաքրքրոււմ այն չափազանց սկզբունքային տեսակետը, որ հայտնեց հանրապետության նախագահը ճիշտ այդ նույն օրը՝ սեպտեմբերի 3-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի անդամագրումը կազմավորվելիք Եվրասիական տնտեսական միությանը ամենեւին չի նշանակում, որ դադարեցնելու ենք Հայաստանի եւ Եվրամիության ասոցացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Ավաղ, այն ժամանակ ոչ քիչ թվով վերլուծաբաններ խոսում էին նման մոտեցման անիրականանալիության մասին: Եվ սեփական պնդումները հիմնավորում Եվրամիության ընդլայնման հարցերի գծով կոմիսար Շտեֆան Ֆյուլեին հղումներ կատարելով։ Վերջինսքանիցս ասել էր, որ տվյալ հարցում պետք է գործի «կամ-կամ»-ի սկզբունքը, այն է՝ կա՛մ Հայաստան-Եվրամիություն Ասոցացման պայմանագրի ընդունում, կա՛մ էլ՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում:

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր