«ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐ» ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՐՈԽԱՆՈՎՆ ԱԿԱՆ Է ԴՆՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱԿ
12.01.2013, Հայոց աշխարհ
Դեռ խորհրդային ժամանակներում ստեղծված բարի ավանդույթի համաձայն՝ Նոր տարին դիմավորելիս իմաստավորում եւ ամփոփում ենք անցած տարվա արդյունքները, ապագայի ծրագրեր կառուցում։
Միաժամանակ, առանձնակի ջերմությամբ հիշում ենք իրադարձություններ ու նաեւ մարդկանց, ովքեր իրենց գործունեությամբ նպաստել են իրենց հարազատների ու մերձավորների բարեկեցությանը, իրենց ժողովուրդների համար ստեղծել խաղաղ ու ստեղծարար աշխատանքի պայմաններ բարդ, վտանգներով ու անորոշությամբ լի XXl դարում։
Այդ ավանդույթին հավատարիմ ենք մնացել նաեւ մենք՝ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս։ Հանրապետություն, որն անկախության ձեռքբերման պահից ի վեր չհայտարարված պատերազմի մեջ է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, որոնք ահա արդեն 20 տարի շրջափակել են Հայաստանը։
Բայց հնագույն հայկական քրիստոնեական քաղաքակրթությանը խիստ բնորոշ է այն, ինչ նախագահ Սերժ Սարգսյանն ամանորյա եւ սուրբծննդյան ուղերձում մաղթեց իր ժողովրդին. «Ու թող գա 2013-ը: Մտնի մեր հարյուր հազարավոր դռներից ներս: Ուրախ ու վստահ: Թող բերի խինդ ու երջանկություն: Ապահովություն ու խաղաղություն...»։
Իսկ ի՞նչ է մաղթում Ադրբեջանի նախագահը ադրբեջանցի ժողովրդին՝ Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա եւ Ամանորի կապակցությամբ։
Կարդալ ավելին...ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻ ՈՒՂԻՆ Է» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
25.12.2012, Հայոց աշխարհ
Դեկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության Ընդունելությունների տանը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ` Արտաշես Գեղամյանի «Եվրասիական Միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսից հետո մեր թղթակիցը հարցերով դիմեց Ա. Գեղամյանին:
ԼՐԱԳՐՈՂ - Պարոն Գեղամյան, տարեսկզբին մենք ճիշտ այս սրահում հրավիրված էինք Ձեր «Եվրասիական միությունը մեր ապագան է» գրքի շնորհանդեսին: Ինչո՞ւ եք այդքան կարևորում Եվրասիական միության դերը Հայաստանի ապագայում: Չէ՞ որ Հայաստանն իր ապագան կարող է արարել նաև Եվրամիության հետ…
Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Ձեր հարցը շատ արդիական հնչեղություն ունի. փորձեմ համառոտ անդրադառնալ խնդրո առարկայի վերաբերյալ մոտեցումներիս:
Ունենալով Թուրքիայի և Ադրբեջանի նման հարևաններ, որոնք արդեն իսկ 20-րդ տարին է շրջափակման են ենթարկում Հայաստանի Հանրապետությունը, ավելին` վերջինս նաև սպառնում է պատերազմով, բնական է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորինս զորանա տնտեսապես և երաշխավորված լինի նրա անվտանգությունը: Տնտեսական զարգացման համար Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունը` ի դեմս ՀՀ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի, ըստ իս, որդեգրել է հեռանկարային և հավասարակշռված, ապագային միտված արտաքին քաղաքականություն: Դատեցեք ինքներդ. ՀՀ Ազգային ժողովը արդեն իսկ վավերացրել է Հայաստանի` ԱՊՀ երկրների հետ «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագիրը, դրան զուգահեռ հաջողությամբ ընթանում են Եվրամիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագրի բանակցությունները: Խնդիր է դրված, որ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2013 թ. աշուն ամբողջությամբ կկատարի ստանձնած պարտավորությունները, և այդ պայմանագիրը կվավերացվի Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում հրավիրվելիք գագաթաժողովում:
Կարդալ ավելին...ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻ ՈՒՂԻՆ Է
(Ամբողջական տարբերակ)
11.12-12.12.2012, Հայոց աշխարհ
Ուշադիր հետևելով Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) և նրա շուրջ ծավալվող ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին՝ կարելի է համարձակորեն պնդել, որ Հայոց պետականությունը թևակոխում է, թերևս, ամենապատասխանատու եզրագիծ իր անկախության ողջ պատմության ընթացքում։ Չեն դադարում մարտական գործողությունները Սիրիայում, որոնք սպառնում են վերաճել խոշորամասշտաբ պատերազմի տարածաշրջանում։ Դրանք պատճառ են հանդիսացել, որպեսզի ավելի քան 6 հազար սիրիահայեր դառնան փախստական և ապաստան գտնեն իրենց պատմական հայրենիքում։ Չի նվազում լարվածությունն Իրանի շուրջ, որը ցանկացած պահի կարող է վերաճել Իսրայելի և Իրանի միջև թեժ պատերազմի, ինչը կստիպի հայկական ծագմամբ տասնյակ հազարավոր իրանցիների փրկություն որոնել կրկին հայ-իրանական սահմանի մեր կողմում։ Ասվածին հարկ է հավելել նաև ադրբեջանական ղեկավարության չդադարող ագրեսիվ հայտարարությունները և Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ նրա կողմից առաջ քաշվող՝ իրականությունից կտրված առաջարկությունները։ Պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունն, անշուշտ, պայմանավորված է և իրականացվում է Թուրքիայի հովանու ներքո, որն ավելի բացահայտորեն է հանդես գալիս որպես Սուլեյման I Սքանչելու ժամանակների Օսմանյան կայսրության իրավահաջորդ։ Տարբերությունը միայն այն է, որ արդի թուրք կառավարողները պայքարում են ոչ թե XXI դարի Սրբազան Հռոմեական կայսրության դեմ՝ հանձին Եվրամիության (ուժները չի պատի), այլ իրենց ազդեցությունը, գոնե Արևելյան Միջերկրածովում, էլ չեմ ասում Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, ուժեղացնելու համար։
Կարդալ ավելին...ՄԻ՞ԹԵ ԿԱՐԵԼԻ Է ԱՅԴՔԱՆ ԿՏՐՎԱԾ ԼԻՆԵԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
28.11-29.11.2012, Հայոց աշխարհ
Տարածաշրջանում եւ տարածաշրջանի շուրջ ստեղծված իրավիճակը, մերձավորարեւելյան ահագնացող թնջուկները ի՞նչ նոր սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի համար, որքանո՞վ մեր հասարակությունը պատրաստ է դիմակայելու այդ մարտահրավերներին։
Այս խնդիրների վերաբերյալ իր տեսակետները, մեր հարցերին ի պատասխան, ներկայացնում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱՄԿ առաջնորդ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ։
-Մեծ Մերձավոր Արեւելք կոչվող տարածաշրջանը, որի մաս է կազմում նաեւ Հարավային Կովկասը, հայտնվել է շատ բարդ զարգացումների հորձանուտում. մի կողմից՝ եղբայրասպան պատերազմը Սիրիայում, որտեղ ակնհայտորեն ներգրավված են բազմաթիվ օտարերկրյա զինյալներ, մյուս կողմից՝ անակնկալ պատերազմը Գազայում, որտեղ բարեբախտաբար կարծես ժամանակավոր դադար է հաստատվել։
Կարդալ ավելին...